Այսօր՝ 18 հոկտեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Հավատարմություն բարձր ստանդարտներին՝ իրադարձությունների և տպավորությունների մարքեթինգի բնագավառում. միակ հայաստանյան ընկերությունը՝ Eventex Top 100 հեղինակավոր վարկանիշում

EventexAwards-ը իրադարձությունների ինդուստրիայում և տպավորությունների մարքեթինգում համարվում է ամենահեղինակավոր միջազգային ճանաչումը փաստող մրցանակը։ Առաջին անգամ EventexAwards-ի վարկանիշ է ստացել նաև Հայաստանյան մի կազմակերպություն՝ SkillEventMarketingCompany-ին՝ շահելով միանգամից երկու  ոսկե մրցանակ՝ TheBestFair(Լավագույն տոնավաճառ) и People'sChoiceEvent(), ինչ այս ոլորտում առանձնահատուկ իրադարձություն  է համարվում։

Մրցանակաբաշխության և Skill Event Marketing Company-ի գործունեության մասին մեր հարցերին պատասխանում է Սերգեյ Ուսնունցը՝ Skill Event Marketing Company-ի հիմնադիրը, որը նաև առաջադրվել է որպես թեկնածու՝ 2024 թվականի The Most Influential People in the Events Industry կոչման հավակնորդների ցանկում:

- Ամբողջ աշխարհից այս ոլորտի ամենահաջողակ կազմակերպություններն հավակնում են լինել Eventex Top 100՝ լավագույնների շարքում, ինչը նշանակում է նրանց հաջողվել է կազմակերպել իրենց ծավալով ու նշանակությամբ խոշոր միջոցառումներ ամենատարբեր ոլորտներում՝ որակի այն չափանիշներով, որոնք սահմանում և գնահատում է Eventex Awards-ը։ Ձեր կազմակերպությանը, փաստորեն, հաջողվել է այդ 100-յակում դասակարգվել և ստանալ ոսկե մեդալներ։ Դա դժվար մրցակցությո՞ւն էր։

- Նախ ասեմ, որ մրցանակաբշխությունն իրականցվում է 2009 թվականից և առաջին անգամ է հայաստանյան ընկերությունը հաջողություն գրանցել, ընդ որում այս տարի աննախադեպ մեծ քանակով՝ 1207 ընկերություն 67 երկրից պայքարում էին իրադարձային մարքեթինգի ոլորտում ճանաչում ստանալու համար։ Իրոք, շատ լարված մրցակցություն էր ձևավորվել: Ընդամենը 25 երկրներից կազմակերպություններ ընդգրկվեցին վարկանիշում, որոնցից առաջատար դարձան Նիդերլանդները, ԱՄՆ-ն, Լեհաստանը, Գերմանիան և Մեծ Բրիտանիան: Այսքանն արդեն ցույց է  տալիս մրցանակի գլոբալ մասշտաբը և հեղինակությունը: Եվ այսպիսի մրցակցության պայմաններում, իհարկե, իրադարձային մարքեթինգի ոլորտում համաշխարհային հեղինակավոր վարկանիշում պատվավոր տեղ զբաղեցնելը և առաջատար ընկերություններից մեկը ճանաչվելը մեծ հաջողություն է Skill Event Marketing Company-ի համար:

-Հատկաապես ինչ չափանիշներ են հաշվի առնվում այդ մրցանակի համար, և ընդհանրապես ինչպիսի ընկերություններ կարող են դրան մասնակցել։

-Մասշտաբային միջոցառումների, փառատոնների և բիզնես համաժողովների կազմակերպման ասպարեզում գործունեություն ծավալող ընկերություններ են մասնակցում, ինչպիսին  է նաև Skill Event Marketing Company-ն։ Շեշտը դրվում է ստեղծարարության և նորարարությունների վրա, այսինքն՝ պահանջն այն է, որ ընկերությունն ի վիճակի լինի կազմակերպել ինդուստրիայի չափանիշներ թելադրող բացառիկ իրադարձություններ, որոնք դրական արձագանքում են գտնում թիրախային լսարանների կողմից։ Տվյալ դեպքում կոնկրետ Skill-ի մասնակցությունը և հաջողությունը Eventex Awards-ում հնարավոր եղավ առաջատար գործատուների համար նշանակալից իրադարձություն դարձած Career City Fest (CCF)-ի՝ երկրում և տարածաշրջանում գործատուների բրենդինգի մասով խոշորագույն միջոցառման կայացման շնորհիվ: Career City Fest-ը գործատուների բրենդավորման մասով Հայաստանում և տարածաշրջանում խոշորագույն միջոցառում է, որը միավորում է առաջատար գործատուներին, ոլորտի փորձագետներին և արհեստավարժ մասնագետներին: Այդ փառատոնը, իրոք, նշանակալի իրադարձություն էր, և հաշվի առնվեց, որ այն միտված է առաջընթացի մշակույթ ձևավորելուն, տաղանդների համար հնարավորություններ ստեղծելուն և աշխատաշուկայի զարգացմանը: Բացի այդ, Eventex Top 100 վարկանիշը հիմնվում է մրցանակների քանակի վրա, որոնք նվաճել է ընկերությունը վերջին երեք տարիների ընթացքում, և առանձնացնում է այնպիսի ընկերություններ, որոնք ոլորտում առաջատար են՝ նորարարությունների և բարձր որակի շնորհիվ:   Եվ այս բարդ չափանիշների պայմաններում այդպիսի հաջողություն ունենալն, իհարկե, և ուրախալի է  և պարտավորեցնող է։ Դա ուղղակի ընդգծում է Skill-ի հավատարմությունը բարձր ստանդարտներին՝ իրադարձությունների և տպավորությունների մարքեթինգի բնագավառում:

-Այսօր ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ մարդու վրա տպավորություն գործելը մեղմ ասած՝ բարդ է, և հատուկ հմտություններ են անհրաժեշտ նման հավակնություն ունենալու համար։ Ամեն ինչ շատ արագ հնանում է և կորցնում երբեմնի տպավորությունը։

-Ինչ խոսք, այս ինդուստրիայում տեղում կանգնել չես կարող, պետք է անընդհատ նորացնես՝ նոր ոճ, նոր տպավորիչ գաղափարներ։ Նույնը կրկնել և նույն լավ արդյունքն ունենալ մեր գործում հնարավոր չէ, կրկնությունը կտա նախորդի համեմատ միայն վատ արդյունք։ Օրինակ, հաջորդ մեծ միջոցառումը՝ CCF 2K25, կանցկացվի 2025 թվականի ապրիլի 25-26: Հետևե՛ք և կտեսնեք բազմաթիվ նորություններ, որոնք էլ ավելի տպավորիչ և արդյունավետ են դարձնելու այդ կարևոր փառատոնը։Ամեն ինչ կարևոր է՝ ստեղծարարությունը, նորարարությունները։ Կարևոր է, որ աշխարհի լավագույն իրադարձությունների փորձը հաշվի առնվի, նոր տեխնոլոգիաները լայնորեն կիրառվեն: Բոլոր կոմպոնենտների համակցությամբ ստացվում է նույն միջոցառման համար՝  բոլորովին նոր բովանդակություն, նոր դիզայն, նոր մոտեցումներ և հետևաբար նաև՝ նոր հրաշալի տպավորություններ։

- Իսկ ինչ է իրենից ներկայացնում The Most Influential People in the Events Industry ինդեքսը, որին ևս դուք առաջադրված եք, արդեն՝ որպես անհատ։

 - Այդ ինդեքսը ոչ թե անհատների, այլ հատկապես տվյալ ինդուստրիայի ներկայացուցիչների վարկանշման համար է։ Այն առանձնացնում է ամբողջ աշխարհից այս ոլորտի ականավոր անհատների, որոնք էական ազդեցություն են թողել ինդուստրիայի զարգացման վրա՝ իրենց տեսլականի, ստեղծագործ և նորարարական մոտեցման շնորհիվ: Ցանկը ձևավորվում է հանրային քվեարկության արդյունքների հիման վրա: Յուրաքանչյուրը կարող է քվեարկել այն անձանց օգտին, ով, իր կարծիքով, ամենից շատ ազդեցություն է թողել ոլորտի վրա: Ես ևս առաջադրված եմ, քանի որ իմ անցած ճանապարհով համապատասխանում եմ եղած պահանջներին և շնորհակալ կլինեմ,  եթե մեր աշխատանքին մասնակցած մարդիկ, մեր պատվիրատուները, սպառողները, հանրությունն՝ ընդհանրապես, ովքեր այսպես կամ այնպես առնչվել են մեր գործին և տեղեկատվություն ունեն Skill-ի և անձամբ իմ գործունեության մասին, կմասնակցեն այդ քվեարկությանը, կքվեարկեն իմ թեկնածության օգտին, և, հաջողության դեպքում, իհարկե, դա ևս կնպաստի Skill-ի գործարար համբավին և հեղինակությանը։

 

ՔՊ-ն վարչության նիստում կքննարկի Քննչականի պետի հարցը ԱՄՆ նյարդային արձագանքը Ի՞նչ են քննարկելու Ստամբուլում Ինչո՞ւ են ուզում ձերբակալել Գյումրիի նախկին քաղաքապետին Հերթական նվերը Նիկոլից աշխատավորներին. Հրայր Կամենդատյան Շվեյցարիան մտադիր է Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ խաղաղության միջազգային համաժողով կազմակերպել. ՀայաՔվե AmCham-ի «Be My Guest»-ը՝ IDBank-ի «Հին Երևան» մասնաճյուղում Ալեք Մանուկյան փողոցում, որտեղ ամիսներ առաջ հեռացվեցին հարյուրամյա ծառերը, մշտադալար թփեր են տնկվում. տեսանյութ Ակցիա. միջազգային փոխանցումներ բացառիկ սակագներով Հավատարմություն բարձր ստանդարտներին՝ իրադարձությունների և տպավորությունների մարքեթինգի բնագավառում. միակ հայաստանյան ընկերությունը՝ Eventex Top 100 հեղինակավոր վարկանիշում «Իմ Ամերիա, իմ Հայաստան». նոր նախագիծ` Ամերիաբանկի կողմից (տեսանյութ) Հայաստանի նոր քաղաքական մշակույթը պետք է ձևավորվի հոգևոր-ազգային հիմքերի վրա․ Հովհաննես Իշխանյան Թող ոչ ոք մեզ չկապի նախկին-ներկա ու արտաքին ուժերի հետ, մենք հայրենիքի նվիրյալներ ենք. ՀՃԿ անդամ Հայկական ինքնություն ունեցող յուրաքանչյուր ոք պատասխանատու է մեր Հայրենիքի և ազգային անաղարտության պահպանման համար․ Մհեր Ավետիսյան Տանիքների այգիները չինացիներին կարող են ապահովել նրանց անհրաժեշտ բանջարեղենի վեցերորդ մասը, իսկ արևային մարտկոցները՝ էլեկտրաէներգիայի մինչև հինգ տոկոսը ՀՀ-ում միջին ամսական անվանական աշխատավարձն ամենաբարձրը Սյունիքում է, այնուհետև՝ Երևանում․ ի՞նչ դեր ունի այստեղ հանքարդյունաբերության ոլորտը Արցախի Հանրապետության քաղաքացիները օգտվել են Հայաստանի Հանրապետության հովանավորությունից՝ ստանալով վերջինիս քաղաքացիությունը. ՀայաՔվե Որտեղ հաց, այնտեղ հանձնած՝ ահա՛ Փաշինյանի նշանաբանը․ Հովհաննես Իշխանյան «ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարում է կրթաթոշակի մրցույթ Կազմաքանդող նպատակներն ու դրանց խորքային վտանգները. «Փաստ» Իշխանությունների միակ «ձեռքբերումը»՝ հանցավորության շոշափելի աճ. «Փաստ» «Առկա վտանգի լրջության աստիճանը պետք է ոչ միայն իշխանությունը գիտակցի, այլ նաև մեր հասարակության տարբեր շերտեր». «Փաստ» Ներթիմային ճաքերը գնալով խոշորանում են. «Փաստ» Ինչպիսի՞ն կլինի TOON EXPO-ի գլխավոր առաջարկը. Gyurjyan Cascade-ը փակագծեր չի բացում. «Փաստ» Կարո՞ղ է Հայաստանը դառնալ արհեստական բանականության ոլորտի նորարարությունների առաջատար. «Փաստ» Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ» Ընդդիմադիր ոստիկանապետը վերադառնում է քաղաքականություն. «Փաստ» Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ» Հայաստանից՝ միակը. ինչի՞ համար է հայկական ընկերությունն ընդգրկվել հեղինակավոր վարկանիշային աղյուսակում. «Փաստ» Թմրանյութի օգտագործման համար թվով 47 ոստիկան հեռացվել է վերջին 5 տարվա ընթացքում. ՆԳՆ Գրիգորի Կարասինի հետ գործնական և հանգամանալից զրույց ունեցանք հայ-ռուսական հարաբերությունների մասին. Մհեր Ավետիսյան Վաղը հանրապետության մի շարք շրջաններում կթափվի ողջ հոկտեմբեր ամսվա նորմայի չափ անձրև․ Սուրենյան 2020-ից հետո բանակի թիվը կիսով չափ կրճատվել է, շտապ համալրում է պետք՝ դիմացը հավանական պատերազմ է Թուրքիայում 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել «Այսօր իմ վերջին ծնունդն է, երբ տարիքս 2-ով է սկսվում». Արուս Տիգրանյանը նշում է ծննդյան տարեդարձը Սիմոնյանը Հնդկաստանի խորհրդարանի խոսնակի հետ քննարկել է հայ-հնդկական հարաբերությունների խորացող բնույթն ու դրա կարևորությունը ՀՀ-ում չհաշվառված քաղաքացիական և ծառայողական բոլոր զենքերը ենթակա են հաշվառման. հայտարարություն Առեղծվածային դեպք՝ Քասախում. տներից մեկում հայտնաբերվել է երիտասարդ աղջկա մարմին. 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Նիկոլի արտաքին քաղաքականությունը և դիվանագիտությունը․ հեծանիվն ընդդեմ շախմատի Սեպտեմբերին 249 հարկ վճարողի մոտ գրանցվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում