Այսօր՝ 27 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

ՀՀ տնտեսության «դիվերսիֆիկացման» հակառակ հետևանքները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման թեման միշտ ակտուալ է եղել։ Ու խնդիրը, որպես կանոն, դիտարկվել է նոր շուկաներ մուտք գործելու ու տնտեսական այլընտրանքներ ստեղծելու շրջանակներում։ Բայց երբ խոսք է լինում ՀՀ տնտեսությունը դիվերսիֆիկացնելու մասին, ՀՀ իշխանությունները իսկույն առաջին հերթին սկսում են նայել դեպի Արևմուտք։ Ըստ այդմ էլ, ակտիվ շրջանառության մեջ են դնում այն թեզը, որ Արևմուտքը համապատասխան դաշտ կապահովի տնտեսական այլընտրանքներ ստեղծելու համար, որպեսզի Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից ու ռուսական կապիտալից փոքրանա։ ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերն էլ ընդգծում էր, թե Բրյուսելում Հայաստանի ղեկավարի հետ նախատեսվող հանդիպումը պետք է կենտրոնանա Հայաստանի տնտեսական դիմակայունության վրա, և շեշտում, թե աշխատում են առևտրային կապերը դիվեսիֆիկացնելու և հումանիտար կարիքները լուծելու ուղղությամբ:

Ու երբ Բրյուսելում Փաշինյան-Բլինքեն-Ուրսուլա ֆոն դեր Լայեն հանդիպումը տեղի ունեցավ, այն դիտարկվում էր շատ խոշոր իրադարձություն։ Այդ ժամանակ էր, որ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն խոստացան գումարներ ներդնել Հայաստանի տնտեսության մեջ, չնայած այդ գումարի չափից պարզ էր, որ այն չի կարող լուրջ խնդիր լուծել Հայաստանի համար։ Ամենաշատ գումարը խոստացավ ԵՄ-ն՝ 270 միլիոն եվրո դրամաշնորհ, այն էլ՝ առաջիկա 4 տարվա համար, այսինքն, տարեկան 70 մլն-ից քիչ գումար է տրամադրվելու Հայաստանին: Այնուամենայնիվ, Փաշինյանը այնքան մեծ կարևորություն էր տալիս այդ օգնությանը, որ նշում էր, թե «ԱՄՆ-ն ու ԵՄ-ն պատրաստ են մեզ օգնել, որ մենք միլիարդներ աշխատենք Հայաստանի Հանրապետությունում ու սրա, նրա ձեռքին չնայենք»։

Այս ֆոնի ներքո էլ ՀՀ իշխանությունները շարունակում են գեներացնել Հայաստանի՝ ԵՄ անդամակցության օրակարգը՝ ընդգծելով, թե իրենք պատրաստ են խորացնել հարաբերությունները եվրոպական համայնքի հետ։ Իսկ արևմտամետ ուժերը քննարկումների դաշտ են նետում Հայաստանի՝ ԵՄ անդամակցության մասով հանրաքվե անցկացնելու թեման։ Բայց վիճակագրությունը ցույց է տալիս, որ Հայաստանի տնտեսությունը դիվերսիֆիկացնելու փոխարեն հակառակն է տեղի ունենում։ Ինչքան Արևմուտքում շատ են խոսում Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման մասին, այնքան մեր երկրի՝ Ռուսաստանի հետ տնտեսական կապվածությունն ավելի է մեծանում։ Այս տարվա առաջին կեսին Հայաստանը 8,3 մլրդ դոլարի առևտրային շրջանառություն է ունեցել Ռուսաստանի հետ։ Իսկ նախորդ տարվա առաջին կիսամյակի հետ համեմատությամբ առևտրի ծավալներն աճել են 2,6 անգամ։

Փաստացի գործ ունենք Ռուսաստանի հետ աճող առևտրի ահռելի դինամիկայի հետ։ Ու եթե հանկարծ դեպի Ռուսաստան արտահանվող ապրանքների հետ կապված խնդիրներ են լինում, ապա Հայաստանի տնտեսության վրա դա անմիջապես ազդում է։ Մեր երկրի երկրորդ առևտրային գործընկերն ԱՄԷ-ն է՝ արդեն մոտ 3,7 մլրդ դոլարի ծավալով։ Նախորդ տարվա առաջին կիսամյակի հետ համեմատությամբ առևտրի ծավալներն աճել են 7,5 անգամ։ Բայց ԱՄԷ-ի հետ առևտրի աճը նույնպես կապված է ռուսական կապիտալի հետ։ Պատահական չէ, որ Հայաստան ներմուծված ռուսական հումքը մշակվում և ոսկերչական ապրանքների տեսքով արտահանվում է հենց ԱՄԷ։ Իսկ ոսկերչության ոլորտի ակտիվացումը էական ազդեցություն է ունենում Հայաստանի բարձր տնտեսական աճի համակշռի վրա։

Առևտրային խոշոր գործընկերներից երրորդ տեղում արդեն Չինաստանն է՝ 1,4 մլրդ դոլարի ծավալով։ Բայց Չինաստանի հետ առևտուրն աճել է ընդամենը 41,9 տոկոսով, ինչը համեստ ցուցանիշ է՝ համեմատած Ռուսաստանի և ԱՄԷ-ի հետ առևտրի դինամիկայի։ 10 լավագույն առևտրային գործընկերների շարքում արևմտյան պետություններից ԱՄՆ-ն, Գերմանիան ու Իտալիան են։ Ընդ որում, միաժամանակ այս երեք երկրների հետ Հայաստանի ընդհանուր առևտրի ծավալը չի գերազանցում 1 մլրդ դոլարը։ Ավելին, ԱՄՆ-ի հետ առևտրաշրջանառությունը նվազել է 40 տոկոսով, Գերմանիայի հետ՝ մոտ 35 տոկոսով: Որքան էլ զարմանալի է, Ֆրանսիան, որի հետ այդքան ջերմ հարաբերություններ ունի Հայաստանը, չի մտնում անգամ մեր 10 լավագույն առևտրային գործընկերների շարք։ Այսպիսի ցուցանիշները վկայում են այն մասին, որ Արևմուտքին Հայաստանի տնտեսության վիճակն ուղղակի չի հետաքրքրում։ Այլապես նրանք առաջին հերթին հնարավորություններ կբացեին հայկական ապրանքների արտահանման համար ու խթանող գործիքակազմ կներդնեին։

Այնինչ, տարիներ շարունակ հակառակն է եղել՝ խիստ պահանջներ դնելով հայկական արտադրության ապրանքների արտահանման համար, խուսափելով պարզեցված ընթացակարգից, ինչն էլ ի ցույց է դնում Արևմուտքի իրական նպատակադրումները։ Ստացվում է, որ Արևմուտքում բացառապես հետաքրքրված են ամեն գնով Ռուսաստանին Հարավային Կովկասից հեռացնելու և Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները վատացնելու հարցում, ինչն էլ իր հերթին նշանակում է Հայաստանի տնտեսության «հերն անիծել»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեծ Բրիտանիայում կյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց տղամարդը Սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը «Մանչեսթեր Սիթիում». Դե Բրույնե ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են». Պուտինի օգնական Որսագողության դեպք՝ Խոսրովի անտառին սահմանակից տարածքում. կանխել են ռենջերները և էկոպարեկները (տեսանյութ) Նոր առևտրային պատերազմ. Թրամփը Չինաստանի, Մեքսիկայի և Կանադայի նկատմամբ նոր մաքսատուրքեր է սահմանելու Արևմուտքը փորձում է «գունավոր հեղափոխություն» սանձազերծել Վրաստանում. Լավրով Դերասանուհի Աննա Դովլաթյանի նոր ֆոտոշարքը Դատարանը հարավկորեացուն ազատազրկման է դատապարտել միտումնավոր գիրանալու և այդպիսով բանակում ծառայությունից խուսափելու համար Հայկական բարձրորակ ձուկն ու ձկնկիթը կարտահանվեն Թրամփը միլիոնավոր դոլարներ է «առաջարկել» անծանոթ աղջկա վարսերը «գնելու» համար (տեսանյութ) Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Մոդին Պուտինին Հնդկաստան է հրավիրել Կիրանցի դպրոցում ջեռուցում չկա․ Կարեն Ղազարյան (տեսանյութ) Ռոնալդուն հերթական ֆենոմենալ արդյունքն է գրանցել «Նման զենքի փոխանցումը համազոր կլինի Ռուսաստանի վրա հարձակմանը». Մեդվեդև Ներքին Պտղնի գյուղի բնակիչը, նռնակով սպառնալով, հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել (տեսանյութ) Անիի, Ախուրյանի, Աշոցքի տարածաշրջաններում, Սպիտակի և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում Կարբիում վթարի հետևանքով 5 վիրավnրներից մեկի կյանքը չի հաջողվել փրկել. Shamshyan Լիբանանում հայտնել են ռազմական գործողությունների ավարտի օրը Հայաստանում ժողովրդավարություն չկա՞․ Հովհաննես Իշխանյան 2020 թվականից հետո մենք իրավունք չունեինք այսպիսի խեղճուկրակ բյուջե ունենալ․ Նաիրի Սարգսյան Դիլիջանի ազգային պարկում 3702 ծառ են հատել. Ոսկան Սարգսյան Ամեն օր կոռուպցիայից ու կոռուպցիոն բացահայտումների մասին խոսացող իշխանությունն ամբողջովին թաթախված կոռուպցիոն տարբեր սխեմաների մեջ․ Հովասափյան Մեկ օրում Սիրիայի սահմանը Լիբանանից հատել է ավելի քան 2,2 հազար մարդ Օդի ջերմաստիճանի նոր ռեկորդներ են արձանագրվել Լիտվան կձերբակալի Նեթանյահուին, եթե նա այցելի երկիր Կուտակումներ՝ Վերին Լարսում. քանի՞ հայկական բեռանատար է սպասում անցնելու իր հերթին «Հայաստանը ես եմ» -ի 12-րդ առաջարկ-պահանջը․ ինչ կանի այս անգամ իշխանությունը Բրիտանիան իր զինվորականներին չի ուղարկի Ուկրաինա. արտգործնախարար Ապագա ընտրությունների մասնակիցներն ու նպատակները. Վահե Հովհաննիսյան Հայաստանի համար առաջնահերթ են տնտեսությունն ու անվտանգությունը․ Նաիրի Սարգսյան Իշխանությունը 6 տարվա ընթացքում Հայաստանի բնակչությանը միտումնավոր կերպով ավելի է աղքատացրել. Նաիրի Սարգսյան Կոլումբիան հրաժարվում է հանածո վառելիքից և դադարեցնում նավթի նոր արդյունահանումը Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստերին Փաշինյանի կառավարման օրոք պետական պարտքը կրկնապատկվել է ԵՄ-ն նյարդայնացել է Փաշինյանի հայտարարություններից Կալա՞նք, թե՞ մանդատազրկում. ի՞նչ կընտրի Հովիկ Աղազարյանը Modex. 2023թ. ՀՀ խոշորագույն ընկերությունը Զանգեզուրի ՊՄԿ-ն է ՍԴ-ի` Անկախության հռչակագիրը չեղարկող որոշումն ապօրինի է․ «Հայաքվե» Ucom-ը և Արևորդի ՀԿ-ն հերթական արևային կայանն են տեղադրել Մալիշկայում