Այսօր՝ 18 սեպտեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

«Նիկոլը գործում է հետևյալ կերպ՝ ավելի լավ է կործանեմ Հայաստանի Հանրապետությունը, քան կորցնեմ վարչապետի աթոռը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս իրավիճակը առնվազն ինձ համար շատ կանխատեսելի էր 2020 թ. նոյեմբերի 9-ից հետո: Բայց հնարավորություն ունեինք այս վիճակից որոշ չափով պատվաբեր և ավելի քիչ կորուստներով դուրս գալու 2021 թ.-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո: Նման կարծիք է հայտնում քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ մեկնաբանելով հարցը, թե ո՞ր պահին Հայաստանը դուրս մնաց անմիջապես իրեն վերաբերող բանակցություններից ու քննարկումներից:

«Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևն իր հարցազրույցներից մեկում ասում է՝ Հայաստանի Հանրապետության հասարակությունն ընդունել է այն փաստը, որ իրեն 2020 թ. նոյեմբերի 9-ին կապիտուլ յացիայի են ենթարկել, այսինքն՝ ընտրելով Նիկոլ Փաշինյանին՝ որպես երկրի ղեկավար, հայ հասարակությունն ընդունել է, որ պետք է կրի այդ կապիտուլ յացիայի հետևանքները: Եթե մինչ ընտրությունները տեղի ունեցող գործընթացները միջազգային հանրությունը կարող էր մեկնաբանել այն թեզով, որ Նիկոլը պարտված ղեկավար է և չի ներկայացնում հայաստանյան հասարակության լայն շերտերին, ապա 2021 թ. ընտրություններից հետո, երբ հայ հասարակության ընտրելու իրավունք ունեցող 680 հազար անդամ կրկին Նիկոլին ձայն տվեց, այդ նույն միջազգային հանրությունը հասկացավ, որ հայ ժողովուրդը պատրաստ է կրել այդ բոլոր զրկանքներն ու նվաստացումները, որոնք կրում են պարտված երկիրն ու նրա հասարակությունը, այն պարագայում, երբ հնարավորություն կար այդ ամենից ավելի մեղմ դուրս գալու: Եթե մինչ այդ մեզ ձևականորեն հրավիրում էին ինչ-որ տեղ մեր հարցերը քննարկելու, բանակցային սեղանի շուրջ էինք, ապա 2021 թ.-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո հայտնվել ենք բանակցային սեղանի վրա: Մեր հարևանները, ի դեմս Իրանի, չեն վարանում հասկացնել հայաստանյան հասարակությանը, թե՝ ձեր ղեկավարությունը զրո է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Համբարյանը:

Նշում է՝ «Զանգեզուրի միջանցքի» հարցը կարմիր գիծ է Թեհրանի համար, որը լավ է հասկանում դրա իրական նպատակները և դրա գործարկման աղետալի հետևանքներն իր պետության համար: «ԱՄՆ պետքարտուղար Օ'Բրայենը, ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Միլլերը բացահայտ նշել են, որ դա Արևմուտքի և Թուրքիայի համատեղ ծրագիրն է: Այդ մասին նշել են նաև Անկարայից:Նրանց գլխավոր նպատակն է այդ միջանցքի գործարկման արդյունքում մեծ խնդիրներ ստեղծել երեք խոշոր պետության՝ Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի համար: Արևմուտքն այդ միջանցքի միջոցով կտրելու է Միջին Ասիայի հարուստ ընդերքով հանրապետությունները ռուսաստանյան և չինական առևտրային ուղիներից, Էրդողանի նեոպանթուրանական և նեոպանօսմանական արտաքին քաղաքական էքսպանսիոն ծրագիրը այս պարագայում ամբողջությամբ համընկնում է նրանց շահերին: Զարմանալիորեն Ռուսաստանը կարծում է, որ միջանցքի հանդեպ վերահսկողություն սահմանելով՝ կկարողանա թույլ չտալ գոնե հակառուսական ծրագրերի իրականացումը: Ռուսաստանն ի վիճակի չէ կանխելու միջանցքի նկատմամբ վերահսկողությունից իրեն դուրս հանելու Արևմուտքի, Նիկոլի և թուրք-ադրբեջանական տանդեմի ծրագրերը»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Հավելում է՝ համաշխարհային կենտրոնները շատ լավ տեսնում են, որ Հայաստանն իրենից ոչինչ չի ներկայացնում, իսկ հայ հասարակությունը, որը կարող է կանխել այդ աղետը, ամորֆ դիրքորոշում է ընդունել: Պետական մտածելակերպից զուրկ հայաստանյան հասարակությունը, այն պարագայում, երբ Հայաստանի գոյության կամ չգոյության հարցն է, երբ մեր հարևանները մեր հարցերը քննարկում են իրար մեջ՝ արհամարհելով Երևանի դիրքորոշումը, դեռ նախկին-ներկա է քննարկում՝ չհասկանալով, որ այդ ամենի հետևանքը լինելու է Հայաստանի Հանրապետության կործանումը: Այդ պարագայում ո՛չ նախկինները, ո՛չ ներկաները որևէ ձևաչափով չեն կարողանա ինչ-որ ազդեցություն ունենալ ապագա աղետալի գործընթացների համար: Այս պարագայում ինձ համար ամենամեծ վտանգներից մեկն այն է, որ շատ մեծ քայլերով գնում ենք սիրիացման ուղով»,-շեշտում է քաղաքագետը՝ նկատի ունենալով այն, որ 2011 թ.-ի «Արաբական գարնանից» հետո Սիրիան այսօր փաստացի բաժանված է երեք մասի:

Քաղաքագետը կարծում է՝ Իրանի համար վտանգն այն է, որ «Զանգեզուրի միջանցքի» միջոցով Թուրքիան փորձելու է խժդժություններ սկսել Իրանի հյուսիս-արևմտյան տարածաշրջանում, որը հիմնականում բնակեցված է էթնիկ թուրքերով: «Մեխանիկորեն այդ տարածաշրջանում խժդժություններ գցելը Թուրքիայի և Ադրբեջանի համար ավելի հեշտ կլինի միջանցքի պարագայում, քանի որ Իրանը կկորցնի ելքը դեպի Հայաստանի Հանրապետություն: Պաշտոնական Թեհրանը կարող է արհամարհած ունենալ Ռուսաստանին և նրա շահերը Հարավային Կովկասում և ուղղակիորեն զորք մտցնել Սյունիքի և Վայոց ձորի մարզեր: Եվ ինչպես Սիրիան բաժանվեց ազդեցության գոտիների, նույնն էլ կարող է լինել Հայաստանի Հանրապետության պարագայում: Այդ իրավիճակում Հայաստանի երրորդ հանրապետությունը դե յուրե կործանված կլինի: Իրանը թույլ չի տա որևէ մեկին անցնել այդ կարմիր գիծը»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Հայաստանի իշխանությունները ցույց էին տալիս իրենց վճռականությունը քաղաքական վեկտոր փոխելու հարցում, իսկ հիմա որոշել են մասնակցել ԲՐԻԿՍ-ին, չմիանալ ԵԽ նախարարների հայտարարությանը: Այսինքն, կայուն չեն անգամ իրենց իսկ որոշումներո՞ւմ: «Նիկոլ Փաշինյանն իր իշխանությունը պահելու համար պատրաստ է ամեն ինչի, այդ թվում՝ զոհաբերել Հայաստանի Հանրապետության պետական և ազգային շահերը: Նա մի քանի անգամ պաշտպանել է իր իշխանությունը պաշտոնական Մոսկվայի շնորհիվ: Փրկվում է իշխանությունը, «թռնում» են Արևմուտքի գիրկը, Արևմուտքը, իր շահերն առաջ տանելով, պարտադրում է Նիկոլին ինչ-որ քայլեր ձեռնարկել, Նիկոլը կրկին «թռնում» է Ռուսաստանի գիրկը: Պետք է հասկանանք, որ Ռուսաստանը և Արևմուտքը մեզանից շատ չեն մտածում Հայաստանի Հանրապետության մասին:

Հայաստանի ապագայի հարցով մենք պետք է անհանգստանանք, ոչ թե պաշտոնական Մոսկվան, Բրյուսելը և Վաշինգտոնը: Նրանք ամեն ինչ անում են իրենց պետական շահերից ելնելով, իսկ Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անում են իրենց աթոռները պահելու համար: Հատկապես վերջին չորս տարվա ընթացքում Նիկոլն այնքան հանցանքներ է գործել Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի դեմ, որ հասկանում է՝ իշխանության կորստից հետո նա և իր թիմակիցները շատ դաժան և խիստ պատասխան են տալու: Առաջնորդվում են հետևյալ սկզբունքով՝ չկա զոհ, չկա հանցագործություն: Նիկոլը գործում է հետևյալ կերպ՝ ավելի լավ է կործանեմ Հայաստանի Հանրապետությունը, քան կորցնեմ վարչապետի աթոռը: Լինելով թուրք-ադրբեջանական տանդեմի թիվ մեկ գործընկերը Հայաստանում, սպասարկելով Բաքվի և Անկարայի շահերը՝ շատ դեպքերում հենց նրանց միջոցով է պահպանում իր իշխանությունը Հայաստանում»,-եզրափակում է Գագիկ Համբարյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գիտնականները հայտնագործել են տեխնոլոգիա, որը բարձրացնում է արևային վահանակների արդյունավետությունը Թուղթ, պլաստիկ, ապակի. Երևանի բոլոր վարչական շրջաններում տեղադրվել են հատուկ թափոնամաններ Հայկական մուրաբայից մինչև ղազախական շոկոլադ. Մոսկվայում բացվել է «Եվրասիա» առաջին ցանցային խանութը Արամ Օրբելյանը` Միհրան Պողոսյանի դատապաշտպան Հայկական սփյուռքի հիմնական գործառույթները ժամանակակից փուլում և Սփյուռքի նկատմամբ պետական հայեցակարգի ընդունման անհրաժեշտությունը «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ ձևավորված խաղային լիգան կանցկացնի ինտելեկտուալ առաջին խաղը Թրամփը Բայդենի զանգի մասին՝ հավանական մահափորձից հետո. շատ հաճելի խոսակցություն Հայաստանի 19 դպրոցներում ֆրանսերենի խորացված ուսուցում կլինի. Անդրեասյանն ու Ֆրանսիայի դեսպանը հուշագիր են ստորագրել Նախագիծը ենթադրում է բացառապես հանրային տարածքի տեսահսկմամբ ձեռք բերվող տվյալների մշակում. ՆԳՆ «ՌԴ-ում ֆրանսիացիները քողարկվել են հայերի անվան տակ». ռուսները խախտումներ հայտնաբերել են «Պեռնո Ռիկար»-ի «ARARAT» կոնյակներում․ EADaily Իրանում ավտոբուս է շրջվել. կա 10 զոհ, 41 վիրավոր Բագրատունյաց փողոցում 2 տղամարդ է բերման ենթարկվել. նրանցից մեկի պայուսակում զենք է հայտնաբերվել «Անվճար համերգ կունենամ իմ ծննդավայրում՝ Էջմիածնում, բոլորիդ հրավիրում եմ». Սարո «Հայաստանը ես»-ը դիմել է կառավարությանը Իրանը բաց է Արևմուտքի հետ բանակցությունների համար, բայց առանց ճնշման. ԱԳ նախարար ԶՊՄԿ ուշադրության կենտրոնում Քաջարանի նախակրթարաններն են Անչելոտին կոչ է արել ֆուտբոլային պաշտոնյաներին դիտարկել խաղերի քանակի կրճատման հարցը Դոնալդ Թրամփը կշարունակի քարոզարշավը՝ չնայած իր դեմ կատարված մահափորձին Temu-ից օգտվողներին խորհուրդ է տրվում փոխել գաղտնաբառը. Անձնական Տվյալների պաշտպանության գործակալություն Երևանի քաղաքապետարանը հերթական շրջայցն է կատարել մայրաքաղաքի սուպերմարկետներում Թիվ 199 և 192 հիմնական դպրոցների սաներն այցելել են թանգարաններ. տեսանյութ «Խաղաղության պայմանագիրն» իրականում նոր կապիտուլյացիա է․ Ավետիք Չալաբյան ԱրարատԲանկ և SIA. շարունակական գործընկերություն հանուն սոցիալական ձեռներեցության Ընդդիմադիր շարժումը մարման են տանո՞ւմ «Եվրաքվեն» խնդիր է դառնալու դրա կազմակերպիչների համար Վաշինգտոնը ցանկանում է Փաշինյան-Ալիև հանդիպում կազմակերպել Հազարավոր երիտասարդներ խուսափում են բանակից՝ հրաժարվելով ՀՀ քաղաքացիությունից Ucom ընկերության և «Արևորդի» ՀԿ-ի հերթական արևային կայանը տեղադրվել է Ճակատեն բնակավայրում Որքա՞ն արկ պետք է գնես, որ այդ հնդկական հրետանային միջոցներն արդյունք տան․ Արշակ Կարապետյան Կարպատյան շրջանի գյուղն ինքն է իր էներգիան արտադրում. «Մենք հոսանքազրկումներ չենք զգացել» Թե ինչու մեզանից յուրաքանչյուրը պետք է պայքարի Բաքվում պատանդառված հայ ղեկավարների ազատության համար․ Չալաբյան Իշխանությունն իր ուժերը մոբիլիզացրել է, որպեսզի Արցախի հետ տեղի ունեցածի պատասխանատվությունը բաշխի բացառապես արցախցիների վրա․ Տիգրան Աբրահամյան Օդեսայի քաղաքապետը շնորհավորել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Վանիկ Երանոսյանին Կաթվածահար իշխանություններ. երբ վնաս տալուց բացի ուրիշ ոչնչի ունակ չեն. «Փաստ» Ուզում ես կործանել մեկի ապագան, ջնջի՛ր նրա անցյալն ու պատմությունը. «Փաստ» Թվային խոցելիության անդունդին. «Փաստ» Հայկական արտադրության ապրանքների համար՝ նոր հնարավորություն ռուսական շուկայում. «Փաստ» «Պետական շահի մասին խոսք լինել չի կարող». «Փաստ» Բարձրագույն սերիալային կրթությամբ վերնախավերը. Վահե Հովհաննիսյան Ուշագրավ իրադարձություն է սպասվում. Երևանը դառնալու է տեխնոլոգիական առաջատար ընկերությունների ու մասնագետների հիմնական հավաքատեղին. «Փաստ»