Այսօր՝ 22 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

«Նախկին թե ներկա» բանավեճի փոխարեն՝ ամենակարևոր հարցը. Վահե Հովհաննիսյան

Վահե Հովհաննիսյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․ 

Միքայել Սրբազանը հանրային սուր բանավեճի լավ հնարավորություն բացեց։ Կարող ես համաձայնել, կարող ես՝ ոչ. էականը դա չէ, այլ այն, որ սա լավ առիթ է՝ խոսելու հասարակության վիճակի մասին։ Ի վերջո, երբ ասում ենք՝ հասարակությունը սա´ է ուզում, սա´ է պահանջում, պետք է փորձել հասկանալ, թե ի´նչ է այսօրվա հասարակությունը։ Ո՞ւմ անունից է այս բանավեճը։

Մենք իրոք լավ չենք ճանաչում պարտության հային։ Խորհրդային 70 տարիները և անկախության 30 տարիները մեզ մոռացնել էին տվել պարտության հոգեվիճակը։ Պարտությունը մեզ օտար թվացող, ուրիշներին բնորոշ բան էր թվում։

Հիմա մենք առերեսվում ենք պարտության հայի և պարտության հասարակության հետ։ Իսկ եթե պարտության հայը ոչինչ չի՞ ուզում, կամ սարսափելի վատ բա՞ն է ուզում։ Մենք  գիտե՞նք նրա դեստրուկցիայի ուժը, պոտենցիալը։

Առաջին անգամ սրա մասին մտածել եմ նոյեմբերի 9-ից հետո՝ Արցախի հասարակության անկումը տեսնելով։ Դա արդեն նախկին հպարտ ու ռացիոնալ Արցախը չէր։ Ու նաև սա´ հանգեցրեց ճգնաժամային կառավարման ձախողման, պատմական սուղ ժամկետում պատմական փլուզումների։
 
Վախենում եմ ասել, բայց իմ տպավորությամբ՝ մեր հավաքական միտքն արդեն համակերպվել է պետության կորստի հետ։ Նույնիսկ առողջ շերտերը, նույնիսկ պայքարողներն արդեն թերահավատ են մեր երկրի հեռանկարի հանդեպ։ Նոր լիդերության հիմնական խնդիրը հենց այս հոգեվիճակը փոխելն է։ Նոր լիդերության թիրախը այս խնդիրն է, և եթե մենք սա ընդունենք, ապա բանավեճը՝ նախկին թե ներկա, կզրոյացվի։
Այս հոգեվիճակով  հասարակությունը ո´չ նոր է ուզում, ո´չ նախկին, ոչ՝ ներկա։ Իսկ այդպես՝ մեզ կառաջնորդի  աղետը։

Այստեղ գալիս է ամենակարևոր ու ամենաբարդ պահը. ինչպե՞ս փոխել պարտված հասարակության հոգեվիճակը։ Բագրատ Սրբազանն իր շարժման ամենասկզբում այդ պրոցեսը բավականին հաջող սկսեց, և հուսահատության թոթափման մեծ ալիք գնաց հասարակության ներսում։ Սա շարժման էմոցիոնալ փուլն էր։ Ինչպե՞ս է պետք շարունակել այդ փուլը, որպեսզի մարդիկ իրոք հավատան պետության հեռանկարին։ Այստեղ արդեն մարդիկ ակնկալում են ռացիոնալ քաղաքական առաջարկներ և հստակ քայլերի շարք, որոնց կհավատան։ Կհավատան, որ այդ քայլերի արդյունքում երկիրը կունենա հեռանկար։
 
Մենք կորցրել ենք ամբողջական հասարակության պատկերը։ Այսօր Հայաստանը փախստականների մի մեծ ճամբար է հիշեցնում, որը սպասում է զանազան անցակետերի բացման ու չմորթվելու ինչ-որ երաշխիքների։ Այսօրվա աշխարհը, սակայն, երաշխիքներ չի տալիս, նայեք մերձավոր Արևելքին։
 
Ամբողջական հասարակության փոխարեն մենք ունենք տարբեր ենթամշակույթների բաժանված մարդկային զանգված. «Մեծարգոների ենթամշակույթ», «անտարբերների ենթամշակույթ», «հույսը կորցրածների ենթամշակույթ», «պայքարողների ենթամշակույթ», «գնացողների ենթամշակույթ» և այլն։

Նոր լիդերության խնդիրներից է՝ այս հատվածները վերամիավորել ամբողջական հասարակության մեջ՝ ստեղծելով ներքին հաշտեցման հնարավորություն և միասնական նպատակներ։ «Նախկին թե ներկա» հակադրությունն այս պարագայում դուրս է մղվում, գալիս է միակ հարցը՝ ո՞վ կկարողանա դա անել։ Նախկի՞ն կլինի, ներկա՞, ապագա՞, դա չի էականը, այլ՝ կկարողանա՞ արդյոք։ Ո՞վ կկարողանա վերականգնել այս հասարակությունն այնպես, որ այն նորից հավատա ինքն իրեն ու սկսի վերականգնել սեփական պետությունը։   
 
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

«Արարատ-Արմենիան» գլխավորեց մրցաշարային աղյուսակը ԶՊՄԿ-ն տարածաշրջանի ուշադրության կենտրոնում է Եթե Նեթանյահուն գա Կանադա, կձերբակալվի․ Թրյուդո Էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է, վիրավnր կա․ Shamshyan Նախատեսվում է անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ․ ի՞նչ է հայտնի Մալթայում կայացել է ftNFT YoCerebrum Awards-ը. հայտնի են հաղթողները Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած Նարեկ Զեյնալյանը մանդատը վայր դնելու դիմումը ներկայացրել է ԱԺ նախագահին Մարդկանց Բաքվի բանտում տանջում եք, որ ընտրություններից առաջ գերիների առողջության գնով 2 ձայն պոկեք․ Մամիջանյան Բաքուն «ադրբեջանական Երևան» միջոցառում է անցկացնելու COP29-ի շրջանակներում. Factor.am Ովքե՞ր և ինչքա՞ն հունվարից կվճարեն տրանսպորտից օգտվելիս (ինֆոգրաֆիկա) Մեր կյանքում լավ բաներ էլ կան, բայց դրանք կապված չեն այս իշխանության հետ․ Ավետիք Չալաբյան Հնդկաստանում արևային վահանակների տեղադրումը ռեկորդային է եղել Արդարության և հայրենասիրության ընկալումը պետք է սերմանել հենց դպրոցից․ Մհեր Ավետիսյան Ինչու պետք չէ սպասել Փրկիչ, այլ մեր վաղվա օրը կերտել ամենօրյա հետևողական աշխատանքով․ Ավետիք Չալաբյան Ի հակադրություն այս վարչախմբի պարտվողական օրակարգի` Հայաստանն ունի հստակ այլընտրանք. «Հայաքվե» Քանի՞ կոպեկի արժեք ունի պահանջատեր, քննադատ ու հարցասեր լինելու մասին նախարարի ազատականութենաթաթախ հորդորը ուսանողներին․ Մենուա Սողոմոնյան Բաքվի համաժողովն անցկացվում է այս վարչախմբի ջանքերով․ Մենուա Սողոմոնյան ԱՄՆ-ն Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ կհատկացնի Հաջորդ տարվա գարնանից ԼՂ-ից տեղահանվածների աջակցությունը կնվազի ու կվերաբերվի կոնկրետ խմբերի 44-օրյայի մասնակիցը ոստիկանությանը հայտնել է, թե ինչ է թողել Արմավիրի աղբանոցում Մեսսիի և Ռոնալդուի ժամանակներն անցել են. Ռոդրի Վախենում ես՝ մի արա, անում ես՝ մի վախեցիր, իսկ եթե արել ես, մի ափսոսա․ Ռոմանոս Պետրոսյան Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Կարմիր կամուրջը վերականգնվում է․ Տիգրան Ավինյան Մանկապարտեզներում բացառվում է անառողջ և անորակ սնունդը Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) «Ի՞նչ նպատակով է Նիկոլը իր կաբինետը կանացի դարձնում, արդյոք դա ֆեմինիստական շարժում կարելի՞ է կոչել»․ Մարգարիտ Եսայան Թուրքիայի ու Ադրբեջանի ռազմածովային ուժերը զորավարժություն են անցկացնում «Նյու Յորքն ինձ այնքան է սազում». Եվա Բաղդասարյանի նոր ֆոտոշարքը Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ընծայման տոնը «Սա լինելու է ներքին համերաշխության, միասնական աջակցության ու անմոռանալի տպավորություններով հարուստ մարզական երեկո». Հրաչյա Ռոստոմյան 6 ամսով կսահմանափակվի խոզերի ներմուծումը Հայաստան Ամիօ բանկը ԵԴԹ «Երեք ընկեր» ներկայացման գլխավոր գործընկերն է ՀՀ-ն Հնդկաստանի հետ բանակցություններ է վարում ևս 78 հատ հրետանային համակարգ գնելու վերաբերյալ. IDRW Սպիտակ համայնքի Գեղասար բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի երեխաները՝ IDBank-ում Երևան քաղաքի քրեական ոստիկանները հայտնաբերել են մեծ քանակի զենք-զինամթերք (տեսանյութ) Ադրբեջանում COP29-ի անցկացումը կբարձրացնի Բաքվի հեղինակությունը միջազգային ասպարեզում. Զախարովա Ռուսաստանը բալիստիկ հրթիռով հարվածել է Ուկրաինային