Իրանի խորհրդարանը կոչ է արել առաջնահերթ ուշադրություն դարձնել հարեւան երկրների հետ հարաբերություններին
Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի փոխնախագահ Աբբաս Մողթադաին նախագահ Փեզեշյանի վարչակազմին (14-րդ կառավարություն) կոչ է արել կենտրոնանալ հարևան երկրների հետ հարաբերությունների բարելավման վրա։
Աբբաս Մողթադաին Mehr լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ 14-րդ կառավարությունը պետք է կենտրոնանա հարևանների հետ հարաբերությունների ամրապնդման վրա՝ երկրի տնտեսական աճի նպատակներին հասնելու համար։
«Իրանի արտաքին քաղաքականության մեջ առաջնահերթությունը պետք է լինի հարևան պետությունների հետ հարաբերությունների ամրապնդումն ու բարելավումը»,- ասել է Մողթադաին և պարզաբանել, որ հարևանների հետ փոխգործակցության ամրապնդումը շատ կարևոր է, ինչը բազմիցս ընդգծել են խորհրդարանի անդամները նիստերի ժամանակ: