Այսօր՝ 31 հոկտեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Պայքար երկրաքանդության դեմ. մանդատներն ու տարբեր իրականությունների նրբերանգները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վրաստանում այս օրերին ծավալվող իրադարձություններին Հայաստանում, բնականաբար, ուշադրությամբ են հետևում: Քիչ չեն կշռադատված, հիմնավորված, փաստարկված մեկնաբանությունները: Բայց, նույնքան բնականաբար, չէին կարող լինել միագիծ զուգահեռումներ ու այդ իսկ պատճառով՝ մակերեսային դիտարկումներ: Նախ՝ մի փոքր վրացական անցուդարձի մասին: Այնտեղ, գիտեք, խորհրդարանական ընտրություններում ստանալով ձայների մոտ 54 տոկոսը՝ իշխող «Վրացական երազանքը» հաղթանակ տարավ: Գերազանցապես Արևմուտքի թելը թելող ընդդիմադիր մյուս ուժերը (4 ընտրական միավորում, կուսակցություններ) հայտարարեցին, որ քվեարկության արդյունքները չեն ճանաչում, մանդատներն էլ չեն վերցնի:

Թե Վրաստանում կողմերից ամեն մեկն ինչ է ուզում, կարծում ենք, հընթացս դեռ արծարծելու առիթ կլինի: Առայժմ կենտրոնանանք այդ «մանդատները չվերցնելու» պահի վրա: Սա ոգևորել է մշտապես ընդդիմության ընդդիմության դերում հանդես եկող հայրենական որոշ շրջանակների ներկայացուցիչներին (ի դեպ, ոչ բոլորին, ինչն արդեն դրական է), որոնք նորից հին երգն են սկսել, թե՝ տեսեք, Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունն էլ պիտի մանդատները այդպես վայր դներ սկզբում, հետո, այսօր, վաղը... Առավել ոգևորված աշխուժակները (ընդ որում, այստեղ նաև իշխանության թելը թելողներից էլ քիչ չեն) բացականչում են, թե՝ «այ, տեսեք, օրինակ վերցրեք վրացական ընդդիմադիրներից...» և այլն:

Առհասարակ, եթե օրինակ վերցնելու լիներ, Հայաստանի իշխանությունները պիտի որ օրինակ վերցնեին Վրաստանի իշխանություններից ու «Վրացական երազանքի» լիդեր Իվանիշվիլուց՝ մասնավորապես սեփական պետության և ազգի շահերն ամեն ինչից վեր դասելու առումով: Հիմա՝ ինչ վերաբերում է մանդատներ վերցնելու, չվերցնելու, վերցրածը դնելու նրբերանգներին: Որո՞նք են վրացական ընդդիմադիրների շարժառիթները: Վրաստանի ընդդիմադիր ուժերը, Արևմուտքի ուղղորդմամբ ու դրդմամբ, նաև կոնկրետ արևմտյան տերությունների ներկայացուցիչների ուղիղ ներգրավման պայմաններում, հրաժարվում են վերցնել խորհրդարանական մանդատները (իսկ ավելի ստույգ՝ առայժմ հայտարարում են այդ մասին)՝ նպատակ ունենալով այդպիսով զարգացնել հետընտրական ցնցումներ, հրահրել բախումներ: Առանցքային նպատակը այդօրինակ ցնցումներով հեղափոխական տարբերակով իշխանությունը զավթելն է, այն է՝ հեղաշրջում անելը: Հիմա գանք մեր իրավիճակին:

Օրինակ՝ 2021 թվականի հունիս-հուլիսին: Եթե ընդդիմությունը այն ժամանակ հրաժարվեր վերցնել մանդատները, քաղաքական առումով բացարձակապես ոչինչ չէր լինելու: Ուղղակի Փաշինյանի ՔՊ-ն հպարտ մենության մեջ նստելու էր ԱԺ-ում ու ինքն իրենով «օրենքներ» և որոշումներ էր ընդունելու: Մի շատ պարզ ու չափազանց թարմ օրինակ: Երբ օրերս ԱԺ բերվեց, այսպես կոչված, սահմանազատման, իրականում՝ Հայաստանի կենսական տարածքները թշնամուն շարունակաբար հանձնելու «կանոնակարգը», ընդդիմությունն այն որակեց որպես հակապետական, հակաօրինական, հակասահմանադրական փաստաթուղթ և միահամուռ բոյկոտեց դրա թե՛ քննարկումը, թե՛ քվեարկությունը: Ու՝ ի՞նչ: Փաշինյանի ՔՊ-ն 67 «կողմով» բոլշևիկյան միաձայնությամբ վավերացրեց այն: Հիմա. ընդդիմության այդ բոյկոտը, ըստ էության, «մանդատները վայր դնել» էր՝ առանձին վերցրած խնդրի հետ կապված (մեծ հաշվով՝ «մանդատներ չվերցնելը», «մանդատներ դնելը» հենց քաղաքական բոյկոտ է):

Բայց բոլորս տեսանք, որ դա Փաշինյանին ու նրա ՔՊ-ին ոչ մի կերպ չխանգարեց, որպեսզի ընդունեն կամ վավերացնեն հիշյալ հակապետական, մենք կասենք նաև՝ հակահայկական «փաստաթուղթը»: Մի խոսքով, պարզից էլ պարզ է, որ 2021-ի հունիս-հուլիսից սկսյալ, եթե ընդդիմությունը մանդատները չվերցներ կամ հետո վայր դներ, ՔՊ-ն պարզապես ավելի հեշտ ու անվրդով էր միանձնյա տնօրինելու ԱԺ-ն: Առանց լարվելու... Եթե ինչ-որ մեկը կարծում է, թե, այսպես կոչված, «քաղաքակիրթ Արևմուտքը», «ժողովրդավարական երկրները» Փաշինյանին ինչ-որ բան էին ասելու կամ դիտողություն էին անելու առ այն, որ նա միակուսակցական խորհրդարանի պայմաններում է իշխանավարում, ապա նման ակնկալիքներ ունեցողները անբուժելի միամիտ են: Արևմուտքը, ինչպես տեսաք, հիացած, ոգևորված, ցնծալով ողջունեց ու խրախուսեց Փաշինյանին՝ խաղաղ ցուցարարների վրա հարձակվելու, մարդկանց հոշոտելու, կանանց ու երեխաների վրա արգելված նռնակներ նետելու, շուրջ հարյուր մարդու վիրավորելու, ևս մեկ քաղաքացու հաշմանդամ դարձնելու համար:

Երկրորդ. երբ հիմա ոմանք ոգևորված ասում են, թե՝ «մանդատները վայր դրեք», միտումնավոր «մոռանում» են, որ խորհրդարանական ուժ լինելով՝ ընդդիմադիրները գոնե մի փոքր հնարավորություն ունեն ընտրահանձնաժողովների միջոցով վերահսկել ընտրությունների ընթացքը: Այնինչ, մանդատները դնելով՝ ընդդիմությունը ուղղակիորեն կզրկվի այդ հնարավորությունից, իսկ ընտրահանձնաժողովներն էլ լիովին կքպացվեն ու՝ վերջ: Ի՞նչ ընտրություն-մընտրություն: Առավել ևս նկատենք, որ հաշվի առնելով, թե ՏԻՄ ընտրություններում որոշ համայնքներում պարտված ՔՊ-ն ինչպես է ընտրություններից հետո ապօրինաբար զավթում իշխանությունը, իսկ ընտրությունների ժամանակ ինչպիսի տոտալ վարչական ռեսուրս է կիրառում, դժվար չէ պատկերացնել, թե «նիկոլական» ընտրությունները Հայաստանում ինչ խայտառակություն կարող են լինել: Ի՞նչ անել, հանդուրժե՞լ, ձեռքերը ծալած նստե՞լ: Իհարկե՝ ոչ: Վերադառնանք Վրաստանի զարգացումներին: Ի՞նչ է ուզում Իվանիշվիլու «Վրացական երազանքը»:

Հիմնականը. չի ուզում դառնալ Արևմուտքի մանրադրամ և իր երկիրն ու ժողովրդին զոհաբերել՝ հանուն այն բանի, որ դառնա «երկրորդ ճակատ»՝ Ռուսաստանի դեմ: Մարդիկ ընդամենը իրենց երկրի շահն են պահում: Առավել ևս, որ մի անգամ արդեն այդ «ճակատվելու» դառը փորձն ունեն: Ի՞նչ է ուզում վրացական ընդդիմությունը: Վրացական ընդդիմությունն ուզում է սպասարկել Արևմուտքի շահը ու իբր ԵՄ-ին անդամակցելու խոստումների դիմաց երկիրը դարձնել Ռուսաստանի դեմ պատերազի թատերաբեմ:

Ի դեպ, նման պայթյունային զարգացման դեպքում Հայաստանն էլ իր հերթին է ծանրագույն վիճակի մեջ ընկնելու, քանի որ մեզ համար կենսական երկաթուղային ու ավտոմոբիլային ճանապարհներն անցնում են Վրաստանով: Մեզ մշտապես անհրաժեշտ է, որ Վրաստանում լինի կայուն, կանխատեսելի վիճակ: Բայց երևում է՝ ոմանց համար սորոսյան կամ այլ ֆոնդերից ստացած փողերն ավելի թանկ են, քան անգամ իրենց երեխաների կյանքն ու անվտանգությունը: Վրաստանի օրվա իշխանությունը գործնականում պայքարում է երկրաքանդության դեմ: Իսկ Հայաստանում ընդդիմությունն է ուժերի կարողության չափով պայքարում երկրաքանդության դեմ: Այն երկրաքանդության, որն իրականացնում են Փաշինյանն ու ՔՊ-ն: Այ, սա է բուն հարցը և բուն տարբերությունը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Ինտեր»-ը խոշոր հաշվով հաղթել է «Էմպոլի»-ին. Մխիթարյանը մասնակցել է խաղին 11 տարի անց․ Վրաստանը փորձում է պահպանել իր սուբյեկտայնությունը՝ հետևելով Սերժ Սարգսյանի օրինակին Հս. Կորեան միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է փորձարկել. Տոկիոն, Վաշինգտոնը և Սեուլը դատապարտել են Բոլորս գիտենք, թե ինչի է բերելու այս իշխանության մնալը. ընթացքը չփոխվելու դեպքում մենք մի պահից մեր հայրենիքում անելիք չենք ունենալու. Վահե Հովհաննիսյան Մոտ ապագայում խաղաղության պայմանագրի այդ 1-2 ձևակերպումների շուրջ էլ համաձայնության կգանք և այն պատրաստ կլինի ստորագրման. Արարատ Միրզոյան Խնայողությունների միջազգային օրը 100 տարեկան է Մեզ համար ռազմավարական առաջնահերթություն է մնում մատուցվող ծառայությունների որակի շարունակական բարելավումը Պարտվելու դեպքում իշխանությունը կարող է հայտարարել ռազմական դրություն և չեղարկել ընտրությունների արդյունքները. Չալաբյան Երեկ մամլո ասուլիս էինք հրավիրել, որտեղ ներկայացրեցինք իմ բազմաչարչար քրեական գործով վերջին զարգացումները․ Ավետիք Չալաբյան Մի շարք հասցեներում ջուր չի լինի Երբ տնտեսական ռիսկերը գնալով մեծանում են, իսկ Հայաստանի իշխանությունները «թիթեռ են նկարում». «Փաստ» Տոտալ իշխանազավթման օրավուր մեծացող ախորժակը. «Փաստ» «Տնտեսության իրական հատվածը պերմանենտ խորացող խնդիրների առաջ է կանգնած». «Փաստ» Կոնվերս Բանկը Կենտրոնական դեպոզիտարիայի Most Progressive Member of the Depositary system առաջին մրցանակակիրն է Պայքար երկրաքանդության դեմ. մանդատներն ու տարբեր իրականությունների նրբերանգները. «Փաստ» Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն Հերթը սահմանամերձ գյուղերինն է. ովքե՞ր կմիանան նախաձեռնությանը. «Փաստ» Որո՞նք են Հայաստանի հանքարդյունաբերության հանդեպ Ադրբեջանի հետևողական հարձակումների պատճառները. «Փաստ» «Երրորդ ուժի» հարթակ՝ փակ դռների հետևում. «Փաստ» Սննդամթերքի արտադրության ոլորտում վճարված հարկերի մոտ 50 տոկոսը բաժին է ընկնում երեք կազմակերպության. «Փաստ» Ապրիլյանից հետո Սերժ Սարգսյանը մերժեց Բաքվի «Քաղաքակրթությունների ֆորումի» մասնակցությունը,իսկ Նիկոլը՝ հանում է ՀՀ թեկնածությունն հօգուտ Ադրբեջանի․ Էդուարդ Շարմազանով ՀԱՊԿ պետությունների ղեկավարները կհանդիպեն Աստանայում Գեղարքունիքում կասեցվել է մանրաձկան գործարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ Rolls-Royce-ը ներկայացրել է բացառիկ Phantom (լուսանկարներ) Փաշինյան-Ալիև շփումներն օգուտ են տալիս, մենք դրական ենք գնահատում այդ հանդիպումները. Արայիկ Հարությունյան Սիրուշոն հրապարակել է իր և Խորեն Աբրահամյանի լուսանկարը Վարչապետի աշխատակազմին հատկացվող բյուջեն կնվազի 2,5 տոկոսով Դիլիջանում ավտոտնակ է պայթել. կասկածյալը տիրոջ հարևանն է Ոսկու գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 1 ունցիայի համար 2,800 դոլարը Ուկրաինան պետք է hարվшծի, եթե հյուսիսկորեական զnրքերը հատեն սահմանը. Բայդեն Բարեկարգվող Ավան «Ինտեր»-ը նոր կետ է ավելացրել Մխիթարյանի պայմանագրում Իսրայելի նախագահը կմեկնի Բաքու՝ ամրապնդելու տարածաշրջանային համագործակցությունը ️«Սրբազան պայքարի» կողմից իշխանափոխության հասնելու հստակ տրամաբանություն չենք տեսնում. Չալաբյան Անչափահասին առևանգել են՝ ամուսնության նպատակով Խնդրի լուծումն առաջարկում են, լրացուցիչ գումար չի ծախսվելու, բայց պետական մարմինները չեն կատարում Գյումրիում իրադարձությունները պայմանավորված են մոտալուտ խորհրդարանական ընտրություններով, իշխանությունները փորձում են քաղաքը վերահսկելի դարձնել. Համբարյան ՅՈՒՆԵՍԿՕ-ն մտահոգված է ԼՂ-ում մշակութային արժեքների ոչնչացման մասին ստացվող զեկույցներով. ՀայաՔվե Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 1-2 աստիճանով Վթար՝ Արարատի մարզում. կա 5 վիրավոր