Այսօր՝ 22 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Արդեն պատրաստի «մեղավորներ» էլ կունենա. ի՞նչ սպասել «անմիջնորդ» գործընթացներից. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մինչ Նիկոլ Փաշինյանը երեկ վերստին ինչ-որ բաներ էր խոսում ՀԱՊԿ-ի հետ «հարաբերությունների», հայրենասիրության, թշնամու զավթած ահռելի տարածքները հետ չբերելու թեմաներով, նախօրեին «ադրբեջանական կողմը» մի փոքր էլ բացեց փակագծերը:

Ինչպես հայտնի է, նույն Փաշինյանի հայտարարություններից, այսպես կոչված՝ «խաղաղության պայմանագիրը» ներառում է 17 կետ (կամ՝ դրույթ), որոնցից 13-ը համաձայնեցված են, 3-ը՝ կիսահամաձայնեցված, իսկ 1-ը՝ չհամաձայնեցված: Ինքը՝ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ եկեք, ինչ համաձայնեցրել ենք, ստորագրենք, իսկ մնացածը՝ ընթացքում: Ադրբեջանական կողմը մեկ անգամ չէ, որ հրապարակավ հայտարարել է, թե՝ չէ, մինչև «խաղաղության պայմանագրի» բոլոր կետերը չհամաձայնեցնենք, չենք ստորագրի: Գործնականում ու բառացիորեն նույն բանը նախօրեին վերստին հնչեցրեց Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հաջիզադեն՝ անընդունելի որակելով համաձայնեցված կետերն առանձին ստորագրելու փաշինյանական մոտեցումը:

Բայց դա էլ ամենը չէ. թշնամական երկրի ներկայացուցիչը նաև հայտարարեց. «Ընդհանուր առմամբ, համաձայնագրի նախագիծը ստորագրելու համար Հայաստանը պետք է առաջին հերթին համապատասխան փոփոխություններ կատարի իր Սահմանադրության մեջ, որը ներկայում տարածքային պահանջներ ունի Ադրբեջանի նկատմամբ։ Քանի դեռ Հայաստանն իր օրենսդրական ակտերից չի բացառել այդ պնդումները, երկու երկրների միջև խաղաղության մասին խոսք լինել չի կարող»:

Կարելի է ասել, որ ադրբեջանական կողմը հերթական անգամ մերկացրեց Փաշինյանի մտադրությունները և այն, թե էլ ինչ փորձանքներ է նա պատրաստվում բերել Հայաստանի ու իրեն հանդուրժող բնակչության գլխին:

Նմանապես, կարելի է ենթադրել, որ ՀՀ Սահմանադրությունը «ջրելու», ի լրումն՝ Հայաստանի Անկախության հռչակագիրը չեղյալ հայտարարելու, նույնն է, թե՝ ՀՀ-ն լուծարված հռչակելու մասին կետը, այսպես ասած, «կիսահամաձայնեցվածների» մեջ է կամ չհամաձայնեցվածն է: Ավելի շուտ՝ «կիսահամաձայնեցվածների» շարքում այն կարող է լինել՝ հաշվի առնելով այն իրողությունը, որ Փաշինյանն ինքն էլ է ցանկանում «հեչ անել» ՀՀ Սահմանադրությունը:

Առհասարակ, հանրությանը գրեթե ոչինչ հայտնի չէ, այսպես կոչված, «խաղաղության պայմանագրի» բովանդակության մասին: Մարդիկ չգիտեն, թե ինչ է Նիկոլ Փաշինյանը բանակցում ու համաձայնեցնում թշնամիների հետ: Սակայն դատելով ադրբեջանական կողմի՝ ժամանակ առ ժամանակ արվող «արտահոսքերից», համադրելով դրանք փաշինյանական իշխանության վարած աղետային քաղաքականության հետևանքների հետ՝ կարելի է ընդհանուր պատկերացում կազմել, որ ոչ մի լավ բան չի սպասվում, բնականաբար:

Ավելին, եթե նայենք, թե ինչ պահանջներ է դնում Ադրբեջանը, այսինքն՝ ինչ կետեր դեռ համաձայնեցված չեն, սարսափելի է անգամ պատկերացնել, թե ինչ կետեր են համաձայնեցված: Մեծ հաշվով, պատրանքներ չարժե ունենալ, եթե, իհարկե, ՔՊ վարչության անդամ չեք ու յոթ մղոնանոց քայլերով չեք սուրում դեպի «ապագակա»:

Ինչ վերաբերում է ընթացիկ իրողություններին, ապա ադրբեջանական կողմի շարունակական մերկացումները ևս գալիս են հաստատելու իրավացիությունը բոլոր այն փորձագետների, որոնք զգուշացնում էին, այսպես կոչված, հայ-ադրբեջանական «անմիջնորդ», ուղիղ բանակցությունների վտանգավորության մասին:

Մի առիթով արդեն նկատել ենք, որ այնքան էլ ճիշտ չէ հայ-ադրբեջանական բանակցություններն անվանել «անմիջնորդ»՝ նկատի ունենալով թուրքական գործոնը: Իրականում Թուրքիան խորապես ներգրավված է այդ «անմիջնորդ» բանակցություններում՝ որպես Հայաստանին ներկայացվող պահանջների կամ թելադրանքի համակարգող: Այսինքն՝ այդ «անմիջնորդ» բանակցությունների մի կողմում Հայաստանն է՝ միայնակ, իսկ մյուս կողմում Ադրբեջանն ու Թուրքիան, որոնք կարողանում են Փաշինյանից ստանալ այն ամենը, ինչ ուզում են:

Երկրորդ. «անմիջնորդ» բանակցություններում (եթե անգամ մի պահ վերանանք թուրքական գործոնից) չկան երաշխավորներ: Ենթադրենք՝ կողմերն ինչ-որ բանի մասին պայմանավորվել են կամ համաձայնեցրել են ինչ-որ կետ: Որտե՞ղ է երաշխիքը, որ այն իրականացվելու է, կողմերից մեկնումեկը այդ պարտավորությունից չի «թռնելու»: Այն էլ՝ ադրբեջանական կողմը, մանավանդ՝ Ալիևը, որ բազմիցս խախտել է ամենատարբեր պայմանավորվածություններ, այդ թվում՝ ԵԱՀԿ ՄԽ շրջանակում ձեռք բերված, էլ չենք խոսում հրադադարի մասին: Ալիևը պատերազմական հանցագործ է, որի հետ պայմանավորվելու մասին կամ որի հետ «խաղաղության պայմանագիր» կնքելով՝ որևէ հարց լուծելու մասին կարող է հուսալ միայն անհուսալիորեն միամիտ անձնավորությունը: Սա՝ շատ մեղմ ասած:

Հնարավոր չէ պայմանավորվել նրա հետ, որի նպատակը, ծրագիրն ու ցանկությունը քեզ վերացնելն է: Հայաթափված Արցախը՝ վկա: Այնպես որ, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է թշնամու հետ բանակցություններում 17-ից 13 կետ համաձայնեցրած լինելու մասին, առաջարկում է «խաղաղության պայմանագրի» համաձայնեցված մասը ստորագրել և այլն, դա ընդամենը նշանակում է, որ Հայաստանին սպասվում են նորանոր դաժան փորձություններ, նոր աղետներ, նոր կորուստներ: Կարող եք, ի դեպ, չկասկածել, որ Փաշինյանն այդ ամենի համար արդեն վաղուց ունի պատրաստած «մեղավորներ», եթե դա այդ ժամանակ դեռ ինչ-որ մեկին կարող է հետաքրքրել:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico Ասում են, որ ես սպառել եմ ինձ, որ այստեղ եմ միայն փողի համար․ Ռոնալդուն պատասխանել է քննադատներին (տեսանյութ) Իրանի քաղաքացին ավտոցիստեռնով ընկել է Որոտան գետը Հայաստանում բնակվող յուրաքանչյուր 100 մարդուց 37-ը բնակվում է Երևան քաղաքում, 63-ը՝ մարզերում Ամիօ բանկի ավանդատուները կստանան Աբու Դաբի շքեղ ուղևորության հնարավորություն «Արարատ-Արմենիան» գլխավորեց մրցաշարային աղյուսակը ԶՊՄԿ-ն տարածաշրջանի ուշադրության կենտրոնում է Եթե Նեթանյահուն գա Կանադա, կձերբակալվի․ Թրյուդո Էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է, վիրավnր կա․ Shamshyan Նախատեսվում է անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ․ ի՞նչ է հայտնի Մալթայում կայացել է ftNFT YoCerebrum Awards-ը. հայտնի են հաղթողները Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած Նարեկ Զեյնալյանը մանդատը վայր դնելու դիմումը ներկայացրել է ԱԺ նախագահին Մարդկանց Բաքվի բանտում տանջում եք, որ ընտրություններից առաջ գերիների առողջության գնով 2 ձայն պոկեք․ Մամիջանյան Բաքուն «ադրբեջանական Երևան» միջոցառում է անցկացնելու COP29-ի շրջանակներում. Factor.am Ովքե՞ր և ինչքա՞ն հունվարից կվճարեն տրանսպորտից օգտվելիս (ինֆոգրաֆիկա) Մեր կյանքում լավ բաներ էլ կան, բայց դրանք կապված չեն այս իշխանության հետ․ Ավետիք Չալաբյան Հնդկաստանում արևային վահանակների տեղադրումը ռեկորդային է եղել Արդարության և հայրենասիրության ընկալումը պետք է սերմանել հենց դպրոցից․ Մհեր Ավետիսյան Ինչու պետք չէ սպասել Փրկիչ, այլ մեր վաղվա օրը կերտել ամենօրյա հետևողական աշխատանքով․ Ավետիք Չալաբյան Ի հակադրություն այս վարչախմբի պարտվողական օրակարգի` Հայաստանն ունի հստակ այլընտրանք. «Հայաքվե» Քանի՞ կոպեկի արժեք ունի պահանջատեր, քննադատ ու հարցասեր լինելու մասին նախարարի ազատականութենաթաթախ հորդորը ուսանողներին․ Մենուա Սողոմոնյան Բաքվի համաժողովն անցկացվում է այս վարչախմբի ջանքերով․ Մենուա Սողոմոնյան ԱՄՆ-ն Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ կհատկացնի Հաջորդ տարվա գարնանից ԼՂ-ից տեղահանվածների աջակցությունը կնվազի ու կվերաբերվի կոնկրետ խմբերի 44-օրյայի մասնակիցը ոստիկանությանը հայտնել է, թե ինչ է թողել Արմավիրի աղբանոցում Մեսսիի և Ռոնալդուի ժամանակներն անցել են. Ռոդրի Վախենում ես՝ մի արա, անում ես՝ մի վախեցիր, իսկ եթե արել ես, մի ափսոսա․ Ռոմանոս Պետրոսյան Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Կարմիր կամուրջը վերականգնվում է․ Տիգրան Ավինյան Մանկապարտեզներում բացառվում է անառողջ և անորակ սնունդը Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) «Ի՞նչ նպատակով է Նիկոլը իր կաբինետը կանացի դարձնում, արդյոք դա ֆեմինիստական շարժում կարելի՞ է կոչել»․ Մարգարիտ Եսայան Թուրքիայի ու Ադրբեջանի ռազմածովային ուժերը զորավարժություն են անցկացնում «Նյու Յորքն ինձ այնքան է սազում». Եվա Բաղդասարյանի նոր ֆոտոշարքը Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ընծայման տոնը «Սա լինելու է ներքին համերաշխության, միասնական աջակցության ու անմոռանալի տպավորություններով հարուստ մարզական երեկո». Հրաչյա Ռոստոմյան 6 ամսով կսահմանափակվի խոզերի ներմուծումը Հայաստան Ամիօ բանկը ԵԴԹ «Երեք ընկեր» ներկայացման գլխավոր գործընկերն է ՀՀ-ն Հնդկաստանի հետ բանակցություններ է վարում ևս 78 հատ հրետանային համակարգ գնելու վերաբերյալ. IDRW