Այսօր՝ 03 դեկտեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Վերականգնման աշխատանքներ են իրականացվում Ամբերդում, պեղումներ՝ Արուճում

ՀՀ ԿԳՄՍ նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետներն այցելել են Արագածոտնի մարզի հուշարձաններ: Այս մասին հաղորդում են ԿԳՄՍՆ-ից:

Այցի շրջանակում նախարարության մասնագետները եղել են Ամբերդում և Արուճի ամրոցում։

Ամբերդում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվերով մեկնարկում են դղյակի վթարային հատվածների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքները։ Վերահսկող հնագետի, կապալառուի, տեխնիկական և հեղինակային հսկողությունն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ տեղում քննարկվել են շինհրապարակի կահավորման, աշխատանքների հաջորդականության, դղյակի մուտքի սահմանափակման վերաբերյալ հարցերը։ Աշխատանքները նախատեսվում է իրականացնել 5-6 տարվա ընթացքում։ Աշխատանքների ընդհանուր նախահաշվային արժեքը մոտ 461 միլիոն ՀՀ դրամ է։

Արուճի ամրոցում մասնագետները ծանոթացել են Հնագիտության և ազգագրության ինստիտուտի իրականացրած հնագիտական պեղումների արդյունքներին, նույն ինստիտուտի հնագետների հետ այցելել նախորդ օրը գյուղամիջյան ճանապարհի փլուզման հետևանքով բացված ստորգետնյա հնավայր, որը հնագետների նախնական դիտարկմամբ ծառայել է որպես ջրավազան։ Գյուղամիջյան ճանապարհի տվյալ հատվածը փակվել է անվտանգության նկատառումներով, նոր բացված հնավայրը առաջիկայում ավելի մանրամասն կուսումնասիրվի ամրոցի հնագիտական արշավախմբի կողմից։

Պրեմիերա. Նարե Գևորգյան-«Սեր ասեմ» ՀԷՑ-ը տեղեկացնում է Բայրամովը հանդիպել է Արաղչիի հետ Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայի համար դեկտեմբերի 3-ը հիշարժան օր է Գեղարքունիքում «Opel Astra»-ն բախվել է ծառին, վիրավnրներ կան Կաղոթենք, որ Աստված հեռու պահի Հալեպի հայությանն ամեն տեսակ վտանգներից․ Արամ Ա «Ոտքի կանգնելու կամքը»․ ֆիլմաշար՝ ԱրարատԲանկի ֆինանսավորմամբ Վաղարշապատում թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտվել «Անհավանական գիշեր Լոս Անջելեսում». Էրիկի մենահամերգին ներկա է եղել նաև նրա դուստրը Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը չի մասնակցի աշխարհի առաջնությանը Ակադեմիկոս Վաչիկ Նալբանդյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ կփակցվի Թումանյան փողոցում ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հաճախորդների սպասարկման «Պրիվիլեգիա» գոտիների ցանցը Սա ի՞նչ է, եթե ոչ կոռուպցիա. Նաիրի Սարգսյան Ի՞նչ հիմքով են ազատվել գործադուլ իրականացրած 18 վարորդները․ Հայկ Կոստանյան Աղազարյանը մերժեց Փաշինյանին Քանի գերի կա Ադրբեջանում․ ԿԽՄԿ-ն մանրամասներ է հայտնել «Քաղպայմանագիրը» Գյումրիում ցայտնոտի մեջ է Բյուջեն թերակատարվել է. իշխանությանը սոցիալական բունտ է սպառնում ԶՊՄԿ-ն պահպանում է բնապահպանական բոլոր նորմերը և կատարելագործում Չինաստանից արևային մարտկոցների գները կբարձրանան. ինչի՞ պատրաստվել 2024 թվականի դեկտեմբերին Խնդրում եմ Աստծուն մեզ տա այնքան ուժ ու միտք, որ կարողանանք պահպանել անկախ, ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը․ Մհեր Ավետիսյան Շոլցը Կիևից ուղերձ է հղել Պուտինին Նոր օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Նրա մասին, թե ինչու Հովիկ Աղազարյանը հեշտությամբ չի դնի մանդատը․ Ավետիք Չալաբյան Մենք մերժում ենք անցյալի մոռացումը, հաշտ չենք դրա հետ․ Մենուա Սողոմոնյան Պետք է հիշել Փաշինյանի թիմից հեռացվածների պատասխանատվության մասին. ՀայաՔվե Միրզոյանի ելույթը մեզ ուղղակիորեն վերաբերող ոչնչի մասին էր․ Մենուա Սողոմոնյան Միջազգային և տարածաշրջանային նոր շրջադարձերի աղեղը. «Փաստ» «Ամեն դժվարություն հաղթահարելի է, եթե հավատում ես ինքդ քեզ և ընդունում քեզ այնպիսին, ինչպիսին կաս». «Փաստ» Երկերեսանիության բարոյազուրկ պատկերը. «Փաստ» Բյուջեն ու տնտեսությունը՝ նոր ճնշման ներքո. «Փաստ» ԵՄ-ի ընդլայնման օրակարգի շրջանակները. փողը՝ մեզանից, մեռնելը՝ ձեզանից. «Փաստ» Վարորդների կողմից հերթական անգամ առաջ են քաշվում անտրամաբանական պահանջներ․ Հայկ Կոստանյան «Ռուսը չի գալու՝ Նիկոլ փոխի, ամերիկացին չի գալու՝ Նիկոլ փոխի». ի՞նչ է հնարավոր անել երկու ամսում. «Փաստ» «Հայաստանի միակ բարեկամը, ինքնիշխանության ու պետականության միակ պահապանը Ռուսաստանը և նրա ժողովուրդն են». «Փաստ» Մրցույթն ամփոփվեց. ովքե՞ր արժանացան կրթաթոշակների. «Փաստ» Ռոբերտ Քոչարյանը փրկե՞ց Հովիկ Աղազարյանին. «Փաստ» Ովքե՞ր են իրականում ցանկանում ձեռք բերել Թեղուտի հանքը. «Փաստ» Նոր վճարման տարբերակ տրանսպորտից օգտվելիս Գործարարներին են ներկայացվել Կոնվերս Բանկի ներդրումային առաջարկները