Այսօր՝ 16 սեպտեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Կործանիչ «մակարդակ». պատատակի բամբասանքը՝ քաղաքական կատեգորիա. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մի այսպիսի սրախոսություն կա. «Կարծում էինք, որ հասել ենք հատակին, մեկ էլ տակից մեկը թխկթխկացրեց...»: Միանգամայն կիրառելի է արդի, կներեք արտահայտության համար՝ քաղաքական գործընթացները և անցուդարձը բնութագրելու համար:

Հատկապես այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, Հայաստանում կտրուկ անկում ապրեց քաղաքական հարաբերությունների, քաղաքական բանավեճի, առհասարակ՝ քաղաքականության մակարդակը: Անկումը շոշափելի ու նկատելի է, մանավանդ, եթե նկատի առնենք, որ մինչև այդ էլ առանձնապես շատ բարձր աստիճանի վրա չէր: Բայց հիմա արդեն այն աստիճանի, որ շրիշակը հայտնվել է առաստաղի դիրքում:

«Բեսադկայի» բամբասանքը, պատատակի քչփչոցը, ցածրամակարդակ ու մտացածին «լուրերի» շրջանառությունը դարձել են քաղաքական գործունեության հայտի երաշխիք, քաղաքականությամբ զբաղվելու պարտադիր դրսևորում:

Դե, Փաշինյանը «օդից կախված» լուրերի, զանազան հորինումների ու «հուշերի» ոչ միայն սիրահար է, այլև, կարելի է ասել՝ ուստա: Ու, ցավոք, դա դարձել է ուղենիշ: Եվ նման գործելակերպը բնութագրական է դարձել հատկապես Նիկոլ Փաշինյանի քաղաքական շահերն սպասարկողների համար: Ծածուկ, թե անթաքույց...

Քաղաքական կոչվող դաշտում կան բամբասանքներ, պատատակի քչփչոցներ ու պարզապես փչոցներ, և գրեթե չկա քաղաքական միտք, չկա նաև քաղաքականություն:

Այ, վերջերս էլ, մի երիտասարդ, որ մեր համեստ կարծիքով՝ իր գործունեության ու քաղաքական կարիերայի վրա խաչ քաշեց, ընկղմվել էր նմանօրինակ բամբասանքների ճահճուտը: Պատահական չէ, որ նրան արտահայտվելու հարթակ էր տրամադրվել փաշինյանական թիվ մեկ քարոզչամիջոցի կողմից:

Ցավալի է, մեծ հաշվով:Այդպես քաղաքականություն չեն մտնում՝ ցանկացած պարագայում: Այդպես նույնիսկ քաղաքականության մեջ չեն մնում: Այդպես դուրս են գալիս: Այդպես մաքսիմում օգտագործվում են ու... միանգամից «վառվում»:

Եթե մեկնումեկը կարծում է, որ դա ինչ-որ մակարդակ է, ապա հիասթափեցնենք. եթե նույնիսկ մակարդակ էլ է, ապա կործանիչ «մակարդակ» է:

Ինքը ասաց, ես ասացի, ինքը պատասխանեց մակարդակի բամբասանքն ու «խաբարբզիկությունը» քաղաքական կատեգորիա չէ ու չի կարող լինել: Չնայած, Հայաստանում այն հասցվել է նման աստիճանի:

Քաղաքականությունը միտք է, գաղափար, նպատակ, ծրագիր: Իսկ բամբասանքը... դե, բամբասանք է, էլի, ոչ ավելին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կկայանա Արմեն Այվազյանի «Երևանի հերոսամարտը (1724 թ. հունիսի 24-սեպտեմբերի 23)» մենագրության շնորհանդեսը Քիք բոքսինգի ֆեդերացիայի պատվավոր անդամ Հովհաննես Ծառուկյանը պարգևատրել է հաղթողներին ԶՊՄԿ-ի ուշադրության կենտրոնում Քաջարան խոշորացված համայնքի նախակրթարաններն են Այս իշխանությունն Արցախը դավաճանել է, հանձնել, դրել զոհասեղանին․ Ավետիք Չալաբյան Երևանի օդում փոշու քանակը չափող 108 սարք է տեղադրվել. քաղաքապետարան Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր Bahamut հիմնադրամը կտրամադրի 50 մլն դրամին համարժեք FTN՝ ԲՏԱ-ի դրամաշնորհային ծրագրին աջակցելու համար Իշխանության «Նվերը»՝ Արշակ Կարապետյանին Որպեսզի ընդդիմադիր պայքարը բերի հաջողության. Վահե Հովհաննիսյան «Եվրասիա»-ն բացում է առաջին խանութ-սրճարանը, որտեղ ներկայացված կլինեն նաև ապրանքներ Հայաստանից Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերություններն ամենակարևոր տեղում պետք է լինեն, իսկ Արևմուտքը չունի անվտանգային այն պրոդուկտը, որ կարող է տալ Հայաստանին. Արշակ Կարապետյան Կգա՞ Մակրոնը Հայաստան Ագրեսիայից երկու տարի անց իշխանությունը չի հայտնում զոհերի անունները Ի՞նչ է փնտրում բրիտանական հետախույզը Բաքվում Նորվեգիայում տեղադրվել է աշխարհի ամենամեծ ուղղահայաց արևային էլեկտրակայանը Ֆասթեքսն իրականացրել է Web3 դասընթաց Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի համար Արցախը մենք ազատագրել էինք, հետո ձեր նման ճիվաղները եկան ու թուրքին նվիրեցին․ Արմեն Մանվելյան Բաքվի բանտում է մեզանից յուրաքանչյուրը, քանի դեռ այնտեղ պատանդներ ունենք․ Ավետիք Չալաբյան Արցախը մեր հայրենիքն է, և երբևէ այն դարձյալ պիտի լինի հայկական. Մենուա Սողոմոնյան Արևային մարտկոցների խնամքի գաղտնիքները. ինչ պետք է իմանա արևային էլեկտրակայանի յուրաքանչյուր սեփականատեր Իրանը հայտարարել է իր «Chamran-1» հետազոտական ​​արբանյակի հաջող արձակման մասին Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում տեղի է ունեցել «Հայկական դուդուկի կանչը» խորագրով 2-րդ փառատոնը Վարչախումբը կազմաքանդում է ՀՀ անվտանգային համակարգը, բայց կա՛ այլընտրանք․ Ավետիք Չալաբյան Wildberries-ում զանգվածային խափանում է տեղի ունեցել Sony Pictures-ը ներկայացրել է առաջիկա «Վենոմ. վերջին պարը» ֆիլմի վերջնական թրեյլերը ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սփյուռքը Հայաստանի անվտանգությունն ապահովելու լուրջ ներուժ ունի. Կարապետյան Ղազախստանը հայտարարել է երկիր 526 տոննա ռուսական ցորեն ներկրելու փորձը կասեցնելու մասին Առաջիկա օրերի եղանակը Ռուբլին գահավիժում է ԱՄՆ-ն ողջունում է Երևանի ու Բաքվի հարաբերություններում վերջին առաջընթացը և վերահաստատում կայուն խաղաղության կարևորությունը․ Պետդեպ Անցել է ընդամենը չորս տուր, սա երկարատև մրցավազք է․ Կարվախալը՝ «Բարսելոնայից» հետ մնալու մասին Ճապոնիայում 5,9 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում գտնվող «Հեզբոլլահ»-ի հրթիռային կայաններին Ձեր տան համար անհրաժեշտ ցանկացած իր մեկ վայրում. Vega Home-ից դատարկաձեռն չեն հեռանա անգամ ամենաքմահաճ հաճախորդները Ձեր տան համար անհրաժեշտ ցանկացած իր մեկ վայրում. Vega Home-ից դատարկաձեռն չեն հեռանա անգամ ամենաքմահաճ հաճախորդները Նիկոլ Փաշինյանը կեղծ տվյալներ է մեջբերում՝ մոլորեցնելով հանրությանը Քըլըչը Հայաստանի հարց է քննարկում՝ առանց Երևանի մասնակցության Փաշինյանի սիրտը նոր շոու է ուզում Մոսկվայի զգուշացումը Նիկոլ Փաշինյանին Ինչպես ընտրել արևային մարտկոցներ և ինչին պետք է ուշադրություն դարձնել