Այսօր՝ 19 հոկտեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Հանրապետությունում, ցերեկվանից սկսած, ցիկլոնը կկորցնի իր ուժը. օդի ջերմաստիճանը կնվազի ևս 4-6 աստիճանով

Ինչպես և կանխատեսվել էր հոկտեմբերի 17-ի ցերեկը և 18-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում դիտվել են հորդառատ տեղումներ:

Այս մասին հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը:

Լոռի-Տավուշ հատվածում տեղումների քանակը կազմել է 21-30մմ, Շիրակում 23-34մմ, Գեղարքունիքում 22-33մմ, Կոտայքում 36-42մմ, Արագածոտնում 28-42մմ, Արարատում և Արմավիրում 18-36մմ, Վայոց ձորում 13-20մմ, Սյունիքում 5-12մմ։ Արագածոտնի մարզի Ամբերդ հատվածում թափվել է 88մմ անձրև, որը կազմում է ամսական նորմայի կրկնակի քանակը, իսկ Երևանում 26-28մմ , որը հավասար է ողջ ամսվա տեղումների քանակի նորմային։ Այսօրվա դրությամբ տեղումների քանակը հանրապետության տարածքում կազմում է ամսական նորմայի 150-250 տոկոսը։

Անցած գիշեր հանրապետության մի շարք լեռնային բնակավայրերում տեղացել է առաջին ձյունը։
Այսօր ցերեկվանից սկսած ցիկլոնը կկորցնի իր ուժը և առաջիկա 5 օրերին մեր տարածաշրջանում կպտտվի թուլացած վիճակում։

Առաջիկա 5 օրերին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, լեռնային գոտիներում ձյան տեսքով։

Օդի ջերմաստիճանը հատկապես գիշերային ժամերին հոկտեմբերի 19-21-ին աստիճանաբար կնվազի ևս 4-6 աստիճանով։

Հորդառատ տեղումներով պայմանավորված` հոկտեմբերի 17-18-ին hանրապետության գետերում դիտվել է ջրի ելքերի մեծացում, առանձին գետերում՝ զգալի, մասնավորապես հանրապետության հյուսիսային և հյուսիսարևելյան շրջանների գետերում հոկտեմբերի 18-ի առավոտյան դիտված ելքերը կրկնակի նույնիսկ ավել անգամներ գերազանցել են հոկտեմբերի 17-ի առավոտյան դիտված ջրի ելքերին։

Այսպես, Դեբեդ-Այրում հիդրոլոգիական դիտակետում հոկտեմբերի 18-ի առավոտյան ջրի ելքը կազմել է 43.3 մ3/վ, իսկ 17-ի առավոտյան եղել էր 21.9 մ3/վ, Փամբակ-Թումանյան դիտակետում ջրի ելքը 8.27 մ3/վ-ից դարձել է 21.0 մ3/վ, Աղստև-Իջևան դիտակետում՝ 6.82 մ3/վ-ից բարձրացել է մինչև 25.3 մ3/վ։
Քանի որ գիշերային ժամերին գետավազանների բարձրադիր հատվածներում տեղումները դիտվել են ձյան տեսքով սա նպաստել է, որ գետերում ջրի անբարենպաստ ելքեր չձևավորվեն։

Պայմանավորված օդի ջերմաստիճանի նվազմամբ և հորդառատ տեղումների դադարով, հանրապետության գետերում առաջիկա օրերին սպասվում է ջրի ելքերի նվազում։

Սկանդալ՝ Երևանի Մուրացանի անվան թիվ 18 դպրոցում. ծնողը պնդում է, որ իր անչափահաս երեխային ՆԶՊ-ի ուսուցիչը ոչ միայն ծեծել է, այլ ասել, որ նա թուրք է Ցորենն ինչպե՞ս են փոխարինելու բրնձով. «Հայաստանը ես եմ»-ը՝ պահանջում է ռիսկերը հաշվարկել, հարցերին պատասխանել «Մուլտի Ագրո»-ի տաղավարը հիացրել է ArmprodExpo 2024-ի մասնակիցներին «Մամ, ինչ սիրուն ես». Էմմին շնորհավորել է մայրիկի ծննդյան 70-ամյակը Վարշավայում բացվել է Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված ցուցահանդես Բայդենը ժամանել է Գերմանիա Հանրապետությունում, ցերեկվանից սկսած, ցիկլոնը կկորցնի իր ուժը. օդի ջերմաստիճանը կնվազի ևս 4-6 աստիճանով Հայաստանի հետ պատմական և ֆորմալ խաղաղությունը ճանապարհ կհարթի տարածաշրջանում կայունության, բարգավաճման և զարգացման համար. Թուրքիայի ԱԳ նախարար Յամալի համար մեզ 250 միլիոն եվրո առաջարկեցին, բայց ես ասացի ոչ. «Բարսելոնայի» նախագահ Պարզաբանում Գագիկ Ծառուկյանի Մոսկվա կատարած այցի վերաբերյալ․ Իվետա Տոնոյան Աստղիկ Կարապետյանը որոնվում է որպես անհետ կորած Դասակի հրամանատարն ու համածառայակիցը նվաստացրել են զինվորին Ինչո՞ւ էր Գագիկ Ծառուկյանը գտնվում Մոսկվայում 44-օրյա պատերազմի մասնակից Դավիթի վիրահատությունը բարեհաջող անցավ, հատկացվեց 1.5 մլն դրամ. այց` զինվորին Քյարամյանի հետ կապված միջադեպը Փաշինյանն ուզում է կոծկել Ի՞նչ է սպասվում Ստամբուլում. Էրդողանը կհանդիպի Միրզոյանին Բաքուն նոր մեղադրանքներ է առաջադրել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ «Վեոլիա ջուր» ընկերության և Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների շուրջօրյա հերթապահությունների արդյունքում հնարավոր է եղել զերծ մնալ խցանումներից․ Կոստանյան Հայաստանը մտադիր է մինչև 2030 թվականը եռապատկել արևային էներգիայի արտադրությունը Համայնքի ենթակայությամբ գործող 40 նախակրթարաններ համալրվել են ֆիզկուլտուրայի պարապմունքների համար նախատեսված նոր գույքով Խորհրդատվական հանրության տարվա միջոցառումը Հայաստանում ունեցավ մասնակիցներ շուրջ 30 երկրներից Ավետիք Չալաբյանը՝ «Երկրի հյուրասրահում» Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանի ճնշման պայմաններում է գնում խաղաղության պայմանագրի ստորագրման. ՀայաՔվե ԶՊՄԿ-ն՝ Հայաստանի լավագույն գործատուներից է AN Audit-ից Nexia Armenia. 20 տարվա վստահության ուղի Իրանի պաշտպանության նախարարը մեկնաբանել է Իսրայելում ամերիկյան THAAD ՀՕՊ համակարգի տեղակայումը «Ահա թե ինչպես պարզեցինք մեր փոքրիկի սեռը». Գուրգեն Դաբաղյանի կինը հրապարակել է «Գենդեր փարթի»-ի տեսանյութը Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում են հորդառատ անձրևներ և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի Բայդենը հայտարարել է Ուկրաինայի համար 425 մլն դոլարի ռազմական օգնության փաթեթի մասին Պարզվում է, որ ՀՀ-ից մեկն արտագաղթել է իր սանրվածքի պատճառով, ականջին օղ կախելու պատճառով, խաշ կամ քաբաբ չսիրելու պատճառով. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Թրամփի նախընտրական հանրահավաքի վայրում ձերբակալված տղամարդը Fox News-ին պատմել է, որ հայ է Պետբյուջեից 25 մլն դրամ կհատկացվի Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գործուղումների համար Ժաննա Անդրեասյանը Ղազախստանի պաշտոնակցի հետ ստորագրել է մշակութային և հումանիտար ոլորտներում համագործակցության հուշագիր Մեսսին նշել է, թե ով է արժանի 2024 թվականի Ոսկե գնդակը ստանալուն Արցախցիների փախստականի կարգավիճակը երկարաձգվեց մեկ տարով ՔՊ-ն վարչության նիստում կքննարկի Քննչականի պետի հարցը ԱՄՆ նյարդային արձագանքը Ի՞նչ են քննարկելու Ստամբուլում Ինչո՞ւ են ուզում ձերբակալել Գյումրիի նախկին քաղաքապետին Հերթական նվերը Նիկոլից աշխատավորներին. Հրայր Կամենդատյան