Այսօր՝ 22 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Մայր տաճարի վերաօծումն ավելին է, քան սոսկ խորհրդանշական իրադարձությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Շաբաթը և կիրակին՝ սեպտեմբերի 28-ը և 29ը, հիրավի, կարևորագույն նշանակություն ու բազմաշերտ բովանդակություն են ստացել համայն հայության համար: Այս օրերին թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում միլիոնավոր հայերի ուշադրությունը սևեռված է լինելու մեր հոգևոր կենտրոնին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին: Նախ՝ այսօր՝ սեպտեմբերի 28-ին նախատեսված է 1 տարի առաջ հետաձգված սուրբ մյուռոնի օրհնությունը՝ Մյուռոնօրհնեքը: Անցյալ տարի նախատեսված Մյուռոնօրհնեքը հետաձգվեց, հիշեցնենք, փաշինյանական իշխանության վարած «քաղաքականության» հետևանքով Արցախին վրա հասած պատուհասի՝ հայաթափման պատճառով: Այդ ողբերգությունից մեկ տարի անց Մայր Աթոռը, բարձր հոգևոր դասը որոշեց, այնուամենայնիվ, իրականացնել հետաձգված կարևոր արարողությունը:

Ապա, ինչպես հայտնի է, հաջորդ օրը՝ սեպտեմբերի 29-ին նախատեսված է Հայ առաքելական եկեղեցու գլխավոր սրբավայրի՝ Մայր տաճարի վերաօծումն ու վերաբացումը: Այս իրադարձությունների կրոնական, հոգևոր, հոգևոր-բարոյական, ազգային նշանակություններն ու խոր բովանդակությունը դժվար է գերագնահատել: Ու, կրկնենք, իրադարձությունները, հատկապես՝ Մայր տաճարի վերաօծումն ու վերաբացումը, սպասված ու կարևոր են աշխարհով մեկ սփռված միլիոնավոր հայերի համար, որոնք այս շրջանում հասկանալի տագնապով են հետևում ու խորին անհանգստությամբ են լցված հայրենի պետության՝ Հայաստանի հետագա ճակատագրի, մեր երկրի գլխին կախված ու ահագնացող սպառնալիքների հետ կապված: Հատկանշական է, որ Մյուռոնօրհնեքի ու Մայր տաճարի վերաբացման, վերաօծման կապակցությամբ հայրենական լրահոսում առավել շրջանառվող «ինտրիգային» հարցերից մեկն այն է, թե՝ Մայր Աթոռն արդյոք հրավիրե՞լ է Փաշինյանին ու նրա իշխանավորներին ներկա գտնվել, չի՞ հրավիրել, ապա մեկնաբանությունները՝ ինչու են հրավիրել, և այսպես շարունակ: Բնականաբար, ինչպես դա ընդունված է հայրենի հանրային-քաղաքական դաշտում, ծայր են առել նաև զանազան շահարկումներ:

Այդ առնչությամբ մեր դիտարկումները հանգում են հետևյալին. Մայր Աթոռը, Հայ առաքելական եկեղեցու բարձր հոգևոր դասը՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի գլխավորությամբ, միանգամայն ճիշտ ու կանխատեսելիորեն հստակ է վարվել՝ կարևորագույն եկեղեցական իրադարձություններին հրավիրելով ներկա գտնվել երկրի պետական իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներին: Մեր եկեղեցին մշտապես կանգնած է եղել մեր պետականության կողքին, իսկ նորագույն ժամանակներում կանգնած է եղել նաև հենց ակունքներում ու ձևավորման հիմքում: Այլ կերպ չէր էլ կարող լինել: Հետևաբար, հոգևոր իշխանությունը չէր կարող ու չպետք է առնվազն չհրավիրել աշխարհիկ իշխանավորներին, որքան էլ նրանք մերժված ու անընդունելի լինեն: Հայ առաքելական եկեղեցու մեղավորությունը չէ, որ պետական իշխանությունն այսօր ներկայացնում են Նիկոլ Փաշինյանն ու նրա քպականները: Հարկավ, շատերի ընկալմամբ, և այնպես չէ, թե այդ ընկալումները հստակ հիմքեր չունեն, Փաշինյանն ու նրա իշխանության ներկայացուցիչները արժանի չեն Մայր Աթոռ Էջմիածնում այդ կարևորագույն իրադարձություններին ներկա գտնվելուն, ավելին՝ նրանց ներկայությունը անախորժ ու չար ելևէջներ կարող է հաղորդել արարողություններին: Կա այդ ընկալումը:

Բայց մյուս կողմից՝ այստեղ հրավերն անձանց չէ ուղղված, այլ ինստիտուտներին: Հարկավ, իրենց որոշելիքն է՝ ներկա գտնվե՞ն, չեն գտնվի, թե բացեիբաց կհայտարարեն, որ իրենք մեր ավանդական ազգային եկեղեցուն դեմ են, ուստի չեն մասնակցելու: Չնայած, կարող են և չհայտարարել, քանի որ առանց դրա էլ բացահայտ է, որ Փաշինյանն ու նրա գլխավորած քպական իշխանությունը բացահայտ պատերազմ են հայտարարել Հայ առաքելական եկեղեցուն, իրենք դեմ են Հայ առաքելական եկեղեցուն: Այդ ամենը հաշվի առնելով՝ պետք է, այնուամենայնիվ, հստակ գնահատել Հայ առաքելական եկեղեցու հոգևոր բարձր դասի, առաջին հերթին՝ Կաթողիկոսի դիրքորոշումը: Կարևոր եկեղեցական, ազգային-հոգևոր իրադարձություններին իշխանության ներկայացուցիչներին հրավիրելով՝ մեր եկեղեցին մնաց իր բարձրության, իր վեհության վրա: Մնացյալը երկրորդական, երրորդական է:

Կարծում ենք, սակայն, որ այդ հրավերի պարագան ամենևին չի նշանակում, որ ՀԱԵ բարձր հոգևոր դասի վերաբերմունքը կամ գնահատականները՝ կապված երկրի առջև ծառացած սպառնալիքների հետ, ինչ-որ փոփոխություն են կրել կամ որակական առումով բովանդակային վերանայման են ենթարկվել: Սա այդ դեպքը չէ: Ու, կարծում ենք, առաջիկա զարգացումները հնարավորություն կտան դրանում համոզվելու: Զուտ արձանագրելու համար. այդ Եկեղեցին չէ դեմ գնացել իշխանությանը, առավել ևս՝ պետությանը:

Այդ Փաշինյանն ու նրա գլխավորած իշխանությունն են ամեն կերպ խրախուսել Եկեղեցու դեմ սադրիչ դրսևորումները, այդ նրանք են «նախահարձակ» եղել, դպրոցներից հանել «Հայ եկեղեցու պատմություն» առարկան, հակակաթողիկոսական շարժումներ խրախուսել «տակից» կամ ոչ այնքան տակից, այդ փաշինյանականներն են սպառնացել, որ Եկեղեցուն լրացուցիչ հարկային բեռի տակ կմտցնեն՝ առանց ուշադրություն դարձնելու ՀՀ Սահմանադրությամբ ՀԱԵ-ի համար սահմանված առանձնահատուկ կարգավիճակին, և այդպես շարունակ: Այնպես որ, եթե ինչ-որ բանի մասին կարող է այդ համատեքստում խոսք լինել, ապա, թերևս, իշխանավորների «մեղա գալու», բայց դա արդեն այլ հարց է:

Ավելին, հոգևորականների առաջ «մեղա գալը» նրանց ոչ մի դեպքում չի ազատում ու չի ազատելու, այսպես ասենք՝ աշխարհիկ կյանքում պատասխանատվությունից: Դրանք միանգամայն տարբեր հարթությունների վերաբերող խնդիրներ են: Ինչ-որ բան հուշում է, որ Մայր տաճարի վերաօծումն ու վերաբացումը յուրօրինակ խթան է լինելու ոչ միայն հոգևոր տեսանկյունից, այլև ազգային ինքնագիտակցության ու զարթոնքի առումով:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նախատեսվում է անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ․ ի՞նչ է հայտնի Մալթայում կայացել է ftNFT YoCerebrum Awards-ը. հայտնի են հաղթողները Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած Նարեկ Զեյնալյանը մանդատը վայր դնելու դիմումը ներկայացրել է ԱԺ նախագահին Մարդկանց Բաքվի բանտում տանջում եք, որ ընտրություններից առաջ գերիների առողջության գնով 2 ձայն պոկեք․ Մամիջանյան Բաքուն «ադրբեջանական Երևան» միջոցառում է անցկացնելու COP29-ի շրջանակներում. Factor.am Ովքե՞ր և ինչքա՞ն հունվարից կվճարեն տրանսպորտից օգտվելիս (ինֆոգրաֆիկա) Մեր կյանքում լավ բաներ էլ կան, բայց դրանք կապված չեն այս իշխանության հետ․ Ավետիք Չալաբյան Հնդկաստանում արևային վահանակների տեղադրումը ռեկորդային է եղել Արդարության և հայրենասիրության ընկալումը պետք է սերմանել հենց դպրոցից․ Մհեր Ավետիսյան Ինչու պետք չէ սպասել Փրկիչ, այլ մեր վաղվա օրը կերտել ամենօրյա հետևողական աշխատանքով․ Ավետիք Չալաբյան Ի հակադրություն այս վարչախմբի պարտվողական օրակարգի` Հայաստանն ունի հստակ այլընտրանք. «Հայաքվե» Քանի՞ կոպեկի արժեք ունի պահանջատեր, քննադատ ու հարցասեր լինելու մասին նախարարի ազատականութենաթաթախ հորդորը ուսանողներին․ Մենուա Սողոմոնյան Բաքվի համաժողովն անցկացվում է այս վարչախմբի ջանքերով․ Մենուա Սողոմոնյան ԱՄՆ-ն Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ կհատկացնի Հաջորդ տարվա գարնանից ԼՂ-ից տեղահանվածների աջակցությունը կնվազի ու կվերաբերվի կոնկրետ խմբերի 44-օրյայի մասնակիցը ոստիկանությանը հայտնել է, թե ինչ է թողել Արմավիրի աղբանոցում Մեսսիի և Ռոնալդուի ժամանակներն անցել են. Ռոդրի Վախենում ես՝ մի արա, անում ես՝ մի վախեցիր, իսկ եթե արել ես, մի ափսոսա․ Ռոմանոս Պետրոսյան Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Կարմիր կամուրջը վերականգնվում է․ Տիգրան Ավինյան Մանկապարտեզներում բացառվում է անառողջ և անորակ սնունդը Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) «Ի՞նչ նպատակով է Նիկոլը իր կաբինետը կանացի դարձնում, արդյոք դա ֆեմինիստական շարժում կարելի՞ է կոչել»․ Մարգարիտ Եսայան Թուրքիայի ու Ադրբեջանի ռազմածովային ուժերը զորավարժություն են անցկացնում «Նյու Յորքն ինձ այնքան է սազում». Եվա Բաղդասարյանի նոր ֆոտոշարքը Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ընծայման տոնը «Սա լինելու է ներքին համերաշխության, միասնական աջակցության ու անմոռանալի տպավորություններով հարուստ մարզական երեկո». Հրաչյա Ռոստոմյան 6 ամսով կսահմանափակվի խոզերի ներմուծումը Հայաստան Ամիօ բանկը ԵԴԹ «Երեք ընկեր» ներկայացման գլխավոր գործընկերն է ՀՀ-ն Հնդկաստանի հետ բանակցություններ է վարում ևս 78 հատ հրետանային համակարգ գնելու վերաբերյալ. IDRW Սպիտակ համայնքի Գեղասար բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի երեխաները՝ IDBank-ում Երևան քաղաքի քրեական ոստիկանները հայտնաբերել են մեծ քանակի զենք-զինամթերք (տեսանյութ) Ադրբեջանում COP29-ի անցկացումը կբարձրացնի Բաքվի հեղինակությունը միջազգային ասպարեզում. Զախարովա Ռուսաստանը բալիստիկ հրթիռով հարվածել է Ուկրաինային ՀՀ պետական պարտքը 2024 թվականի 9 ամիսներին աճել է 5.5%-ով 3 եղբայր էին, 3-ն էլ մահացան. ավտովթարից մահացել է 44-օրյա պատերազմում զոհվածի եղբայրը Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյաները ոսկեջրած արծաթյա ժամացույցներ են նվեր ստացել․ «Հետք» «Ի՞նչ մարտահրավերներ են ծառացած երկրի արջև». Էդուարդ Շարմազանովի մամուլի ասուլիսը