Այսօր՝ 24 սեպտեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

2 հոգով կնոջ են առևանգել և բռնության ենթարկել․ նոր մանրամասներ՝ ահասարսուռ դեպքից

Երևան քաղաքի բնակչուհու կողմից ներկայացված հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել են վերջինիս առևանգման և նրան բռնության ենթարկելու դեպքի մի շարք էական հանգամանքներ, այդ թվում՝ հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը, ովքեր ծանոթ են եղել տուժողին։

Մասնավորապես, վարույթի շրջանակներում կատարված քննչական, դատավարական այլ գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 35-ամյա Մ․ Ա․-ն 2024թ․ սեպտեմբերի 17-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, իր մտերիմ Ա․ Պ․-ի հետ վերջինիս կողմից շահագործվող «Տոյոտա Քեմրի» մակնիշի տրանսպորտային միջոցով գնացել են տուժող կնոջ՝ Երևան քաղաքի Ղափանցյան փողոցում գտնվող շենքի բակ և ավտոմեքենայում սպասել նրան։ Այն բանից հետո, երբ վերջինս տաքսիով շենքի բակ մտնելուց հետո դուրս է եկել ավտոմեքենայից, Մ․Ա․-ն, նրա կամքին հակառակ, բռնություն գործադրելով՝ մազերից քաշելով, և քարշ տալով, տուժողին նստեցրել է «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենան։ Ապա Մ․Ա․-ն վարորդ Ա․ Պ․-ին հրահանգել է վարել ավտոմեքենան նշված վայրից, ինչը վերջինս կատարել է։ Տուժողին բռնությամբ ավտոմեքենան նստեցնելուց հետո Մ․ Ա․-ն շարունակել է վերջինիս նկատմամբ ֆիզիկական ներգործության կիրառումը, մասնավորապես՝ ձեռքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել տուժողի գլխի և մեջքի հատվածներին, նստել է ոտքերին, ձեռքերով սեղմել պարանոցը։ Որոշ տարածք անցնելուց հետո ավտոմեքենան կանգ է առել և տուժողը, բացելով և իրեն նետելով ավտոմեքենայից, փորձել է փախուստի դիմել։ Սակայն Մ․Ա․-ն ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին, գետնին ընկած վիճակում քարշ տվել դեպի ավտոմեքնայի հետևի աջ հատվածը, փորձել կրկին մտցնել ավտոմեքենայի սրահ՝ ևս 2 անգամ ձեռքով հարվածելով նրա ծոծրակային հատվածին: Այդուհանդերձ, տուժողին հաջողվել է փախչել և պատսպարվել մոտակա առանձնատներից մեկում և զանգահարել է Ոստիկանություն։

Տուժողի ստացած մարմնական վնասվածքների բնույթը և ծանրության աստիճանը որոշելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Նրա մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, վերցվել են դեպքի պահին վերջինիս հագին եղած հագուստները, որոնց զննությամբ հայտնաբերվել են աղտոտվածության հետքեր, պատռվածքներ։ Վերցվել և զննության է ենթարկվել դեպքի վայրի հարակից տարածքում տեղադրված տեսանկարահանող սարքի տեսագրությունը։ Հարցաքննվել են անձինք։

Կատարված գործողությունների արդյունքում սեպտեմբերի 18-ին 35-ամյա Մ․Ա․-ն հայտնաբերվել է, ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին և ձերբակալվել։

Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա վերջինիս ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասով և 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով։ Միջնորդություն է ներկայացվել դատարան նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է։

Նախաքննության ընթացքում նաև պարզվել է, որ Մ․Ա․-ն անձնական թշնամանքի շարժառիթով, հոգեկան ներգործություն գործադրելու դիտավորությամբ, 2024թ․ հունվարի 22-ից հունվարի 24-ն ընկած ժամանակահատվածում, Ա․Հ․-ին պարբերաբար տվել է սպանության և առողջությանը վնաս պատճառելու սպսռնալիքներ: Այնուհետև՝ 2024թ․ հունվարի 25-ին, անձնական թշնամանքի շարժառիթով, առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու դիտավորությամբ, փորձել է հրկիզել մեկ այլ անձի ավտոմեքենան, որի արդյունքում այդ անձին՝ Ա․Հ․-ին, պատճառել է խոշոր չափերի գույքային վնաս: Պարզվել է նաև, որ ավտոմեքենայի հրկիզման դեպքի վերաբերյալ՝ դատաքննության փուլում գտնվող քրեական գործի շրջանակներում մեղադրյալ Մ․Ա․-ի նկատմամբ կիրառված է եղել այլընտրանքային խափանման միջոց՝ վարչական հսկողություն։

Վարույթի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով հանրային քրեական հետապնդում է հարուցվել նաև Մ․Ա․-ի հետ խմբի կազմում գործած, «Տոյոտա Քեմրի» մակնիշի տրանսպորտային միջոցը վարած Ա․ Պ․-ի նկատմամբ։ Քննիչի կողմից կայացվել է վերջինիս ձերբակալելու որոշում, որի կատարումը հանձնարարվել էՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցներին։

Նախաքննությունը շարունակվում է։

Համեցեք սովորելու Արարատյան քաղաքական կրթության դպրոցում. Ավետիք Չալաբյան Վարչախումբը փորձում է մոռացության տալ Արցախը, բայց չի ստացվի. Մենուա Սողոմոնյան Չինական «արևային մեծ պատը» էներգիա կապահովի և կկանաչեցնի անապատը ԶՊՄԿ-ն շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների խնդիրները և կմասնակցի հետագա աջակցությունների տրամադրմանը Նորից՝ իմիտացիա, այնինչ թանկարժեք ժամանակ ենք կորցնում. «Փաստ» Ո՞վ և ինչպե՞ս կանի առաջին քայլը. «Փաստ» Ոչ ՀՀ իշխանությունը, ոչ Ազգային ժողովը չունեն սահմանազատման իրավասություններ, ժողովուրդը նրանց այդ իրավունքը չի տվել․ Արշակ Կարապետյան «Արտասահմանից ֆինանսավորվող եվրոթատրոն. անընդհատ փորձում են հայ ժողովրդին խաբել, փափուկ բարձ դնել նրա գլխի տակ». «Փաստ» Քաղաքական գործընթացների աշնանային ներկապնակը. ի՞նչ սպասել առաջիկայում. «Փաստ» Էլեկտրամոբիլ և այլ նվերներ Կոնվերս Բանկի խրախուսման արշավի շրջանակում Աջափնյակում ավելացնում ենք բարեկարգված հանգստի գոտիները, խաղահրապարակներն ու ֆուտբոլի դաշտերը. Ավինյան ՔՊ-ի գրասենյակը՝ գլխացավանք քաղաքացիների համար. «Փաստ» Մարդը թե՛ սխալական է, թե՛ մահկանացու, բայց սխալն ու աններելի մեղքերը տարբեր բաներ են. «Փաստ» Փաշինյանն ուզում է կոնսոլիդացնել վարչական լծակները. «Փաստ» Գերտերությունների մրցակցությունը մտնում է Կովկաս. ԱՄՆ-ն շարունակում է Հայաստանը դարձնել աշխարհաքաղաքական խոշոր խաղացողների բախման կիզակետ . «Փաստ» Մինչև 2027-2028 թթ Երևանում բոլոր հին վերելակները պետք է փոխարինված լինեն. Այս պահին 112-ը տեղադրվել է. Ավինյան Խրամուղում քաշքշոց է սկսվել. շարքային Ս.Պ.-ն գնդացիրով կրակել և սպանել է Ավագ Զաքարյանին. նախաքննությունն ավարտվել է Ռուս զինվորականները ավիահարվածներ են հասցրել Զապորոժիեին. տուժել է 17 մարդ ՊԵԿ-ը հորդորում է ՀՀ ժամանող քաղաքացիներին տեղափոխել միայն իրենց կողմից ձեռքբերված և իրենց պատկանող նոր iPhone 16 Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա» Երևանում ծեծկռտուքն ավարտվել է դանակահարությամբ Ադրբեջանի համար թիվ 1 առաջնահերթությունն է ռազմակшն հզորության ավելացումը. Ալիև Հոլանդը Պրեմիեր լիգայի ռմբարկուների նոր ռեկորդ է սահմանել Կանադան աջակցում է ԼՂ-ի հիմնախնդրի բանակցային քաղաքական լուծմանը. սա ենթադրում է հայերի վերադարձի անվտանգ և արժանապատիվ իրավունքը. Կանադայի ԱԳՆ 2 հոգով կնոջ են առևանգել և բռնության ենթարկել․ նոր մանրամասներ՝ ահասարսուռ դեպքից Ի՞նչ է ակնարկում Էրդողանը Ընդդիմադիր շարժումն ակտիվանալու է. ի՞նչ կտա դա Հայաստանին Մահացել է լեգենդար ABBA խմբի անդամ Ռոջեր Պալմը Ութ ամիս անց Ադրբեջանի դեմ հայց չի ներկայացվել Չդիմադրելու հրամանը Հայաստանից է Արցախ գնացել. Կարապետյան Արդար ու թեժ մրցակցություն. «Խաղային լիգայի» առաջին ինտելեկտուալ խաղը կայացավ ՀայաՔվե» նախաձեռնության խորհրդի հայտարարությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի շուրջ Հացահատիկ, պարարտանյութ և վառելանյութ. «Եվրասիա»-ն մարդասիրական օգնություն կտրամադրի Գագաուզիայի ֆերմերներին Արևային էներգիան գերազանցել է ատոմայինը Ինչու և ինչպես հանձնվեց Արցախը. Ավետիք Չալաբյան Հայաստանում հիսուն խոշորագույն ՏՏ կազմակերպություններն ավելի քիչ հարկ են վճարում, քան ԶՊՄԿ-ն Ուկրաինայի ՆԳ նախկին փոխնախարարը՝ հայերի ծագումնաբանության և պատմական Հայաստանի մասին (տեսանյութ) Sceye-ն ԱՄՆ-ում արևային դիրիժաբլ է գործարկել ինտերնետ հասանելիության համար «Հաչող շունը ատամ չունի, որ կծի». ՔՊ-ն կրկին իր վախերն է ցուցադրում Մինչև երբ կշարունակվեն անձրևները