Այսօր՝ 23 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Ում՝ պարգևավճարներ, իսկ ում էլ՝ նվազագույն զամբյուղի... «պոչ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախօրեին ուշադրություն գրավեց մի իրադարձություն, որը, կարելի է ասել, վկայում է պետական և համայնքային իշխանական մարմինների միջին և ցածր օղակների ծառայողների շրջանում խմորվող լուրջ դժգոհությունների մասին: Բայց ամենը՝ ըստ հերթականության:

Հասկանալի է, որ հանրության հիշատակված շերտի դժգոհությունները պայմանավորված չեն իշխող խմբի վարած քաղաքականության ու դրա հետևանքով ձևավորված անվտանգային սպառնալիքների, տարածքային կորուստների ու նոր զիջումների հետ: Հայաստանում նման բաները, կարծես, մի զգալի մասի դժգոհությունը չեն հարուցում: Տվյալ պարագայում դժգոհությունը սոցիալական է: Օրվա հացի փողի խնդիր: Ահավասիկ, Հայաստանի պետական հիմնարկների, ՏԻՄ-երի և հանրային ծառայությունների աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական արհմիության խորհուրդը նամակով դիմել է Հայաստանի կառավարությանը, Հայաստանի Ազգային ժողովին: Նամակն սկսվում է բավականին խոսուն արտահայտությամբ. «Հայտնի է, որ պետական և համայնքային միջին և ցածր օղակների ծառայողների վարձատրությունը շարունակում է մնալ ցածր և չի բավարարում կենսապահովման բազային կարիքները հոգալու համար։ Պետական ոլորտում միջին աշխատավարձը (մինչև հարկումը), ըստ վիճակագրական տվյալների, կազմում է շուրջ 360 000 դրամ։ Սակայն ակնհայտ է, որ տվյալ թիվը գոյացել է պետական կառավարման ու պաշտպանության ոլորտներում բարձրաստիճան պաշտոնյաների բարձր վարձատրության հաշվին»:

Ոչ պակաս հետաքրքրական է շարունակությունը. «Վերջին անգամ պետական աշխատողների բազային աշխատավարձը բարձրացվել է 2023 թվականի հունվարի 1-ից՝ սահմանվելով 83200 դրամ։ Միաժամանակ, «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով սահմանված է, որ բազային աշխատավարձը չի կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի 120 տոկոսը։ Նվազագույն աշխատավարձը նույնպես բարձրացվել է 2023 թվականից՝ սահմանվելով 75 000 դրամ։ Վերոնշվածից բխում է, որ պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի պատշաճ բարձրացման նախապայմաններից է նվազագույն աշխատավարձի բարձրացումը։

2024թ. 2-րդ եռամսյակում, համաձայն Վիճակագրական կոմիտեի տվյալների, նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը, որը հաշվարկված է ըստ ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակված մեթոդաբանության, կազմել է 77 065 դրամ, ինչը նույնիսկ ավելին է, քան նվազագույն աշխատավարձը»։

Պետք չէ տնտեսագետ լինել՝ հասկանալու համար, որ դա անբավարար է՝ Հայաստանում, առավել ևս՝ «Նիկոլի թվի» Հայաստանում ծայրը ծայրին հասցնելու համար: Առավել ևս, եթե նկատի ունենանք, որ, այսպես կոչված, «նվազագույն սպառողական զամբյուղով» կամ դրանում հաշվարկված եղածչեղածով ապրել ընդհանրապես անհնար է: Հնարավոր է միայն քաղցից չմեռնել:

Բայց չշեղվենք: Նամակի շարունակության մեջ, ընդհանուր առմամբ, հենց դրա մասին էլ խոսվում է՝ նշումով, որ սահմանված նվազագույն աշխատավարձը, ինչպես նաև բազային աշխատավարձով վարձատրությունը բավարար չեն՝ ընտանիքի նվազագույն ծախսերը հոգալու համար: Առավել ևս, եթե կամ երբ մարդիկ վարկեր են փակում, վարձով են ապրում կամ ուսանողի ուսման վարձ են մուծում ու այդպես շարունակ:

Նշվում է, որ նման իրավիճակում պետական և համայնքային ծառայողները ստիպված են որոնել լրացուցիչ եկամտի աղբյուրներ՝ իրենց և իրենց ընտանիքների կենսապահովման համար, չնայած օրենքը նրանց նման հնարավորություն չի տալիս, բացառությամբ՝ գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքների, որոնցով, նկատենք, անգամ պրոֆեսիոնալ ստեղծագործողները «տուն պահել» չեն կարողանում:

Մնում են կոռուպցիան ու «տաքսավատ անելը»: Կոռուպցիան կարող է շատ թանկ նստել, մանավանդ ցածր օղակների «անմեջք» ներկայացուցիչների համար, իսկ «տաքսավատ անելն» էլ՝ պաշտոնական աշխատաժամանակից հետո, լինում է անձնավորության հանգստի կամ քնի հաշվին: Այսինքն, առողջության: Բայց...

Փաշինյանական իշխանությունը, ինչպես հայտնի է, որոշել է տաքսիների վրա էլ ՀԴՄներ դնել: Իսկ դա նշանակում է, որ հիմնական աշխատանքից հետո ուղևորափոխադրմամբ ընտանիք պահողների մեծ մասն այլևս չի զբաղվի դրանով կամ կգերադասի չզբաղվել:

Մի փոքր «խուճուճ» ձևակերպումներով, բայց նույնն է ընդգծվում նաև արհմիութենական բողոքի նամակի մեջ. «Ողջունելով ոչ ֆորմալ տնտեսությունը հարկային դաշտ բերելու կառավարության քաղաքականությունը՝ միևնույն ժամանակ փաստում ենք, որ այն անհնարին է դարձնելու հանրային ծառայողների համար նման ծառայություններում (էլեկտրոնային հարթակի միջոցով ուղևորափոխադրումներ, նույն ինքը՝ տաքսի վարել) ներգրավվելը, ինչը իր հերթին զրկելու է նրանց անհրաժեշտ լրացուցիչ եկամտից և ավելի է մեծացնելու սոցիալական լարվածությունը»։

Ի՞նչ անել: Հասկանալի է, մարդիկ բաց տեքստով փող են ուզում, ավելի ճիշտ՝ Փանաշինյանին խնդրում են, որ իրենց աշխատավարձերը բարձրացնի: Այլապես ստացվում է, որ փաշինյանական իշխանության վերին օղակներում գերպարգևավճարվող արտոնյալներն են, իսկ ցածր օղակներում՝ «նվազագույն զամբյուղի վրա» նստածներ: Դե, սա ավանդական է՝ կուշտը սովածին մանր է բրդում...

Հարկավ, չի կարելի բացառել, որ որդեգրած նախընտրական տրամաբանության մեջ Նիկոլ Փաշինյանը «բիրիքով գնի» ցածր օղակների այս ներկայացուցիչներին՝ խոստանալով, որ նրանց աշխատավարձերը կբարձրացնի: Ի վերջո, դա իր պոտենցիալ էլեկտորատն է, դրանք հիմնականում այն մարդիկ են, որոնց աշխատանքից ազատելու սպառնալիքով ուղարկում են ընտրատեղամասեր կամ, հակառակը՝ արգելում են ելնել փողոց ու արտահայտել իրենց դժգոհությունները:

Բայց այստեղ այլ հարցեր էլ են ծագում: Այդ հարցերի շարքում առաջինն այն է, թե ի՞նչ անեն մնացած բոլոր աշխատավորները, էլ չենք ասում՝ թոշակառուների մասին, որոնք ոչ պակաս նվազագույն եկամուտների վրա են «նստած», ի լրումն, անգամ արհմիություն չունեն, որպեսզի նման պահանջատիրական նամակներ ուղղեն կառավարությանը:

Վերջին հաշվով, բոլորս էլ Հայաստանում ենք ապրում: Այն Հայաստանում, որտեղ անհատի եկամուտները զգալիորեն հետ են ընկած պարենի, գյուղմթերքների գնային թռիչքներից: Երևի հույսը դնեն միայն անհատների վրա, օրինակ՝ «Արտ-լանչի», որ կարողանան, ասենք, 280 դրամով նորմալ ճաշել...

Հաջորդ հետաքրքրական պահն այն է, որ 2018-ին շատերն էին ոգևորվել Փաշինյանի պոպուլիստական ու առատ խոստումներով՝ մարված հայտարարել բոլոր վարկերը, նվազեցնել տոկոսադրույքները, զրոյացնել տուգանքները, էժանացնել գազն ու էլեկտրաէներգիան և այլն, և այդպես շարունակ: Բայց Փաշինյանն ինքը վարչապետ դառնալուց հետո սառը ջուր լցրեց բոլոր այդ դյուրահավատների վրա՝ հայտարարելով, որ «աղքատությունը ձեր գլուխների մեջ է»: Ու ընդհանրապես, Փաշինյանի իշխանության վարած քաղաքականությունը, ի լրումն ամենի, նաև սոցիալական չէ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից Հայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը․ ՀայաՔվե Ո՞րն է մեր գերիների ազատ արձակման գինը. Մենուա Սողոմոնյան Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ» Յունիբանկը Հայաստանում առաջինը թողարկել է ստորադաս պարտատոմսեր «Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ» Ո՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ» Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ» ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանի ելույթը Վենեսուելայում անցկացվող երիտասարդական միջազգային համաժողովի ընթացքում Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ» Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ» Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ» Ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչ քիչ առաջ Փաշինյանը ասաց հարցազրույցում․ Հայկ Մամիջանյան Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ) Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը Ինչ է կատարվել Շիրակի մարզի Դատախազության շենքի մոտ․ հայհոյանքներ, անպարկեշտ վերաբերմունք (տեսանյութ) Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս զենք օգտագործել ռուսական օբյեկտների դեմ. Պուտին Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին Ինչպես չսնանկանալ Սև ուրբաթին. 5 օգտակար խորհուրդ Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico Ասում են, որ ես սպառել եմ ինձ, որ այստեղ եմ միայն փողի համար․ Ռոնալդուն պատասխանել է քննադատներին (տեսանյութ) Իրանի քաղաքացին ավտոցիստեռնով ընկել է Որոտան գետը Հայաստանում բնակվող յուրաքանչյուր 100 մարդուց 37-ը բնակվում է Երևան քաղաքում, 63-ը՝ մարզերում Ամիօ բանկի ավանդատուները կստանան Աբու Դաբի շքեղ ուղևորության հնարավորություն «Արարատ-Արմենիան» գլխավորեց մրցաշարային աղյուսակը ԶՊՄԿ-ն տարածաշրջանի ուշադրության կենտրոնում է Եթե Նեթանյահուն գա Կանադա, կձերբակալվի․ Թրյուդո Էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է, վիրավnր կա․ Shamshyan Նախատեսվում է անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ․ ի՞նչ է հայտնի