Այսօր՝ 03 հոկտեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

ԵՊՀ-ն, ՏԿԵՆ-ը եւ ԶՊՄԿ-ն երկրաբանության ոլորտում համատեղ ծրագրեր կիրականացնեն

Երեւանի պետական համալսարանը, Տարածքային եւ ենթակառուցվածքների նախարարությունը (ՏԿԵՆ) եւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ) եռակողմ հուշագիր են կնքել։

Փաստաթուղթը ստորագրել են ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը եւ ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին։ Կողմերը համաձայնել են միավորել ջանքերը երկրաբանության, հանքարդյունաբերության, հանքավայրերի շահագործման, լեռնամետալուրգիական, հիդրոերկրաբանության եւ այլ ոլորտներում՝ գիտահետազոտական աշխատանքներ, համատեղ ծրագրեր իրականացնելու համար: Հուշագրի ստորագրման արարողությունը կայացել է միջազգային երկօրյա Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումի (Mining Armenia Forum) շրջանակում։

ԵՊՀ նշյալ ուղղությունների ուսանողները հնարավորություն կստանան ԶՊՄԿ-ում մասնակցել արտադրական պրակտիկաների, փորձնակության ծրագրերի, մաս կազմել ընկերության զարգացման ծրագրերի նախագծմանն ու փորձի փոխանակման այլ ձեւաչափերով միջոցառումներում ընդգրկմանը:

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի խոսքով` այս համագործակցությունը լավագույն օրինակն է, որ գիտությունը եւ արդյունաբերությունը պետք է քայլեն միասին՝ միմյանց ուժեղացնելու եւ շարունակական առաջընթաց գրանցելու համար.

«Համատեղ ուժերով մենք կկարողանանք մեր երկրի համար կարեւորագույն ոլորտներում միավորել մեր ներուժն ու ռեսուրսները՝ նպաստելով կրթական ծրագրերի արդիականացմանը, նորարարությունների ներդրմանն ու երկրի տնտեսության կայուն զարգացմանը։ Համագործակցությունը հնարավորություն կընձեռի նաեւ մեր ուսանողներին ու հետազոտողներին փորձարարական հարթակներում աշխատել եւ առաջատար մասնագետների հետ փորձի փոխանակում իրականացնել, ինչը էական նշանակություն կունենա գիտահետազոտական աշխատանքների արդյունքների կիրառման եւ արդիականացման հարցում»:
ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին, մասնավորապես, ընդգծել է, որ կրթությունը ընկերության սոցիալական ծրագրերի կարեւորագույն բաղադրիչն է։

«Գործնական գիտելիքների ձեռքբերումն ու ամրապնդումը, գիտահետազոտական աշխատանք կատարելը ժամանակակից եւ հագեցած լաբորատորիաներում նոր որակ է հաղորդում կրթությանը։ Նման համատեղ ծրագրերի միջոցով մենք ոչ միայն զարգացնում ենք երիտասարդ սերնդի մասնագիտական հմտություններն ու հետազոտական ներուժը, այլեւ՝ մեծացնում հետաքրքրությունը հանքարդյունաբերության մի շարք առանցքային մասնագիտությունների նկատմամբ։ Որպես պատասխանատու ընկերություն՝ մենք հասկանում ենք մասնավոր հատվածի եւ բուհերի համագործակցության կարեւորությունը եւ մշտապես մեր ուշադրության կենտրոնում ենք պահում այդ համագործակցությունը»,- ասել է Ռոման Խուդոլին։

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն էլ պատրաստակամություն է հայտնել ապաhովել պրակտիկայի անցկացումը ՀՀ ՏԿԵ նախարարությունում եւ «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ում եւ տրամադրել ՊՈԱԿ-ում առկա նյութերը՝ գիտահետազոտական աշխատանքներ իրականացնելու նպատակով։

«Բոլոր մասնագիտություններով աշխատուժի որակավորումը մեզ համար առաջնային կարեւորության հարցերից է, որից անմասն չեն մնում նաեւ երկրաբանության ու հանքագործության ոլորտները։ Այս մասնագիտությունների գծով թափուր մնացող տեղերը մեզ համար ազդակ են գործելու եւ լուծումներ փնտրելու։ Բանակցելով կողմերի հետ՝ մի քանի ուղղություններով համագործակցություններ ենք հաստատել եւ նպատակ ունենք նպաստել այս կարեւոր ոլորտներում ավելի մեծ թվով ուսանողների ներգրավվմանն ու հետագայում նրանց միջոցով զարգացման ապահովմանը»,-ընդգծել է նախարար Գնել Սանոսյանը։

Հուշագրով նախատեսված գործողություններն ուժի մեջ են մտնում ստորագրման պահից հինգ տարի ժամկետով։

«Հեզբոլլահ»-ը հայտարարել է Լիբանանի հարավում Իսրայելի բանակի հետ բախումների մասին 13-ամյա դպրոցականից փորձել են գումար շորթել․ չստանալով ծեծել են․ հարցը հասել է գազային ատրճանակին (տեսանյութ) Վիեննայի Ավստրիական ազգային գրադարանում տեղի ունեցավ բարեգործական ընթերցանություն և քննարկում՝ աջակցելու Արցախի տեղահանված բնակիչներին ՆԳՆ և ԱԱԾ հայտարարությունները ընդդիմության հավաքի մասին հակասում են ՀՀ պարտավորություններին Fast Shift-ով հնարավոր է կատարել QR վճարումներ 22 000 վաճառակետերում «Եվրասիա»-ն եւս 50 դպրոցական ավտոբուս է նվիրել Ղրղզստանին Fastex-ը մասնակցել է Սինգապուրում կայացած Token2049 միջոցառմանը ՔՊ-ն նոր նախարարի փնտրտուքների մեջ է «Եվրաքվեն» ձախողման շեմին է Գեներալի փաստարկներն ու իշխանության վախերը. ինչո՞ւ է ձևախեղվում Սահմանադրությունը Հանրային ռադիոյում զանգվածային կրճատումներ են սպասվում Նոր ճակատ Ռուսաստանի համար. Գագիկ Մինասյան Գլոբալ արևային էներգետիկայի հզորությունն աճել է 32.2 տոկոսով Մենք գործ ունենք դաժան բռնապետության հետ, որը ղեկավարվում է որպես ընտանեկան մաֆիայի դինաստիա․ Փոլ Գավանը՝ Ադրբեջանի մասին Նիկոլ Փաշինյանին հայտնել համաժողովրդական անվստահություն ու արհամարհանք. Ազգային հպարտության տրիբունալի որոշումը ԵՊՀ-ն, ՏԿԵՆ-ը եւ ԶՊՄԿ-ն երկրաբանության ոլորտում համատեղ ծրագրեր կիրականացնեն Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել Առաջնորդության դպրոցում ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ընթացքում Լիզ Քրիստոֆերսենը բարձրացրել է Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը․ «ՀայաՔվե» Ֆասթ Բանկը թողարկել է իր առաջին՝ «Ակն» բանկային քարտերը Մայր տաճարի վերաօծման պատմական իրադարձության առիթով պատրաստվել են շքանշաններ Օրենքով գող «Կիլդիմ Արթուրը» 4500 դոլար պարտքը հետ ստանալու համար առևանգել է պարտապանի մեքենան. Հնչել են կրակոցներ Ճապոնիան նոր վարչապետ է ընտրել ՆԱՏՕ-ն և Ուկրաինան Սիրիայում քիմիական զենքով սադրանք են նախապատրաստում. ՌԴ ԱՀԾ Դերասանուհի Լիա Զախարյանը նշում է ծննդյան տարեդարձը Երևանն այսուհետ կլինի «Պաշտպանված սրտի քաղաք» Հայաստանը բարձր է գնահատում Կիպրոսի հետ ավանդական բարեկամական հարաբերությունները. Փաշինյան Ռոնալդուն իր կարիերայում խփած 904-րդ գոլը նվիրել է հորը Ընդդիմության վերջնաժամկետները մեր պլաններին չեն խանգարում․ Հասմիկ Հակոբյան ԵԱՏՄ երկրները պետք է ապավինեն սեփական թվային լուծումներին, ապահովեն միության տեխնոլոգիական անկախությունը. Միշուստինը՝ Երևանում Ինչ փոխարժեքներ են սահմանվել տարադրամի շուկայում հոկտեմբերի 1-ին Շուրջ 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք է բացահայտվել․ 5 անձ կալանավորվել է (տեսանյութ) Իմ փորձը ձեր ապագան է․ Տարեցների միջազգային օր Հայաստանում մեկնարկեց համազգային առաջին Գիտության շաբաթը ArLeAМ ընկերությունը հյուընկալել է ֆրանսիացի պատվիրակներին ՍԴ-ն ապօրինի որոշմամբ սահմանադրական հեղաշրջման մասնակից է դառնում. «Հայաքվե» Դուք վերջին տապանաքարն եք դնում գոյություն ունեցող երեսնամյա պետության վրա՝ ՆՈՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ստեղծելու կտերի խաբկանքով. Աննա Կոստանյան Փաշինյանի սահմանադրական նոնսենսը Բաքուն դատարան կուղարկի Արցախի ղեկավարության գործը Արդարադատության նախարարը հեռացավ Փաշինյանի «պադավատապետությունը» և ընդդիմության երեսպաշտությունը