Այսօր՝ 23 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Հայ-ռուսական լեզվակռիվը շարունակվում է. Լավրովի պատասխանը Փաշինյանին

Նիկոլ Փաշինյանն օրերս մեծ ասուլիսում հերքել էր ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությունները, թե Երևանը սաբոտաժ է անում տարածաշրջանի կոմունիկացիաների բացումը։ Նշելով, որ եթե Հայաստանը մտադրություն ունենա հրաժարվել 2020 թ. նոյեմբրի 9–ի հայտարարությունից, ապա այդ մասին կհայտարարի, Փաշինյանն ասել էր, թե նոյեմբերի 9–ի հայտարարությանը չի կարելի նայել դրվագային, այլ ամբողջականության մեջ, այդ թվում` գերիների, պատանդների համատեքստում։

Փաշինյանը նկատել էր, որ կոմունիկացիաները չեն բացվել մինչև այս պահը նաև ՌԴ մի շարք գործընկերների` նոյեմբերի 9–ի փաստաթղթի տրամաբանության հետ կապ չունեցող և դրան հակասող մեկնաբանությունների պատճառով։ Հաճախ այդ մեկնաբանությունները հակասել են ՌԴ նախագահի` նոյեմբերի 9–ի ձևակերպումներին։

Նախօրեին Մոսկվայում, Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի՝ ՄԳԻՄՕ-ի ուսանողների հետ հանդիպմանը Սերգեյ Լավրովը կրկին պնդել է իր հայտարարությունը, նշել, թե Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ փաստաթղթերը կյանքի չեն կոչվում։ «Եռակողմ պայմանավորվածությունները, որոնք կնքվել էին 2020-ից 2022 թվականներին կայացած Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան մի քանի գագաթնաժողովների ընթացքում, այժմ առկախված են։ Հաղորդակցության ուղիների ապաշրջափակմամբ զբաղվող եռակողմ հանձնաժողովն այժմ գործնականում նիստեր չի գումարում։ Երևանը համարում է, որ դա պետք է անել ուղղակիորեն Ադրբեջանի հետ։ Եթե դա իրենց հաջողվի՝ ի սեր Աստծո», - ասել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, հերթական անգամ պնդել, որ եռակողմ հայտարարությունների իրագործմանը խոչընդոտում են Հայաստանի իշխանությունները՝ նախևառաջ ճանապարհների ապաշրջափակման հարցում։

«Ես վերջերս զարմանքով կարդացի վարչապետ Փաշինյանի հարցազրույցը, որում նա պնդում էր, թե այն մեղադրանքները, որ Հայաստանն է արգելակում ճանապարհների ապաշրջափակման գործընթացը, սուտ են և նենգափոխում են իրականությունը։ Դա տարօրինակ է, որովհետև սկզբում Հայաստանը հրաժարվեց ավտոմոբիլային ճանապարհից՝ պնդելով, որ միայն երկաթուղի լինի։ Ադրբեջանը դրա իմաստը չէր տեսնում, սակայն համաձայնեց՝ նաև մեր միջնորդությամբ։ Հետո մեկ էլ Հայաստանը հայտարարեց, որ ռուսաստանցի սահմանապահների որևէ մասնակցություն հաղորդակցության ուղիների անվտանգության ապահովմանը ևս չի լինի, չնայած դա նույնպես սևով սպիտակին էր գրված, և մեզ համար դա հասկանալի չէր։ Ասացին, որ դա իրենք կանեն։ Ադրբեջանն էլ ասում է, որ անվստահության և անգամ թշնամանքի մակարդակը չափազանց բարձր է, որպեսզի առաջին փուլում հայկական տարածքով Նախիջևան ուղևորվելիս ադրբեջանցիներն իրենց անվտանգ զգան», - ասել է Լավրովը։

Եռակողմ հայտարարության 9-րդ կետի շուրջ Երևանի և Մոսկվայի տարաձայնությունները դեռ երկար կարող են շարունակվել, քանի դեռ Երևանը հետ չի կանչել իր ստորագրությունը։ Իսկ նման քայլը լրջագույն հետևանքներ կարող է ունենալ այլ ուղղություններով ևս։ 

Կարեն Նասիբյան

Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ) Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը Ինչ է կատարվել Շիրակի մարզի Դատախազության շենքի մոտ․ հայհոյանքներ, անպարկեշտ վերաբերմունք (տեսանյութ) Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս զենք օգտագործել ռուսական օբյեկտների դեմ. Պուտին Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին Ինչպես չսնանկանալ Սև ուրբաթին. 5 օգտակար խորհուրդ Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico Ասում են, որ ես սպառել եմ ինձ, որ այստեղ եմ միայն փողի համար․ Ռոնալդուն պատասխանել է քննադատներին (տեսանյութ) Իրանի քաղաքացին ավտոցիստեռնով ընկել է Որոտան գետը Հայաստանում բնակվող յուրաքանչյուր 100 մարդուց 37-ը բնակվում է Երևան քաղաքում, 63-ը՝ մարզերում Ամիօ բանկի ավանդատուները կստանան Աբու Դաբի շքեղ ուղևորության հնարավորություն «Արարատ-Արմենիան» գլխավորեց մրցաշարային աղյուսակը ԶՊՄԿ-ն տարածաշրջանի ուշադրության կենտրոնում է Եթե Նեթանյահուն գա Կանադա, կձերբակալվի․ Թրյուդո Էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է, վիրավnր կա․ Shamshyan Նախատեսվում է անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ․ ի՞նչ է հայտնի Մալթայում կայացել է ftNFT YoCerebrum Awards-ը. հայտնի են հաղթողները Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած Նարեկ Զեյնալյանը մանդատը վայր դնելու դիմումը ներկայացրել է ԱԺ նախագահին Մարդկանց Բաքվի բանտում տանջում եք, որ ընտրություններից առաջ գերիների առողջության գնով 2 ձայն պոկեք․ Մամիջանյան Բաքուն «ադրբեջանական Երևան» միջոցառում է անցկացնելու COP29-ի շրջանակներում. Factor.am Ովքե՞ր և ինչքա՞ն հունվարից կվճարեն տրանսպորտից օգտվելիս (ինֆոգրաֆիկա) Մեր կյանքում լավ բաներ էլ կան, բայց դրանք կապված չեն այս իշխանության հետ․ Ավետիք Չալաբյան Հնդկաստանում արևային վահանակների տեղադրումը ռեկորդային է եղել Արդարության և հայրենասիրության ընկալումը պետք է սերմանել հենց դպրոցից․ Մհեր Ավետիսյան Ինչու պետք չէ սպասել Փրկիչ, այլ մեր վաղվա օրը կերտել ամենօրյա հետևողական աշխատանքով․ Ավետիք Չալաբյան Ի հակադրություն այս վարչախմբի պարտվողական օրակարգի` Հայաստանն ունի հստակ այլընտրանք. «Հայաքվե» Քանի՞ կոպեկի արժեք ունի պահանջատեր, քննադատ ու հարցասեր լինելու մասին նախարարի ազատականութենաթաթախ հորդորը ուսանողներին․ Մենուա Սողոմոնյան Բաքվի համաժողովն անցկացվում է այս վարչախմբի ջանքերով․ Մենուա Սողոմոնյան ԱՄՆ-ն Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ կհատկացնի Հաջորդ տարվա գարնանից ԼՂ-ից տեղահանվածների աջակցությունը կնվազի ու կվերաբերվի կոնկրետ խմբերի 44-օրյայի մասնակիցը ոստիկանությանը հայտնել է, թե ինչ է թողել Արմավիրի աղբանոցում Մեսսիի և Ռոնալդուի ժամանակներն անցել են. Ռոդրի Վախենում ես՝ մի արա, անում ես՝ մի վախեցիր, իսկ եթե արել ես, մի ափսոսա․ Ռոմանոս Պետրոսյան Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Կարմիր կամուրջը վերականգնվում է․ Տիգրան Ավինյան Մանկապարտեզներում բացառվում է անառողջ և անորակ սնունդը