Այսօր՝ 22 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

«Կրթական համակարգում փորձում են իրականացնել արժեքների տրանսֆորմացիա, դրանք գլխիվայր շուռ են տալիս». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ակադեմիական քաղաք ստեղծելու ճանապարհին մարզային բուհերի փակման հեռանկարն անհանգստացնող է: Զուգահեռաբար կան ահազանգեր, որ տարբեր գյուղերում դպրոցներ են փակվելու՝ աշակերտների թվի սակավության և այլ պատճառաբանություններով: Նշված գործընթացները չե՞ն նպաստի արտագաղթին՝ գյուղից գյուղ, գյուղից մարզկենտրոն, մարզերից՝ Երևան, իսկ մարզերի ու մայրաքաղաքի համաչափ զարգացման հեռանկարը կշարունակի մնալ որպես ցանկություն: Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանն ասում է՝ յուրաքանչյուր երկրում, առավել ևս՝ Հայաստանում կրթական հաստատությունները՝ գյուղերի համար՝ դպրոցները, մարզային քաղաքների համար՝ բարձրագույն ուսումնական հաստատությունները, ունեն համայնքաստեղծ նշանակություն:
 
«Գյուղի կյանքը, որտեղ դպրոց չկա, տարիների առումով կարելի է հաշվել մատների վրա: Գյուղը երկար չի կարող գոյատևել առանց սեփական ուսումնական հաստատությունն ունենալու, որը հանրակրթական դպրոցն է, թեկուզ մինչև իններորդ դասարան: Բուհերի մասին: Աշխարհի որևէ երկրում չկա նորմալ մեծ քաղաք, առավել ևս՝ մայրաքաղաք, որն ուսանող չունենա: Չի կարող լինել նորմալ մարզային կենտրոն, քաղաք կամ մայրաքաղաք, որտեղ գոնե մեկ բարձրագույն ուսումնական հաստատություն չգործի: Դրանք շատ կարևոր նշանակություն ունեն տվյալ տարածաշրջանի մտավորականության ձևավորման, այն տեղում պահելու, մասնագետներ պատրաստելու, նաև սոցիալական խնդիրներ լուծելու համար: Եթե մարդիկ հնարավորություն չունենան Կապանում բարձրագույն կրթություն ստանալու, բայց ունենան շատ մեծ ցանկություն, պետք է զուգահեռաբար նաև հնարավորություն ունենան իրենց երեխաներին բարձրագույն կրթություն ստանալու համար ուղարկել Երևան, այսպես կոչված, «Ակադեմիական քաղաք»:
 
Սա առաջին խնդիրն է, ենթադրելի է, որ շատերը չեն կարողանալու դա անել: Երկրորդ խնդիրը կառաջանա այն ժամանակ, երբ Երևան տեղափոխվածները կավարտեն բուհերը: Նրանք կցանկանա՞ն վերադառնալ իրենց ծննդավայր: Շատ քչերը: Այս քայլերով կենտրոնացնում են առանց այն էլ գերկենտրոնացված տնտեսությունը: Հայաստանի տնտեսության 80 տոկոսից ավելին Երևանում է: Այս քայլին գնալով՝ էական վնաս է հասցվելու Հայաստանի տնտեսությանը, ամեն ինչ կկենտրոնացվի Երևանում, և դրանից որևէ մեկը հաստատ չի շահելու»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մխիթարյանը:
 
Զուգահեռաբար ունենք նաև ուսանողների թվի նվազում: Պատճառները մի քանիսն են: Շատ տղաներ զինվորական ծառայությունից հետո պետք է շարունակեին ուսումը բուհերում, սակայն անմահացան պատերազմներում: Շատ ընտանիքներ ի զորու չեն վճարել տարեցտարի աճող վարձավճարները: Նվազում է հետաքրքրությունը բարձրագույն կրթության հանդեպ: Այս պարագայում իշխանությունները կրթական հաստատությունները տեղում «ամրացնելու» փոխարեն «Ակադեմիական քաղաք» են կառուցում, որը կարող է կիսադատարկ լինել ուսումնական պրոցեսի ընթացքում: Մխիթարյանը հարցի հետ կապված Հայաստանի և Լիտվայի օրինակն է բերում:
 
«Սրանից 10 տարի առաջ էլ, հիմա էլ երկու երկիրն ունեն բնակչության նույն թիվը: 10 տարի առաջ ուսանողների թիվը երկու երկրի բուհերում նույնն էր՝ 100-ից 105 հազար: Լիտվայում հիմա էլ այդ թիվը մնում է 100-ից 105 հազար, իսկ Հայաստանում 70 հազարից քիչ է: Վերջին 10 տարվա ընթացքում Հայաստանում ուսանողների թիվը կրճատվել է 30 տոկոսով, վերջին 5 տարվա ընթացքում՝ 15 տոկոսով: Դրան զուգահեռ կրճատվել է նաև պրոֆեսորադասախոսական անձնակազմի թիվը՝ վերջին 5 տարում ավելի քան 12 տոկոսով: Բուհերում, որոնք 100 հազար ուսանող էին տեղավորում, հիմա 70 հազար էլ չկա, սրանից էլ բխում է, որ 30 տոկոսով ավելի շատ տարածք կա: Վերադառնամ Լիտվայի օրինակին: Վիլնյուսի համալսարանն առանձին մասնաշենքեր կառուցել է քաղաքից դուրս՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ անհրաժեշտ են նոր ենթակառուցվածքներ, պետք է օտարերկրյա ուսանողներ ներգրավել, ունենալ համապատասխան լաբորատորիաներ: Բայց նա իր հին ֆակուլտետները, ինչպիսիք են Փիլիսոփայության, Լիտվերենի, Պատմության, Մշակույթի և այլն, թողել է քաղաքի կենտրոնում, բայց Կենսաբանության, Ֆիզիկայի ֆակուլտետները գործում են քաղաքից դուրս հարմարեցված պայմաններում, որովհետև ավելի շատացել է ուսանողների թիվը, և քաղաքից դուրս ենթակառուցվածքներ են ստեղծել:
 
Հայաստանում հակառակն է՝ 30 տոկոսով պակասել է ուսանողների թիվը, տարածքներ են ազատվել, միևնույնն է, ուզում են ծախսել գումար՝ նախնական հաշվարկներով առնվազն 3 մլրդ դոլար, և կառուցել ինչ-որ ենթակառուցվածքներ՝ մարդկանց առումով առանց այն էլ «աղքատացած» համալսարաններն այնտեղ տեղափոխելու համար: Տարակուսելի է նաև այն, որ այդ «Ակադեմիական քաղաքը» լավագույն դեպքում կարող է գործել 8-ից 10 տարի հետո, բայց բուհերի «քանդման», փակման գործընթացը սկսվում է հենց այս օրվանից: Չեղած բանի մասին խոսելով՝ թույլ չեն տալիս, որ բուհերը ներքին վերանորոգումներ իրականացնեն, ենթակառուցվածքներ ստեղծեն, լաբորատորիաներ բացեն: Հրաման կա՝ որևէ բան չի ֆինանսավորվում, որը կապված է ենթակառուցվածքների հետ:
 
Բոլորի համար ակնհայտ է, որ «Ակադեմիական քաղաքը» «Նոր Վասյուկին» է՝ այստեղ այսպես կլինի, տիեզերք կթռչենք և այլն: Իրականում սա ինչոր մեկի, ընդ որում՝ բարձրագույն կրթություն չունեցողի գլխում ծագած գաղափար է, որին ցանկանում են օրենքի տեսք տալ: Օրենքի նախագիծ են մշակել, որի մեջ գրված է՝ լինելու է «Ակադեմիական քաղաք», այսքան հեկտար տարածք է ունենալու, և չի թույլատրվում դրանից դուրս բուհական որևէ ենթակառուցվածք ստեղծել»,-նշում է մեր զրուցակիցը: Խնդրահարույց է նաև «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագիծը, որն այնքան անգամ է ներկայացվել հանրային քննարկման, ուղարկվել լրամշակման, որ հաշիվը սկսում ես կորցնել: Այժմյան օրինագծի հետ կապված ահազանգ է հնչեցնում Մխիթարյանը՝ այն Գիտությունների ազգային ակադեմիան կազմաքանդելու մասին է: «Այս օրինագիծը ենթադրում է, որ գոյություն չի ունենալու ԳԱԱ-ի մասին օրենքը:
 
Այն գործում է 13-14 տարի, դրանով ԳԱԱ-ն ունի հատուկ կարգավիճակ, օրենքով ստեղծված կազմակերպություն է: Նախատեսվում է նոր օրենքում ակադեմիայի մասին գրել ընդամենը մեկ հոդված, իսկ ակադեմիան դառնում է գիտնականների ակումբ, որովհետև դրա կազմից դուրս են գալու 30-ից ավելի գիտահետազոտական ինստիտուտներն ու կազմակերպությունները, վերացվելու են թղթակից անդամի և ակադեմիկոսի կոչումները, նախագծով խոսվում է սոսկ ակադեմիայի անդամների մասին: Որևէ գործառույթ ակադեմիան չի ունենալու, ուղղակի կարելի է հավաքվել գիտնականներով և ինչ-որ բան քննարկել: Որևէ մեկը շահագրգռված չի լինելու դառնալ ակադեմիայի անդամ, որովհետև իրենից, ըստ էության, որևէ բան կախված չի լինելու:
 
Այդպիսի փորձ հետխորհրդային տարածքում եղել է Ղազախստանում, Վրաստանում, դրանից հետո ակադեմիաները վերածվել են գիտնականների փոքր ակումբների: Այն պահից, երբ այս օրինագիծը դառնա օրենք և սկսի գործել, բոլոր գիտահետազոտական ինստիտուտներն ու կազմակերպությունները դուրս կգան ակադեմիայի ենթակայությունից, դրանք պարտադիր կերպով ենթարկվելու են ԿԳՄՍ նախարարությանը: Դրանից հետո նա կորոշի, թե որ ինստիտուտը փակի, որ ինստիտուտը որի հետ միավորի և որ ինստիտուտը որ բուհին բռնակցի, որպեսզի վերջինիս անունը լինի համալսարան: Այն բուհերը, որոնք իրենց կազմում չեն ունենա գիտական կազմակերպություն, չեն կոչվի համալսարան, կկոչվեն բուհ: Այսինքն՝ եթե բուհ ես և ուզում ես համալսարան կոչվել, քո կազմի մեջ պետք է առնվազն մեկ գիտական կազմակերպություն ունենաս»,-հավելում է կրթության փորձագետը: Այսպիսով, ի՞նչ են փորձում անել մեր կրթական համակարգի հետ: «Կրթական ողջ համակարգում, որքան հնարավոր է արագ տեմպերով, փորձում են իրականացնել արժեքների տրանսֆորմացիա: Արժեքները գլխիվայր շուռ են տալիս, այն, ինչ լավ էր 10 տարի առաջ, հիմա ամենավատ բանն է: Այն, ինչ վատ էր 10-15 տարի առաջ, հիմա դառնում է լավ բան: Այն արժեքները, որոնց դավանում էր մեր սերունդը, մեզանից ավագ սերունդը, չպետք է դավանի եկող սերունդը, և դա արվում է հանրակրթական համակարգի և դասագրքերի միջոցով: Արդյունքում ունենում ենք քաոս»,-եզրափակում է Ատոմ Մխիթարյանը:
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Վախենում ես՝ մի արա, անում ես՝ մի վախեցիր, իսկ եթե արել ես, մի ափսոսա․ Ռոմանոս Պետրոսյան Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Կարմիր կամուրջը վերականգնվում է․ Տիգրան Ավինյան Մանկապարտեզներում բացառվում է անառողջ և անորակ սնունդը Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) «Ի՞նչ նպատակով է Նիկոլը իր կաբինետը կանացի դարձնում, արդյոք դա ֆեմինիստական շարժում կարելի՞ է կոչել»․ Մարգարիտ Եսայան Թուրքիայի ու Ադրբեջանի ռազմածովային ուժերը զորավարժություն են անցկացնում «Նյու Յորքն ինձ այնքան է սազում». Եվա Բաղդասարյանի նոր ֆոտոշարքը Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ընծայման տոնը «Սա լինելու է ներքին համերաշխության, միասնական աջակցության ու անմոռանալի տպավորություններով հարուստ մարզական երեկո». Հրաչյա Ռոստոմյան 6 ամսով կսահմանափակվի խոզերի ներմուծումը Հայաստան Ամիօ բանկը ԵԴԹ «Երեք ընկեր» ներկայացման գլխավոր գործընկերն է ՀՀ-ն Հնդկաստանի հետ բանակցություններ է վարում ևս 78 հատ հրետանային համակարգ գնելու վերաբերյալ. IDRW Սպիտակ համայնքի Գեղասար բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի երեխաները՝ IDBank-ում Երևան քաղաքի քրեական ոստիկանները հայտնաբերել են մեծ քանակի զենք-զինամթերք (տեսանյութ) Ադրբեջանում COP29-ի անցկացումը կբարձրացնի Բաքվի հեղինակությունը միջազգային ասպարեզում. Զախարովա Ռուսաստանը բալիստիկ հրթիռով հարվածել է Ուկրաինային ՀՀ պետական պարտքը 2024 թվականի 9 ամիսներին աճել է 5.5%-ով 3 եղբայր էին, 3-ն էլ մահացան. ավտովթարից մահացել է 44-օրյա պատերազմում զոհվածի եղբայրը Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյաները ոսկեջրած արծաթյա ժամացույցներ են նվեր ստացել․ «Հետք» «Ի՞նչ մարտահրավերներ են ծառացած երկրի արջև». Էդուարդ Շարմազանովի մամուլի ասուլիսը Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից ՔՊ-ն Գյումրիում նոր թեկնածու է փնտրում Փաշինյանին չի հաջողվում մանդատազերծել Հովիկ Աղազարյանին «Պարզվում է՝ ամբողջ «բազարի» պատասխանատուն Սանոսյանն էր». Արմեն Հովասափյան Հաագայի դատարանը Նեթանյահուին և Գալանտին ձերբակալման օրդեր է տվել ՆԳ և ՏԿԵ նախարարների նաշանակումն անակնկալ է եղել ՔՊ-ի համար Փաշինյանը բացահայտել է բուհերից իր վախերը Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան Իրանում երկրաշարժ է եղել «Սպայկա»-ն բացարձակ առաջատարն է Մահացել է ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտը Ինչու՞ պետք է քաղաքացիները ֆինանսապես հաշվետու լինեն պետությանը․ Նաիրի Սարգսյանը խոսում է դժվարությունների, վտանգների մասին Ձմռանն արևային մարտկոցները կարող են կորցնել արդյունավետությունը. խնդրի լուծումը գտել են Լեհաստանում Արցախցիների վերադարձի իրավունքի ուղղությամբ Եվրախորհրդարանի արդեն մի քանի բանաձևեր կան․ «Հայաքվե» Վտանգված է Ստեփանակերտի հուշահամալիրը․ «Հայաքվե» Պետք է ոչ թե փրկչի, այլ փոփոխության սպասում ձևավորել․ Ավետիք Չալաբյան Ի՞նչ «հեռահար» նպատակներով է կայացվել այդպիսի որոշում. «Փաստ» «Այս քայլերը միտված են հայ հասարակությանն ավելի աղքատացնելու. եկող տարվա բյուջեն Հայաստանի զարգացման հետ որևէ աղերս բացարձակ չունի». «Փաստ»