Այսօր՝ 22 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Իրականում ի՞նչ են շնչում և արտաշնչում թշնամի երկրները մեր դեմ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հանրությանը, կարծես, առանձնապես շատ չի հետաքրքրում, թե, օրինակ՝ նույն Թուրքիայում կամ Ադրբեջանում ինչ հիմնական թեզեր են գեներացվում, տարածվում ու արմատավորվում հանրային գիտակցության մեջ և ընկալումներում: Հասկանալի է, որ տվյալ դեպքում, երբ նշում ենք՝ «չի հետաքրքրում», խոսքը մասնագիտական շրջանակների, ասենք՝ թուրքագետների կամ ադրբեջանագետների մասին չի, ամենևին: Մասնագետներն, իհարկե, հետևում են հարևան երկրների զարգացումներին, քարոզվող թեզերին, պարբերաբար ներկայացնում են իրենց դիտարկումների հանրագումարները հրապարակային ելույթներով: Բայց լայն ընդգրկմամբ, հանրության մեծ խմբերի, շերտերի առումով, մարդիկ հիմնականում անտեղյակ են մնում այդ ամենից:

Ընդհանուր տպավորությունն այն է, որ «խաղաղության խաչմերուկի», «խաղաղության պայմանագրի», առհասարակ՝ «խաղաղության» ագրեսիվ քարոզչությամբ փաշինյանական իշխանություններին ու նրանց շահերն սպասարկողներին հաջողվել է մշուշել հանրային կարծիքն ու ընկալումները Հայաստանում... Իսկ ի՞նչ կա իրականում Թուրքիայում, իրականում թուրքական հանրությանը, առավել ևս՝ ադրբեջանականին ի՞նչ նարատիվներ են փոխանցվում, ի՞նչ են նրանք ասում իրենց ժողովուրդներին, ինչի՞ են նախապատրաստում, ինչպե՞ս են մեկնաբանում նաև մեզ հայտնի որոշակի իրադարձություններ, ի՞նչ շեշտադրումներով: Ահա, այդ ամենին Հայաստանում հաճախ մակերեսայնորեն են նայում և շատ քիչ են ուշադրություն դարձնում, ու շատ քչերն են ուշադրություն դարձնում: Վերցնենք թեկուզ այնպիսի աղմկահարույց իրադարձություն, ինչպիսին էր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու մեկնած Փաշինյանի հանդիպումը Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ:

Թուրքական գրեթե բոլոր հիմնական լրատվամիջոցները, հսկայական լսարան ունեցող մեկնաբանները (կարծիք ձևակերպող-ձևավորողները) առանձնահատուկ ընդգծել են փաստը, որ Փաշինյանն իր ոտքով է գնացել (եկել) Նյու Յորքում գտնվող «թուրքական տուն», այն է՝ Թուրքիայի տարածք: Դա թուրքական մեկնաբաններն ընդգծում են որպես Հայաստանի խեղճության, թուլության և Թուրքիայի հզորությունն ընդունելու, Թուքիայի ու թուրքերի առաջ խոնարհվելու հանգամանք: Հատուկ ընդգծում են, թե Փաշինյանն այնքան խելացի է, որ հրաժարվում է Հայոց ցեղասպանության հարցից, որ Արևմտյան Հայաստանը հայրենիք չի համարում, որ երջանկացած է Էրդողանի ընդունելությանն արժանանալու, նրանից իր՝ թուրքական տիրապետության մասին գիրքը նվեր ստանալու համար: Ավելին, թուրքական մեկնաբանները առանձնահատուկ ուշադրություն են դարձնում «նախկիններին», մասնավորապես Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին, նրանց համարում ազգայնականներ, ռևանշիստներ, նշում, որ նրանք երազում էին «մեծ Հայաստանի» մասին, բայց, այ, Փաշինյանը իրատես է և հասկանում է, որ Հայաստանը չի կարող ունենալ և չունի որևէ այլ հեռանկար, քան թուրքական վիլայեթ դառնալը, Թուրքիային ու Ադրբեջանին Սյունիքը որպես միջանցք նվիրելը:

Այսինքն, թուրքական հանրային կարծիքի ձևավորման վրա աշխատող կառույցներն ու հարթակները, իրենց պետական քաղաքականությանը համահունչ, տարածում ու արմատավորում են մի քանի հիմնական թեզ, եթե կարելի է այդպես ասել: Նախ՝ ըստ թուրքական քարոզչական թեզերի, չի եղել ոչ մի Հայոց ցեղասպանություն, և Հայաստանն ու հայերը որքան շուտ դա ընդունեն, այնքան՝ լավ, բնականաբար, առաջին հերթին՝ Թուրքիայի ու թուրքերի համար: Այդ համատեքստում ողջունում են Փաշինյանին ու նրա գլխավորած իշխանությանը, այդ իշխանության ղեկավարներին: Նրանց թուրքերը հիշատակում են որպես գրեթե հրապարակավ Հայոց ցեղասպանությունն ուրացած գործիչների: Ընդհանրապես, թուրքերին չափազանց հուզում ու հետաքրքրում է հարցը, որ Հայաստանը պաշտոնապես ուրանա Հայոց ցեղասպանությունը, հայտարարի, որ նման բան չի եղել, առնվազն՝ վիճելի ինչ-որ բաներ հայտարարվեն, ինչը, ի դեպ, փաշինյանական իշխանության ներկայացուցիչները պարբերաբար անում են՝ արդեն մեր հանրային դաշտ նետելով խայտառակ թեզեր՝ ցեղասպանության զոհերի թիվը պարզելու, ոչ թե Թուրքիային, այլ երրորդ երկրների պատճառ բերելուն և այդպես շարունակ:

Այդ թուրքական քաղաքաքարոզչական թեզերն ու դրանց շրջանառումը, բնականաբար, ոգևորությամբ են ընդունվում թուրքերի կողմից: Հաջորդը՝ թուրքական քարոզիչները, մատնացույց անելով Փաշինյանին ու նրա հայտարարությունները, առանձնահատուկ շեշտում են, որ հայերը վերջապես հասկացել են, որ ավելի լավ է՝ կուշտ փորով ապրել, քան թե դիմադրել թուրքական զավթողական ու հակահայ քաղաքականությանն ու դրա ծավալմանը: Պարզ ասած՝ թուրքերը, բնականաբար, ուրախանում են, որ Հայաստանում պաշտոնական քարոզչությունը կառուցվում է «կուշտ փոր» ունենալու և ազգային ինքնությունից հրաժարվելու խայտառակ թեզերի վրա: Ադրբեջանական քարոզչությունն ու իրենց հանրությանը ներշնչվող նարատիվները թուրքականից, կարծես, այնքան էլ չեն տարբերվում ընդհանուր առմամբ: Բայց այստեղ էլ կան նրբություններ: Ադրբեջանական քարոզչությունը հիմա շատ ավելի ագրեսիվ տոնայնությամբ շեշտադրումներ է անում Հայաստանից հարյուր միլիարդավոր դոլարների փոխհատուցումներ պահանջելու վրա (օկուպացիայի համար), ծաղրական տոնայնությամբ շեշտվում է, թե՝ «ռուսները ձեզ չպաշտպանեցին», միայն պարսիկներն են ձեր հույսը մնացել, բայց նրանց հարցն էլ կլուծվի: Հայաստանը շարունակաբար նշում են որպես «Արևմտյան Ադրբեջան», խոսում են այդ «Արևմտյան Ադրբեջան» ադրբեջանցիների վերադարձի մասին, Փաշինյանին մի կողմից ծաղրում են, մյուս կողմից՝ մուննաթ գալով «հիշեցնում» այս կամ այն պայմանավորվածության ու դա կատարելու անհրաժեշտության մասին:

Հայաստանի Սահմանադրությունը փոխելու, Անկախության հռչակագիրը չեղյալ հռչակելու, Հայաստանի բանակը ցրելու մասին են խոսում ու այդպես շարունակ: Եթե հակիրճ, ապա այսպիսին են Թուրքիայում ու Ադրբեջանում իրականում տարածվող «գաղափարները» այս պահի դրությամբ: Այդ համատեքստում կուզենայինք ուշադրություն հրավիրել «Ալֆա Նյուզի» մեր գործընկերների նոր՝ «Իրական Թուրքիա» հեռուստանախագծի վրա, որը կոչված է համակարգված ներկայացնել թուրքական, ադրբեջանական առանցքային լրատվամիջոցներում հայկական թեմայով անդրադարձները: Այսինքն՝ օգնում է հանրության լայն շերտերին՝ հասկանալ, թե Թուրքիայում ու Ադրբեջանում ինչ են շնչում և արտաշնչում մեր երկրի ու մեր ազգի դեմ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մալթայում կայացել է ftNFT YoCerebrum Awards-ը. հայտնի են հաղթողները Բաքուն «ադրբեջանական Երևան» միջոցառում է անցկացնելու COP29-ի շրջանակներում. Factor.am Ովքե՞ր և ինչքա՞ն հունվարից կվճարեն տրանսպորտից օգտվելիս (ինֆոգրաֆիկա) Մեր կյանքում լավ բաներ էլ կան, բայց դրանք կապված չեն այս իշխանության հետ․ Ավետիք Չալաբյան Հնդկաստանում արևային վահանակների տեղադրումը ռեկորդային է եղել Արդարության և հայրենասիրության ընկալումը պետք է սերմանել հենց դպրոցից․ Մհեր Ավետիսյան Ինչու պետք չէ սպասել Փրկիչ, այլ մեր վաղվա օրը կերտել ամենօրյա հետևողական աշխատանքով․ Ավետիք Չալաբյան Ի հակադրություն այս վարչախմբի պարտվողական օրակարգի` Հայաստանն ունի հստակ այլընտրանք. «Հայաքվե» Քանի՞ կոպեկի արժեք ունի պահանջատեր, քննադատ ու հարցասեր լինելու մասին նախարարի ազատականութենաթաթախ հորդորը ուսանողներին․ Մենուա Սողոմոնյան Բաքվի համաժողովն անցկացվում է այս վարչախմբի ջանքերով․ Մենուա Սողոմոնյան ԱՄՆ-ն Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ կհատկացնի Հաջորդ տարվա գարնանից ԼՂ-ից տեղահանվածների աջակցությունը կնվազի ու կվերաբերվի կոնկրետ խմբերի 44-օրյայի մասնակիցը ոստիկանությանը հայտնել է, թե ինչ է թողել Արմավիրի աղբանոցում Մեսսիի և Ռոնալդուի ժամանակներն անցել են. Ռոդրի Վախենում ես՝ մի արա, անում ես՝ մի վախեցիր, իսկ եթե արել ես, մի ափսոսա․ Ռոմանոս Պետրոսյան Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Կարմիր կամուրջը վերականգնվում է․ Տիգրան Ավինյան Մանկապարտեզներում բացառվում է անառողջ և անորակ սնունդը Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) «Ի՞նչ նպատակով է Նիկոլը իր կաբինետը կանացի դարձնում, արդյոք դա ֆեմինիստական շարժում կարելի՞ է կոչել»․ Մարգարիտ Եսայան Թուրքիայի ու Ադրբեջանի ռազմածովային ուժերը զորավարժություն են անցկացնում «Նյու Յորքն ինձ այնքան է սազում». Եվա Բաղդասարյանի նոր ֆոտոշարքը Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ընծայման տոնը «Սա լինելու է ներքին համերաշխության, միասնական աջակցության ու անմոռանալի տպավորություններով հարուստ մարզական երեկո». Հրաչյա Ռոստոմյան 6 ամսով կսահմանափակվի խոզերի ներմուծումը Հայաստան Ամիօ բանկը ԵԴԹ «Երեք ընկեր» ներկայացման գլխավոր գործընկերն է ՀՀ-ն Հնդկաստանի հետ բանակցություններ է վարում ևս 78 հատ հրետանային համակարգ գնելու վերաբերյալ. IDRW Սպիտակ համայնքի Գեղասար բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի երեխաները՝ IDBank-ում Երևան քաղաքի քրեական ոստիկանները հայտնաբերել են մեծ քանակի զենք-զինամթերք (տեսանյութ) Ադրբեջանում COP29-ի անցկացումը կբարձրացնի Բաքվի հեղինակությունը միջազգային ասպարեզում. Զախարովա Ռուսաստանը բալիստիկ հրթիռով հարվածել է Ուկրաինային ՀՀ պետական պարտքը 2024 թվականի 9 ամիսներին աճել է 5.5%-ով 3 եղբայր էին, 3-ն էլ մահացան. ավտովթարից մահացել է 44-օրյա պատերազմում զոհվածի եղբայրը Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյաները ոսկեջրած արծաթյա ժամացույցներ են նվեր ստացել․ «Հետք» «Ի՞նչ մարտահրավերներ են ծառացած երկրի արջև». Էդուարդ Շարմազանովի մամուլի ասուլիսը Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից ՔՊ-ն Գյումրիում նոր թեկնածու է փնտրում Փաշինյանին չի հաջողվում մանդատազերծել Հովիկ Աղազարյանին «Պարզվում է՝ ամբողջ «բազարի» պատասխանատուն Սանոսյանն էր». Արմեն Հովասափյան