Այսօր՝ 08 հոկտեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

ԹՈՓ- 5 առասպել արևային էներգիայի և մարտկոցների մասին, որոնց պետք է դադարել հավատալ

Արևային էներգիայի ոլորտի փորձագետ, MakeMyHouseGreen-ի գործադիր տնօրեն Լելվելին Կինչը խոսել է այն առասպելների մասին, որոնք ուղեկցում են արևային մարտկոցների մասին բազմաթիվ նյութերը։ Նա իր հավաստի տեղեկություններով կիսվել է interestengineering.com-ի հետ, գրում է focus.ua-ն։

Առասպել 1. Արևային մարտկոցները արդյունավետ չեն ցուրտ եղանակին

Ընդհանուր առասպելներից մեկն այն է, որ արևային մարտկոցները լավ չեն աշխատում ցուրտ և ամպամած կլիմայական պայմաններում: Այնուամենայնիվ, Կինչը հերքել է դա: Հակառակ տարածված կարծիքի, արևային մարտկոցները կարող են արդյունավետ լինել ցածր ջերմաստիճանի դեպքում, ասել է նա: Դա կարող է հակասական թվալ, բայց դա պայմանավորված է նրանով, որ գերտաքացումը կարող է հանգեցնել մարտկոցների վատ աշխատանքի: Ֆոտովոլտային (ՖՎ) բջիջները՝ արևային մարտկոցների սիրտը, ավելի արդյունավետ են աշխատում, երբ դրանք սառչում են: Այդ հարմարվողականությունն ավելի զով կլիմայական պայմաններին ցույց է տալիս ժամանակակից արևային տեխնոլոգիաների ճկունությունը:

Բացի այդ, Կինչը կարևորել է հետազոտություններն ու մշակումները, որոնք ուղղված են ապահովելու արևային մարտկոցների օպտիմալ աշխատանքն ամպամած օրերին: Նա հաստատել է, որ ժամանակակից ֆոտոգալվանային բջիջները նախատեսված են նաև ցրված լույսն արդյունավետորեն գրավելու համար, որը թույլ է տալիս էլեկտրաէներգիա արտադրել նույնիսկ այն ժամանակ, երբ արևը թաքնված է ամպերի հետևում:

Բացի այդ, սարքերի մուգ ռեֆլեկտիվ ապակին կարող է օգնել արագացնել ձյան հալումը, իսկ թեքության անկյունն օգնում է կանխել ձյան կուտակումը։ Թեև առատ ձյան կուտակումը նվազեցնում է վահանակի արդյունավետությունը, հետազոտողները վերջերս մշակել են շերտավոր ծածկույթ, որը ստիպում է կուտակված ձյանն արագորեն սահել առանց արդյունավետության վրա ազդելու: Ցուրտ, պարզ օրերին գետնի վրա ձյունը կարող է հանդես գալ որպես հայելի՝ արևի լրացուցիչ լույսն արտացոլելով արևային մարտկոցների վրա: Այդ երևույթը, որը հայտնի է որպես «ալբեդո էֆեկտ», կարող է թույլ տալ մարտկոցներին ավելի շատ էլեկտրաէներգիա արտադրել ցուրտ եղանակին:

Առասպել 2. Ֆոտոբջիջները չեն աշխատում, եթե բավարար լույս չկա

Կինչը հիշեցրել է տեխնոլոգիական առաջընթացները, որոնք մեծապես բարելավել են արևային մարտկոցների արդյունավետությունն էներգիա արտադրելու հարցում: «Այդ զարգացումները թույլ են տալիս սարքերին ավելի շատ էներգիա արտադրել նույնիսկ ավելի քիչ արևի լույսի դեպքում», - ասել է նա:

Օրինակ, երկկողմանի մարտկոցները գրավում են արևի լույսը երկու կողմերից: Կա նաև առաջադեմ ինվերտորային տեխնոլոգիա՝ էներգիայի բարելավված փոխակերպման համար: Արևային մարտկոցների նախագծման մշակումներ կան, ինչպիսիք են PERC-ը (պասիվացված թողարկիչ և հետևի բջիջ), արդյունավետությունը բարելավելու համար: Նա նաև նշել է քվանտային կետերի տեխնոլոգիան, որն ընդլայնում է լույսի սպեկտրը, որը կարող է օգտագործվել շատ ավելի մուտքային էներգիա գրավելու համար:

Առասպել 3. Արևային էներգիան էկոլոգիապես մաքուր չէ

«Արևային էներգիան նվազեցնում է կախվածությունը հանածո վառելիքից և նվազեցնում է ջերմոցային գազերի արտանետումները, և ընդհանուր առմամբ օդի աղտոտվածությունը, - ասել է նա,- արևային մարտկոցները շահագործման ընթացքում վնասակար գազեր չեն արտանետում և նպաստում են ավելի մաքուր, կայուն էներգետիկ ապագային»: Փորձագետը, սակայն, խոստովանել է, որ արևային էլեկտրակայանների արտադրությունն ու տեղադրումը կարող է բացասական ազդեցություն ունենալ շրջակա միջավայրի վրա։ Այդ խնդիրը լուծելու համար կարևոր է դիտարկել ՖՎ բջիջների կյանքի ամբողջական ցիկլը: Արևային մարտկոցի կողմից իր ծառայության ժամկետի ընթացքում արտադրված էներգիան զգալիորեն գերազանցում է դրա արտադրության և տեղադրման ընթացքում սպառված էներգիան, վստահեցրել է մասնագետը։ Նա նաև ընդգծել է արևային մարտկոցների արդյունավետ վերամշակման գործընթացների կարևորությունը, որը ենթադրում է նյութերի կրկնակի օգտագործում:

Առասպել 4. Ֆոտոբջիջները չափազանց թանկ են

Արևային էներգիայի շատ պոտենցիալ սպառողների մեկ այլ խնդիր է արևային մարտկոցների չափազանց թանկ լինելը: Սակայն փորձագետը ներկայացրել է գործոններ, որոնք նպաստում են դրանց արժեքի նվազեցմանը: «Վերջին տասնամյակի ընթացքում գները զգալիորեն նվազել են արևային էներգիան դարձնելով ավելի մատչելի և էժան», - հաստատել է նա: Բարելավված և ծախսարդյունավետ արտադրական գործընթացները և ՖՎ տեխնոլոգիայի մշտական ​​նորամուծությունները վերջին տասնամյակում հանգեցրել են գների զգալի նվազման, որն էլ արևային էներգիան ավելի մատչելի և էժան է դարձրել ավելի լայն մասսաների համար: Սակայն հատկապես մեկ գործոն է էական ազդեցություն ունեցել ծախսերի կրճատման վրա: Խոսքն արևային էներգիայի ոլորտում չինական ներդրումների մասին է, այդ ոլորտում ներկայումս գերիշխում է այդ երկիրը։ Էժանացնելով արտադրությունը Չինաստանն ամբողջ աշխարհի մարդկանց հնարավորություն է տվել ձեռք բերել արևային էլեկտրակայաններ իրենց կարիքների համար։

Առասպել 5. Արևային մարտկոցները դժվար է պահպանել

Վերջին առասպելը վերաբերում է արևային մարտկոցների մշտական ​​պահպանման պահանջներին և բավարար էներգիա արտադրելու նրանց ունակությանը վերաբերող խնդիրներին: Կինչը գործնական խորհուրդներ է տվել:

«Արևային վահանակների կեղտից ու ավելորդություններից կանոնավոր մաքրումը, միացումների հուսալիության ստուգումները և համակարգի աշխատանքի մոնիտորինգն արևային մարտկոցների պահպանման հիմնական գործողություններն են», - շեշտել է նա: Չնայած ժամանակակից արևային մարտկոցները նախագծված են նվազագույն սպասարկում պահանջելու համար, պատշաճ խնամքն ու ուշադրությունը կարող են զգալիորեն բարելավել դրանց արդյունավետությունն ու կյանքի տևողությունը: Կինչը նաև նկարագրել է նորարարական տեխնոլոգիա, որը մշակման փուլում է, և որը հետագայում կհեշտացնի արևային մարտկոցների սպասարկումը: «Մենք տեխնոլոգիայի ստեղծման գործընթացում ենք, որն է համակարգի սպասվող կատարողականը (արեգակնային ճառագայթման տվյալների հիման վրա) մոնիտորինգի ենթարկելն իրական կատարողականի համեմատ», - ասել է նա: Նա բացատրել է, որ դա նշանակում է, որ տնային տնտեսությունները կարող են զգոն լինել, պարզել այն, որ  համակարգը ճիշտ չի աշխատում և  հնարավոր միջոցներ ձեռնարկել:

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]

ԵՊՀ-ն կազմաքանդում են․ աղետ են ստեղծելու, մարդկանց գործազուրկ դարձնեն․ Մենուա Սողոմոնյան Առաջին անգամ Հայաստանում մեկնարկեց Միջազգային CMC համաժողովը՝ կառավարման խորհրդատուների և գործարար համայնքի համար Մայրաքաղաքում շարունակվում են կենսունակությունը կորցրած ծառերի հեռացման և նորերով փոխարինման աշխատանքները ԹՈՓ- 5 առասպել արևային էներգիայի և մարտկոցների մասին, որոնց պետք է դադարել հավատալ Պետական կառավարման կոլապսը մեկ հրդեհի օրինակով Ադրբեջանը թքած ունի կանոնակարգի վրա Փաշինյանն ու ռուսական հարթակը. ի՞նչ սպասել Մոսկվայից Հերթական հակառուսական քայլը Պետրոս Ղազարյանի հարցազրույցը ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի հետ Երևանի 2806 ամյակի առթիվ ժամը 12։00-ից մայրաքաղաքի տարբեր վայրերում կանցկացվեն տարաբնույթ միջոցառումներ Իշխանությունը հերթական մահացու հարվածն է հասցնում գիտությանը և ոչ մեկի լսել չի ուզում. Չալաբյան ԶՊՄԿ ՓԲ Ընկերությունը համարվում է Հայաստանի լավագույն գործատուներից մեկը Կրթական և գիտական համակարգերը՝ անդունդի եզրին. «Փաստ» «Այս իշխանությունը Հայաստանի սուվերենությունը հասցրել է «պլինտուսից» ցածր մակարդակի, որևէ մեկը նրան լուրջ չի ընդունում». «Փաստ» Դոն Պիպոն Մոսկվայում ցուցահանդես է բացել. «Փաստ» Իրականում ի՞նչ են շնչում և արտաշնչում թշնամի երկրները մեր դեմ. «Փաստ» Ի՞նչն է այդպես մնացել իշխանությունների կոկորդին. «Փաստ» Մարզպետը մտավախություն ունի, որ իրեն էլ են «հասնելու». «Փաստ» Ի՞նչ է փնտրում ՊԵԿ-ը «Տոյոտա Երևանում». «Փաստ» Է՞լ ովքեր են «հերթում». «Փաստ» Ազգային հպարտության տրիբունալի որոշումը` լակմուսի թուղթ. «Փաստ» Ռուսաստանաբնակ էլիտայի ներկայացուցիչների հետ կապված երկու արարողություն «Դվինում». «Փաստ» Գողության փորձ «Ջրվեժ անտառապարկի» տարածքից. 5 հոգով փորձել էին տանել 100 մետր մետաղյա խողովակ Ակնկալում եմ Երևանի և Մոսկվայի միջև շահերը հաշվի առնելու վրա հիմնված բազմաշերտ երկխոսության զարգացում. Փաշինյանը շնորհավորել է Պուտինին Եթե ​​դադարենք աջակցել Ուկրաինային, պատերազմը 15 օրից կավարտվի. Բորել Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է Բերդի բժշկական կենտրոն Մանկապարտեզների սննդի հետ խնդիր է առաջացել, պետք է ավելի խստացնել հսկողությունը. Ավինյան Երևանում է օպերային արվեստի լեգենդ Պլասիդո Դոմինգոն «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնը վերադառնում է Լիբանանում Իսրայելի բանակի 10 զինվոր է զոհվել Երեկ մահացած զինծառայողը 21 տարեկան էր, Սյունիքի մարզի Ագարակ համայնքից «Աննկարագրելի մարդ, կին ու մամա». Սիրուշոյի շնորհավորանքը՝ Սյուզան Մարգարյանի ծննդյան տարեդարձին «Դոմուսը» հրդեհի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն է տարածել ԱՄՆ-ն 2023-ի հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելին ռեկորդային 17,9 մլրդ դոլարի ռազմակшն օգնություն է տրամադրել. հետազոտություն Ռոնալդուն նոր ռեկորդ է սահմանել. Մեսսին երկրորդ տեղում է Ադրբեջանում զինվորի մարմին է հայտնաբերվել Մհեր Ավետիսյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին ծննդյան օրվա կապակցությամբ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Տավուշի մարզում է «Եվրասիա»-ն այցելություն էր կազմակերպել Վանաձորի Աբելյանի անվան դրամատիկական թատրոն Լավագույն ֆինանսական փորձառությունը Converse Mobile-ում