ԱՄՆ-ն ռմբակոծիչներ կուղարկի Եվրոպա՝ համատեղ գործողություններ իրականացնելու նպատակով
ԱՄՆ-ն առաջիկա օրերին ռազմավարական ռմբակոծիչներ կտեղակայի Եվրոպայում՝ ՆԱՏՕ-ի գործընկերների հետ համատեղ գործողություններ իրականացնելու համար։ Այդ մասին հայտնել են ԱՄՆ ռազմաօդային ուժերի եվրոպական հրամանատարությունից։
«Ակնկալվում է, որ ռմբակոծիչների աշխատանքային խմբի տեղակայումը Եվրոպայում կսկսվի մոտ օրերս»,-ասված է հրամանատարության հաղորդագրության մեջ։
Ռազմաօդային ուժերի ռմբակոծիչները Միացյալ Նահանգներից կտեղափոխվեն եվրոպական հրամանատարության պատասխանատվության տակ։
Մի քանի շաբաթ շարունակ ամերիկյան ռմբակոծիչների անձնակազմերը կմարզվեն և գործողություններ կանցկացնեն դաշնակիցների և ՆԱՏՕ-ի գործընկերների հետ։