Այսօր՝ 24 սեպտեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Կուտակային կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչ «Ամունդի-Ակբան» տոնում է գործունեության 10 տարին. Կհիմնվի «Ամունդի-Ակբա» ակադեմիան

Կուտակային կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչ «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթը» տոնում է Հայաստանում իր գործունեության 10-ամյակը։ «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2013 թ․-ին: 2014 թ.-ի հունվարին Ամունդի-Ակբայի կենսաթոշակային երեք՝ Հավասարակշռված, Պահպանողական և Կայուն եկամտային ֆոնդերի գործունեության սկզբից ի վեր ընկերությունը զգալի ազդեցություն է ունեցել  Հայաստանի ֆինանսական ոլորտի զարգացման գործընթացում: Ընկերությունը կառավարում է պարտադիր կուտակային կենսաթոշակային երեք ֆոնդ՝ 2024 թ.-ի օգոստոսի 30-ի դրությամբ կառավարման ներքո ունենալով շուրջ 517 մլրդ դրամ ակտիվ։ Նշված 517 մլրդ դրամ ակտիվների 65 տոկոսը ներդրվել է Հայաստանում, իսկ մյուս մասը դիվերսիֆիկացված է ամբողջ աշխարհում։ Ընկերության բաժնետերերն են ֆրանսիական «Ամունդին», որը Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչն է՝ 2024 թ․-ի հունիսի 30-ի դրությամբ ավելի քան 2 տրիլիոն եվրո ակտիվներով, և Ակբա բանկը, որը Հայաստանի խոշոր ֆինանսական հաստատություններից է, ունի 65 մասնաճյուղ։

Գործունեության տասը տարիների ձեռքբերումների և նաև մարտահրավերների մասին էր այսօր հրավիրված մամուլի ասուլիսը: Պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչ «Ամունդի-Ակբա» ընկերության գործադիր տնօրեն Ժան Մազեջյանը կարծում է, որ Հայաստանում կուտակային կենսաթոշակային համակարգը հաջողեց: «Սա մեծ պահ է Հայաստանի համար: Հայ ժողովուրդը պետք է կարողանա վստահ լինել իր ապագայի հարցում, երբ կենսաթոշակի անցնման տարիքը՝ այն է 63 տարեկանը լրանա, պետք է նորմալ ձևով գումար ստանա: Բացի դա, կենսաթոշակային համակարգը թույլ կտա այն ընկերություններին, որոնք այդ գումարները ղեկավարում են, դրանք ներդնել Հայաստանում: Ներդրումներ ենք կատարում հայկական ընկերությունների և Հայաստանի տնտեսության մեջ»,-ասում է Ժան Մազեջյանը: Նշում է՝ այս ռեֆորմն օգնում է զարգացնել Հայաստանի ֆինանսական շուկան, ինչը տեսանելի է ընկերությունների համար, ինչ-որ առումով ֆինանսական անկախություն է տալիս մեր երկրին: Գումարները ներդրվում են սեփական տնտեսության և ընկերությունների մեջ, սա էլ իր հերթին նշանակում է կախվածության նվազեցում օտարներից: Ընկերության համար, ըստ Մազեջյանի, կարևոր է նաև սոցիալական պատասխանատվության գործոնը: Ուղղությունները մի քանիսն են՝ կրթություն, մշակույթ և այլն:

«Ամունդի-Ակբա» ընկերության գործադիր տնօրենի տեղակալ, ֆոնդերի կառավարիչ Հրայր Ասլանյանն ընդգծում է՝ գործունեության տասը տարին հեշտ չի եղել ֆոնդերի համար տատանողականության առումով: «Այսօր վստահությամբ կարող ենք ասել, որ ֆոնդերը կենսունակ են գտնվել՝ անցնելով բազմաթիվ շոկերի միջով: 2024 թ.-ի օգոստոսի վերջի դրությամբ, մեր կողմից կառավարվող երեք կենսաթոշակային ֆոնդերի ակտիվները միասին կազմում է 517 մլրդ դրամ, որը բավականին տպավորիչ աճ է ունեցել վերջին 10 տարվա ընթացքում: Ֆոնդերի տարեկան աճը եղել է միջինում 30-ից 40 տոկոս: 517 մլրդի մոտ 21 տոկոսը ձևավորվել է կառավարման արդյունքում, այսինքն՝ դրանք ներդրվել են և՛ Հայաստանում, և՛ Հայաստանից դուրս, գեներացրել են եկամուտ, որը կազմում է 107 մլրդ դրամ: Տարեսկզբից ֆոնդերն աճել են 100 մլրդ դրամ, որից եկամուտը միայն տարեսկզբից կազմել է 34 մլրդ դրամը»,-նշում է Ասլանյանը: Ընդգծում է՝ իրենց կենսաթոշակային ֆոնդերը 2019 թ.-ից սկսել են Հայաստանում ներդրումներ կատարել նաև ոչ ֆինանսական հատվածում: «2020 թ.-ին առաջին անգամ ներդրում կատարեցինք ԵՄ-Հայաստան ՓՄՁ ֆոնդում, որը նաև մեզ հնարավորություն տվեց այդ ֆոնդի միջոցով անուղղակի կերպով ներդրում իրականացնել Հայաստանում՝ կրկին ոչ ֆինանսական հատվածում: Այս պահին անուղղակի ներդրում ունենք իրականացրած մոտ ինն ընկերությունում՝ ոչ ֆինանսական հատվածում: 2022 թ.-ը ևս կարևոր էր այն առումով, որ առաջին անգամ կենսաթոշակային ֆոնդերի կառավարման պատմության մեջ ներդրեցինք հեյջավորման գործիք: Սա մեր կենսաթոշակային ֆոնդերի արտասահմանյան ներդրումները պաշտպանեց մեր ազգային արժույթի արժևորումից»,-հավելում է նա: Առանձնացնում է նաև 2023 թ.-ը, երբ առաջին անգամ ուղիղ ներդրում են կատարել հայաստանյան հրապարակային բաժնետոմսերում՝ ձեռք բերոով Թիմ Տելեկոմ Արմենիայի բաժնետոմսեր: Իսկ այս տարվա օգոստոսին ձեռք են բերել «Կանաչ պարտատոմսեր». Հայաստանի էլեկտրական ցանցերը թողարկել է  պարտատոմսեր, և կենսաթոշակային ֆոնդերը ներդրում են կատարել այդ պարտատոմսերում:

Ընկերության մարքեթինգային հաղորդակցությունների պատասխանատու Զարինե Եղիազարյանն անդրադառնում է Ամունդի-Ակբայի՝ կոորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում նոր նախաձեռնությանը, այն է՝ «Ամունդի–Ակբա Ասեթ Մենեջմենթը» Հայաստանում ֆինանսական գրագիտությունը և ոլորտում մասնագիտական աճը խթանելու նպատակով հիմնում է «Ամունդի-Ակբա» ակադեմիան: «Այս անգամ տեղայնացնում ենք ֆրանսիական Ամունդի ակադեմիան, այն իրենից ներկայացնում է առցանց ուսուցման ծրագիր: Սրա շրջանակներում հայաստանյան բուհերի հետ, որոնք ունենք տնտեսագիտական, ֆինանսական ֆակուլտետներ, կնքելու ենք հուշագրեր: Համագործակցության արդյունքում ուսանողներին անվճար տրամադրելու ենք Ամունդիի բովանդակությունը, առաջին փուլով 26 մոդուլ, հայերեն թարգմանված»,-նշում է Եղիազարյանը: Ընկերությունն ամսական կտրվածքով հայերեն լեզվով կհրապարակի նաև նյութեր Ամունդի ներդրումային ինստիտուտից՝ աշխարհաքաղաքականության, մակրոտնտեսության և ֆինանսական շուկաների վերաբերյալ: Այս ռեսուրսները հասանելի կլինեն բոլորին Ամունդի-Ակբայի պաշտոնական կայքում:

Այս նախաձեռնությունը, որի հիմքում ֆրանսիական Ամունդի ակադեմիայի, ինչպես նաև եվրոպական երկրների լավագույն փորձն է, նպատակ ունի համալսարաններին և ուսանողներին տրամադրել գիտելիքներ և հմտություններ, որոնք անհրաժեշտ են մասնագիտական կատարելագործման համար:

Համընթաց թարգմանիչների հայկական ասոցիացիան նշում է Թարգմանիչների միջազգային օրը Վարչախմբի բռնաճնշումները Միհրան Պողոսյանի նկատմամբ նոր թափ են ստանում Կուտակային կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչ «Ամունդի-Ակբան» տոնում է գործունեության 10 տարին. Կհիմնվի «Ամունդի-Ակբա» ակադեմիան Կոնվերս Բանկի հովանու ներքո կայացել է Նարեկ Հախնազարյանի մենահամերգը Ատոմակայանի փակումը սարսափելի հետևանքներ է առաջացնելու. Արմեն Մանվելյան Ի՞նչ է պատրաստում Փաշինյանը Սյունիքի գլխին Ի՞նչ կորոշի ՍԴ-ն. խնդրահարույց հարցեր կան «Եվրաքվեն» ձախողման եզրին է. արևմտամետները խուճապի մեջ են Փաշինյանական կեղծ թեզերը հասան Նյու Յորք. ոչ մի բառ Արցախի մասին Իշխանությունը սահմանները փոխելու իրավասություն չունի. Կարապետյան Իդրամը հայտարարել է QR-ենթակառուցվածքը բացելու մասին․ Իդրամը բոլորի համար է Համեցեք սովորելու Արարատյան քաղաքական կրթության դպրոցում. Ավետիք Չալաբյան Վարչախումբը փորձում է մոռացության տալ Արցախը, բայց չի ստացվի. Մենուա Սողոմոնյան Չինական «արևային մեծ պատը» էներգիա կապահովի և կկանաչեցնի անապատը ԶՊՄԿ-ն շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների խնդիրները և կմասնակցի հետագա աջակցությունների տրամադրմանը Նորից՝ իմիտացիա, այնինչ թանկարժեք ժամանակ ենք կորցնում. «Փաստ» Ո՞վ և ինչպե՞ս կանի առաջին քայլը. «Փաստ» Ոչ ՀՀ իշխանությունը, ոչ Ազգային ժողովը չունեն սահմանազատման իրավասություններ, ժողովուրդը նրանց այդ իրավունքը չի տվել․ Արշակ Կարապետյան «Արտասահմանից ֆինանսավորվող եվրոթատրոն. անընդհատ փորձում են հայ ժողովրդին խաբել, փափուկ բարձ դնել նրա գլխի տակ». «Փաստ» Քաղաքական գործընթացների աշնանային ներկապնակը. ի՞նչ սպասել առաջիկայում. «Փաստ» Էլեկտրամոբիլ և այլ նվերներ Կոնվերս Բանկի խրախուսման արշավի շրջանակում Աջափնյակում ավելացնում ենք բարեկարգված հանգստի գոտիները, խաղահրապարակներն ու ֆուտբոլի դաշտերը. Ավինյան ՔՊ-ի գրասենյակը՝ գլխացավանք քաղաքացիների համար. «Փաստ» Մարդը թե՛ սխալական է, թե՛ մահկանացու, բայց սխալն ու աններելի մեղքերը տարբեր բաներ են. «Փաստ» Փաշինյանն ուզում է կոնսոլիդացնել վարչական լծակները. «Փաստ» Գերտերությունների մրցակցությունը մտնում է Կովկաս. ԱՄՆ-ն շարունակում է Հայաստանը դարձնել աշխարհաքաղաքական խոշոր խաղացողների բախման կիզակետ . «Փաստ» Մինչև 2027-2028 թթ Երևանում բոլոր հին վերելակները պետք է փոխարինված լինեն. Այս պահին 112-ը տեղադրվել է. Ավինյան Խրամուղում քաշքշոց է սկսվել. շարքային Ս.Պ.-ն գնդացիրով կրակել և սպանել է Ավագ Զաքարյանին. նախաքննությունն ավարտվել է Ռուս զինվորականները ավիահարվածներ են հասցրել Զապորոժիեին. տուժել է 17 մարդ ՊԵԿ-ը հորդորում է ՀՀ ժամանող քաղաքացիներին տեղափոխել միայն իրենց կողմից ձեռքբերված և իրենց պատկանող նոր iPhone 16 Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա» Երևանում ծեծկռտուքն ավարտվել է դանակահարությամբ Ադրբեջանի համար թիվ 1 առաջնահերթությունն է ռազմակшն հզորության ավելացումը. Ալիև Հոլանդը Պրեմիեր լիգայի ռմբարկուների նոր ռեկորդ է սահմանել Կանադան աջակցում է ԼՂ-ի հիմնախնդրի բանակցային քաղաքական լուծմանը. սա ենթադրում է հայերի վերադարձի անվտանգ և արժանապատիվ իրավունքը. Կանադայի ԱԳՆ 2 հոգով կնոջ են առևանգել և բռնության ենթարկել․ նոր մանրամասներ՝ ահասարսուռ դեպքից Ի՞նչ է ակնարկում Էրդողանը Ընդդիմադիր շարժումն ակտիվանալու է. ի՞նչ կտա դա Հայաստանին Մահացել է լեգենդար ABBA խմբի անդամ Ռոջեր Պալմը Ութ ամիս անց Ադրբեջանի դեմ հայց չի ներկայացվել