Այսօր՝ 05 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Հետընտրական դասեր՝ մոլդովական ու վրացական «սուսով». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մոլդովայում, ինչպես հայտնի է, նախագահական ընտրությունների երկրորդ փուլն էր նախօրեին: Ըստ հրապարակված տվյալների, հաղթել է այդ երկրի գործող նախագահ, արևմտամետ Մարիա Սանդուն: Այս հանգամանքը բավականին ոգևորել է Հայաստանի «արևմտամետներին» ու նաև բավականին մեծ թվով փաշինյանականների, այն է՝ «Մոլդովան գնում է դեպի Եվրոպա», «պոկվում է Ռուսաստանից» և այլն: Սրան դեռ կանդրադառնանք: Մինչ այդ մի քանի էական դիտարկում պետք է անել Մոլդովայում կատարվածի վերաբերյալ: Չնայած, այս դեպքում այնքան էլ տեղին չէ «Մոլդովայում կատարված» կապակցությունը, որքան էլ դա տարօրինակ չհնչի: Բանն այն է, որ բուն Մոլդովայում Արևմուտքի պրոտեժե Մարիա Սանդուն ընտրություններում պարտվել է և ձայների բավարար տոկոս չի ստացել:
 
Սա, նկատենք, այն պայմաններում, որ Մոլդովայում բոլոր հնարավոր քաղաքական ուժերը, որ կարող էին այլընտրանքային թեկնածու առաջադրել, կա՛մ քաղաքական հետապնդումների տակ են, կա՛մ շինծու գործերով՝ քննության տակ, կա՛մ հեռացված են երկրից: Մարիա Սանդուի մրցակիցն էլ Մոլդովայում ազգային փոքրամասնության ներկայացուցիչ Ստեֆանոգլուն էր (գագաուզ): Բայց, այդ ամենով հանդերձ, կրկնենք, բուն Մոլդովայում Սանդուն քվեարկությամբ պարտվել է, ինչպես, հիշեցնենք, երկրի տարածքում չէր անցել նաև ԵՄ անդամակցության հանրաքվեն: Եվ, ինչպես հանրաքվեի դեպքում, վճռորոշ նշանակություն ունեցավ եվրոպական երկրներում ապրող մոլդովացիների (այսպես ասած՝ մոլդովական սփյուռքի) քվեարկությունը կամ դրա անվան տակ հրամցվող «տվյալները»: Կոնկրետ՝ ԵՄ անդամ երկրներում գտնվող մոլդովացիների քվեարկության համար ապահովվել էին հարյուրավոր ընտրատեղամասեր, որոնցում էլ Սանդուի օգտին տրված ձայները (մոտ 300 հազար) թույլ են տվել նրան՝ երկրորդ փուլով հաղթած հայտարարել իրեն: Համեմատության համար նշենք, որ չնայած Ռուսաստանում ոչ քիչ թվով մոլդովացիներ կան, բայց նրանց համար գործել է միայն 1 ընտրատեղամաս, միայն Մոսկվայում ու... ընդամենը 20 հազար քվեաթերթիկի հնարավորությամբ:
 
Ինչո՞ւ ենք այսքան մանրամասն նշում Մոլդովային վերաբերող հանգամանքները: Շատ պարզ պատճառով. որ հասկանալի լինի, թե այդ ինչ պայմաններում է «հաղթել» այդ երկրի արևմտամետ նախագահը: Գործնականում կարելի է ասել, որ Բրյուսելի «կենտկոմը» Սանդուին Մոլդովայի նախագահ է նշանակել ու մոլդովացիների փոխարեն որոշել է, որ այդ երկիրը «գնում է դեպի Եվրամիություն»: Եվ այստեղ արդեն հարց է առաջանում, թե մարդ որքան պետք է փարիսեցի ու երկերեսանի լինի, որպեսզի ոգևորվի կամ թեկուզ ցույց տա, թե ոգևորված է մոլդովական «ընտրություններով»: Հատկանշական է, որ նույն այդ հայաստանյան «արևմտամոլ» դրամաշնորհային շրջանակները ամենևին ոգևորված չէին, ավելին՝ հիասթափված էին օրերս Վրաստանում տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով: Բանն ընդամենը այն է, որ Վրաստանում, ինչպես հայտնի է, իշխող «Վրացական երազանքը» շուրջ 54 տոկոս ձայն էր ստացել, ըստ այնմ՝ Վրաստանի ժողովրդի մեծ մասը համաձայնություն էր հայտնել այդ երկրի իշխանության քաղաքականությանը՝ երկիրն ու ժողովուրդը չդարձնել Արևմուտքի շահերի մանրադրամ կամ մատաղացու:
 
Առհասարակ, մեր թե՛ անմիջական հարևանության տարածաշրջանում, թե՛ ավելի լայն ընդգրկմամբ տարածաշրջանում ընթանում են որոշակի զարգացումներ: Մեծ հաշվով, այդ զարգացումները հանգում են ԱՄՆ-ի ու պայմանական «հավաքական Արևմուտքի» կողմից Ռուսաստանին «անկյուն մղելուն», ռուսական ազդեցության գոտին նեղացնելուն՝ Ռուսաստանի ու իր դաշնակիցների համար խնդիրներ ստեղծելով: Մյուս կողմից՝ Ռուսաստանը դիմակայում է այդ ագրեսիային, ձգտում է պաշտպանել իր՝ որպես խոշոր տերության շահերը: Ու ոչ միայն Ռուսաստանը. նաև Չինաստանն է հանդես գալիս այդ թևում, հասկանալի է՝ իր շահերից ելնելով ու առաջին հերթին այն պարզ հաշվարկից, որ եթե Արևմուտքին հաջողվի տապալել Ռուսաստանին՝ վերջինիս պաշարները մեջ-մեջ անելու համար, ապա հաջորդը լինելու է Չինաստանը: Ու բնական է, որ տարբեր երկրների ներքաղաքական զարգացումները մեծապես շաղկապվում են ընդհանուր տարածաշրջանային, այս դեպքում կարելի է ասել անգամ՝ համաշխարհային գործընթացներին:
 
Ի դեպ, այն «դայլայլները», թե Ռուսաստանը կործանվում է, մեկուսացվել է, նրա դիրքերը տարածաշրջանում թուլացել են, այս, այն, ինչպես առիթ ունեցան տեսնել բոլորը, չեն համապատասխանում իրականությանը: Լավ է, թե վատ, այլ հարց է, բայց փաստը մնում է փաստ: Այս ամենի համատեքստում, հասկանալի է, որ էական նշանակություն է ստանում ԱՄՆ-ում տեղի ունենալիք կամ ավելի ճիշտ՝ ընթացող նախագահական ընտրությունները: Եթե հաղթում է կամ հաղթող է հռչակվում գործող ռազմատենչ ու ագրեսիվ վարչախմբի ներկայացուցիչ Հարիսը, ապա դա ենթադրում է առճակատման խորացում, եթե հաղթում է Թրամփը, ապա կարող են որոշակի վերանայումներ լինել նաև «արևմտամետ» կառավարությունների ու իշխանությունների հետ կապված: Ասենք, նույն Մոլդովայում, որտեղ երկրի նախագահը, փաստորեն, ղեկավարելու է մի երկրում, որտեղ իրեն չեն ընտրել:
 
Սահուն վերադառնանք մեր... «ոգևորվածներին», առավել ևս՝ անմիջականորեն մեզ վերաբերող խնդիրներին: Արդեն բոլորին էլ պարզ է, որ Հայաստանի «արևմտամետները», կարևոր չէ՝ գրանտային, սորոսական, թե «ի պաշտոնե», Հայաստանը դեպի ոչ մի Եվրամիություն էլ չեն տանում, ու Եվրամիությանն էլ Հայաստանը պետք չէ: Նրանց միայն պետք է, որ այստեղ Ռուսաստանի ներկայություն և ազդեցություն չլինի, նրանց պետք է, որ Հայաստանը առճակատման մեջ մտնի Ռուսաստանի, Իրանի, հիմա արդեն նաև՝ Վրաստանի հետ: Պարզ ասած, նրանք ուզում են, որ Հայաստանը քաղաքական ինքնասպանություն գործի, ինչին էլ լծված է փաշինյանական ռեժիմը, ահա, արդեն ավելի քան 6 տարիուկես:
 
Մյուսն, ինչ արժե արձանագրել մոլդովական, նաև՝ վրացական ընտրությունների, առավել ևս՝ դրանց նույն Արևմուտքի արձագանքների հետ կապված, այն է, որ առկա քաղաքական իրավիճակում գոյություն չունեն «դեմոկրատական արժեքներ», «մարդու իրավունքներ»: Դրանք թղթի վրա են: Կան երկակի, բազմակի ստանդարտներ, նայած՝ որտեղ ինչ արդյունք է ստացվում: Ճիշտ, ինչպես Արցախի աղետի հետ կապված համոզվեցինք, որ ոչ մի «միջազգային իրավունք» էլ չկա: Դա ի՞նչ իրավունք է, երբ տեղ-տեղ է գործում, դրանք ի՞նչ «արժեքներ» են, եթե կարելի է բացահայտ զեղծարարության գնալ ու որևէ երկրի ղեկավար հռչակել մեկին, որին տվյալ երկրի բնակչությունը մերժում է, կամ անուն դնել Վրաստանի ընտրություններին՝ արհամարհելով երկրի բնակչության մեծամասնության կամքի արտահայտությունը: Խնկո Ապոր ականջը կանչի. «Ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր»: Ոչինչ չի փոխվել: Մեզ մնում է միայն խելք հավաքել ու հավաքական խելքով երկիրը դուրս բերել ներկայիս կործանարար ճահճից: Թե ինչպես, դա արդեն այլ խոսակցության թեմա է:
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Յունիբանկն առաջարկում է բիզնեսի պարզեցված վարկավորում՝ առանց ձեռնարկությունների  ֆինանսական վերլուծության Հայրենիքի հզորացման համար ազգային հարցերը պետք է լինեն ապակուսակցական. Գագիկ Ծառուկյան ՔՊ-ն կադրային հարցերի լուծման նոր մեթոդ է մշակում Անդրանիկ Քոչարյանը ձեռքը գցում է «ռուսական փրփուրներին» Հայաստանի «սորոսականները» արշավ են սկսել Դոնալդ Թրամփի դեմ Վրացական սադրանք. ինչպե՞ս խայթել Հայաստանին Արևմուտքի հրահանգով Երևան մոլում բացվել է Ամիօ բանկի ժամանակավոր տաղավարը Եվրոպական խորհրդարանի 52 պատգամավոր պահանջում է հայ գերիների ազատ արձակում Եվրոպական խորհրդարանի 52 պատգամավորներ պահանջում են հայ գերիների ազատ արձակում․ «ՀայաՔվե» ԶՊՄԿ-ի վճարած հարկերը նախորդ տարվա համեմատ աճել են 31.3 միլիարդով. Պապոյան Չեչնիայում գործարկվել է Ռուսաստանում առաջին արևին հետևման համակարգով արևային էլեկտրակայանը Ապագա ընտրություններում հաղթող ուժերը․ Վահե Հովհաննիսյան Հետընտրական դասեր՝ մոլդովական ու վրացական «սուսով». «Փաստ» Հակասությունների, դիմադրությունների և «համագործակցության» տարածաշրջանային լաբիրինթոսը. «Փաստ» ԱՄՆ նախագահական ընտրությունների գլոբալ ազդեցությունը. «Փաստ» «Քաղաքական առումով կապիտուլյանտական դիրքորոշում ունեն, իրենց համար չկա արժեք, որը չի կարելի հանձնել հանուն իշխանության». «Փաստ» Զբոսաշրջիկների հոսքի նվազման իրական պատճառներն առավել խորքային են. «Փաստ» Պատգամավորները չեն միջամտել. «Փաստ» Հայ պատանի թավջութակահարի տպավորիչ ելույթը Չինաստանի ազգային օպերային թատրոնում. «Փաստ» Ներթիմային նոր զարգացումներ. «Փաստ» Մենք քաղաքական «տանիք» փնտրելու կարիք չունենք. «Սպայկայի» տնօրենը մեկնաբանել է տարածվող լուրերը. «Փաստ» Անգերազանցելի ցինիզմ. «Փաստ» Առաջարկի ընդունումը կարող է կանխել մեր հայրենակիցների հավելյալ աղքատացումը․ «Հայաստանը ես եմ»-ի՝ պահանջը «Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական միության խաղային լիգայի շրջանակներում կազմակերպված ֆուտզալի առաջնությունում հաղթած թիմն Արցախից էր ԱրարատԲանկը նախաձեռնեց պանելային քննարկում՝ ԱԲ-ի և առաջնորդության թեմայով Լավ հիշում եք, որ «հեղափոխության» առաջին ամիսներին, երբ մարդկանց մոտ էյֆորիկ վիճակները շատ բարձր էր, խոստանում էին ամեն գնով հասնել բուհերի ապաքաղաքական վիճակի Լրատվամիջոցը հերքել է «Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի» վերնագրով հոդվածը. բնակելի թաղամասը ընդերքի խնդիր չունի «Երաժշտություն հանուն ապագայի» hիմնադրամի թավջութակահար Մարի Հակոբյանի ելույթով Չինաստանում մեկնարկեց Խաչատրյանի անվան պատանեկան միջազգային մրցույթը Զախարյանն այս մրցաշրջանում առաջին անգամ կխաղա «Ռեալ Սոսյեդադի» կազմում «Ներկայացման ժամանակ կանացի հագուստով դուրս եկա բեմ, հայրս տեսավ, նյարդայնացավ, կեսից դուրս եկավ». Անդրանիկ Հարությունյան Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը. ՍԱՏՄ Փեզեշքիանը Բաքվում կմասնակցի COP29-ին Երևան-Երասխ ավտոճանապարհին բախվել են «Toyota Land Cruiser»-ը և «Գազել»-ը, վերջինը կողաշրջվել է Ռուսները հայտնել են պատերազմում «դադարի» մասին. ի՞նչ է հայտնի Լիբանանի հայ համայնքը Գագիկ Ծառուկյանի ուշադրության առանցքում «Հայ պարարվեստի լեգենդների տոհմածառը». յոթանասունից ավելի պարային խմբեր մեկ բեմում Անհաբեր սպասում ենք համատեղ աշխատանքին. Փաշինյանը շնորհավորել է Մոլդովայի նախագահին Ucom-ի աշխատակիցները մասնակցել են Վայոց Ձորում անտառի վերականգման աշխատանքին Զուրաբիշվիլին կիսվել է հրապարակմամբ, որում Լոռու մարզը ներկայացվում է «պատմական Վրաստան» Ցեղասպանության ճանաչումը մեզ համար անվտանգային նշանակություն ունի. Արմեն Մանվելյան