Այսօր՝ 24 սեպտեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Ո՞վ և ինչպե՞ս կանի առաջին քայլը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արցախի հարցում 26 տարի շարունակ ձևավորված ստատուս քվոն խախտվեց Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով։ Բայց նույնիսկ պատերազմից հետո, չնայած ստեղծված դժվարին իրավիճակին, թվում էր, թե անգամ պատառ-պատառ եղած վիճակում Արցախը կկարողանա գոյատևել։ Այնինչ, 2022 թվականի հոկտեմբերին Պրահայի քառակողմ հանդիպման ընթացքում Փաշինյանը ճանաչեց «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը», ներառյալ՝ Արցախը։ Արդյունքում Ադրբեջանը փակեց Լաչինի միջանցքը, իսկ մեկ տարի անց՝ 2023 թվականի աշնանը, Արցախի դեմ ռազմական ագրեսիայի դիմեց, որի արդյունքում արցախահայությունը բռնի տեղահանման ենթարկվեց։ Արդեն մեկ տարի է անցել Արցախի հայաթափումից, ու չնայած Հայաստանի իշխանությունների (մեկ էլ՝ Ադրբեջանի) համար այլևս Արցախի հարց գոյություն չունի, արցախցիները, ի մասնավորի՝ արցախցի պատգամավորները և այլ ներկայացուցիչներ խոսում են Արցախ վերադառնալու անհրաժեշտության մասին։

Արցախցիների վերադարձի ու իրավունքների պաշտպանության մասին են խոսում նաև արտաքին դերակատարները, օրինակ՝ ԱՄՆ-ը և Ռուսաստանը, սակայն այդ ազդակներն արձագանք չեն գտնում հայաստանյան իշխանությունների կողմից։ Փաշինյանն ամեն անգամ շեշտում է, որ այս պահին իրատեսական չի համարում արցախցիների վերադարձը։ Տպավորություն է, որ ՀՀ իշխանություններն արդեն համակերպվել են այն մտքի հետ, որ Ադրբեջանի կողմից ռազմական հանցագործությունների իրագործման ճանապարհով Արցախի հարցը մեկընդմիշտ փակված է, մնում է միայն Հայաստանի ու Ադրբեջանի սահմանները ճշգրտել, խաղաղության պայմանագիր կնքել ու «խաղաղության դարաշրջանը» կբացվի։ Ու այդպես էլ իշխանական քարոզչամեքենան փորձում է նաև հայ հանրության շրջանում գեներացնել այն մտայնությունը, թե այլևս պետք չէ հույսեր կապել Արցախի թեմայի հետ. այն այլևս չկա։

Այսինքն՝ պարտվել ենք պատերազմում, պայքարելն անիմաստ է, ուստի այլ բան չի մնում, քան իրավիճակի հետ համակերպվելը։ Ու չնայած հենց նույն իշխանությունները համապատասխան պայմաններ ստեղծեցին Ադրբեջանի ագրեսիայի համար, ապա միջազգային մակարդակով լեգիտիմացրին Բաքվի քայլերը, հիմա էլ, այս ամենով հանդերձ, նրանք փորձում են տեղի ունեցածի պատասխանատվությունը գցել ուրիշների վրա։ Նշվում է, թե նախկիններն արդեն այն ժամանակ համաձայնել էին, որ հանձնեն Արցախը, կամ Արցախը հանձնեց ոչ թե Հայաստանը, այլ Ռուսաստանը, քանի որ ռուս խաղաղապահները չկարողացան պաշտպանել հայ բնակչությանը և այդպես շարունակ։ Արդյունքում Արցախի հայաթափումից մեկ տարի անց ունենք նոր ստատուս քվո, որը ՀՀ իշխանությունները սահմանեցին, գծեցին ու համարեցին իրավական, պատմական, նույնիսկ բարոյական առումով խնդրի վերջնական լուծում։ Բայց Արցախի հարցը փակված չէ, այն վաղ թե ուշ վերադառնալու է միջազգային հարթակ՝ բանակցային սեղան։ Եթե նույնիսկ Հայաստանը քայլեր չանի այս ուղղությամբ, կարող են կատարել այն երկրները, որոնք Մինսկի խմբի համանախագահության կազմում են։ Ուստի, պատահական չէ, որ Ադրբեջանը հատուկ վախեր ունի սրա հետ կապված, դրա համար էլ հատուկ ջանքեր է գործադրում, որ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտն ուղղակի պաշտոնապես լուծարվի, իսկ խաղաղության պայմանագիրը կնքվի այնպիսի պայմաններով, որը կամրագրի Արցախի հայաթափումն ու օկուպացումը։

Մյուս կողմից էլ՝ ներկայում առկա ստատուս քվոն փոխելու հարցը կարող է բարձրացնել հայ ժողովուրդը, որը նույնական չէ իշխանությունների հետ ու ցանկացած պահի կարող է հեռացնել նրանց, իշխանության բերել ազգային ուժերի, Հայաստանի շահերը սպասարկող ուժերի և անհատների։ Պատահական չէ, որ ժամանակ առ ժամանակ Բաքվից անհանգստություն է հնչում նրա հետ կապված, որ Հայաստանում ռևանշիստական ուժեր են գլուխ բարձրացնում։ Ժողովուրդը չի կարող հավերժ համակերպվել առկա ձևավորված ստատուս քվոյի հետ, դրա համար էլ ՀՀ այօրվա իշխանությունների առաջ Ադրբեջանի, Թուրքիայի և Արևմուտքի կողմից խնդիր է դրված համոզել ժողովրդին՝ համակերպվել առկա իրավիճակի հետ, բայց թե իշխանությունները ինչքան հեռու կկարողանան գնալ այս ուղղությամբ, ժամանակը ցույց կտա՝ հաշվի առնելով, որ ժողովուրդը կարող է ոչ թե, ասենք՝ Սահմանադրությունը փոխել, ինչպես ուզում են նշյալներն ու Նիկոլ Փաշինյանը, այլ հենց իշխանություններին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ի՞նչ է պատրաստում Փաշինյանը Սյունիքի գլխին Ի՞նչ կորոշի ՍԴ-ն. խնդրահարույց հարցեր կան «Եվրաքվեն» ձախողման եզրին է. արևմտամետները խուճապի մեջ են Փաշինյանական կեղծ թեզերը հասան Նյու Յորք. ոչ մի բառ Արցախի մասին Իշխանությունը սահմանները փոխելու իրավասություն չունի. Կարապետյան Իդրամը հայտարարել է QR-ենթակառուցվածքը բացելու մասին․ Իդրամը բոլորի համար է Համեցեք սովորելու Արարատյան քաղաքական կրթության դպրոցում. Ավետիք Չալաբյան Վարչախումբը փորձում է մոռացության տալ Արցախը, բայց չի ստացվի. Մենուա Սողոմոնյան Չինական «արևային մեծ պատը» էներգիա կապահովի և կկանաչեցնի անապատը ԶՊՄԿ-ն շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների խնդիրները և կմասնակցի հետագա աջակցությունների տրամադրմանը Նորից՝ իմիտացիա, այնինչ թանկարժեք ժամանակ ենք կորցնում. «Փաստ» Ո՞վ և ինչպե՞ս կանի առաջին քայլը. «Փաստ» Ոչ ՀՀ իշխանությունը, ոչ Ազգային ժողովը չունեն սահմանազատման իրավասություններ, ժողովուրդը նրանց այդ իրավունքը չի տվել․ Արշակ Կարապետյան «Արտասահմանից ֆինանսավորվող եվրոթատրոն. անընդհատ փորձում են հայ ժողովրդին խաբել, փափուկ բարձ դնել նրա գլխի տակ». «Փաստ» Քաղաքական գործընթացների աշնանային ներկապնակը. ի՞նչ սպասել առաջիկայում. «Փաստ» Էլեկտրամոբիլ և այլ նվերներ Կոնվերս Բանկի խրախուսման արշավի շրջանակում Աջափնյակում ավելացնում ենք բարեկարգված հանգստի գոտիները, խաղահրապարակներն ու ֆուտբոլի դաշտերը. Ավինյան ՔՊ-ի գրասենյակը՝ գլխացավանք քաղաքացիների համար. «Փաստ» Մարդը թե՛ սխալական է, թե՛ մահկանացու, բայց սխալն ու աններելի մեղքերը տարբեր բաներ են. «Փաստ» Փաշինյանն ուզում է կոնսոլիդացնել վարչական լծակները. «Փաստ» Գերտերությունների մրցակցությունը մտնում է Կովկաս. ԱՄՆ-ն շարունակում է Հայաստանը դարձնել աշխարհաքաղաքական խոշոր խաղացողների բախման կիզակետ . «Փաստ» Մինչև 2027-2028 թթ Երևանում բոլոր հին վերելակները պետք է փոխարինված լինեն. Այս պահին 112-ը տեղադրվել է. Ավինյան Խրամուղում քաշքշոց է սկսվել. շարքային Ս.Պ.-ն գնդացիրով կրակել և սպանել է Ավագ Զաքարյանին. նախաքննությունն ավարտվել է Ռուս զինվորականները ավիահարվածներ են հասցրել Զապորոժիեին. տուժել է 17 մարդ ՊԵԿ-ը հորդորում է ՀՀ ժամանող քաղաքացիներին տեղափոխել միայն իրենց կողմից ձեռքբերված և իրենց պատկանող նոր iPhone 16 Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա» Երևանում ծեծկռտուքն ավարտվել է դանակահարությամբ Ադրբեջանի համար թիվ 1 առաջնահերթությունն է ռազմակшն հզորության ավելացումը. Ալիև Հոլանդը Պրեմիեր լիգայի ռմբարկուների նոր ռեկորդ է սահմանել Կանադան աջակցում է ԼՂ-ի հիմնախնդրի բանակցային քաղաքական լուծմանը. սա ենթադրում է հայերի վերադարձի անվտանգ և արժանապատիվ իրավունքը. Կանադայի ԱԳՆ 2 հոգով կնոջ են առևանգել և բռնության ենթարկել․ նոր մանրամասներ՝ ահասարսուռ դեպքից Ի՞նչ է ակնարկում Էրդողանը Ընդդիմադիր շարժումն ակտիվանալու է. ի՞նչ կտա դա Հայաստանին Մահացել է լեգենդար ABBA խմբի անդամ Ռոջեր Պալմը Ութ ամիս անց Ադրբեջանի դեմ հայց չի ներկայացվել Չդիմադրելու հրամանը Հայաստանից է Արցախ գնացել. Կարապետյան Արդար ու թեժ մրցակցություն. «Խաղային լիգայի» առաջին ինտելեկտուալ խաղը կայացավ ՀայաՔվե» նախաձեռնության խորհրդի հայտարարությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի շուրջ Հացահատիկ, պարարտանյութ և վառելանյութ. «Եվրասիա»-ն մարդասիրական օգնություն կտրամադրի Գագաուզիայի ֆերմերներին Արևային էներգիան գերազանցել է ատոմայինը