«Կայան երբեք չի իջել բակ, որովհետև մեր բակը դարձել է ավտոկայանատեղի». Մանե Գրիգորյան
«Ես միշտ երազել եմ դրսում սովորել, հայրս չթողեց: Հիմա ես երազում եմ, որ Կայան դրսում սովորի՝ վերադառնալու ցանկությամբ, բայց այդ օրը որ գա չգիտեմ այդ որոշումը կկայացնե՞մ, թե՞ ոչ: 15 տարի առաջ ասում էի՝ իմ երեխաներն ամբողջ օրը կիջնեն բակ, տանը չեն մնա, Կայան երբեք չի իջել բակ, որովհետև մեր բակը դարձել է ավտոկայանատեղի:
Մենք Դավթաշենում ենք բնակվում, ու առաջ, երբ մենք էինք փոքր, միշտ բակում ենք եղել: Հիմա դա անհնար է, այգիները շատ հեռու են մեր շենքից: Շատ կուզեի, բայց չի ստացվում, թույլ չեմ տալիս, որովհետև ավտոմեքենաները շատ են, վախենում եմ:
Երբ 18-ը լրանա գնա դուրս, որոշի դրսում սովորել, ինչ եմ անելու այդ ժամանակ, կթողնե՞մ, թե՞ ոչ, չգիտեմ... շատ եմ ուզում, որ թողնեմ ու հանգիստ լինեմ»,- Deep Parenting փոդքասթի շրջանակներում ասել է հաղորդավար, Երգի Պետական թատրոնի տնօրեն, 12 տարեկան Կայայի մայր Մանե Գրիգորյանը: