Ամիօ բանկում արդեն հասանելի են կանադական դոլարով (CAD) անկանխիկ գործարքները
Ամիօ բանկն ուրախությամբ տեղեկացնում է կանադական դոլարով (CAD) գործարքների մեկնարկման մասին, ինչպիսիք են.
• փոխարկումները
• միջազգային փոխանցումների ստացումները
• միջազգային փոխանցումների ուղարկումները
Վերոնշյալ գործարքները հասանելի են AMIO Mobile հավելվածում, Ինտերնետ բանկում և մասնաճյուղային ցանցում՝ անկանխիկ եղանակով:
Ամիօ բանկն առաջարկում է մրցակցային փոխարժեքներ շուկայում և այս թարմացումը մեզ ևս մեկ քայլով մոտեցնում է մեր հաճախորդներին ընդլայնված ֆինանսական ծառայություններ տրամադրելու մեր հանձնառությանը:
Ամիօ բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից