Այսօր՝ 23 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

«Պետական շահի մասին խոսք լինել չի կարող». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի գործող իշխանությունները, կարծես, շտապում են օր առաջ ստորագրել «Խաղաղության պայմանագիրը»: Ադրբեջանը նույն պատրաստակամությունն ի ցույց չի դնում: «Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրեն Հերմինե Մխիթարյանն ասում է՝ այն վիճակի մասին, որին հանգել ենք այսօր, խոսում էինք դեռ ամիսներ առաջ:

«Այն, որ աշնանը լարվելու և սրվելու են բանակցային գործընթացի շուրջ զարգացումները, փաստ էր: Դրա հիմնական խնդիրները գալիս էին արտաքին դերակատարներից: Արևմուտքի, մասնավորապես ԱՄՆ-ի այս ընտրական պրոցեսը, որը շուտով իր լիարժեք ընթացքի մեջ կմտնի, և հետընտրական զարգացումները որոշակիորեն կաշկանդելու և հետ էին պահելու մյուս տարածաշրջաններում և, մասնավորապես, նաև մեր տարածաշրջանում ԱՄՆ-ի ակտիվությունը: Հետևաբար, սպասելի էր, որ մինչև ընտրական բուն պրոցես մտնելը, Վաշինգտոնը պետք է փորձի որոշակի վիճակ ամրագրել: Հասկանում ենք, որ այդ դադարի շրջանից, որը Միացյալ Նահանգներն է մտնելու, հակառակ կողմերը, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնությունը, օգտվելու են: Հետևաբար իրենց պետք էր որոշակի արդյունք ամրագրել: Սրա հետ կապված են ճնշումները «Խաղաղության պայմանագրի» ստորագրման հետ: Սա Արևմուտքի հստակ ճնշում է, շատ հստակ են նաև նպատակները: Թղթի մեջ ինչ գրված կլինի, քանի կետի շուրջ համաձայնության կգան, Վաշինգտոնին չի հուզում, իրենց համար կարևոր է, որ ունենան իրենց միջնորդությամբ ստորագրված թուղթ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մխիթարյանը:

Ընդգծում է՝ մի կողմից՝ կա այս ճնշումը Հայաստանի իշխանությունների վրա, և ակնհայտ տեսնում ենք, որ նրանք դեպի Արևմուտք ծիրի մեջ են: «Փորձում են այդ ուղղությամբ աշխատանքներ կառուցել, բայց միայն փորձում են, որովհետև այստեղ էլ այնպես չէ, որ նորմալ վիճակում ենք: Այս ճնշումը կա առաջին հերթին դեպի հայաստանյան կողմ, որովհետև հայաստանյան կողմն արդեն տարիներ շարունակ դրսևորում է, որ պատրաստ է ցանկացած զիջման, ցանկացած ճնշում բավարարելու, միայն թե հասնեն որոշակի արդյունքի: Կողմերից հարմար կետը Հայաստանն է: Մյուս խնդիրը Հայաստանի իշխանությունների կողմից կառուցողականություն դրսևորելն է: Սա կարող է շատերին երկրորդական թվալ, բայց իրականում շատ կարևոր գործոն է: Փորձում են միջազգային հանրությանը ցույց տալ, որ կառուցողական կողմ են, պատրաստ են խաղաղության, ամեն ինչի, միայն թե տարածաշրջանում նոր բռնկումներ չլինեն, բայց որքանով սա կապ ունի իրական պրոցեսների հետ, մեծագույն հարց է: Կարծում եմ՝ Հայաստանի գործող իշխանությունները գոնե այդքանը հասկանում են»,-հավելում է մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի մոտեցմանը, ապա նորություն չէ, որ նա հակված չէ «Խաղաղության պայմանագրի» կնքմանը, ինչը բացատրվում է Բաքվի կողմից վարվող քաղաքականությամբ: «Այն բանակցային պրոցեսը, որն այսօր կա, և թվում է, թե արդյունք ունի՝ թուղթ է քննարկվում, կողմերն ինչ-որ հարցերի շուրջ համաձայնություն ունեն, արևմտյան ձևաչափն է: Եթե Բաքուն գնում է արևմտյան ձևաչափով փաստաթղթի ստորագրման, ուղիղ առճակատման մեջ է մտնում Ռուսաստանի հետ, ինչն Ադրբեջանը պատրաստ չէ անել՝ հաշվի առնելով այն բոլոր խնդիրները, որոնք իր համար հետագայում կստեղծվեն: Ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանն այդ հարցում բավական զգուշավոր, հետևողական քաղաքականություն է իրականացնում:

Բաքվի համար ավելի նպատակահարմար կլինի որոշակիորեն հետաձգել փաստաթղթի ստորագրումը՝ հստակ իմանալով, որ իր դիմաց կան իշխանություններ, որոնք նոր զիջումների էլ են պատրաստ: Ամեն օր նոր թեզ է ձևակերպվում, առաջին հայացքից այն թվում է աբսուրդային, ամիսներ անց տեսնում ենք, որ դա արդեն բանակցային կետ է: Այսօր ամենաբարձր մակարդակով անընդհատ շեշտվում է Սահմանադրության խնդիրը: Երբ առաջին անգամ խոսում էին Սահմանադրությունից, շատ քչերը կարող էին մտածել, որ այդ թեման կարող է հասնել մինչև «Խաղաղության պայմանագիր»: Այսօր առաջ են քաշում «Արևմտյան Ադրբեջանի» օրակարգը, միջանցքի խնդիրը որևէ կերպ դուրս չի մնացել բանակցային գործընթացից և իրողություններից:

Կան հստակ կետեր, որոնք առաջ քաշելու համար Ադրբեջանն ամեն ինչ անում է, և, ի վերջո, եթե հարկադրանքի արդյունքում ինչ-որ փաստաթուղթ ստորագրվի, այն իր համար լինի մաքսիմալ ցանկալի օրակարգով: Այս ամենը վկայում է, որ բավականին լարված վիճակ ունենք: Լարվածությունը բանակցություններում պրոյեկտվելու է նաև մյուս հարթություններում: Ունենք սահմանային լարվածության որոշակի աճ: Ադրբեջանական կողմը պարբերաբար խոսում է հրադադարի խախտման մասին, հայկական կողմը հանդես է գալիս հերքումներով: Եթե դասական պրոցեսների մասին խոսենք, չնայած մեր իրողությունները բավականին հեռու են դասականից, Ադրբեջանը պատերազմի նախապատրաստման քաղաքականություն է նաև իրականացնում»,-ընդգծում է վերլուծական կենտրոնի տնօրենը:

Բաքվում պահվող մեր գերիների, Հայաստանի սուվերեն տարածքում գտնվող ադրբեջանական զինուժի հարցերը քննարկման առարկա չեն դառնում բանակցային գործընթացում: Իշխանությունն ասում է՝ քայլեր են ձեռնարկում գերիների հայրենիք վերադարձի մասով, որոնք տեսանելի չեն:

«Այն պրոցեսը, որն այսօր տանում են Հայաստանի իշխանությունները, որևէ աղերս չունի իրական խաղաղության կառուցման գործընթացի հետ: Իրենք էլ շահագրգռված չեն այդտեղ ներառելու կետեր, առաջ քաշելու հարցեր, որոնք անհրաժեշտ են իրական, կայուն, երկարաժամկետ խաղաղության հասնելու համար: Այն պրոցեսը, որն այսօր ընթանում է, միակողմանի զիջումների և հարկադրանքի քաղաքականության արդյունքում թուղթ ստորագրելն է: Այդ պայմանագրի հանրայնացված կետերը նայելով՝ ակնհայտ է, որ դա կողմերից մեկի շահերի հիման վրա է կառուցված: Ադրբեջանը բացահայտ նշում է, որ այն կառուցվել է իր կողմից առաջարկված կետերի հիման վրա: Եթե ուզում ենք իրական խաղաղություն ունենալ, կան հարցեր, որոնք անպայման պետք է գտնեն իրենց լուծումը: Դա ադրբեջանական զինված ուժերի դուրսբերումն է Հայաստանի սուվերեն տարածքներից: Աբսուրդային է խոսել մի իրավիճակի մասին, երբ թշնամու զինված ուժերն օկուպացրել են քո տարածքները, բայց դու գնում ես սահմանագծման և սահմանազատման գործընթացի, կանոնակարգ ես ընդունում, պատրաստվում ես կիսատ-պռատ փաստաթուղթ ստորագրել՝ անգամ չհամաձայնեցված կետերն էլ մի կողմ դնելով: Գերիների խնդիրը կարևորագույններից առաջինն է:

Չորս տարին շուտով կլրանա, դա այն ժամանակն է, որ հետևողական, տեղին արված աշխատանքը պետք է իր արդյունքները ցույց տար: Երբ 2021 թ. հունվարին Մոսկվայում պետք է կայանար հաջորդ եռակողմ հանդիպումը, նշում էինք, որ գերիների հարցը պետք է բարձրաձայնել: Հայաստանի գործող վարչապետը որևէ բառ չասաց այդ մասին, և հարցը երկրորդ պլան մղվեց, այսօր էլ նույն վիճակն է, այդ մասին ոչ մեկ չի խոսում: Ադրբեջանն իր քաղաքականությունն է առաջ քաշում, նրանք իր համար գերիներ չեն, դատապարտյալներ են: Միջազգային հանրությունն ի՞նչ պիտի ասի ավելին, եթե հայաստանյան կողմը հետևողական չէ: Եթե վերադառնանք իրական պրոցես և փորձենք իրական արդյունք ունենալ, առաջին հերթին պետք է լուծվի գերիների, պահվող անձանց, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հարցը: Իրական խաղաղության հարցում առանցքայիններից է Արցախի հարցը, արցախահայության՝ անվտանգ, արժանապատիվ իրենց հայրենիք վերադառնալու հարցը: Եթե այս մասին չենք խոսում, այսպես կոչված, «Խաղաղության պայմանագրի» շրջանակներում, չի կարող այդ խաղաղությունը լինել կայուն և իրական: Հայաստանի իշխանությունները նշում են, որ 17 կետից 13-ի շուրջ ունեն համաձայնություն, բայց այդ 13-ից որևէ մեկը երևի Հայաստանի ազգային, պետական շահերին համահունչ չէ: Այնտեղ չկա բալանս, որևէ իրական պրոցեսի մասին չենք էլ կարող խոսել»,-ասում է մեր զրուցակիցը:

Մեր շուրջ տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին Հայաստանի իշխանությունները, որոնք վերջին շրջանում սրընթաց գնում էին դեպի Արևմուտք, որոշել են անմասն չմնալ ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովից ու չստորագրել ԵԽ նախարարների հայտարարությունը: Կրկի՞ն երկու պարանի վրա են խաղում: «Եթե փորձենք հասկանալ գործողությունների իմաստը, պետք է նախ հասկանանք նպատակը: Ինձ համար միանշանակ է, որ գործող իշխանությունների ցանկացած քայլի նպատակն իշխանությունը պահելն է և հնարավոր վերարտադրությունը, եթե խոսում ենք սպասվող ընտրական պրոցեսների մասին: Բոլոր քայլերը պետք է փորձենք այս համատեքստում դիտարկել: Նշեցինք, որ Արևմուտքը հարաբերականորեն ավելի պասիվ ռեժիմի է անցնելու մոտակա ամիսներին: Իշխանությունը, որի գերնպատակը սեփական աթոռը պահելն է, հասկանում է, որ այլ կողմերից կարող են խնդիրներ առաջանալ, և պետք է փորձի ինչ-որ իմաստով իրեն ապահովագրել: Իհարկե, աբսուրդային է, որ հայ-ռուսական հարաբերություններում այսքան տեղի ունեցածից հետո դեռ փորձում են: Սա իրենց կողմից վաղուց որդեգրված ու իրականացվող հին ձեռագիրն է՝ փորձել սեփական, անձնական շահերը պաշտպանելու համար ինչ-որ երաշխիքներ ստանալ, հնարավոր բանակցելու տեղեր թողնել: Պետական շահի մասին խոսք լինել չի կարող»,-եզրափակում է Հերմինե Մխիթարյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico Ասում են, որ ես սպառել եմ ինձ, որ այստեղ եմ միայն փողի համար․ Ռոնալդուն պատասխանել է քննադատներին (տեսանյութ) Իրանի քաղաքացին ավտոցիստեռնով ընկել է Որոտան գետը Հայաստանում բնակվող յուրաքանչյուր 100 մարդուց 37-ը բնակվում է Երևան քաղաքում, 63-ը՝ մարզերում Ամիօ բանկի ավանդատուները կստանան Աբու Դաբի շքեղ ուղևորության հնարավորություն «Արարատ-Արմենիան» գլխավորեց մրցաշարային աղյուսակը ԶՊՄԿ-ն տարածաշրջանի ուշադրության կենտրոնում է Եթե Նեթանյահուն գա Կանադա, կձերբակալվի․ Թրյուդո Էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է, վիրավnր կա․ Shamshyan Նախատեսվում է անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ․ ի՞նչ է հայտնի Մալթայում կայացել է ftNFT YoCerebrum Awards-ը. հայտնի են հաղթողները Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած Նարեկ Զեյնալյանը մանդատը վայր դնելու դիմումը ներկայացրել է ԱԺ նախագահին Մարդկանց Բաքվի բանտում տանջում եք, որ ընտրություններից առաջ գերիների առողջության գնով 2 ձայն պոկեք․ Մամիջանյան Բաքուն «ադրբեջանական Երևան» միջոցառում է անցկացնելու COP29-ի շրջանակներում. Factor.am Ովքե՞ր և ինչքա՞ն հունվարից կվճարեն տրանսպորտից օգտվելիս (ինֆոգրաֆիկա) Մեր կյանքում լավ բաներ էլ կան, բայց դրանք կապված չեն այս իշխանության հետ․ Ավետիք Չալաբյան Հնդկաստանում արևային վահանակների տեղադրումը ռեկորդային է եղել Արդարության և հայրենասիրության ընկալումը պետք է սերմանել հենց դպրոցից․ Մհեր Ավետիսյան Ինչու պետք չէ սպասել Փրկիչ, այլ մեր վաղվա օրը կերտել ամենօրյա հետևողական աշխատանքով․ Ավետիք Չալաբյան Ի հակադրություն այս վարչախմբի պարտվողական օրակարգի` Հայաստանն ունի հստակ այլընտրանք. «Հայաքվե» Քանի՞ կոպեկի արժեք ունի պահանջատեր, քննադատ ու հարցասեր լինելու մասին նախարարի ազատականութենաթաթախ հորդորը ուսանողներին․ Մենուա Սողոմոնյան Բաքվի համաժողովն անցկացվում է այս վարչախմբի ջանքերով․ Մենուա Սողոմոնյան ԱՄՆ-ն Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ կհատկացնի Հաջորդ տարվա գարնանից ԼՂ-ից տեղահանվածների աջակցությունը կնվազի ու կվերաբերվի կոնկրետ խմբերի 44-օրյայի մասնակիցը ոստիկանությանը հայտնել է, թե ինչ է թողել Արմավիրի աղբանոցում Մեսսիի և Ռոնալդուի ժամանակներն անցել են. Ռոդրի Վախենում ես՝ մի արա, անում ես՝ մի վախեցիր, իսկ եթե արել ես, մի ափսոսա․ Ռոմանոս Պետրոսյան Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Կարմիր կամուրջը վերականգնվում է․ Տիգրան Ավինյան Մանկապարտեզներում բացառվում է անառողջ և անորակ սնունդը Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) «Ի՞նչ նպատակով է Նիկոլը իր կաբինետը կանացի դարձնում, արդյոք դա ֆեմինիստական շարժում կարելի՞ է կոչել»․ Մարգարիտ Եսայան Թուրքիայի ու Ադրբեջանի ռազմածովային ուժերը զորավարժություն են անցկացնում «Նյու Յորքն ինձ այնքան է սազում». Եվա Բաղդասարյանի նոր ֆոտոշարքը Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ընծայման տոնը «Սա լինելու է ներքին համերաշխության, միասնական աջակցության ու անմոռանալի տպավորություններով հարուստ մարզական երեկո». Հրաչյա Ռոստոմյան 6 ամսով կսահմանափակվի խոզերի ներմուծումը Հայաստան Ամիօ բանկը ԵԴԹ «Երեք ընկեր» ներկայացման գլխավոր գործընկերն է ՀՀ-ն Հնդկաստանի հետ բանակցություններ է վարում ևս 78 հատ հրետանային համակարգ գնելու վերաբերյալ. IDRW