Այսօր՝ 22 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Ի՞նչն է այդպես մնացել իշխանությունների կոկորդին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

1990 թվականի օգոստոսի 23-ին Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհուրդը ընդունեց 12 կետից կազմված հռչակագիր, որով սկիզբ դրվեց Հայաստանի անկախության իրավական գործընթացին: Հայաստանի անկախությունն արձանագրող այս կարևոր փաստաթղթում տեղ են գտել հայ ժողովրդի պատմական ձգտումները։ Դրանում նշվում է ոչ միայն Հայաստանի ու Ղարաբաղի միավորման մասին, այլև այն, որ Հայաստանը սատար է կանգնում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին։ Ընդ որում, Հայաստանի անկախության մասին հռչակագիրը համակարգային նշանակություն ունի, քանի որ Հայաստանի Հանրապետության հիմնադիր փաստաթուղթն է, որը Սահմանադրության հետ մեկտեղ կազմում է մեկ միասնական ամբողջություն. Հայաստանի Սահմանադրությունը խարսխված է Անկախության մասին հռչակագրում ամրագրված սկզբունքների և նպատակների վրա։

Ու պատահական չէ, որ Սահմանադրությունը սկսվում է հենց Անկախության հռչակագրին կատարված հղումով։ Այդպիսով հռչակագրում ամրագրված նպատակները դարձել են Սահմանադրության մաս։ Հիմա այս հանգամանքը անհանգստության տեղիք է տալիս ինչպես Թուրքիայում և Ադրբեջանում, այնպես էլ, փաստացի, ՀՀ գործող իշխանության շրջանում, որը ձգտում է ամեն գնով՝ թեկուզ հայ ժողովրդի պատմական ձգտումներից հրաժարվելու հաշվին, կարգավորել հարաբերություններն Անկարայի ու Բաքվի հետ։ Թերևս Սահմանադրության նախաբանի մեջ Անկախության հռչակագրին արված հղումն է պատճառը, որ Փաշինյանն արդեն տևականորեն ձգտում է փոխել Սահմանադրությունը։ Ու պատահական չէ, որ նա հայտարարում էր, թե Հայաստանի կառավարման խորհրդարանական համակարգը չպետք է փոխվի, բայց Սահմանադրության մեջ խնդիրներ կան, որոնք պետք է լուծվեն։

Բայց Սահմանադրություն փոխելը և Անկախության հռչակագրին վերաբերող մասը հանելը հեշտ գործ չէ, քանի որ, ի վերջո, նոր Սահմանադրությունը պետք է ընդունվի ժողովրդի կողմից՝ հանրաքվեի միջոցով։ Իսկ ժողովրդի դիրքորոշումն այս հարցում, թերևս, պարզ է, ու սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կարող է դառնալ նաև Փաշինյանի իշխանությանն անվստահություն հայտնելու գործընթաց։ Դրա համար էլ Փաշինյանն անընդհատ օրակարգում է պահում սահմանադրական փոփոխությունների հարցը, ժամանակի ընթացքում սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովներ է ձևավորում, սակայն դեռևս չի համարձակվում գնալ ամբողջապես նոր Սահմանադրությունը ներկայացնելու և հանրաքվեի դնելու գործին՝ գիտակցելով, որ այն կարող է ազդարարել իր վերջի սկիզբը։ Այս պայմաններում Փաշինյանը մեկ այլ տակտիկա է որդեգրել՝ առաջ տանել այն քաղաքական ուղեգիծը, թե Սահմանադրությունը և Անկախության հռչակագիրը լիովին առանձին փաստաթղթեր են։

Դրա համար էլ հռչակագրի ընդունման օրը՝ օգոստոսի 23ին, իր ուղերձում նշում էր, թե Անկախության հռչակագրի և Սահմանադրության բովանդակությունները նույնական չեն։Բայց, եթե նա այդքան համոզված է, որ Անկախության հռչակագիրը ՀՀ Սահմանադրության մաս չի կազմում, ապա ինչո՞ւ է իր ձևավորած ու իրեն ենթակա ՍԴ-ն օրերս հատուկ որոշում ընդունում, թե Անկախության հռչակագիրը չպետք է Սահմանադրությունում ամրագրված շրջանակից դուրս մեկնաբանվի: Նկատենք, որ ՍԴ դատավորներն իրենց այդպիսի որոշումը պատճառաբանել են, թե հռչակագրին անդրադառնում են, քանի որ Սահմանադրական դատարանը մինչև հիմա «դոկտրինալ դիրքորոշում» չի ունեցել այն մասին, թե ինչպես է այն ազդում Սահմանադրության բովանդակության վրա։ Բայց խնդիրն այլ է՝ Սահմանադրության 168-րդ հոդվածում թվարկված են ՍԴ-ի լիազորություններն ու այն իրավական ակտերը, որոնց սահմանադրականությունը որոշելու համար ՍԴ-ն կարող է քննել։

Եվ Անկախության հռչակագրի հարցում ՍԴ-ն ուղղակի իրավասություն չունի, քանի որ իրավասություն չունի փոխելու նաև ՀՀ Սահմանադրության տեքստը։ Թերս դրանով է պայմանավորված, որ բազմաթիվ իրավաբաններ այս որոշումն ուղղակի գնահատում են որպես հակասահմանադրական։ Բայց հարցն այն է, թե ինչու են ՍԴ դատավորները որոշել իրենց վրա վերցնել այսպիսի որոշման պատասխանատվությունը, որը խնդրահարույց է։ Պարզ է, որ դրանով նաև Ադրբեջանի պահանջն է իրագործվում։ Ու գլխավոր շահառուն Նիկոլ Փաշինյանն է, որը կարող է ներկայացնել այս որոշումը՝ փորձելով ցույց տալ, որ սահմանադրական փոփոխությունների կարիք չի լինի, երբ պայմանագիր կնքվի, որում Հայաստանն Արցախը կճանաչի Ադրբեջանի մաս։ Հենց սրա մասին էին շատերն ահազանգում այն ժամանակ, երբ իշխանությունների կողմից ՍԴ-ի վրա ճնշումներ էին գործակվում, որպեսզի ժամանակին ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին ու մյուս դատավորներին հեռացնեն ու դատարանում նոր կազմ ձևավորեն։

Եվ 2020 թվականին հակասահմանադրական ճանապարհով՝ ԱԺ-ի միջոցով սահմանադրական փոփոխությունների միջոցով իշխանությունները փաստացի վերացրին դատական համակարգի հակակշիռները, իսկ երբ այդ հակակշիռները մնային, նրանք այսքան հանգիստ չէին զիջումներ անի ու հետո լեգիտիմացնի։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բաքուն «ադրբեջանական Երևան» միջոցառում է անցկացնելու COP29-ի շրջանակներում. Factor.am Ովքե՞ր և ինչքա՞ն հունվարից կվճարեն տրանսպորտից օգտվելիս (ինֆոգրաֆիկա) Մեր կյանքում լավ բաներ էլ կան, բայց դրանք կապված չեն այս իշխանության հետ․ Ավետիք Չալաբյան Հնդկաստանում արևային վահանակների տեղադրումը ռեկորդային է եղել Արդարության և հայրենասիրության ընկալումը պետք է սերմանել հենց դպրոցից․ Մհեր Ավետիսյան Ինչու պետք չէ սպասել Փրկիչ, այլ մեր վաղվա օրը կերտել ամենօրյա հետևողական աշխատանքով․ Ավետիք Չալաբյան Ի հակադրություն այս վարչախմբի պարտվողական օրակարգի` Հայաստանն ունի հստակ այլընտրանք. «Հայաքվե» Քանի՞ կոպեկի արժեք ունի պահանջատեր, քննադատ ու հարցասեր լինելու մասին նախարարի ազատականութենաթաթախ հորդորը ուսանողներին․ Մենուա Սողոմոնյան Բաքվի համաժողովն անցկացվում է այս վարչախմբի ջանքերով․ Մենուա Սողոմոնյան ԱՄՆ-ն Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ կհատկացնի Հաջորդ տարվա գարնանից ԼՂ-ից տեղահանվածների աջակցությունը կնվազի ու կվերաբերվի կոնկրետ խմբերի 44-օրյայի մասնակիցը ոստիկանությանը հայտնել է, թե ինչ է թողել Արմավիրի աղբանոցում Մեսսիի և Ռոնալդուի ժամանակներն անցել են. Ռոդրի Վախենում ես՝ մի արա, անում ես՝ մի վախեցիր, իսկ եթե արել ես, մի ափսոսա․ Ռոմանոս Պետրոսյան Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Կարմիր կամուրջը վերականգնվում է․ Տիգրան Ավինյան Մանկապարտեզներում բացառվում է անառողջ և անորակ սնունդը Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) «Ի՞նչ նպատակով է Նիկոլը իր կաբինետը կանացի դարձնում, արդյոք դա ֆեմինիստական շարժում կարելի՞ է կոչել»․ Մարգարիտ Եսայան Թուրքիայի ու Ադրբեջանի ռազմածովային ուժերը զորավարժություն են անցկացնում «Նյու Յորքն ինձ այնքան է սազում». Եվա Բաղդասարյանի նոր ֆոտոշարքը Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ընծայման տոնը «Սա լինելու է ներքին համերաշխության, միասնական աջակցության ու անմոռանալի տպավորություններով հարուստ մարզական երեկո». Հրաչյա Ռոստոմյան 6 ամսով կսահմանափակվի խոզերի ներմուծումը Հայաստան Ամիօ բանկը ԵԴԹ «Երեք ընկեր» ներկայացման գլխավոր գործընկերն է ՀՀ-ն Հնդկաստանի հետ բանակցություններ է վարում ևս 78 հատ հրետանային համակարգ գնելու վերաբերյալ. IDRW Սպիտակ համայնքի Գեղասար բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի երեխաները՝ IDBank-ում Երևան քաղաքի քրեական ոստիկանները հայտնաբերել են մեծ քանակի զենք-զինամթերք (տեսանյութ) Ադրբեջանում COP29-ի անցկացումը կբարձրացնի Բաքվի հեղինակությունը միջազգային ասպարեզում. Զախարովա Ռուսաստանը բալիստիկ հրթիռով հարվածել է Ուկրաինային ՀՀ պետական պարտքը 2024 թվականի 9 ամիսներին աճել է 5.5%-ով 3 եղբայր էին, 3-ն էլ մահացան. ավտովթարից մահացել է 44-օրյա պատերազմում զոհվածի եղբայրը Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյաները ոսկեջրած արծաթյա ժամացույցներ են նվեր ստացել․ «Հետք» «Ի՞նչ մարտահրավերներ են ծառացած երկրի արջև». Էդուարդ Շարմազանովի մամուլի ասուլիսը Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից ՔՊ-ն Գյումրիում նոր թեկնածու է փնտրում Փաշինյանին չի հաջողվում մանդատազերծել Հովիկ Աղազարյանին «Պարզվում է՝ ամբողջ «բազարի» պատասխանատուն Սանոսյանն էր». Արմեն Հովասափյան Հաագայի դատարանը Նեթանյահուին և Գալանտին ձերբակալման օրդեր է տվել