Այսօր՝ 22 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Պարտվելու դեպքում իշխանությունը կարող է հայտարարել ռազմական դրություն և չեղարկել ընտրությունների արդյունքները. Չալաբյան

«Հայաքվե» նախաձեռնող խմբի համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Հոկտեմբերի 24-ին Ազգային ժողովի ՔՊ խմբակցությունը, նույն ԱԺ կանոնակարգի խախտմամբ, առաջին ընթերցմամբ ընդունել է ՀՀ "Ընտրական օրենսգրքում" փոփոխությունների նախագիծը։ Այն ծավալուն փաստաթուղթ է, և բազմաթիվ խնդիրներ ունի, բայց դրանցից մեկը պարզապես աչք է ծակում իր բովանդակությամբ։

Օրենսգիրքը լրացված է ծավալուն նոր հոդվածով (7.1), որը մանրամասնում է ռազմական կամ արտագարգ դրության դեպքում ընտրական գործընթացի սահմանափակումները։ Նրա 3-րդ մասում կա այսպիսի զարմանահրաշ ձևակերպում՝ "Եթե ռազմական կամ արտակարգ դրությունը հայտարարվել է Ազգային ժողովի կամ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների թեկնածուներ առաջադրելու համար նախատեսված ժամկետի սկսվելուց հետո մինչեւ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները ամփոփելու եւ դրանք արձանագրությամբ վավերացնելու պահը, ապա ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարվելու պահից ընտրական գործընթացն իրավունքի ուժով համարվում է կասեցված, որից հետո ընտրական գործընթացի վերսկսումը պարտադիր ենթադրում է ՆՈՐ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ կազմակերպում եւ անցկացում:"

Փաստացի ստացվում է, որ եթե ընտրական գործընթացի արդյունքում, ներկայիս թրքամետ իշխանությունը պարտություն կրի, այն կարող է անմիջապես ահազնանգել Բաքվում և Անկարայում իր գործընկերներին, և նրանք էլ, "ռևանշիստների" իշխանության գալը կանխելու պատրվակով, ռազմական գործողություններ սկսեն Հայաստանի դեմ։ Այս պայմաններում գործող իշխանությունը հայտարարում է ռազմական դրություն, չեղարկում է ընտրությունների փաստացի արդյունքները, և նոր քվեարկություն է անցկացնում արդեն Բաքվի ուժային ճնշման ներքո, ժողովրդին համոզելով, որ եթե չեք ցանկանում նոր պատերազմ, պետք է ստիպված ինձ ընտրեք։

Եթե ոմանց կթվա, որ սա երևակայության ժանրից է, խորհուրդ կտամ ուշադիր կարդալ հղման վերջին նախադասությունը, և փորձել պատասխանել այն հարցին, թե ինչու պետք է ընտրական գործընթացի կասեցումից հետո նոր քվեարկություն անցկացվի, եթե պարզապես կարելի է ռազմական դրության ավարտից հետո վավերացնել արդեն կայացած քվեարկության արդյունքները։

Հաշվի առնելով, որ ՔՊ մեծամասնությունը ոչ մի բանի առաջ չի կանգնի սեփական իշխանությունը երկարաձգելու համար, նրանց կողմից թշնամու զորքերը երկիր հրավիրելը լրիվ հավանական տարբերակ է։ Եթե այդպես չի, թող ապացուցեն հակառակը, և երկրորդ ընթերցմամբ այս նախադասությունը հանեն օրենքից, դա լրիվ իրենց իրավասության մեջ է։ Ինչ վերաբերվում է ԱԺ ընդդիմությանը, կարծում եմ, որ նրա կողմից առաջնահերթ կարգով այս փոփոխությունները պետք է բողոքարկվեն Սահմանադրական դատարանում, թեև նրանից մեծ սպասելիքներ ևս չկան։

Վախենում ես՝ մի արա, անում ես՝ մի վախեցիր, իսկ եթե արել ես, մի ափսոսա․ Ռոմանոս Պետրոսյան Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Կարմիր կամուրջը վերականգնվում է․ Տիգրան Ավինյան Մանկապարտեզներում բացառվում է անառողջ և անորակ սնունդը Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) «Ի՞նչ նպատակով է Նիկոլը իր կաբինետը կանացի դարձնում, արդյոք դա ֆեմինիստական շարժում կարելի՞ է կոչել»․ Մարգարիտ Եսայան Թուրքիայի ու Ադրբեջանի ռազմածովային ուժերը զորավարժություն են անցկացնում «Նյու Յորքն ինձ այնքան է սազում». Եվա Բաղդասարյանի նոր ֆոտոշարքը Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ընծայման տոնը «Սա լինելու է ներքին համերաշխության, միասնական աջակցության ու անմոռանալի տպավորություններով հարուստ մարզական երեկո». Հրաչյա Ռոստոմյան 6 ամսով կսահմանափակվի խոզերի ներմուծումը Հայաստան Ամիօ բանկը ԵԴԹ «Երեք ընկեր» ներկայացման գլխավոր գործընկերն է ՀՀ-ն Հնդկաստանի հետ բանակցություններ է վարում ևս 78 հատ հրետանային համակարգ գնելու վերաբերյալ. IDRW Սպիտակ համայնքի Գեղասար բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի երեխաները՝ IDBank-ում Երևան քաղաքի քրեական ոստիկանները հայտնաբերել են մեծ քանակի զենք-զինամթերք (տեսանյութ) Ադրբեջանում COP29-ի անցկացումը կբարձրացնի Բաքվի հեղինակությունը միջազգային ասպարեզում. Զախարովա Ռուսաստանը բալիստիկ հրթիռով հարվածել է Ուկրաինային ՀՀ պետական պարտքը 2024 թվականի 9 ամիսներին աճել է 5.5%-ով 3 եղբայր էին, 3-ն էլ մահացան. ավտովթարից մահացել է 44-օրյա պատերազմում զոհվածի եղբայրը Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյաները ոսկեջրած արծաթյա ժամացույցներ են նվեր ստացել․ «Հետք» «Ի՞նչ մարտահրավերներ են ծառացած երկրի արջև». Էդուարդ Շարմազանովի մամուլի ասուլիսը Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից ՔՊ-ն Գյումրիում նոր թեկնածու է փնտրում Փաշինյանին չի հաջողվում մանդատազերծել Հովիկ Աղազարյանին «Պարզվում է՝ ամբողջ «բազարի» պատասխանատուն Սանոսյանն էր». Արմեն Հովասափյան Հաագայի դատարանը Նեթանյահուին և Գալանտին ձերբակալման օրդեր է տվել ՆԳ և ՏԿԵ նախարարների նաշանակումն անակնկալ է եղել ՔՊ-ի համար Փաշինյանը բացահայտել է բուհերից իր վախերը Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան Իրանում երկրաշարժ է եղել «Սպայկա»-ն բացարձակ առաջատարն է Մահացել է ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտը Ինչու՞ պետք է քաղաքացիները ֆինանսապես հաշվետու լինեն պետությանը․ Նաիրի Սարգսյանը խոսում է դժվարությունների, վտանգների մասին Ձմռանն արևային մարտկոցները կարող են կորցնել արդյունավետությունը. խնդրի լուծումը գտել են Լեհաստանում Արցախցիների վերադարձի իրավունքի ուղղությամբ Եվրախորհրդարանի արդեն մի քանի բանաձևեր կան․ «Հայաքվե» Վտանգված է Ստեփանակերտի հուշահամալիրը․ «Հայաքվե» Պետք է ոչ թե փրկչի, այլ փոփոխության սպասում ձևավորել․ Ավետիք Չալաբյան Ի՞նչ «հեռահար» նպատակներով է կայացվել այդպիսի որոշում. «Փաստ» «Այս քայլերը միտված են հայ հասարակությանն ավելի աղքատացնելու. եկող տարվա բյուջեն Հայաստանի զարգացման հետ որևէ աղերս բացարձակ չունի». «Փաստ»