Այսօր՝ 22 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հարցը կրկին հանրային քննարկումների տիրույթում է։ Տարիներ առաջ այս թեման հնչեղություն էր ստացել, երբ ստորագրվեցին հայ-թուրքական արձանագրությունները, որոնք այդպես էլ իրականություն չդարձան, ու Թուրքիան հրաժարվեց վավերացնել դրանք։ Բայց 2009 թվականին իրավիճակը լրիվ այլ էր, Հայաստանն այլ դիրքերից էր հանդես գալիս, իսկ հիմա իրադրությունը ի վնաս մեր երկրի է՝ հաշվի առնելով, որ Արցախյան երկրորդ պատերազմում Հայաստանը ծանր պարտություն է կրել, իսկ թուրք-ադրբեջանական հարաբերություններն ավելի սերտ են, քան ֆուտբոլային դիվանագիտության ժամանակաշրջանում։ Եթե 2009 թվականի Թուրքիան, ի վերջո, նախապայմաններ առաջ քաշեց՝ չգնալով Հայաստանի հետ հարաբերությունների վերջնական կարգավորման, ապա կարելի է պատկերացնել, թե ներկայում ինչ դիրքորոշում կարող է որդեգրել։ Այժմ թուրքական նախապայմանները ոչ միայն չեն փոխվել, այլև բոլորովին այլ ծավալներ են ստացել։ Էրդողանի կառավարությունը փորձում է իր նախապայմաններն ու պահանջներն առաջ մղել արդեն նաև Ադրբեջանի միջոցով։

Դրա համար էլ թուրքական կողմից հայտարարություններ են հնչում, որ եթե Ադրբեջանի ու Հայաստանի հարաբերությունները կարգավորվեն, ապա դրանից հետո ավտոմատ կկարգավորվեն նաև հայթուրքական հարաբերությունները։ Երբեմն էլ նույնիսկ ակնհայտ երևում է, որ Ադրբեջանի կողմից առաջ քաշվող պահանջների հետևում թուրքական ականջներն են։ Ուստի, պատահական չէ, որ թուրքական հանրային տիրույթում ու լրատվամիջոցներում բուռն քննարկումներ են ծավալվում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» թեմայի շուրջ։ Ու, ընդհանուր առմամբ, կարևոր է հասկանալ, թե Թուրքիայի ներքին լսարանում ինչպիսի կարծիք է գեներացվում, և ինչ է խոսվում Հայաստանի հետ հարաբերությունների մասով՝ հատկապես այն դեպքում, երբ մեր հանրությունը հիմնականում անտեղյակ է այսպիսի նրբություններից, որոնք էական դերակատարություն կարող են ստանձնել։

«Alpha News»-ի նախաձեռնած «Իրական Թուրքիա» հաղորդաշարն այս տեսանկյունից կարող է օգտակար լինել Թուրքիայում ձևավորված տրամադրություններին մեր հանրությանը հաղորդակից դարձնելու համար։ Եվ եթե նաև մեր գործընկերների շնորհիվ հետևում ենք թուրքական լրատվամիջոցներում իշխանական ու փորձագիտական շրջանակների կողմից հնչող հայտարարություններին, ապա տեսնում ենք, որ Թուրքիան շատ մեծ շահագրգռվածություն է ցուցաբերում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» թեմայի հարցում։ Չգիտես ինչու, այնքան էլ ուշադրության չարժանացավ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուի կողմից արված այն հայտարարությունը, թե վերջին օրերին «Զանգեզուրի միջանցքի» շուրջ հայկական կողմի հետ կապված զարգացում կա։

Չնայած թուրքական պաշտոնյաները խոսում են այն մասին, թե միջանցքը կարող է անցնել նաև Իրանի տարածքով, բայց դրա հետ մեկտեղ մեդիա տիրույթում հրապարակային կերպով հաշվարկվում է Իրանի դիմադրության հարցը՝ հատկապես այն համատեքստում, որ Իսրայելը հայտարարել է, թե հարվածներ է հասցնելու Իրանին։ Այսինքն, երբ Իսրայելի ու Իրանի միջև խոշոր բախում տեղի ունենա, ապա դժվար թե Իրանի դիմադրությունը նույնը մնա, երբ Իրանի հոգևոր առաջնորդը և մյուս կարևոր պաշտոնյաները հայտարարում են, թե իրենց համար անընդունելի է ճանաչված սահմանների փոփոխությունը։ Պատահական չէ, որ թուրքական հեռուստաալիքներում ծավալվող քննարկումներում արդեն իսկ խոսվում է «Զանգեզուրի օպերացիայի» մասին, որով էլ բացվելու է միջանցքը։

Ու ամենահետաքրքրականն այն է, որ նախատեսվող այդ օպերացիան համեմատվում է 2019 թվականին թուրքական զինված ուժերի կողմից Սիրիայի ինքնիշխան տարածք ներխուժման հետ։ Այդ օպերացիան կոչվում էր «Խաղաղության աղբյուր» գործողություն, որի միջոցով Թուրքիան պլանավորում էր ստեղծել 20 կմ լայնություն ունեցող, այսպես կոչվող, արաբական բուֆերային տարածք և Թուրքիայից այդտեղ տեղափոխել ավելի քան 2 միլիոն սիրիացի փախստականներին, որոնք գտնվում էին Թուրքիայում։ Միևնույն ժամանակ, Էրդողանը փորձում է արտաքին տարբեր թեմաների միջոցով շեղել հանրության ուշադրությունը լիրայի արժեզրկումից, երկրի բարդացող տնտեսական վիճակից։ Դրա համար էլ շրջանառության մեջ են դրվում այնպիսի տեղեկություններ, թե Իսրայելը Թուրքիայի տարածք ներխուժելու պլաններ ունի։

Իսկ ինչ վերաբերում է թուրքական հասարակության շրջանում հայերի ու Հայաստանի նկատմամբ վերաբերմունքին, ապա տարբեր գործոններով պայմանավորված՝ բացասական տրամադրությունները պահպանվում են, և այն կարծիքն է ձևավորվել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ավելի շատ Հայաստանին է պետք, քան Թուրքիային։ Ու հետաքրքրական է, որ իրենց համար բացասական երանգներ ունեցող երևույթների դեպքում թուրքերն անմիջապես պիտակավորում են հայերին, հայկական հետք են փորձում գտնել, իսկ Հայոց ցեղասպանության մասին խոսելն ուղղակի տաբու է իշխանությունների համար։ Դրա համար էլ օրերս Թուրքիայում գործող ռադիոկայանի հեռարձակումը կասեցվել է՝ եթերում հնչած «Հայոց ցեղասպանություն» բառերի համար։ Բայց երբ խոսքը տարբեր ոլորտներում հայերի կարևոր ներդրման մասին է, անմիջապես նրանց «թուրքացնում» են։ Օրինակ՝ վերջերս Նոբել յան մրցանակի արժանացավ ստամբուլահայ Տարոն Աճեմօղլուն, բայց Թուրքիայում նա ներկայացվեց որպես «հայտնի թուրք տնտեսագետ»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ի հակադրություն այս վարչախմբի պարտվողական օրակարգի` Հայաստանն ունի հստակ այլընտրանք. «Հայաքվե» Քանի՞ կոպեկի արժեք ունի պահանջատեր, քննադատ ու հարցասեր լինելու մասին նախարարի ազատականութենաթաթախ հորդորը ուսանողներին․ Մենուա Սողոմոնյան Բաքվի համաժողովն անցկացվում է այս վարչախմբի ջանքերով․ Մենուա Սողոմոնյան ԱՄՆ-ն Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ կհատկացնի Հաջորդ տարվա գարնանից ԼՂ-ից տեղահանվածների աջակցությունը կնվազի ու կվերաբերվի կոնկրետ խմբերի 44-օրյայի մասնակիցը ոստիկանությանը հայտնել է, թե ինչ է թողել Արմավիրի աղբանոցում Մեսսիի և Ռոնալդուի ժամանակներն անցել են. Ռոդրի Վախենում ես՝ մի արա, անում ես՝ մի վախեցիր, իսկ եթե արել ես, մի ափսոսա․ Ռոմանոս Պետրոսյան Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Կարմիր կամուրջը վերականգնվում է․ Տիգրան Ավինյան Մանկապարտեզներում բացառվում է անառողջ և անորակ սնունդը Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) «Ի՞նչ նպատակով է Նիկոլը իր կաբինետը կանացի դարձնում, արդյոք դա ֆեմինիստական շարժում կարելի՞ է կոչել»․ Մարգարիտ Եսայան Թուրքիայի ու Ադրբեջանի ռազմածովային ուժերը զորավարժություն են անցկացնում «Նյու Յորքն ինձ այնքան է սազում». Եվա Բաղդասարյանի նոր ֆոտոշարքը Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ընծայման տոնը «Սա լինելու է ներքին համերաշխության, միասնական աջակցության ու անմոռանալի տպավորություններով հարուստ մարզական երեկո». Հրաչյա Ռոստոմյան 6 ամսով կսահմանափակվի խոզերի ներմուծումը Հայաստան Ամիօ բանկը ԵԴԹ «Երեք ընկեր» ներկայացման գլխավոր գործընկերն է ՀՀ-ն Հնդկաստանի հետ բանակցություններ է վարում ևս 78 հատ հրետանային համակարգ գնելու վերաբերյալ. IDRW Սպիտակ համայնքի Գեղասար բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի երեխաները՝ IDBank-ում Երևան քաղաքի քրեական ոստիկանները հայտնաբերել են մեծ քանակի զենք-զինամթերք (տեսանյութ) Ադրբեջանում COP29-ի անցկացումը կբարձրացնի Բաքվի հեղինակությունը միջազգային ասպարեզում. Զախարովա Ռուսաստանը բալիստիկ հրթիռով հարվածել է Ուկրաինային ՀՀ պետական պարտքը 2024 թվականի 9 ամիսներին աճել է 5.5%-ով 3 եղբայր էին, 3-ն էլ մահացան. ավտովթարից մահացել է 44-օրյա պատերազմում զոհվածի եղբայրը Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյաները ոսկեջրած արծաթյա ժամացույցներ են նվեր ստացել․ «Հետք» «Ի՞նչ մարտահրավերներ են ծառացած երկրի արջև». Էդուարդ Շարմազանովի մամուլի ասուլիսը Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից ՔՊ-ն Գյումրիում նոր թեկնածու է փնտրում Փաշինյանին չի հաջողվում մանդատազերծել Հովիկ Աղազարյանին «Պարզվում է՝ ամբողջ «բազարի» պատասխանատուն Սանոսյանն էր». Արմեն Հովասափյան Հաագայի դատարանը Նեթանյահուին և Գալանտին ձերբակալման օրդեր է տվել ՆԳ և ՏԿԵ նախարարների նաշանակումն անակնկալ է եղել ՔՊ-ի համար Փաշինյանը բացահայտել է բուհերից իր վախերը Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան Իրանում երկրաշարժ է եղել «Սպայկա»-ն բացարձակ առաջատարն է Մահացել է ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտը