Ռուսները հայտնել են պատերազմում «դադարի» մասին. ի՞նչ է հայտնի
Ռազմական գործողությունների գոտում սկսվել է անձրևների շրջան, որը կհանգեցնի ակտիվ ռազմական գործողությունների դադարի, ասել է «Վոստոկ» զորքերի խմբավորման հրամանատարի տեղակալ Ռոման Գրեկովը։ Նա կարծում է, որ եղանակը միակ բանն է, որը կարող է ազդել ռուսական զորքերի առաջխաղացման վրա։ Բացի այդ, նրա խոսքով, հողի առանձնահատուկ բնույթը դժվարացնում է ծանր զինատեսակների, հատուկ անինավոր զորամեքենաների, ինչպես նաև գրոհային ստորաբաժանումների տեղաշարժը: «Ընդհանուր առմամբ, դա կազդի և՛ հակառակորդի, և՛ մեզ վրա... Մենք մոտավորապես ենթադրում ենք, որ որոշակի անխուսափելի դադար է լինելու»,- ասաց Գրեկովը։