ՄԱԿ Անվտանգության խորհուրդը շտապ նիստ է գումարել Լիբանանում պայթյուններից հետո
ՄԱԿ Անվտանգության խորհուրդը շտապ նիստ է գումարել Լիբանանում այս շաբաթվա սկզբին պայթյուններից հետո, տեղեկացրել է Al Jazeera-ն։
ՄԱԿ մարդու իրավունքների գծով գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքը հայտնել է, որ այդ գրոհները միջազգային իրավունքի խախտում են։
«Այդ գրոհները նոր զարգացում են պատերազմում, երբ կապի միջոցները դառնում են զենք՝ միաժամանակ պայթելով շուկաներում, փողոցների անկյուններում եւ տներում, երբ առօրյա կյանքն է ընթանում»,- ասել է նա։
Հարձակումների հետեւանքով զոհվել է 37 մարդ, ներառյալ քաղաքացիական անձինք։ Լիբանանը մեղադրել է Իսրայելին եւ պահանջել Անվտանգության խորհրդից նշել մեղավորներին եւ դատապարտել հարձակումը։
«Մի՞թե սա ահաբեկչություն չէ։ Երբ դուք հարձակվում եք ողջ բնակչության վրա նրա քաղաքներում, փողոցներում, շուկաներում, խանութներում եւ տներում, այն ժամանակ, երբ նրանք զբաղվում են իրենց առօրյա կյանքով»,- ասել է Լիբանանի արտաքին գործերի նախարար Աբդալա Բու Հաբիբը։
Իսրայելը չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը։ Փոխարենը մեղադրել է «Հեզբոլլահին» սահմանին թեժացման մեջ հթրիռային հարվածներով, որոնց հետեւանքով տասնյակ խաղաղ բնակիչներ երկու կողմերից ստիպված են եղել հեռանալ իրենց տներից։