«Ռեալը» սկսեց վաճառել. Ովքեր են լքելու թիմն առաջիկայում
Մարկոս Լյորենտեի հեռանալով «Ռեալը» սկսեց վաճառքների «օպերացիան»:
Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo պարբերականը, առաջիկա օրերի կամ շաբաթների ընթացքում «Արքայական ակումբը» լքելու են նաև Կեյլոր Նավասը, Մարիանոն և Լուկաս Վասկեսը, որոնք չեն մտնում Զիդանի պլանների մեջ:
Ազարին, Յովիչին, Ռոդրիգոյին, Մենդիին ու Միլիտաոյին գնելուց հետո մադրիդյան ակումբը ստիպված է վաճառել մի շարք ֆուտբոլիստների, քանի որ թիմում կա 36 ֆուտբոլիստ, մինչդեռ այդ թիվը չպետք է գերազանցի 25-ը: Մի շարք դիրքեր գերհագեցած են:
Նշվում է, որ բացի այդ 3-ից, ամռանը «Ռեալը» կլքեն նաև Գարեթ Բեյլը, Դանի Սեբալյոսը, Տեո Հերնանդեսը, Խեսուս Վալյեխոն, Ռաուլ դե Տոմասը, Սերխի Ռեգիլոնը, Մատեո Կովաչիչը և Խամես Ռոդրիգեսը: