Այսօր՝ 03 հոկտեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

«Պատմության միտումնավոր ջնջում». Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում ոչնչացնում է հայկական ժառանգությունը. NOS

Հոլանդական NOS հանրային հեռարձակողը «Պատմության միտումնավոր ջնջում» խորագրով հոդված է հրապարակել օկուպացված Արցախում Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության ոչնչացման մասին։

«Մեկ տարի անց այն բանից հետո, երբ տասնյակ հազարավոր էթնիկ հայեր փախան Լեռնային Ղարաբաղի անկլավից՝ վախենալով էթնիկ զտումներից, նրանց նախկին ներկայության ապացույցները գնալով դառնում են պակաս տեսանելի», - ասվում է հոդվածում։

NOS-ի կողմից հաստատված արբանյակային լուսանկարների համաձայն՝ հիմնովին ավերվել են բազմաթիվ հուշարձաններ, շենքեր, գերեզմանատներ և նույնիսկ ամբողջ գյուղեր։

Ստորև ներկայացված լուսանկարներում երևում է, թե ինչպես է Քարինտակ գյուղը գրեթե ամբողջությամբ հողին հավասարեցվել

Нет описания.

Нет описания.

Ուտրեխտի համալսարանի ժառանգության հարցերով պրոֆեսոր Գերջան Պլեցը նշել է, որ պատերազմից հետո ադրբեջանցիները տեղափոխվել են Լեռնային Ղարաբաղ, և շինությունները մեկը մյուսի հետևից քանդվում են: Այս գործընթացը սկսվել է ավելի վաղ՝ 2020 թվականին, երբ Ադրբեջանը վեցշաբաթյա պատերազմից հետո գրավել էր տարածքի մի մասը։ Ըստ տվյալների հավաքմամբ զբաղվող ACLED նախագծի՝ 2021 թվականից ի վեր գրանցվել է էթնիկ հայերի պատմական, կրոնական, քաղաքական կառույցների և բնակության վայրերի ոչնչացման մոտ ութսուն դեպք։ 2023 թվականի սեպտեմբերից այս ցուցանիշը միայն աճել է։ Մշակութային ժառանգության այս ոչնչացումը նշանակում է, որ հայկական մշակույթը դանդաղ, բայց անհետանում է այս տարածաշրջանից։

«Մշակութային ժառանգության ավերումը հակառակորդի պատմությունը միտումնավոր ջնջելու միջոց է», - նշել է Պլեցը:

Հոդվածում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղում ավերածությունները ոչ միայն երևում են արբանյակային լուսանկարներով, այլև արձանագրվել են ադրբեջանցի զինվորների կողմից։ Տեսանյութերից մեկում երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինվորները մտնում հայկական եկեղեցի և ավերածություններ պատճառում:

«Մշակութային ժառանգությունն օգտագործվում է նաև հողի իրավունքն օրինականացնելու համար: Այն ոչնչացնելով՝ դուք էթնիկ մի խմբին զրկում եք իրենց պատմական արմատներից այդ վայրում», - հավելել է Պլեցը:

Ինչպես նշում է NOS-ը, քանդելով այս տարածքում դարեր շարունակ կանգուն եղած կառույցները՝ պատմության մի մասը ջնջվում է:

Շվեյցարիական Ալպերը ծածկել է 448 կՎտ հզորությամբ արևային մարտկոցներով. ի՞նչ է դա տալիս МИР հեռուստաալիքի անդրադարձը` Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումին Դրանց ապագա դատերի հիմքը այսօր պետք է գցել՝ հայրենիքի դավաճանության հաստատված մեղքով. Հրայր Կամենդատյան Ժողովրդավարական գործընթացները սահմանափակելու փոխարեն, մենք պետք է կենտրոնանանք դրանց աջակցության և ամրապնդման վրա. Սոնա Ղազարյան ԵԽԽՎ-ի Մշակույթի, Գիտության, Կրթության և Մեդիայի հանձնաժողովում տեղի ունեցան լսումներ իմ զեկույցի շրջանակներում. Սոնա Ղազարյան COP29-ը պետք է օգտագործել մեր գերիների հարցի բարձրացման համար․ Արմեն Մանվելյան Հայաստանում խոսքի ազատության մակարդակը գնահատվում է բարձր՝ թե՛ հասարակության, թե՛ լրատվամիջոցների համար. Հասմիկ Հակոբյան Հ1-ի ցանկացած աշխատակից պետք է իմանա, որ իրեն պատիվ չի բերում Պետրոս Ղազարյանի նման մարդու կոլեգա լինելը. Մենուա Սողոմոնյան «Տիկնիկային թատրոնը պետք է գունեղ լինի». Վանաձորի տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավարը տարեցտարի հանդիսատեսի թվի աճ և հետաքրքրություն է նկատում. «Փաստ» Աշխարհաքաղաքական ցնցումների վեկտորները. «Փաստ» Բարձր աճ ապահովող գործոնները գրեթե ամբողջությամբ չեզոքացել են. «Փաստ» Յուրաքանչյուրը տեսավ այն, ինչ ուզում էր տեսնել, բայց ամենակարևորը վերևում՝ խորանի վրա էր տեղի ունենում. «Փաստ» «Բոլոր ուղղությունները, բոլոր ոլորտները տոտալ ձախողված են». «Փաստ» Ի՞նչ կարևոր է, թե մի «նիկոլփաշինյանին» որ «նիկոլփաշինյանով» կփոխարինեն. «Փաստ» Բա որ հայի «հետին խելքն» ավելի շուտ «առաջ բերված» լիներ.... «Փաստ» Բռնի տեղահանված արցախցիների ընդամենը 3 տոկոսն է ստացել ՀՀ քաղաքացիություն. «Փաստ» Փոքրիշատե հաջողակ ցանկացած գործարար թիրախավորված է իշխանությունների կողմից. «Փաստ» Սահմանադրական դատարանը սահմանադրական հեղաշրջման մասնակի՞ց. «Փաստ» Կտրված ծառի մի հատվածն ընկել է տղամարդու վրա. վերջինս տեղում մահացել է Brent նավթը թանկացել է՝ մեկ բարելը 74,86 դոլար Թմրամիջոցներ, մաքսանենգություն. ապօրինի իրացում. 90 մլն դրամը գերազանցող փողերի լվացման գործն ուղարկվել է դատարան Հնդկաստանի արեւմուտքում կործանվել է Agusta 109 ուղղաթիռը «Պատմության միտումնավոր ջնջում». Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում ոչնչացնում է հայկական ժառանգությունը. NOS Կյանքից հեռացել է Վյաչեսլավ Դոբրինինը Ուկրաինայում պատերազմի, Մոլդովայում և Վրաստանում նախատեսված ընտրությունների արդյունքները կկանխորոշեն նաև Հայաստանի ապագան. Զուրաբիշվիլի Ովքեր են Հայաստանի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները Ամերիաբանկի հատուկ առաջարկը Mastercard նոր քարտապաններին. 1% քեշբեք և մեծաքանակ նվերներ «Հեզբոլլահ»-ը հայտարարել է Լիբանանի հարավում Իսրայելի բանակի հետ բախումների մասին 13-ամյա դպրոցականից փորձել են գումար շորթել․ չստանալով ծեծել են․ հարցը հասել է գազային ատրճանակին (տեսանյութ) Վիեննայի Ավստրիական ազգային գրադարանում տեղի ունեցավ բարեգործական ընթերցանություն և քննարկում՝ աջակցելու Արցախի տեղահանված բնակիչներին ՆԳՆ և ԱԱԾ հայտարարությունները ընդդիմության հավաքի մասին հակասում են ՀՀ պարտավորություններին Fast Shift-ով հնարավոր է կատարել QR վճարումներ 22 000 վաճառակետերում «Եվրասիա»-ն եւս 50 դպրոցական ավտոբուս է նվիրել Ղրղզստանին Fastex-ը մասնակցել է Սինգապուրում կայացած Token2049 միջոցառմանը ՔՊ-ն նոր նախարարի փնտրտուքների մեջ է «Եվրաքվեն» ձախողման շեմին է Գեներալի փաստարկներն ու իշխանության վախերը. ինչո՞ւ է ձևախեղվում Սահմանադրությունը Հանրային ռադիոյում զանգվածային կրճատումներ են սպասվում Նոր ճակատ Ռուսաստանի համար. Գագիկ Մինասյան Գլոբալ արևային էներգետիկայի հզորությունն աճել է 32.2 տոկոսով