Այսօր՝ 23 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Կապանի մշակույթի կենտրոնում շնորհակալական խոսք հայտնեցին ԶՊՄԿ-ին՝ մարզիկների և մարզիչների կողքին լինելու համար

2024 թ. օգոստոսի 23-ից մինչև սեպտեմբերի 1-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայացավ քիքբոքսինգի աշխարհի առաջնությունը, որին մասնակցության հրավեր էր ստացել նաև Հայաստանի քիքբոքսինգի ազգային հավաքականը: Հանրապետության դրոշի ներքո հանդես եկան Հայաստանի տարբեր մարզերի ուժեղագույն, այդ թվում Սյունիքի մարզի քիքբոքսինքի պատանի մարզիկները: Սյունիքի մարզի «Գարեգին Նժդեհ» ակումբը (գլխավոր մարզիչ, ՀՀ վաստակավոր մարզիչ՝ Արա Սարգսյան, մարզիչ ՀՀ քիքբոքսինգի ֆեդերացիայի փոխնախագահ Վիկտոր Խաչատրյան) այդ կարևոր մրցմանը ներկայացել էր յոթ մարզիկով։ Նրանցից երկուսը հայրենի քաղաք վերադարձան մեդալներով և գավաթով։ Սերժ Պապյանը (մինչև 32 կգ քաշային կարգ) քիք լայթ մարզաձևում հաղթող դարձավ, իսկ լայթ մրցաձևում արժանացավ արծաթե մեդալի, Տիգրան Դավթյանը (մինչև 37 կգ քաշային կարգ) լայթ մրցաձևում կանգնեց պատվո պատվանդանի երրորդ հարթակին՝ ստանալով բրոնզե մեդալ։

Սեպտեմբերի 2-ին Կապանի մշակույթի կենտրոնի մերձակա հրապարակում փոքրիկ տոնախմբություն էր։ Ծափողջույններով և գոտեպնդող բացականչություններով կապանցիները դիմավորեցին Սերժին և Տիգրանին, նրանց մարզիչներին։ Տոնական սեղան էր բացվել. հնչեցին շնորհավորանքներ, բարեմաղթանքի խոսքեր մարզիկների և մարզիչների հասցեին։ Երախտագիտություն հայտնվեց ակումբի պատվավոր նախագահ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանին և ընդհանրապես կոմբինատի ղեկավարությանը՝ մարզիկների և մարզիչների կողքին լինելու, միջազգային մրցաշարերի մասնակցությունը հովանավորելու համար։

Վահրամ Օրբելյան

Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից Հայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը․ ՀայաՔվե Ո՞րն է մեր գերիների ազատ արձակման գինը. Մենուա Սողոմոնյան Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ» Յունիբանկը Հայաստանում առաջինը թողարկել է ստորադաս պարտատոմսեր «Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ» Ո՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ» Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ» ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանի ելույթը Վենեսուելայում անցկացվող երիտասարդական միջազգային համաժողովի ընթացքում Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ» Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ» Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ» Ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչ քիչ առաջ Փաշինյանը ասաց հարցազրույցում․ Հայկ Մամիջանյան Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ) Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը Ինչ է կատարվել Շիրակի մարզի Դատախազության շենքի մոտ․ հայհոյանքներ, անպարկեշտ վերաբերմունք (տեսանյութ) Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս զենք օգտագործել ռուսական օբյեկտների դեմ. Պուտին Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին Ինչպես չսնանկանալ Սև ուրբաթին. 5 օգտակար խորհուրդ Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico Ասում են, որ ես սպառել եմ ինձ, որ այստեղ եմ միայն փողի համար․ Ռոնալդուն պատասխանել է քննադատներին (տեսանյութ) Իրանի քաղաքացին ավտոցիստեռնով ընկել է Որոտան գետը Հայաստանում բնակվող յուրաքանչյուր 100 մարդուց 37-ը բնակվում է Երևան քաղաքում, 63-ը՝ մարզերում Ամիօ բանկի ավանդատուները կստանան Աբու Դաբի շքեղ ուղևորության հնարավորություն «Արարատ-Արմենիան» գլխավորեց մրցաշարային աղյուսակը ԶՊՄԿ-ն տարածաշրջանի ուշադրության կենտրոնում է Եթե Նեթանյահուն գա Կանադա, կձերբակալվի․ Թրյուդո Էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է, վիրավnր կա․ Shamshyan Նախատեսվում է անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ․ ի՞նչ է հայտնի Մալթայում կայացել է ftNFT YoCerebrum Awards-ը. հայտնի են հաղթողները Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած Նարեկ Զեյնալյանը մանդատը վայր դնելու դիմումը ներկայացրել է ԱԺ նախագահին