Այսօր՝ 22 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Փորձագետ Գևորգ Մելիքյանը Ղազախստանում մասնակցել է առաջին ԱԷԿ-ի հանրաքվեին

Ինչպե՞ս անցավ Ղազախստանում ատոմակայանի կառուցման հանրաքվեն, ինչպիսի՞ օրինակ նման փորձը կարող է լինել ՀՀ-ի համար, ինչպե՞ս են այժմ զարգանում Հայաստանի և Ղազախստանի հարաբերությունները․ այս և այլ հարցերի ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում պատասխանել է «The Armenian Institute for Resilience & Statecraft» վերլուծական կենտրոնի հիմնադիր, ք.գ.թ. Գեւորգ Մելիքյանը։

Ս.թ. հոկտեմբերի 6-ին Ղազախստանում տեղի ունեցավ ատոմակայանի կառուցման հանրաքվե, որին մասնակցեց ընտրելու իրավունք ունեցողների 63,66 %-ը: Մասնակիցների 7112%-ը կողմ քվեարկեց: Հայտնի է, որ այդ երկրում հաճախ են կարեւորագույն հարցերի շուրջ հանրաքվեներ կազմակերպվում սա, կարծես թե, ապահովում է իշխանությունների հանդեպ ժողովրդի վստահությունը, քանի որ այդ կերպ հաշվի է առնվում նաև հասարակության կարծիքը և ապահովում է թափանցիկություն։ Դուք անձամբ ներկա՞ եք եղել հանրաքվեին Աստանայում, և ո՞րն է Ձեր կարծիքն այս հարցում։

-Ներկա լինելով Ղազախստանում կազմակերպված հանրաքվեին՝ ինձ տպավորեց կազմակերպման բարձր մակարդակը եւ մարդկանց մասնակցության ակտիվությունը: Ընտրողների 63.66% մասնակցությունը վկայում է, որ քաղաքացիները բավականաչափ հետաքրքրված և ներգրավված են իրենց երկրի կարևորագույն որոշումների կայացման հարցում: Նմանատիպ խոշոր և ռազմավարական որոշումների դեպքում չափազանց կարևոր է, որ հասարակության լայն շրջանակների կարծիքը լսելի դառնա, հատկապես Ղազախստանի կողմից սահմանադրական բարեփոխումների ընթացքում որդեգրած «Լսող պետության» կոնցեպտի շրջանակում: Մասնավորապես, ատոմակայանի կառուցման վերաբերյալ հանրաքվեն ցույց տվեց, որ հանրության տեսակետը խիստ նշանակություն ունի երկրի զարգացման ընթացքի որոշման հարցում, թեև, բնականաբար, կային նաև դեմ քվեարկողներ՝ հաշվի առնելով ատոմային էներգիայի հետ կապված զգայունությունները թե՛ գլոբալ, թե՛ հենց տեղական մակարդակում:

Հանրաքվեներն, ընդհանրապես, կոչված են ապահովելու կառավարության կողմից թափանցիկությունը, ինչպես նաև, կարող են նպաստել իշխանությունների հանդեպ վստահության մթնոլորտի ձևավորմանը: Բացի այդ, հանրաքվեն թույլ է տալիս յուրաքանչյուր քաղաքացու զգալ, որ իր ձայնը հաշվի է առնվում և կարող է ազդել երկրի ապագայի վրա: Սա չափազանց կարևոր է ժամանակակից քաղաքական կյանքում, հատկապես այն երկրներում, որտեղ քաղաքացիների վստահությունը իշխանությունների նկատմամբ կարող է ժամանակ առ ժամանակ նվազել՝ պայմանավորված տարբեր գործոններով: Իսկ Ղազախստանն իրեն դիրքավորում է՝ որպես ժամանակակից տարածաշրջանային, և ինչու ոչ՝ նաև, գլոբալ դերակատար՝ միջին տերություն, և հետևաբար, ցանկանում է հոգ տանել, որ կարևորագույն գործընթացներն ընթանան հնարավորինս թափանցիկ և հաշվետու ձևով:

Ղազախստանում կառավարությունը տարբեր ժամանահատվածներում ձգտել է զարգացնել հանրաքվեների ինստիտուտը՝ որպես ժողովրդավարական վերահսկողության գործիք: Ղազախստանի համար սա թվով 4-րդ հանրաքվեն էր, որոնցից ամենակարևորն, ըստ իս, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն էր 2022թ. հունիսին, որին ես ևս ներկա եմ եղել: Այդ պահից, ես կասեի, սկիզբ դրվեց նորացված, թարմացված Ղազախստանի, քանի որ այս երկիրը կարողացավ ճիշտ մտացված և արդյունավետ կազմակերպված քայլերի, այդ թվում՝ հանրաքվեի միջոցով, դուրս գալ ճգնաժամային գործընթացներից:

Ինչ վերաբերում է Ղազախստանում 1-ին ատոմակայանի կառուցմանը, ապա դա, ըստ իս, շատ հավակնոտ և կարևոր նախագիծ է, որը շոշափում է երկրի երկարաժամկետ շահերը։ Միջուկային էներգիան կարող է ապահովել կայուն էներգիայի մատակարարում, նվազեցնել ածխաջրածինների գործածումը և էլեկտրաէներգիայի ներմուծումը, ինչը հատկապես կարևոր է Ղազախստանի տնտեսական աճի և ավելի անկախ և ապահով էներգետիկ համակարգ ունենալու տեսանկյունից:

Ի՞նչ եք կարծում, որքանո՞վ կարող է Ղազախստանի նման փորձը օրինակ լինել նաև ՀՀ-ի համար, արդյոք հայ հասարակությունը նման մեծ ակտիվություն կցուցաբերի կարևորագույն հարցերը հանրաքվեի միջոցով լուծելու պարագայում։

-Ղազախստանի՝ որպես հետ-խորհրդային պետության նման փորձը կարող է օգտակար լինել Հայաստանի համար, հատկապես՝ ժողովրդավարական կառավարման եւ հասարակության ներգրավվածության բարձրացման տեսանկյունից: Հանրաքվեների ինստիտուտի կիրառումը լուրջ գործիք է ժողովրդավարության ձգտող բոլոր երկրների համար և կարող է խթանել քաղաքական համակարգի արդյունավետությունն ու կառավարական թափանցիկությունը։ Այնուամենայնիվ, Հայաստանի համար հանրաքվեների ինստիտուտի արդյունավետությունը կախված կլինի մի շարք բազմաշերտ գործոններից։

Հանրաքվեն կարող է խթանել և ամրապնդել ժողովրդավարական գործընթացները, սակայն դրա հաջողության գրավականը պետք է լինի հասարակության իրազեկվածության, գիտակցված ընտրության եւ ներգրավվածության բարձր մակարդակը: Հայաստանում հանրաքվեները մինչ օրս, ի տարբերություն Ղազախստանի, չեն ունեցել հանրության լայն շրջանակների աջակցություն: Այս առումով, Ղազախստանի փորձը կարող է հետաքրքիր օրինակ ծառայել, բայց անհրաժեշտ կլինեն հստակ քաղաքական բարեփոխումներ Հայաստանում, որպեսզի հանրաքվեների ինստիտուտը կիրառվի արդյունավետորեն և վստահության մթնոլորտում, ինչը դեռևս շատ խնդրահարույց է:

Զարգացման ի՞նչ պոտենցիալ ունեն ՀՀ-Ղազախստան հարաբերությունները, ի՞նչ ուղիներում կարող են խորանալ երկու երկրների փոխշահավետ հարաբերությունները։

-Հայաստան-Ղազախստան հարաբերությունները ունեն լուրջ ներուժ, հատկապես տնտեսական, էներգետիկ, գիտակրթական եւ այլ ոլորտներում։ Օրինակ, նույն ատոմային էներգիայի ոլորտում Հայաստանն ունի բավականին մեծ փորձառություն և գիտելիք և կարող է իր նպաստը բերել Ղազախստանում 1-ին ԱԷԿ-ի կառուցման շրջանակում: Հայաստանը և Ղազախստանն անդամ են մի շարք բազմակողմ հարթակների, սակայն ես կցանկանայի շեշտել հատկապես երկկողմ հարաբերությունների բազմազանեցման և խորացման անհրաժեշտությունը։ Հայաստանը և Ղազախստանը կարող են ավելի խորացնել տնտեսական և առևտրային կապերը, մասնավորապես՝ նոր տեխնոլոգիաների, էներգետիկայի եւ ենթակառուցվածքային ծրագրերի ոլորտներում։ Ղազախստանը, լինելով տարածաշրջանում մեծ էներգետիկ ռեսուրսների տեր, կարող է աջակցել Հայաստանի էներգետիկ կախվածությունների նվազեցմանը՝ բացելով էներգետիկ համագործակցության նոր ուղիներ, թեև այստեղ որոշիչ դեր ունեն մեր տարածաշրջանում առկա աշխարհաքաղաքական և անվտանգային զարգացումները:

Կարեւոր է հատկապես խորացնել գիտակրթական փոխանակումները, համատեղ նախագծերի իրականացումը, հայ-ղազախական դարավոր շփումների և հարաբերությունների ամբողջական քարտեզագրումը, նոր նախաձեռնություններով ի հայտ գալը: Օրինակ՝ իմ ղեկավարած Ազգային դիմակայունության հայկական ինստիտուտը ս.թ. մայիսին Երևանում Համագործակցության հուշագիր կնքեց Ղազախստանի Հանրապետության նախագահին առընթեր Ռազմավարական հետազոտությունների ղազախստանյան ինստիտուտի հետ, ինչպես նաև Երևանում անցկացրեցինք «Հայաստան-Ղազախստան․ նոր մոտեցումներ, նոր համագործակցություն» խորագրով նմանատիպ առաջին կլոր սեղան-քննարկումը, որին մասնակցել են մեր երկու երկրների փորձագիտական և գիտակրթական համայնքի ներկայացուցիչները։ 

Ղազախստանը և Հայաստանը, որպես հարուստ և խորքային մշակույթ ունեցող երկրներ, կարող են համագործակցել մշակութային ոլորտում՝ իրար ավելի լավ ճանաչելու, ինչպես նաև՝ մշակութային տուրիզմը զարգացնելու տեսանկյունից։ Գիտակրթական համագործակցության միջոցով երկու երկրները կարող են փոխադարձաբար օգտվել իրենց փորձից եւ զարգացումների հնարավորություններից։

Բացի այդ, քաղաքական համագործակցության տեսանկյունից երկու երկրների շահերը կարող են համընկնել տարածաշրջանային անվտանգության եւ տնտեսական ինտեգրացիայի հարցերում։ Ղազախստանը, լինելով կենտրոնական ասիական կայացած տնտեսություն ունեցող պետություն, կարեւոր դեր է խաղում տարածաշրջանում, եւ Հայաստանի հետ համագործակցությունը կարող է օգնել ձեւավորելու ավելի ամուր գործընկերություն և համագործակցություն տարբեր շրջանակներում։

Ընդհանուր առումով, կարևոր է շեշտը դնել ինստիտուցիոնալ համագործակցության վրա և բացի պետական, պաշտոնական հարթություններից՝ ստեղծել պինդ գործընկերություն և հարաբերություններ մնացած այլ ինստիտուտների և կառույցների միջև:

Ի՞նչ խնդիրներ ՀՀ-ն կարող է լուծել հանրաքվեի միջոցով ներկայիս քաղաքական իրավիճակում, արդյոք դա կարող է վերաբերվել նաև ՀՀ-Թուրքիա, ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների օրակարգին։

-Սա զգայուն հարց է, քանի որ հանրաքվեն կարող է օգտագործվել Հայաստանում շարք կարեւոր քաղաքական խնդիրների լուծման համար՝ հատկապես ներկայիս բարդ քաղաքական և հատկապես ճգնաժամային իրավիճակներում։ Այդ առումով, ես կարծում, որ Հայաստանն էապես մեծ հետքայլ արեց, եթե ոչ՝ ձախողեց Արցախյան հիմնախնդրի լուծման հայանպաստ մոտեցումը: Այստեղ հանրաքվեի ինստիտուտն առնվազն պետք էր և կարող էր կարևոր դերակատարություն ունենալ:

Այո, հանրաքվեն կարող է կիրառվել այլ հարցերում ևս, ինչպիսիք են օրինակ, Հայաստանի արտաքին քաղաքականությունը, մասնավորապես՝ ՀՀ-Թուրքիա եւ ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցերում։ Սակայն սրանք չափազանց բարդ և քաղաքականապես խճճված խնդիրներ են եւ կարող են ունենալ լուրջ հետեւանքներ ազգային անվտանգության եւ տարածաշրջանային կայունության տեսանկյունից։ Հանրաքվեն կարող է լինել միջոց ժողովրդի տեսակետը հաշվի առնելու համար, սակայն նախ անհրաժեշտ կլինի երկարատեւ քաղաքական եւ հանրային բաց և բազմակողմանի քննարկումներ, որպեսզի հանրաքվեի հարցերը հասկանալի եւ ընդունելի լինեն հասարակության լայն շրջանակների համար։

Վերջում, պարզապես, կցանկանամ շնորհակալություն հայտնել Հայաստանում Ղազախստանի դեսպանության ողջ թիմին Աստանա իմ այցելությունը հնարավոր դարձնելու համար, ինչպես նաև՝ ահռելի այն աշխատանքի համար, որ նրանք տանում են հայ-ղազախական հարաբերությունների խորացման և ամրապնդման ուղղությամբ: Նույնը վերաբերում է նաև Աստանայում ՀՀ դեսպանությանը:

Նախատեսվում է անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ․ ի՞նչ է հայտնի Մալթայում կայացել է ftNFT YoCerebrum Awards-ը. հայտնի են հաղթողները Բաքուն «ադրբեջանական Երևան» միջոցառում է անցկացնելու COP29-ի շրջանակներում. Factor.am Ովքե՞ր և ինչքա՞ն հունվարից կվճարեն տրանսպորտից օգտվելիս (ինֆոգրաֆիկա) Մեր կյանքում լավ բաներ էլ կան, բայց դրանք կապված չեն այս իշխանության հետ․ Ավետիք Չալաբյան Հնդկաստանում արևային վահանակների տեղադրումը ռեկորդային է եղել Արդարության և հայրենասիրության ընկալումը պետք է սերմանել հենց դպրոցից․ Մհեր Ավետիսյան Ինչու պետք չէ սպասել Փրկիչ, այլ մեր վաղվա օրը կերտել ամենօրյա հետևողական աշխատանքով․ Ավետիք Չալաբյան Ի հակադրություն այս վարչախմբի պարտվողական օրակարգի` Հայաստանն ունի հստակ այլընտրանք. «Հայաքվե» Քանի՞ կոպեկի արժեք ունի պահանջատեր, քննադատ ու հարցասեր լինելու մասին նախարարի ազատականութենաթաթախ հորդորը ուսանողներին․ Մենուա Սողոմոնյան Բաքվի համաժողովն անցկացվում է այս վարչախմբի ջանքերով․ Մենուա Սողոմոնյան ԱՄՆ-ն Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ կհատկացնի Հաջորդ տարվա գարնանից ԼՂ-ից տեղահանվածների աջակցությունը կնվազի ու կվերաբերվի կոնկրետ խմբերի 44-օրյայի մասնակիցը ոստիկանությանը հայտնել է, թե ինչ է թողել Արմավիրի աղբանոցում Մեսսիի և Ռոնալդուի ժամանակներն անցել են. Ռոդրի Վախենում ես՝ մի արա, անում ես՝ մի վախեցիր, իսկ եթե արել ես, մի ափսոսա․ Ռոմանոս Պետրոսյան Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Կարմիր կամուրջը վերականգնվում է․ Տիգրան Ավինյան Մանկապարտեզներում բացառվում է անառողջ և անորակ սնունդը Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) «Ի՞նչ նպատակով է Նիկոլը իր կաբինետը կանացի դարձնում, արդյոք դա ֆեմինիստական շարժում կարելի՞ է կոչել»․ Մարգարիտ Եսայան Թուրքիայի ու Ադրբեջանի ռազմածովային ուժերը զորավարժություն են անցկացնում «Նյու Յորքն ինձ այնքան է սազում». Եվա Բաղդասարյանի նոր ֆոտոշարքը Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ընծայման տոնը «Սա լինելու է ներքին համերաշխության, միասնական աջակցության ու անմոռանալի տպավորություններով հարուստ մարզական երեկո». Հրաչյա Ռոստոմյան 6 ամսով կսահմանափակվի խոզերի ներմուծումը Հայաստան Ամիօ բանկը ԵԴԹ «Երեք ընկեր» ներկայացման գլխավոր գործընկերն է ՀՀ-ն Հնդկաստանի հետ բանակցություններ է վարում ևս 78 հատ հրետանային համակարգ գնելու վերաբերյալ. IDRW Սպիտակ համայնքի Գեղասար բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի երեխաները՝ IDBank-ում Երևան քաղաքի քրեական ոստիկանները հայտնաբերել են մեծ քանակի զենք-զինամթերք (տեսանյութ) Ադրբեջանում COP29-ի անցկացումը կբարձրացնի Բաքվի հեղինակությունը միջազգային ասպարեզում. Զախարովա Ռուսաստանը բալիստիկ հրթիռով հարվածել է Ուկրաինային ՀՀ պետական պարտքը 2024 թվականի 9 ամիսներին աճել է 5.5%-ով 3 եղբայր էին, 3-ն էլ մահացան. ավտովթարից մահացել է 44-օրյա պատերազմում զոհվածի եղբայրը Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյաները ոսկեջրած արծաթյա ժամացույցներ են նվեր ստացել․ «Հետք» «Ի՞նչ մարտահրավերներ են ծառացած երկրի արջև». Էդուարդ Շարմազանովի մամուլի ասուլիսը Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից ՔՊ-ն Գյումրիում նոր թեկնածու է փնտրում Փաշինյանին չի հաջողվում մանդատազերծել Հովիկ Աղազարյանին