Այսօր՝ 24 սեպտեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Չդիմադրելու հրամանը Հայաստանից է Արցախ գնացել. Կարապետյան

Հայ ազգը դեռ չի կարողանում գնահատել այն ողբերգությունը, որ եղել է։ Այդ մասին հարցազրույցում ասել է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը։ Նրա խոսքով, կանցնեն տարիներ, նոր կհասկանանք, թե ինչ ենք կորցրել։ «Այս պարագայում զարմացած եմ, որ երկրի ղեկավարը չի հասկանում։ Ինչ էլ անեն իր ենթակաները, ինչ հանցագործության գնան, ինքն է պատասխանատու կատարվածի համար։ Իր ենթակաների համար չի կարող պատասխանատու չլինել»,- նշել է Կարապետյանը։

Նա նկատել է, որ կոպիտ խախտվել է մեր երկրի Սահմանադրությունը։ «Օրենքը կարող է դուր չգալ, կարող ես քննադատել, բայց պարտավոր ես շարժվել այդ օրենքով։ Իշխանությունը նշանակում է, որ պետք է գործես օրենքի սահմաններում,- ասել է Կարապետյանը, հիշեցրել, որ,-Սահմանադրությամբ ամրագրված էր, որ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է։ Այսօր էլ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է։ Ճիշտ է, այս պահին այնտեղ հայ չի ապրում, դուրս են եկել, բայց օրենքը դա է ասում։ Նա իրավունք չուներ հրաժարվել Արցախից։ Եվ դրա համար պետք է պատասխան տա»։

Ըստ Կարապետյանի, ՀՀ քաղաքացիները դեռ չեն հասկացել, որ անկախ են։ Պաշտպանության նախկին նախարարը նշել է, որ Արցախում ահռելի քանակությամբ զենք կար։ Ցածր օղակների որոշ ստորաբաժանումներ դիմադրեցին, բայց ընդհանուր բանակի կողմից դիմադրություն չեղավ։ Արցախի բանակը Հայաստանի բանակի մաս էր, Արցախի պաշտպանության բանակի հրամանատարը ուղիղ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի ենթական էր, և հրամանը Հայաստանից է գնացել չդիմադրել։

Ըստ Կարապետյանի, Արցախի նախագահն իրավունք չուներ հրամաններ տալ ՊԲ հրամանատարին, բոլոր ուժայիններն ուղիղ ենթակայության տակ էին Երևանից։ «Այդ հեքիաթները, թե Արցախի իշխանությունները չեն կազմակերպել, հրաման չեն տվել, սուտ է։ Դավաճաններին պետք է փնտրել Հայաստանում, ուրիշ ոչ մի տեղ։ Համարյա 17 հազարանոց բանակը չի դիմադրում, ասում են՝ 2 հազար ռուսը ինչո՞ւ չեն կրակել։ Որպես զինվորական՝ վիրավորված եմ»,- նկատել է գեներալ-մայորը։

Խոսելով արցախահայության վերադարձի հնարավորության մասին՝ նախկին նախարարը նշել է, թե բավական մեծ են մեր շահերը, որ Արցախը լինի հայկական տարածք։ «Առաջին պայմանը, մեր փողոցային իշխանությունը, որը նույնիսկ չի հասկանում, թե հայրենասիրությունն ինչ է, նման մթնոլորտում դաստիարակված չեն, պետք է հեռանա»,- նշել է Կարապետյանը։ Հավելել է, թե ամենակարևորը, որ հայ ժողովուրդը դա ցանկանա։ «Եթե չցանկացավ, ով ուզում է լինի, մենակ ոչինչ չի կարող անել»,- ասել է Արշակ Կարապետյանը՝ վստահություն հայտնելով, որ հայ ժողովուրդը պայքարելու է իր իրավունքների համար։

Պաշտպանության նախկին նախարարը անդրադարձել է նաև Ադրբեջանում պահվող ռազմագերիների հարցին, նշել, թե գերիների մասին բազմիցս է խոսել։ «Մեր երկրի ղեկավարը չի հասկանում, որ պատասխանատու է ՀՀ ցանկացած քաղաքացու համար, հատկապես, երբ վերջինս գերության մեջ է։ Ես միայն իր վրա չեմ զարմանում։ Շատերն այսօրվա գերիների հետ սեղան են նստել, հաց են կիսել, կենաց են խմել։ Դա վերաբերում է թե գործող, թե՛ նախկին ղեկավարներին, և այսօր բերանները ջուր առած, նստած են։ Արցախից եկել, մարդ են դարձել, մոռացել են, որ արցախցի են։ Մի բերան խոսեք, խնդրում եմ»,- ասել է Արշակ Կարապետյանը։

Ընդդիմադիր շարժումն ակտիվանալու է. ի՞նչ կտա դա Հայաստանին Մահացել է լեգենդար ABBA խմբի անդամ Ռոջեր Պալմը Ութ ամիս անց Ադրբեջանի դեմ հայց չի ներկայացվել Չդիմադրելու հրամանը Հայաստանից է Արցախ գնացել. Կարապետյան Արդար ու թեժ մրցակցություն. «Խաղային լիգայի» առաջին ինտելեկտուալ խաղը կայացավ ՀայաՔվե» նախաձեռնության խորհրդի հայտարարությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի շուրջ Հացահատիկ, պարարտանյութ և վառելանյութ. «Եվրասիա»-ն մարդասիրական օգնություն կտրամադրի Գագաուզիայի ֆերմերներին Ինչու և ինչպես հանձնվեց Արցախը. Ավետիք Չալաբյան Հայաստանում հիսուն խոշորագույն ՏՏ կազմակերպություններն ավելի քիչ հարկ են վճարում, քան ԶՊՄԿ-ն Ուկրաինայի ՆԳ նախկին փոխնախարարը՝ հայերի ծագումնաբանության և պատմական Հայաստանի մասին (տեսանյութ) Sceye-ն ԱՄՆ-ում արևային դիրիժաբլ է գործարկել ինտերնետ հասանելիության համար «Հաչող շունը ատամ չունի, որ կծի». ՔՊ-ն կրկին իր վախերն է ցուցադրում Մինչև երբ կշարունակվեն անձրևները Գազամատակարարման պլանային դադարեցումներ Telegram-ը սկսել է համագործակցել իրավապահ մարմինների հետ ոչ միայն Ֆրանսիայում, այլև՝ տարբեր երկրներում «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի կունենա «Արցախի կանչը» հուշակոթողի հիմքի օծման՝ հիմնարկեքի արարողությունը Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է ՄԱԿ Անվտանգության խորհուրդը շտապ նիստ է գումարել Լիբանանում պայթյուններից հետո Պրեմիերա. Սիլվա Հակոբյան-«Իմ արև, իմ լուսին» ԵՄ-ն կարող է կասեցնել Վրաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացումը. POLITICO Շախմատի համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Գերմանիայի հավաքականին Մինսկը կշարունակի հանդես գալ Երևանի հետ փոխադարձ հարգանքի վրա հիմնված կառուցողական երկխոսության ընդլայնման օգտին․ Լուկաշենկո «Հայաստանը ես եմ»-ը առաջարկով դիմել է ՀՀ կառավարությանը Վահագն Խաչատուրյանը ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության պետ Ռազմիկ Միքայելյանին շնորհել է գեներալ-մայորի զինվորական կոչում Բրիտանական ստորություն Հայաստանի դեմ Ռուսաստանը հիշեցնում է հացահատիկի մասին Մենք պատասխանատու ենք հայության ճակատագրի համար ապագա սերունդների առջև. Արշակ Կարապետյանի ուղերձը Անկախության տոնի առթիվ Ի՞նչ է կատարվում «Սրբազան շարժման» հետ Այսօր, առավել քան երբևէ, անհրաժեշտ է ուժ և միասնականություն. Նաիրի Սարգսյանի շնորհավորանքը Անկախության 33-րդ տարեդարձին ՀՀ քաղաքացին էլ «հպարտ» չէ՞ Անկախությունը թթվածնի նման է, երբ կա չես զգում, երբ չկա շնչահեղձ ես լինում. Գագիկ Մինասյան Բրիտանացի գիտնականները ստեղծել են ռեկորդային բարակ արևային մարտկոց «ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների վատթարացումը շղթայական և աղետալի հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության համար. Արշակ Կարապետյան Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք նոր եռանդով աշխատել, որպեսզի ամրապնդենք մեր պետությունը և ապահովենք բարեկեցություն յուրաքանչյուր հայաստանցու համար․ Ավինյան Ես չեմ շնորհավորում, քանզի Հայաստանն այսօր անկախ ու ինքնիշխան չէ. Խաչիկ Ասրյան Անկախ պետականությունը մեծ ու հավաքական նպատակներ ունենալու համար է. Մենուա Սողոմոնյան Գնահատենք մեր անկախ հայկական պետությունը. Ավետիք Չալաբյան Նիկոլիզմի բերած համատարած պարտությունների ֆոնի վրա, հայկական շախմատի այս ձեռքբերումը մեկնարկ կհանդիսանա ապագա Հայաստանի վերելքի համար. Ա. Զաքարյան Ամուր պահենք մեր պետականությունը հզորացնող հիմնասյուները՝ մեր ջանքերն ուղղելով հայրենիքի ծաղկմանը, տնտեսական կայունությանը և զարգացմանը. ԶՊՄԿ Զրույց անկախության և սուվերենության մասին. Մհեր Ավետիսյան