Այսօր՝ 08 հոկտեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Առաջին անգամ Հայաստանում մեկնարկեց Միջազգային CMC համաժողովը՝ կառավարման խորհրդատուների և գործարար համայնքի համար

Հոկտեմբերի 7-ին մեկնարկեց միջազգային ամենահեղինակավոր CMC համաժողովը, որը հայաստանյան խորհրդատվական և գործարար համայնքի կարևորագույն իրադարձություններից մեկն է։ 

Համաժողովի շրջանակում Հայաստան են ժամանել համաշխարհային առաջատար խորհրդատվական ընկերությունների ներկայացուցիչներ և հեղինակավոր խոսնակներ տարբեր երկրներից։ CMC համաժողովը դարձել է գիտելիքի փոխանակման, միջազգային համագործակցությունների և մասնագիտական աճի հարթակ․ վարպետության դասեր և պանելային քննարկումներ՝ առաջատար խորհրդատուների մասնակցությամբ։

Ucom ընկերությունը CMC համաժողովի տեխնոլոգիական գործընկերն է։ Համագործակցության շրջանակներում, Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը համաժողովում հանդես եկավ որպես խոսնակ՝ «Տեխնոլոգիական առաջընթացը և կայուն շրջակա միջավայրը» թեմայի շուրջ։

«Որպես հեռահաղորդակցության ընկերություն Ucom-ն ամեն օր առնչվում է նորարար տեխնոլոգիաների հետ։ Այսօր տեխնոլոգիական զարգացումը բոլորիս առօրյա կյանքի պարտադիր մաս է, ու հեռահաղորդակցությունն այն ոլորտն է, որը տեխնոլոգիաները բոլորին հասանելի է դարձնում։ Բայց մեզ համար կարևոր է նաև շրջակա միջավայրի կայունությունը, և մենք փորձում ենք մեր կորպորատիվ պատասխանատվության նախագծերով միավորել այս երկու առաջնայնությունները», - ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։ 

Համաժողովի հարուստ օրակարգը նախատեսված է տարբեր ոլորտների կառավարման խորհրդատուների, բիզնեսի ոլորտով հետաքրքրված ներկայացուցիչների, խորհրդատվական ընկերությունների և բիզնեսի այլ ներկայացուցիչների համար։ 

«Շատ կարևոր եմ համարում այն փաստը, որ Հայաստանում հյուրընկալում ենք այսպիսի հեղինակավոր միջոցառում՝ Միջազգային CMC համաժողովը։ Վստահ եմ, որ մեր մասնակիցները այստեղից կգնան նոր համագործակցություններով ու հնարավորություններով։ Նման միջազգային միջոցառումները ոչ միայն խթանում են երկրի խորհրդատվական և գործարար համայնքների զարգացումը, այլև ստեղծում են արժեքավոր հարթակ նոր գաղափարների փոխանակման, համագործակցության և նոր գործընկերությունների ձևավորման համար։ Մեր նպատակը միայն գիտելիքի փոխանակումը չէ, այլև այն արժեքների ստեղծումը, որոնք կմնան երկարաժամկետ»,-ասաց IMC Armenia տնօրեն Սիլվա Մեսրոպյանը։

Համաժողովին ITC-ի Առևտրի կայուն զարգացման բաժնի ղեկավար Ջոզեֆ Վոզնյակը հանդես եկավ ելույթով՝ ներկայացնելով բիզնեսում համապատասխանության, կայունության և պատշաճ ուսումնասիրության հարցերը՝ առանձնացնելով բիզնեսի թվայնացման կարևորությունը։

Արհեստական բանականության (ԱԲ) գործակալների և մարդանման ռոբոտների մասին խոսեց ամերիկացի գործարար Դեյվիդ Յանգը։ 

Ամերիկյան McKinsey կորպորացիայի Ցյուրիխի գրասենյակի ներկայացուցիչ Լեոնիդ Կիրակոսյանը հանդես եկավ ելույթով՝ անդրադառնալով թվային բիզնես միջավայրերում կողմնորոշման կարևորությանը, իսկ առաջնորդության խորհրդատու Լարս Սուդմանը կիսվեց կազմակերպություններում կայունության և թվայնացման խթանման իր փորձով։

Ելույթներով և պանելային քննարկումներով հանդես եկան նաև ոլորտի առաջատարներ Սանավբար Այուբովան (Sanovbar Ayubova), Վեսլի Փաթերսոնը (Wesley Paterson), Դանկո Դիմկովը (Dancho Dimkov), Նիկ Վարնը (Nick Warn) և շատ ուրիշներ։

Համաժողովի օրակարգում նախատեսված են նաև պանելային քննարկումներ, որոնց ընթացքում քննարկվում են արդյունաբերության փոխակերպումը ԱԲ-ի միջոցով, ապագա աշխատուժի դինամիկան, հաճախորդների ներգրավումը, կայուն ներդրումները, բիզնես էթիկան, թվայնացումը և այլ կարևոր ուղղություններ։

Խոսնակների և թեմաների մասին մանրամասն տեղեկատվությունն առկա է միջոցառման պաշտոնական կայքում՝ https://icmci2024armenia.org։ 

2024 թվականին համաժողովը, որը կրում է «Թվային հորիզոններ. Միավորելով նորարարությունները կայուն ապագայի համար» խորագիրը, նախաձեռնել է Կառավարման խորհրդատվության Հայաստանի ինստիտուտը (IMC Հայաստան)։

CMC համաժողովի օրերին հոկտեմբերի 9-ին, Հայաստանում տեղի կունենա նաև «Կոնստանտինուս» միջազգային մրցանակաբաշխությունը, որը համարվում է խորհրդատվական ոլորտի «Օսկարը»։ «Կոնստանտինուսը» մրցանակներ է սահմանել խորհրդատվական ոլորտում նորարար լուծումներ առաջարկող նախագծերի համար և հաղթող են ճանաչվել 9 երկրներից ներկայացված նախագծեր, ընդ որում՝ այս տարի առաջին անգամ կան նաև մասնակից шинհայկական ընկերություններ ու նախագծեր։

 

Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ Այս իշխանությունն ամեն ինչին վերաբերվում է հեղափոխական մեթոդներով․ Ավետիք Չալաբյան ԵՊՀ-ն կազմաքանդում են․ աղետ են ստեղծելու, մարդկանց գործազուրկ դարձնեն․ Մենուա Սողոմոնյան Առաջին անգամ Հայաստանում մեկնարկեց Միջազգային CMC համաժողովը՝ կառավարման խորհրդատուների և գործարար համայնքի համար Մայրաքաղաքում շարունակվում են կենսունակությունը կորցրած ծառերի հեռացման և նորերով փոխարինման աշխատանքները ԹՈՓ- 5 առասպել արևային էներգիայի և մարտկոցների մասին, որոնց պետք է դադարել հավատալ Պետական կառավարման կոլապսը մեկ հրդեհի օրինակով Ադրբեջանը թքած ունի կանոնակարգի վրա Փաշինյանն ու ռուսական հարթակը. ի՞նչ սպասել Մոսկվայից Հերթական հակառուսական քայլը Պետրոս Ղազարյանի հարցազրույցը ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի հետ Երևանի 2806 ամյակի առթիվ ժամը 12։00-ից մայրաքաղաքի տարբեր վայրերում կանցկացվեն տարաբնույթ միջոցառումներ Իշխանությունը հերթական մահացու հարվածն է հասցնում գիտությանը և ոչ մեկի լսել չի ուզում. Չալաբյան ԶՊՄԿ ՓԲ Ընկերությունը համարվում է Հայաստանի լավագույն գործատուներից մեկը Կրթական և գիտական համակարգերը՝ անդունդի եզրին. «Փաստ» «Այս իշխանությունը Հայաստանի սուվերենությունը հասցրել է «պլինտուսից» ցածր մակարդակի, որևէ մեկը նրան լուրջ չի ընդունում». «Փաստ» Դոն Պիպոն Մոսկվայում ցուցահանդես է բացել. «Փաստ» Իրականում ի՞նչ են շնչում և արտաշնչում թշնամի երկրները մեր դեմ. «Փաստ» Ի՞նչն է այդպես մնացել իշխանությունների կոկորդին. «Փաստ» Մարզպետը մտավախություն ունի, որ իրեն էլ են «հասնելու». «Փաստ» Ի՞նչ է փնտրում ՊԵԿ-ը «Տոյոտա Երևանում». «Փաստ» Է՞լ ովքեր են «հերթում». «Փաստ» Ազգային հպարտության տրիբունալի որոշումը` լակմուսի թուղթ. «Փաստ» Ռուսաստանաբնակ էլիտայի ներկայացուցիչների հետ կապված երկու արարողություն «Դվինում». «Փաստ» Գողության փորձ «Ջրվեժ անտառապարկի» տարածքից. 5 հոգով փորձել էին տանել 100 մետր մետաղյա խողովակ Ակնկալում եմ Երևանի և Մոսկվայի միջև շահերը հաշվի առնելու վրա հիմնված բազմաշերտ երկխոսության զարգացում. Փաշինյանը շնորհավորել է Պուտինին Եթե ​​դադարենք աջակցել Ուկրաինային, պատերազմը 15 օրից կավարտվի. Բորել Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է Բերդի բժշկական կենտրոն Մանկապարտեզների սննդի հետ խնդիր է առաջացել, պետք է ավելի խստացնել հսկողությունը. Ավինյան Երևանում է օպերային արվեստի լեգենդ Պլասիդո Դոմինգոն «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնը վերադառնում է Լիբանանում Իսրայելի բանակի 10 զինվոր է զոհվել Երեկ մահացած զինծառայողը 21 տարեկան էր, Սյունիքի մարզի Ագարակ համայնքից «Աննկարագրելի մարդ, կին ու մամա». Սիրուշոյի շնորհավորանքը՝ Սյուզան Մարգարյանի ծննդյան տարեդարձին «Դոմուսը» հրդեհի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն է տարածել ԱՄՆ-ն 2023-ի հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելին ռեկորդային 17,9 մլրդ դոլարի ռազմակшն օգնություն է տրամադրել. հետազոտություն Ռոնալդուն նոր ռեկորդ է սահմանել. Մեսսին երկրորդ տեղում է Ադրբեջանում զինվորի մարմին է հայտնաբերվել Մհեր Ավետիսյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին ծննդյան օրվա կապակցությամբ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Տավուշի մարզում է