Այսօր՝ 19 սեպտեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

ԶՊՄԿ ուշադրության կենտրոնում Քաջարանի նախակրթարաններն են

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սոցիալական և մարդասիրական ծրագրերը վերջ չունեն։

Կոմբինատը տարիներ շարունակ հսկայական միջոցներ է ներդրել թե՛ հարակից համայնքների բնակիչներին, թե՛ տեղահանված արցախցիներին օգնելու համար։ Այժմ էլ ԶՊՄԿ ուշադրության կենտրոնում Քաջարան խոշորացված համայնքի նախակրթարաններն են։

 

Նախօրեին ԶՊՄԿ արհեստակցական կազմակերպության կողմից գրենական պիտույքների փաթեթ ստացան Քաջարան խոշորացված համայնքի 3 նախակրթարանների 90 սաներ:

Կոմբինատի ուշադրությունը չէր վրիպել ծնողների աչքից, շատերն էին սոցցանցերում իրենց շնորհակալությունը հայտնում երեխաներին տոն նվիրելու համար։ Խոշոր հարկատուն բազմաթիվ սոցիալական ծրագրեր ունի ոչ միայն աշխատակիցների, այլ նաև համայնքների երեխաների համար։ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, հունիսին ԶՊՄԿ տարբեր արտադրամասեր էին այցելել աշխատակիցների երեխաները, ընկերության նախակրթարանի սաները: Խանդավառված հետաքրքրությամբ երեխաներն ուսումնասիրում էին իրենց անծանոթ միջավայրը, մեծերի աշխարհը` փոքրերի աչքերով: Անցած տարի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը և «ԶՊՄԿ» բարեգործական հիմնադրամը սոցիալական աջակցության ոլորտում ընդհանուր առմամբ ներդրել են ավելի քան 5 միլիարդ ՀՀ դրամ։ Միջոցներն ուղղվել են ինչպես Կապան և Քաջարան համայնքներին, այնպես էլ Սյունիքի մարզի կարիքներին և Համահանրապետական այլ ծրագրերի, այդ թվում սուբվենցիոն, սոցիալական աջակցության ծրագրերի, առողջապահական ներդրումների ոլորտներում։ Աջակցություն է ցուցաբերվել բարեգործական հիմնադրամներին՝ իրականացնելու տարբեր խոցելի խմբերի հետ ծրագրեր, հաշմանդամություն, ծերերի խնամք և այլն։

Միայն 2023 թվականին ԶՊՄԿ-ից աջակցություն է ստացել 32 բարեգործական կազմակերպություն:

«Աջակցություն տեղահանված արցախցիներին» ծրագրի շրջանակում էլ 2023 թվականի սեպտեմբերից ԶՊՄԿ-ն ներդրել է 170 միլիոն դրամ, կենցաղային տեխնիկա և կահույք է տրամադրվել Կապան, Քաջարան և Մեղրի խոշորացված համայնքներում հանգրվանած արցախցիներին։

Աշոտ Հովհաննիսյան

Փաշինյանը սեփական թիկնապահներից է վախենո՞ւմ «Փյունիկը» վաճառում են. ՀՖՖ-ն հասավ իր ուզածին Արցախի հայաթափման մեկ տարին. վարչախումբը տեղեկատվական տեռոր է իրականացնում Այդ ճանապարհի նկատմամբ Հայաստանի իրավազորությունը կարմիր գիծ է. Սոնա Ղազարյան «Ապրելու երկիր» կուսակցության ուղերձը՝ Արցախը ագրեսոր Ադրբեջանի կողմից բռնազավթելու մասին 2018-ին տեղի ունեցածն իսկապես հեղափոխություն է, քանի որ հեղափոխական ձևով փոխվում են արժեքները. Մենուա Սողոմոնյան Արցախը կռվե՛լ է․ հիշենք անվանապես Արցախի անկումը մեր կյանքի օրոք տեղի ունեցած մեծագույն ողբերգությունն է. Ավետիք Չալաբյան Ավելի քան 6000 ոչխար կուղարկվեն արևային էլեկտրակայանների խնամքի համար. կենդանիներն արածելու են հենց դրանց տարածքներում Մակերեսային դիվանագիտության հետևանքները. «Փաստ» Ի՞նչ սինդրոմներ են «շրջում» մեր շուրջ, և ինչի՞ց է պետք եզրակացություններ անել. «Փաստ» «Թնջուկը «Զանգեզուրի միջանցքի» շուրջ է, այստեղ երևում է խաղացողների հակադրությունը, բոլորը ցանկանում են ինչ-որ բան ստանալ». «Փաստ» Արդեն պատրաստի «մեղավորներ» էլ կունենա. ի՞նչ սպասել «անմիջնորդ» գործընթացներից. «Փաստ» Ի՞նչ է հանձնել Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանին. «Փաստ» Հեծանիվացավը հասավ դպրո՞ց. «Փաստ» Երբ բնապահպանական փորձանք դարձած երկիրն է բնապահպանական համաժողով անցկացնելու. «Փաստ» Քարոզչական ընդգծված շեշտադրումներ. կարևորը՝ նշվեն «ռուբլի», «Ռուսաստան», «արցախցի» բառերը. «Փաստ» Ջուր չի լինի Նիկոլ Փաշինյանը՝ Բաքվի COP29 գագաթնաժողովին մասնակցելու հրավերի մասին «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի համերգով մեկնարկեց Սիմֆոնիկ նվագախմբերի երևանյան առաջին միջազգային փառատոնը Թուրքական բանկերը սկսել են մերժել Ռուսաստանից Եվրոպա կատարվող վճարումները Բորելը Վրաստանին կոչ է արել չեղարկել ԼԳԲՏ քարոզչության արգելքի մասին օրենքը ՀԱՕԿ արտահերթ գործկոմի նիստի շրջանակներում պարգևատրվեցին Փարիզ-2024-ի օլիմպիական խաղերի մեդալակիրները և նրանց մարզիչները Նազիկ Ավդալյանն ու որդին չեն կարողացել զսպել արցունքները «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի Գյումրու պրեմիերայի ժամանակ Գերեզմանատներում մաքրման ու բարեկարգման լայնածավալ աշխատանքներ են իրականացվում «Ռեալը» երկարաձգել է պայմանագրի ժամկետը Լունինի հետ. պաշտոնական Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում սեպտեմբերի 17-18-ը Երևանի կենդանաբանական այգու տարածքը կընդլայնվի (տեսանյութ) ՀԱՊԿ-ը շարունակում է դիտարկել Հայաստանին որպես իրավահավասար գործընկեր. Իմանգալի Տասմագամբետով ԼՂ-ից բռնի տեղահանված հայերի աջակցման հարցերով հասարակական խորհուրդ է ստեղծվել Լրանում է Արցախի ամբողջական բռնազավթման և հայաթափման առաջին տարելիցը․ Հայաքվե Բա եթե իրական Հայաստանը հայրենիք չէ, այլ պետություն՝ Սփյուռքի հայրենակիցներին հավաքել եք, որ ի՞նչ անեք… Ա. Զաքարյան Թեժ աշունը սկսվել է, բայց գործող վարչախմբի կատարմամբ Եկեղեցին արեց իր քայլը, իսկ իշխանությունը համառում է Փաշինյանի քնձռոտ «բալանսավորումը» և վախից բխած շրջադարձը Գիտնականները հայտնագործել են տեխնոլոգիա, որը բարձրացնում է արևային վահանակների արդյունավետությունը Թուղթ, պլաստիկ, ապակի. Երևանի բոլոր վարչական շրջաններում տեղադրվել են հատուկ թափոնամաններ Հայկական մուրաբայից մինչև ղազախական շոկոլադ. Մոսկվայում բացվել է «Եվրասիա» առաջին ցանցային խանութը Արամ Օրբելյանը` Միհրան Պողոսյանի դատապաշտպան Հայկական սփյուռքի հիմնական գործառույթները ժամանակակից փուլում և Սփյուռքի նկատմամբ պետական հայեցակարգի ընդունման անհրաժեշտությունը