Այսօր՝ 07 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Նպատակ ունեն հնարավորինս արագ մոռացության մատնել իրենց իսկ մեղքով կրած պարտությունն ու կորուստները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երկու օրից կլրանա 44-օրյա պատերազմի պաշտոնական ավարտի 4-րդ տարին: Հիշեցնենք, որ այդ պատերազմի պաշտոնական ավարտ է համարվում նոյեմբերի 9-ը, այն օրը, որի երեկոյան հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը ժողովրդի թիկունքում կապիտուլ յացիոն հայտարարություն է ստորագրել: Հարկավ, հետագայում նույն Փաշինյանի ու նրա ռեժիմի վնասարար գործողությունների բովանդակությունն ու նյութն այնպիսին էին և են, որ նույնիսկ այդ կապիտուլ յացիոն եռակողմ հայտարարությունը դրանց խորապատկերում ինչ-ինչ նպաստավոր դրույթներ պարունակող է թվում: Բայց հարցն այդ չէ միայն: Ավելի ճիշտ, դա հարցերից միայն մեկն է:
 
Ինչո՞ւ և ինչպե՞ս եղավ այդ պատերազմը: Այդ հարցը համակողմանի դիտարկելու բազում առիթներ են եղել: Վերջին 4 տարում արձանագրվածի համատեքստում կարելի է հիմնավորված պնդել, որ Փաշինյանն ու իր գլխավորած ռեժիմը միտումնավոր տապալեցին բանակցային գործընթացը, անհավասարակշիռ ու գրգռիչ հայտարարություններով էլ Ադրբեջանի ու Թուրքիայի համար որոշակի հող նախապատրաստեցին՝ Արցախի ու Հայաստանի դեմ ռազմական ագրեսիայի դիմելու պլաններն իրականացնելու համար: Նախքան պատերազմը հետևողականորեն փչացրեցին հնարավոր դաշնակիցների հետ հարաբերությունները, բուն պատերազմի նախաշեմին հրաժարվեցին համատեղ զորավարժությունների (որոշակիորեն զսպիչ քայլի)՝ ՀԱՊԿ-ի, նույնն է թե՝ Ռուսաստանի առաջարկությունից: Բուն պատերազմի ընթացքում կայացրեցին անընկալելի ու ռազմական իրադրությամբ չարդարացված որոշումներ՝ կորստի մատնելով պատերազմի գոտում եղած առավել մարտունակ կազմավորումները:
 
Ավելին, պատերազմի ընթացքում Փաշինյանն ու նրա ռեժիմը մերժեցին ռազմական գործողությունների ընթացքը դադարեցնելու ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Իրանի նախաձեռնությունները, ինչի մասին մերկացնող հայտարարություններ արել են թե՛ ՌԴ նախագահը, թե՛ Իրանի այդ ժամանակվա ԱԳ նախարարը: Բայց նշվածները հիմնականում քաղաքական կամ ռազմաքաղաքական, արտաքինքաղաքական բաղադրիչներ են: Ըստ որում՝ ոչ ամբողջական ու համընդգրկուն: Ակնարկված համընդգրկունը կլինի, երբ իշխանափոխությունից հետո տեղի ունենա, այսպես ասենք՝ «հայկական Նյուրնբերգը», որտեղ կպարզվի, թե այդ ռեժիմի ֆունկցիոներներից ով ինչ դերակատարում է ունեցել Արցախն աղետի մատնելու և Հայաստանն էլ հարվածի տակ դնելու սև գործում: Այս անգամ մենք կկենտրոնանանք բարոյահոգեբանական, հասարակական մի քանի, ինչպես մեզ է թվում, էական հանգամանքների վրա:
 
Այսպես. 2020-ի նոյեմբերի 9-ից անցել է արդեն 4 տարի: Անողոք փաստն այն է, որ Փաշինյանն ու նրա գլխավորած իշխանության որևէ ներկայացուցիչ պաշտոնապես չեն հրապարակել իրենց հրահրած պատերազմում զոհված, իրենց իշխանության մեղքով կորստի մատնված մեր զինվորականների անունները, ավելի ճիշտ՝ ամբողջական անվանացանկը, նշումով, թե ով է զոհված, ով է անհայտ կորած համարվում, ով՝ գերեվարված: Այո, ժամանակ առ ժամանակ ինչ-որ թվեր հայտարարել են ու հայտարարում են: Բայց թիվն՝ ի՞նչ: Փաշինյանն ու նրա իշխանավորները մի թիվ են ասում, ընդդիմադիրները՝ այլ: Շատերն անհամեմատ ավելի մեծ թվեր են հայտարարում: Բայց... զոհվածները թվեր չեն, զոհվածները մեր տղաներն են, մեր զինվորները, որոնք ունեն անուն-ազգանուն, ունեն կենսագրություն, թեկուզ այս իշխանության պատճառով՝ կարճ: Իսկ թե ինչու չեն հրապարակում անուն առ անուն, արդեն այլ հարց է, գուցե վախենում են, որ այդպիսով հնարավոր է լինելու (կամ՝ հնարավոր կլիներ) շատ ավելի հստակ պարզել, թե իրականում որքան է կազմել զոհերի թիվը, գուցե այլ պատճառներ կան:
 
Հնարավոր է՝ հետագայում նաև այդ պատճառները պարզվեն: Իսկ մինչ այդ... Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը բազմապատկել են Եռաբլուրն ու Հայաստանի այլ «Եռաբլուրները»: Այո, երբ քամուց, ասես՝ հրամանով փողփողում են եռագույն դրոշները, այդ ձայնից անհնար է չսարսռալ: Նրանք, ովքեր վերջին 4 տարվա մեջ թեկուզ մեկ անգամ եղել են «Եռաբլուրում», կհաստատեն: Բայց մենք պետք է իմանանք մեր բոլոր զոհվածների, անհայտ կորած համարվողների ու գերության մեջ հայտնվածների անունները: Բոլորի: Չէ՞ որ նրանք իրենց երիտասարդ կյանքերը դրել են հանուն այն բանի, որ մենք շարունակենք ապրել: Իսկ ի՞նչ է հայտնի մեր հասարակությանը այդ պատերազմում ծանր վիրավորում ստացած, հաշմված տղաների ու նրանց կյանքի մասին: Ցավոք, էլի շատ քիչ բան:
 
Ինչ վերաբերում է փաշինյանական իշխանությանը, ապա այս ընթացքում բազմիցս ենք տեսել նույն Փաշինյանի ցուցադրական խոնարհումները պատերազմում զոհված մեր որևէ հայրենակցի շիրիմին: Բայց դա կեղծավորություն է, ձևականություն ու «փիար»: Մինչդեռ, Փաշինյանի ու նրա իշխանության իրական ու բուն վերաբերմունքը, որն անջնջելիորեն խարանված է այլևս իրենց իշխանախմբի բոլոր ներկայացուցիչների ճակատներին, զոհվածների ծնողներին ու հարազատներին «Եռաբլուրում» զանազան սևակարմիր «բերետների» միջոցով հոշոտելքաշքշելն է:
 
Զոհվածի ծնողին քաղաքական պատճառներով հետապնդելը, շինծու մեղադրանքներ ներկայացնելը և այդպես շարունակ: Սա՛ է փաշինյանական իշխանության իրական վերաբերմունքն ու էությունը: Մի՞թե պատահական է, որ ամեն մի անհեթեթության համար լիուբոլ փող ունեցող, սնուփդոգերի չեղած համերգին միլիոններ վճարող, հրավառություններ սարքող, տաշի-տուշի «փառատոններ» անցկացնող իշխանությունը ամբողջ 4 տարվա մեջ այդպես էլ ոչ մի լումա չգտավ՝ 44- օրյա պատերազմի զոհերի հիշատակը մարմնավորող մեկ ամբողջական հուշակոթող նախաձեռնելու համար: Իրենց դա պետք չէ: Իրենք, հակառակը, նպատակ ունեն հնարավորինս արագ մոռացության մատնել իրենց իսկ մեղքով կրած պարտությունն ու կորուստները:
 
Ի դեպ, հենց այնպես չենք նշում՝ «պատերազմի պաշտոնական ավարտ» արտահայտությունը: Պատերազմն, ըստ էության, շարունակվում է: Եվ շարունակվելու է, քանի դեռ իշխանության ղեկին Նիկոլ Փաշինյանն ու իր խմբակն են...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ֆուտբոլի Մ19 տարեկանների թիմը սկսում է նախապատրաստվել ԵԱ-ի որակավորման մինի մրցաշարին ՌԴ արտաքին հետախուզությունը՝ ՀՀ-ում ԱՄՆ-ի պլանների մասին Ժամանակն ապացուցեց, որ Սերժ Սարգսյանի՝ ԵԱՏՄ անդամակցելու եւ ՌԴ-ի հետ դաշնակցային կապերի խորացման որոշումներն արդարացված էին. Շարմազանով Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում. հայտնաբերվել է 31-ամյա տղшմшրդու մարմին և նամակ՝ ուղղված մորը Նիկոլ Փաշինյանը երկիրը միտումնավոր տարել է պարտության. «ՀայաՔվե» Rimi-ն արևային էներգիայի պարկ է ստեղծում 1,6 մլն եվրոյով Իրանցի փորձագետները եղել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում «Քաղաքացու անվստահությունը պետության հանդեպ մեծանում է, նա այլևս չի հարգում նրա խոսքն ու առաջարկները և չի փորձում նրա հետ համագործակցել». «Փաստ» Թշնամական կեղծ քարոզչաթեզերի աղմուկը՝ հայաստանյան լռության ֆոնին. «Փաստ» Ապագայի նկատմամբ անվստահությունը՝ իշխանության նկատմամբ տոտալ դժգոհությունների ֆոնին. «Փաստ» «Մեր տարածաշրջանը չափազանց կարևոր է մեզ համար, բայց այնքան կարևոր չէ Թրամփի համար». «Փաստ» Նպատակ ունեն հնարավորինս արագ մոռացության մատնել իրենց իսկ մեղքով կրած պարտությունն ու կորուստները. «Փաստ» Ազդեցության գոտիների նոր բաժանման արդյունքում Հարավային Կովկասը կանցնի՞ ՌԴ-ի հսկողության տակ. «Փաստ» Ո՞վ կդառնա ՍԱՏՄ նոր ղեկավար. «Փաստ» Տարածաշրջանային առևտրային «դիվեսիֆիկացիան» ու իրական պատկերը. «Փաստ» Ամերիկան կարող է նպաստել Ուկրաինայի խնդրի կարգավորմանը․ Պեսկով Ցանկանում ենք՝ Ադրբեջանի «պատմական նվաճումները» ամրապնդվեն խաղաղության պայմանագրի ստորագրման միջոցով. Էրդողան Ով էլ ընտրվի Նահանգների նախագահ, մենք պետք է կարողանանք ձևավորել այնպիսի քաղաքական էլիտա, որը կարող է հստակ հաշվել Հայաստանի պետական շահն ու պաշտպանել այն․ Մհեր Ավետիսյան ՃՏՊ-ները նվազել են 9,8 տոկոսով «Միսս Ռուսաստան 2015»-ը ձերբակալվել է թանկարժեք զարդերի մաքսանենգության կասկածանքով Չինաստանը հայտարարել է, որ կաշխատի ԱՄՆ-ի կառավարության հետ՝ փոխադարձ հարգանքի հիման վրա Լիբանանից արձակված հրթիռն ընկել է Թել Ավիվի օդանավակայանի մոտ ՖԻՖԱ-ի նախագահը շնորհավորել է Թրամփին Եթե վարչապետն ու այլ պաշտոնյաներ հայկական արտադրանքը ժամանակ առ ժամանակ ծաղրեն չեն էլ կարող դիվերսիֆիկացնել․ Նաիրի Սարգսյան «Բախտի տերը» ֆիլմի նկարահանման հրապարակում Snoop Dogg-ի նմանակն է. Sharm Holding-ը լուսանկարներ է հրապարակել ՊԵԿ-ը բացահայտել է շուրջ 603 մլն դրամի ստվերային շրջանառության դեպք Վանում հայտնաբերվել է ուրարտական ապշեցուցիչ ​​արձան Լիահույս եմ, որ ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև հարաբերություններում նոր հնարավորություններ կընձեռվեն, հատկապես՝ Հարավային Կովկասում տևական և կայուն խաղաղության հաստատման պարագայում. Փաշինյանը՝ Թրամփին Մադրիդի «Ռեալ»-ը կրկնել է ակումբային հազվագյուտ հակառեկորդ. նման բան չէր եղել արդեն 15 տարի Փաշինյանը լավ գիտի՝ իշխանությունը կորցնելուց հետո հետն ինչ է կատարվելու․ Նաիրի Սարգսյան ՌԴ-ում բերման է ենթարկվել ՀՀ քաղաքացի, որն ըստ իրավապահների՝ Ուկրաինայի ԶՈւ կողմից մասնակցել է պատերազմին Քրեական հեղինակություն Նորատուսցի Արայի որդին կմնա կալանքի տակ Երկրաշարժ՝ Թուրքիայում Ադրբեջանի հորինած պահանջների զավեշտալի օրինակները ծայրահեղության են հասել․ «Գեղարդ» հիմնադրամ Դարձիր թվային կամ լռիր հավերժ․ Սերգեյ Առաքելյան «Հայաստանը ես եմ» նախաձեռնությունը ներկայացրել է ՀՀ պետական կառույցներից ստացած 3-րդ առաջարկ-պահանջի պատասխանը Արևային էներգիայի ոլորտում գլոբալ ներդրումները կարող են հասնել 500 մլրդ դոլարի «‎Խաղաղության պայմանագրում» Արցախ չկա․ Մենուա Սողոմոնյան Աշխարհին նոր փոփոխություններ է սպասվում. Թրամփի հաղթանակը խառնեց բոլորի խաղաքարտերը 36 ժամ ջուր չի լինի