Այսօր՝ 21 դեկտեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

1000 խոշոր հարկատուների կողմից 2024 թ. հունվար-հունիս ամիսներին ՀՀ պետական բյուջե վճարված հարկերի կառուցվածքը․ Թոփ 5

Տնտեսության զարգացման գործում չափազանց կարևոր դեր ունի երկրի հարկային համակարգը, որը պետք է առավել բարենպաստ պայմաններ ստեղծի տնտեսվարող սուբյեկտների գործունեության շրջանակների ընդլայնման, ներդրումային միջավայրի բարելավման, հավասար մրցակցային դաշտի ձևավորման, պետական եկամուտների հավաքագրման և տնտեսական աճի կայուն տեմպերի ապահովման համար: Այս տեսանկյունից վերլուծական մեծ հետաքրքրություն է ներկայացնում հավաքագրված հարկերի որակական առանձնահատկությունների ուսումնասիրությունը, ինչը հնարավորություն կտա վեր հանելու ոլորտում առկա խնդիրները։

Օրերս Պետական եկամուտների կոմիտեի կողմից ամփոփված տվյալների համաձայն՝ 1000 խոշոր հարկատուների ցանկում ներառված կազմակերպությունների կողմից պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր մեծությունը 2024 թ. առաջին կիսամյակի արդյունքներով զգալի ծավալային և կառուցվածքային փոփոխություններ է արձանագրել: Մասնավորապես, վճարված հարկերի ծավալն այս տարվա առաջին 6 ամսիներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է շուրջ 28.9 մլրդ դրամով կամ ընդամենը 3 տոկոսով՝ կազմելով 900.4 մլրդ դրամ:

Ըստ էության, նման զուսպ աճը տնտեսությունում «ոչ հարկունակ» հատվածների հարաբերական դերակատարության մեծացման արդյունք է, երբ տնտեսական ակտիվության երկնիշ աճի պայմաններում հարկային մուտքերի շատ ավելի չափավոր ավելացում է արձանագրվում։ Բացի այդ, շարունակում է խորանալ հավաքագրվող հարկային եկամուտների բևեռացումը. միայն առաջին 100 խոշոր հարկատուներն ապահովել են բյուջե վճարվող հարկերի շուրջ 60 տոկոսը՝ նախորդ տարվա 56 տոկոսի դիմաց: Սա նշանակում է, որ էլ ավելի է մեծանում տնտեսության կախվածությունը խոշոր տնտեսվարողներից: Դրա վկայությունն է նաև այն, որ 10 և 100 խոշորագույն հարկատուների հարկերն ավելի արագ են աճել (համապատասխանաբար շուրջ 34 և 39 մլրդ դրամով), քան ընդհանուր հարկերը: Ընդ որում, ցանկի երկու առաջատարների կողմից վճարված հարկերն ավելացել են 90 տոկոսով:

Մեկ այլ ուշագրավ հանգամանք է այն, որ թեև ընդհանուր առմամբ շահութահակի գծով վճարումներն ավելացել են շուրջ 3.8 մլրդ դրամով, իսկ ԱԱՀ-ի գծով վճարումները՝ նվազել ավելի քան 8.5 մլրդ դրամով,  այդուհանդերձ 10 և 100 խոշորագույն հարկատուների վճարած հարկերի ծավալների աճն առավելապես եղել է անուղղակի հարկերի հաշվին։

 Միևնույն ժամանակ, պետք է փաստենք, որ ՀՀ տնտեսությունը շարունակում է իր ուսերին կրել անկայուն աշխարհաքաղաքական իրավիճակով պայմանավորված արտաքին տնտեսական շոկերի ռիսկը: Ինչպես և նախորդ տարի, 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը գլխավորում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»: 2024 թ. առաջին 6 ամիսների ընթացքում ընկերությունը պետական բյուջե է վճարել ավելի քան 64 մլրդ դրամ հարկային գումար, ինչը 84 տոկոսով գերազանցում է անցած տարվա առաջին կիսամյակում կատարած վճարումները: Հանքարդյունաբերության ոլորտում գոյացած հարկային եկամուտների ավելացումը, անշուշտ, կապված է մետաղների գների բարձրացման հետ, ու եթե միջազգային շուկաներում գները նվազեն՝ դա կբերի նաև բյուջեի եկամուտների կրճատման։ Հատկանշական է, որ ընկերության վճարած հարկերի կազմում շուրջ 12 տոկոսային կետով կրճատվել է շահութահարկի գծով վճարումների մասնաբաժինը, փոխարենը 18 տոկոսային կետով ավելացել է այլ հարկերի և վճարների կշիռը։

 Երկրորդ խոշոր հարկատուն տեխնիկա ներմուծող, վաճառող և արդեն նախորդ տարվանից արտահանող «Մոբայլ Սենթր Արթ» ՍՊԸ-ն է: 2024 թ. հունվար-հունիս ամիսներին ընկերությունը պետական բյուջե է վճարել ավելի քան 32 մլրդ դրամի հարկ, ինչը կրկնակի անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն կիսամյակում վճարած հարկերի ծավալը: Այս կտրուկ աճին, ամենայն հավանականությամբ, նպաստել են Հայաստանից Ռուսաստան տեխնիկայի վերաարտահանումները: Հարկ է նկատել, որ ընկերության վճարած հարկերի գերակշիռ մասը՝ շուրջ 90 տոկոսը, գոյացել է ԱԱՀ-ից, որի գծով հետագայում վերադարձ է տեղի ունենալու:

Տեխնիկայի առևտրով զբաղվող մեկ այլ կազմակերպություն՝ «Փրիթի Ուեյ» ՍՊԸ-ն ևս խոշոր հարկատուների առաջատարների ցանկում է՝ եզրափակելով լավագույն հնգյակը: Այս տարվա առաջին կիսամյակում ընկերության վճարած հարկերը կազմել են 17.7 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճելով մոտ 12%-ով։  Ընկերության վճարած հարկերի շուրջ 50 տոկոսը՝ 8,3 մլրդ դրամ, գոյացել է ԱԱՀ-ից, որից էլ 7,3 մլրդ դրամ գումարը հետ է վերադրաձվել հարկ վճարողին, հետևաբար փաստացի վճարված հարկերը կազմել են 11․ 0 մլրդ դրամ։

Այսպիսով, կարելի է փաստել, որ ընթացիկ տարվա առաջին 6 ամիսների ընթացքում արձանագրված ՀՀ հարկային եկամուտների առանց այն էլ համեստ աճը բավականաչափ մտահոգիչ և խոցելի կառուցվածք ունի, ինչն ընդհանուր առմամբ արտացոլում է տնտեսական ընթացիկ իրողությունները և մեծ ռիսկեր է պարունակում մեր տնտեսության կայուն և երկարաժամկետ աճի տեսանկյունից:

Մասնավորապես, ԱԱՀ-ն հանդիսանալով անուղղակի հարկ առաջին վեց ամիսներին  կազմել է հարկային եկամուտների 37 տոկոսից ավելին, ինչը մտահոգիչ է այն առումով, որ աննուղղակի հարկերը վճարվում են վերջնական սպառողի կողմից, իսկ դրա աճը ոչ միայն տնտեսական ակտիվության, այլ նաև գնաճի արդյունք է։  Իսկ խոշոր հարկատուների ցանկը վերլուծելիս պետք է ուշադրություն դարձնել դրա կառուցվածքին, այսինքն վճարված հարկերի քանի՞ տոկոսն է  մտնում  պետբյուջե և քանի՞սն է վերադարձվում։

Թոփ հնգյակի հարկերը՝ գծապատկերներում .

Գծապատկեր 1. ԱԱՀ մասնաբաժինը ՀՀ 5 խոշորագույն հարկատուների կողմից պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր ծավալում, 2024 թ. հունվար-հունիս ամիսներին

    nkar 1.png (80 KB)

Գծապատկեր 2. ՀՀ 5 խոշորագույն հարկատուների կողմից պետական բյուջե վճարված ԱԱՀ և մնացած հարկերի ընդհանուր գումարը, 2024 թ. հունվար-հունիս ամիսներին

nkar 2.png (85 KB)

Գծապատկեր 3. ՀՀ 5 խոշորագույն հարկատուների կողմից պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր գումարն ըստ առանձին հարկատեսակների, 2024 թ. հունվար-հունիս ամիսներին

nkar 3.png (99 KB)

Եվս մեկ մարզպետ հրաժեշտ կտա պաշտոնին «Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին «Ակտիվ քաղաքացի»-ն մեր քաղաքում խնդիրների լուծման ամենահարմար ու արագ գործիքն է. Տիգրան Ավինյան Հնդկաստանը պայման է դնում Ադրբեջանի առջև Թմրանյութի օգտագործումը Հայաստանում մտահոգիչ չափերի է հասել Պետությունը պարտավոր է օրենքով սահմանել նոր պետական պարգև`«Հարգելի ուսուցիչ» անվանակոչմամբ. Մհեր Ավետիսյան Մհեր Ավետիսյանի ուշագրավ հանդիպումը Մոսկվայում Չինաստանը ծովում արտասովոր արևային կայան է կառուցում Միջազգային 15 մրցաշարեր` Երևանում. 2024թ. հագեցած տարի էր տարբեր մարզաձեւերում ԶՊՄԿ-ն պահեստային տարածքի վարձակալության մրցույթ է հայտարարել Փաշինյանն օրերս ցինիկաբար հայտարարեց, թե իբր Սիրիայի հայության փրկությունն իր գործը չէ, այնտեղ կա կառավարություն. ՀայաՔվե Ի՞նչ խնդիրների է բախվում Եվրոպան. «Փաստ» Բանակի ողնաշարը քանդելու հերթական քայլը. «Փաստ» «Իշխանափոխությունն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է իրավիճակը փոքր-ինչ շտկելու համար». «Փաստ» Որպես ո՞ւմ շահերի պաշտպան ու սպասարկող է դիրքավորվում օրվա իշխանությունը. «Փաստ» Ինչո՞ւ աշխատանքից ազատվեցին արդարադատության նախարարի բոլոր տեղակալները. «Փաստ» Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ» «Վերջին 2-3 տարին կոռուպցիան այնպիսի մակարդակի է հասել, որ անցած 30 տարվա կոռուպցիոներները միասին մի անկյունում «լուռ ծխում են»». «Փաստ» Team-ի Կայուն զարգացման պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում Ադրբեջանցի զինծառայող է պայթել ականի վրա Եվրամիությունը կասեցրել է վրացի դիվանագետների և պաշտոնյաների համար առանց վիզայի ռեժիմը Հունվարի 1-ից տրանսպորտի 100 դրամանոցով վճարման տարբերակն ավարտվում է. անցնում ենք լրիվ էլեկտրոնային վճարման Պետք է վերացնել Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները․ Էրդողան Տոնական օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բուժհաստատություններում գործելու է հերթապահություն Խորվաթիայում դեռահասը դպրոցում դանակով հարձակվել է յոթ հոգու վրա Քիմ Քարդաշյանն ընկերոջը 100 հազար դոլար արժողությամբ Tesla Cybertruck է նվիրել Թրամփն ու Պուտինը կարող են 2025-ին հանդիպել. The Washington Post Երևանի ավագանու առաջիկա նիստին կքննարկվի տրանսպորտի միասնական տոմսային համակարգին առնչվող նոր նախագիծ. Հայկ Կոստանյան Մենք չենք ցանկանում հունվարին խաղացողներ վաճառել. «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Հայաստանի և Ռուսաստանի առևտրաշրջանառությունը 10 ամսում հասել է 10,2 մլրդ դոլարի. ՌԴ փոխվարչապետ Կին զինծառայողների համար առաջարկվում է սահմանել 125 հազար դրամ հավելավճար Ուրուգվայցին ստեղծել է Մեսսիի դիմանկարով մեքենա՝ բաղկացած 100,000 ոսկեգույն մետաղադրամից (լուսանկարներ) ԶՊՄԿ-ի ֆինանսական աջակցության շնորհիվ Սյունիքի բժշկական կենտրոնները կարողանում են վճարել ջեռուցման ծախսերը, կատարել վերակառուցման և վերազինման աշխատանքներ Թուրքիան կշարունակի բոլոր ուղղություններով ճնշել Իսրայելին. Էրդողան Ինչու՞ է Աննա Հակոբյանը դասախոսների մոտ բարքերի անկումից խոսում, ուղերձը ո՞րն է. Ատոմ Մխիթարյան Idram Junior-ը գրքեր է նվիրել դպրոցներին 16 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողությունների 22 դեպք է գրանցվել Շունչ թատրոնը ամանորյա օրերին հրավիրում է Santa City Մենք չենք ցանկանում հունվարին խաղացողներ վաճառել. «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Նոր նշանակում