Այսօր՝ 23 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Կրթական և գիտական համակարգերը՝ անդունդի եզրին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում կրթության և գիտության ոլորտները բարդ ու դժվարին փուլում են հայտնվել, ինչը պայմանավորված է իշխանությունների վարած քաղաքականությամբ, որն ավելի շատ միտված է իրավիճակը խճճելուն, նոր խնդիրներ ստեղծելուն, քան առկա խնդիրներին լուծումներ տալուն։ Օրինակ՝ ԿԳՍՄ-ից անընդհատ ուսուցիչների համար լրացուցիչ խնդիրներ ու անիմաստ աշխատանք են ստեղծում, փոխանակ ուշադրություն դարձնեն կրթական բովանդակային հարցերի վրա։ Միայն ինչ-որ անբովանդակ ու մեծ ջանքեր խլող պահանջներ են առաջ քաշում, իբր նրանց ծանրաբեռնվածությունը քիչ էր։ Դրա համար էլ որոշ ուսուցիչներ դիմումներ են գրում՝ նախընտրելով հեռանալ համակարգից այն պարագայում, երբ միայն Երևանի ավելի քան 40 դպրոցում ուսուցչի 130-ից ավելի թափուր հաստիք կա։

Սա վկայում է այն մասին, որ հանրակրթության ոլորտը դարձել է, մեղմ ասած, ոչ հրապուրիչ, հատկապես որ ուսուցիչների աշխատավարձն այդպես էլ չի ավելացվում։ Եթե աշխատավարձի ինչ-որ բարձրացում էլ կա, դա հիմնականում պայմանավորում են ատեստավորմամբ, որն այնպես են կազմակերպում, որ հատուկենտ մարդիկ կարողանան հաղթահարել նախատեսված շեմը։ Մյուս կողմից էլ՝ ատեստավորման գործընթացն ընդամենը մեխանիկական գիտելիքների ստուգում է, որը կապ չունի դասավանդման գործընթացի, գիտելիքի մատուցման ու աշակերտների գրանցած արդյունքների հետ։ Ու, ընդհանրապես, երբ կրթության ոլորտին առնչվող որևէ նախաձեռնություն է իրականացվում իշխանությունների կողմից, ապա մասնագիտական հանրույթի հետ քննարկում չեն անցկացնում, չեն դիտարկվում դրա բացասական կողմերն ու հնարավոր ռիսկերը, քանի որ ԿԳՄՍՆ-ում և կառավարությունում նստածները վստահ են, որ իրենք ամենագետեն ու որևէ մասնագիտական, փորձագիտական կարծիքի կարիք չունեն։

Պատահական չէ, որ ոլորտի բազմաթիվ մասնագետներ պնդում են, թե օրվա իշխանությունները վարպետացել են ոչ թե կառուցման ու ստեղծման, այլ քանդելու հարցում։ Ժամանակին մեծ դիմադրության պատճառով չկարողացան Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանն ու Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը միավորել Մանկավարժական համալսարանի հետ, հիմա արդեն նախաձեռնություն են առաջ քաշել, որ 4000-ից ավելի ուսանողներ չունեցող բուհերը պիտի փակվեն։ Այսպես շարունակվելու դեպքում, երբ երիտասարդների շրջանում շարունակաբար նվազում է բարձրագույն կրթության նկատմամբ հետաքրքրությունը, առաջիկայում կարող ենք ունենալ ընդամենը մի քանի բուհ։ Որքան էլ ցավալի է, բայց քայքայելու գործընթաց է սկսված նաև գիտության ոլորտում։

Իշխանությունները չեն ցանկանում հրաժարվել իրենց կողմից առաջ քաշված նոր չափորոշիչներից, որոնց համաձայն, գիտահետազոտական ինստիտուտները պետք է ցրվեն համալսարանների վրա, իսկ մասնագիտացված գիտական ինստիտուտները դադարեն գոյություն ունենալուց։ Միևնույն ժամանակ, այնպիսի իրավիճակ են ստեղծում, որ գիտության ոլորտում ընդգրկված մասնագետներից շատերն էլ թողնեն, հեռանան։ Ու պարզ է՝ երբ գիտության ոլորտում մնան հատուկենտ մարդիկ, ապա իշխանությունները կարող են ցույց տալ, թե աշխատավարձ են բարձրացրել։ Գիտաշխատողներին ներկայացված նոր պահանջների մեջ նշվում է «դրսի» բարձր վարկանիշ ունեցող ամսագրերում հոդվածների հրապարակումը, ինչն ամենակարևոր դերակատարությունն է ունենալու ատեստավորման գործընթացում։ Իսկ արդեն բարձր դիրքերի հասած ու տասնամյակների փորձ կուտակած գիտնականները, ովքեր չեն համապատասխանի այդ պահանջին, նույնիսկ պաշտոնի իջեցում չեն կարող ունենալ ու դառնալ կրտսեր գիտաշխատող, պետք է թողնեն համակարգն ու հեռանան։

Ճիշտ է՝ պետք է նաև ընդունել, որ գիտնականների մեջ կան նաև այնպիսիք, ովքեր տասնամյակներ շարունակ լուրջ արդյունք չեն ստեղծել, նույն թեմայի շուրջ տարիներով հրապարակումներ են ունեցել՝ հետ ընկնելով ժամանակակից տեմպից, սակայն օգտվել են իրենց կարգավիճակից։ Որոշներն էլ փորձել են սեփականացնել իրենց հետազոտության ոլորտը՝ թույլ չտալով, որ երիտասարդ մասնագետներ մտնեն այդ դաշտ կամ առաջխաղացում արձանագրեն։ Իհարկե, այսպիսի մարդկանց մնալու հարցը կարելի է դիտարկել, բայց, միևնույն ժամանակ, հարկավոր է նկատի ունենալ, որ գիտական համակարգում աշխատում են նաև այնպիսի մարդիկ, որոնք մեծ փորձ են ձեռք բերել, կրթել ուսանողների ու արդյունքներ ապահովել՝ թեկուզ հայկական տիրույթում։

Ու այստեղ խնդիրը հատկապես լուրջ է հայագիտության պարագայում, երբ պետք է նաև երկրի ներսում հայագիտության ճյուղերի զարգացումն ապահովել, հասնել նրան, որ հայկական ամսագրերը բարձր վարկանիշ ձեռք բերեն։ Հայերենով նյութը օգտակար կարող է լինել նաև ուսանողներին կրթելու մասով։ Այլապես շեշտը դնելով արտասահմանյան ամսագրերում օտարալեզու հոդվածների վրա՝ տեղական դաշտի ու հայերենի նկատմամբ հետաքրքրությունը նվազելու է։ Բացի դրանից, գիտական ոլորտում ներգրավված ու հատկապես բարձր պաշտոններ զբաղեցնող անձինք կան, որոնք, աշխատանք չկատարելով հանդերձ, ուղղակի կարող են ուրիշների միջոցով իրենց անունները գրել տալ արտերկրյա ամսագրերում տպագրված հոդվածներում՝ ներկայացնելով որպես համատեղ հրապարակում։

Ու այդպես ոչ մի ներդրում չկատարելով՝ նրանք կմնան աշխատելու գիտության ոլորտում, իսկ մեկ այլ հետազոտող, որը թեկուզ հայկական ամսագրերում բարձրարժեք նյութեր է տպագրել, կարող է դուրս մնալ համակարգից։ Մյուս կողմից էլ՝ պետք է ուշադրություն դարձնել գիտական աշխատանքների արժեքի վրա, թե դրանցում ինչ նորույթ կա, ինչ օգտակարություն է ապահովվում։ Օրինակ՝ կարող է լինել մեկ աշխատանք, որը նոր մոտեցումներ վեր հանելով ու բացահայտումներ կատարով՝ իրենից ավելի մեծ արժեք է ներկայացնում, քան հարյուրավոր գիտական հոդվածներ, որոնք գրեթե ոչինչ չեն տալիս ու հիմնականում քանակ են ապահովում։ Այսինքն, այստեղ հարցն այն է, որ պետք է ուշադրություն դարձնել ավելի շատ աշխատանքի որակին ու քայլեր ձեռնարկել դրանք հանրայնացնելու ուղղությամբ։ Այլապես ստացվում է, որ միայն քանակ ապահովող ու բովանդակային արժեք չներկայացնող գիտաշխատողները կարող են դաշտում առավելություն ձեռք բերել, ինչի արդյունքում կունենանք գիտական համահարթեցում։

Բացի այդ, պետությունը պետք է նաև նախաձեռնողականություն ցույց տա որոշ թեմաների հետազոտության որոշման առումով, որոնք ստրատեգիական նշանակություն ունեն երկրի առաջընթացի տեսանկյունից, այլ ոչ թե դաշտը թողնի ինքնահոսի, որ օտարերկրյա կասկածելի հիմնադրամներ գան ու հետազոտողներին դրամաշնորհներ առաջարկեն իրենց համար պետքական թեմաներով։ Ու, ընդհանրապես, անհրաժեշտ է մշտական դարձնել գիտության ոլորտում ներդրումներ կատարելը, քանի որ հնարավոր չէ առանց սերմեր ցանելու ու ժամանակի ընթացքում դրանք ջրելու արդյունքներ գրանցել։ Երբ ներդրում չի կատարվում, բայց ավելացվում են տարատեսակ պահանջները, դրա արդյունքում էլ երիտասարդների համար գիտության ոլորտն ուղղակի դառնում է ոչ գրավիչ, իսկ ուղեղների արտահոսքն՝ անխուսափելի։ Այնինչ, մեր երկրի հիմնական ռեսուրսը մարդկային կապիտալն ու մասնագիտական որակներն են, իսկ երբ դրանց վրա ուշադրություն չի դարձվում, անընդհատ նույն կոտրված տաշտակի առաջ ենք կանգնում։ Նույնիսկ տպավորություն է ստեղծվում, թե ինչ-որ թշնամական ծրագիր է իրականացվում, որի նպատակը Հայաստանը թուլացնելն ու անդեմ դարձնելն է։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչ քիչ առաջ Փաշինյանը ասաց հարցազրույցում․ Հայկ Մամիջանյան Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ) Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը Ինչ է կատարվել Շիրակի մարզի Դատախազության շենքի մոտ․ հայհոյանքներ, անպարկեշտ վերաբերմունք (տեսանյութ) Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս զենք օգտագործել ռուսական օբյեկտների դեմ. Պուտին Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին Ինչպես չսնանկանալ Սև ուրբաթին. 5 օգտակար խորհուրդ Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico Ասում են, որ ես սպառել եմ ինձ, որ այստեղ եմ միայն փողի համար․ Ռոնալդուն պատասխանել է քննադատներին (տեսանյութ) Իրանի քաղաքացին ավտոցիստեռնով ընկել է Որոտան գետը Հայաստանում բնակվող յուրաքանչյուր 100 մարդուց 37-ը բնակվում է Երևան քաղաքում, 63-ը՝ մարզերում Ամիօ բանկի ավանդատուները կստանան Աբու Դաբի շքեղ ուղևորության հնարավորություն «Արարատ-Արմենիան» գլխավորեց մրցաշարային աղյուսակը ԶՊՄԿ-ն տարածաշրջանի ուշադրության կենտրոնում է Եթե Նեթանյահուն գա Կանադա, կձերբակալվի․ Թրյուդո Էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է, վիրավnր կա․ Shamshyan Նախատեսվում է անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ․ ի՞նչ է հայտնի Մալթայում կայացել է ftNFT YoCerebrum Awards-ը. հայտնի են հաղթողները Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած Նարեկ Զեյնալյանը մանդատը վայր դնելու դիմումը ներկայացրել է ԱԺ նախագահին Մարդկանց Բաքվի բանտում տանջում եք, որ ընտրություններից առաջ գերիների առողջության գնով 2 ձայն պոկեք․ Մամիջանյան Բաքուն «ադրբեջանական Երևան» միջոցառում է անցկացնելու COP29-ի շրջանակներում. Factor.am Ովքե՞ր և ինչքա՞ն հունվարից կվճարեն տրանսպորտից օգտվելիս (ինֆոգրաֆիկա) Մեր կյանքում լավ բաներ էլ կան, բայց դրանք կապված չեն այս իշխանության հետ․ Ավետիք Չալաբյան Հնդկաստանում արևային վահանակների տեղադրումը ռեկորդային է եղել Արդարության և հայրենասիրության ընկալումը պետք է սերմանել հենց դպրոցից․ Մհեր Ավետիսյան Ինչու պետք չէ սպասել Փրկիչ, այլ մեր վաղվա օրը կերտել ամենօրյա հետևողական աշխատանքով․ Ավետիք Չալաբյան Ի հակադրություն այս վարչախմբի պարտվողական օրակարգի` Հայաստանն ունի հստակ այլընտրանք. «Հայաքվե» Քանի՞ կոպեկի արժեք ունի պահանջատեր, քննադատ ու հարցասեր լինելու մասին նախարարի ազատականութենաթաթախ հորդորը ուսանողներին․ Մենուա Սողոմոնյան Բաքվի համաժողովն անցկացվում է այս վարչախմբի ջանքերով․ Մենուա Սողոմոնյան ԱՄՆ-ն Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ կհատկացնի Հաջորդ տարվա գարնանից ԼՂ-ից տեղահանվածների աջակցությունը կնվազի ու կվերաբերվի կոնկրետ խմբերի 44-օրյայի մասնակիցը ոստիկանությանը հայտնել է, թե ինչ է թողել Արմավիրի աղբանոցում Մեսսիի և Ռոնալդուի ժամանակներն անցել են. Ռոդրի Վախենում ես՝ մի արա, անում ես՝ մի վախեցիր, իսկ եթե արել ես, մի ափսոսա․ Ռոմանոս Պետրոսյան Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Կարմիր կամուրջը վերականգնվում է․ Տիգրան Ավինյան