Այսօր՝ 21 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

«Պարոնյանի երկար ու ձիգ բեմից հետո այս բեմը շատ փոքր էր թվում». Նարինե Ալեքսանյանը՝ ԱՄՆ-ում խաղալու, երկար լռության ու բարդ շրջանի մասին

ՀՀ վաստակավոր արտիստներ Նարինե Ալեքսանյանն ու Վարուժան Մանուկյանը 2021թ-ին մեկնեցին Միացյալ նահանգներ: Դրսում ապրելու բարդ ճանապարհի, դատարկության ու երկար լռության, հարազատ թատրոնի բեմը կարոտելու մասին դերասանուհին պատմել է Tert.am Life-ին:

«Առանց որևէ բանի մասին մտածելու պարզապես եկանք ԱՄՆ: Հերթական անգամ այցելեցինք և հասկացա, որ կուզեմ աշխատել այս երկրում: Որոշումը շատ արագ կայացրեցինք ու մնացինք Միացյալ նահանգներում:

Եթե ասեմ հեշտ էր՝ կստեմ: Շատ բարդ էր հաղթահարել դատարկությունն ու լռությունը, որ միագամից պարուրեց մեզ: Մի բան է երևակայությունը, այլ բան է իրականությունը»,- մեզ հետ զրույցում անկեղծացավ Նարինեն:

Նա հիշեց, որ Հայաստանում և՛ ինքը, և՛ ամուսինը՝ Վարուժան Մանուկյանը  շատ ակտիվ գործունեություն էինք ծավալում: 

«Բազում ներկայացումներ՝ Պարոնյան թատրոնում, լիքը դահլիճ ու ամենօրյա շփում հանդիսատեսի հետ, և հանկարծ այստեղ լռություն:

Երբեմն մտածում եմ՝ գուցե սխալ որոշում էր, բայց ինձ իմ որոնումները բերեցին Միացյալ Նահանգներ: Մեկ տարի պարզապես լռեցի ու հասկացա, որ ես առանց թատրոն չեմ ապրի»,- նշեց դերասանուհին:

Նա պատմեց, որ այդ 2-3 տարվա ընթացքում կարդացել է ավելի շատ պիեսներ, քան ամբողջ կյանքի ընթացքում: Ծաղկաքաղ արվեց 3-4 ստեղծագործություն:

«Հասկացա, որ չխաղալ չեմ կարող: Առաջին քայլը 2023թ-ին էր, խաղացի Փասադենայի թատերասրահներից մեկում՝ գողտրիկ ու տաք միջավայրում:

Պարոնյանի երկար ու ձիգ բեմից հետո այս բեմը շատ փոքր էր թվում, բայց միջավայրը թելադրում էր: Այս ողջ ընթացքում կողքիս Վարուժանն էր, ով մեկ րոպե անգամ չհեռացավ իմ կողքից և իմ միտքը իրականություն դարձրեց: Իմ երազանը իրականացավ նրա շնորհիվ:

Բեմի ու լուսային ձևավորման աշխատանքները նա իրականացրեց ու միասին հասանք իմ նպատակին: Ախորժակս մեծացավ և ուզեցի խաղալ արդեն թատրոնում»,- խոստովանեց մեր զրուցակիցը:  

Շուտով Նարինե Ալեքսանյանին հաջողվեց Փասադենայում՝ ՀԲԸՄ  թատերասրահում, 600 հոգանոց դահլիճը լցնել ու ինչպես ինքը բնորոշեց՝ կախարդական թելերով կապվել հանդիսատեսի հետ:

Դերասանուհին խաղաց Ժան Կոկտոյի «Շնչառություն» մոնոդրաման, հաշվի չառնելով մինչ այդ լսած կարծիքները, որ, եթե ներկայացումը կոմեդիա չէ, չի հաջողի:

Ներկայացումն արժանացավ հանդիսատեսի բարձր գնահատականին, իսկ դերասանուհին մրցանակ ստացավ Կալիֆորնիայի տեղական խորհրդարանի կողմից:

«Դա ավելի պարտավորեցրեց: Ես թևեր առա թատրոնի կախարդական ուժով, ինձ երջանիկ էի զգում: 3տարի անց հայտնվեցի թատրոնի բեմում...

Ես հավատում եմ, որ դեռ լավագույն պիեսները խաղալու եմ Հայաստանում և ասելիքս դեռ ասելու եմ: Լավագույն դերերը դեռ առջևում են»,- ամփոփեց Նարինե Ալեքսանյանը:

Փաշինյանին չի հաջողվում մանդատազերծել Հովիկ Աղազարյանին «Պարզվում է՝ ամբողջ «բազարի» պատասխանատուն Սանոսյանն էր». Արմեն Հովասափյան Հաագայի դատարանը Նեթանյահուին և Գալանտին ձերբակալման օրդեր է տվել ՆԳ և ՏԿԵ նախարարների նաշանակումն անակնկալ է եղել ՔՊ-ի համար Փաշինյանը բացահայտել է բուհերից իր վախերը Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան Իրանում երկրաշարժ է եղել «Սպայկա»-ն բացարձակ առաջատարն է Մահացել է ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտը Ինչու՞ պետք է քաղաքացիները ֆինանսապես հաշվետու լինեն պետությանը․ Նաիրի Սարգսյանը խոսում է դժվարությունների, վտանգների մասին Ձմռանն արևային մարտկոցները կարող են կորցնել արդյունավետությունը. խնդրի լուծումը գտել են Լեհաստանում Արցախցիների վերադարձի իրավունքի ուղղությամբ Եվրախորհրդարանի արդեն մի քանի բանաձևեր կան․ «Հայաքվե» Վտանգված է Ստեփանակերտի հուշահամալիրը․ «Հայաքվե» Պետք է ոչ թե փրկչի, այլ փոփոխության սպասում ձևավորել․ Ավետիք Չալաբյան Ի՞նչ «հեռահար» նպատակներով է կայացվել այդպիսի որոշում. «Փաստ» «Այս քայլերը միտված են հայ հասարակությանն ավելի աղքատացնելու. եկող տարվա բյուջեն Հայաստանի զարգացման հետ որևէ աղերս բացարձակ չունի». «Փաստ» Կադրային շարժերի ավանտյուրիզմը. «Փաստ» Հայաստանի օրվա իշխանությունը՝ հակահայկական օրակարգի ջահակիր. «Փաստ» Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ» «Երկրում կա մեծ կոռուպցիա, որի գլխին կանգնած է Նիկոլ Փաշինյանը». «Փաստ» Ուշագրավ առաջարկ. անհատները՝ 1 միլիոն, իսկ հասարակական կազմակերպությունները 3 միլիոն ռուսական ռուբլի դրամաշնորհ կարող են ստանալ. «Փաստ» Աջափնյակում մետրոյի նոր կայարանի կառուցման նախագիծը համալիր փորձաքննության փուլում է ԱՄՆ-ն և Իսպանիան ավիահարձակման սպառնալիքի ֆոնին փակել են Կիևում դեսպանատները. գիշերը Կիևի մարզում օդային տագնապը տևել է ավելի քան 11 ժամ Շիրակում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. տուժածներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են Խոշոր հրդեհ՝ Մխչյան գյուղում. տունն ամբողջությամբ այրվել է Շիրակում հայտնաբերվել են ալկոհոլային խմիչքի ընդհատակյա արտադրամասեր (տեսանյութ) Հայաստանում կգործարկվի արտահանման խթանման նոր ծրագիր՝ մաքսատուրքերի փոխհատուցման միջոցով Որոշակի ՄՕԳ և ավելի ապահովող ուսանողներն ընդհանրապես ուսման վարձ չպետք է վճարեն. Փաշինյան Մեսսին և ընկերները մնացին առանց գլխավոր մարզչի. «Ինտեր Մայամի»-ի գլխավոր մարզիչը անսպասելիորեն հրաժարական է տվել. աղբյուր Իրանում մեկնարկել է մայրաքաղաքը Թեհրանից տեղափոխելու ծրագրի մշակումը «Մտեք ռեստորաններ, տեսեք՝ ինչ է կատարվում։ Էդքանն ուտելու՞ ես, որ պատվիրել ես». Դավիթ Հակոբյան Սոնա Ղազարյանը հանդիպել է Լատվիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի հետ Իրանի և ՌԴ-ի էլեկտրական ցանցերի միավորումը կստեղծի տարածաշրջանում էլեկտրաէներգիայի հզոր աղբյուր, որից կօգտվեն մյուս երկրները. Իրանի էներգետիկայի նախարար Քաղաքապետարանի նախկին աշխատակցուհուց մոտ 200.000 դոլար կբռնագանձվի «Մենք այլ ելք չունենք». Իրանը կփոխի մայրաքաղաքը Տեղի ունեցավ ՀՀՄ կուսակցության երիտմիության գրասենյակի բացման պաշտոնական արարողությունը Ադրբեջանը խեղաթյուրում է խարտիան. ՀՀ-ի դեմ ներկայացված հայցի հետքերով Հայաստանում կգործարկվի արտահանման խթանման նոր ծրագիր՝ մաքսատուրքերի փոխհատուցման միջոցով Ադրբեջանի դեսպանը կանչվել է Ֆրանսիայի ԱԳՆ՝ Բաքվի «անընդունելի արտահայտությունների» պատճառով Հայաստանին կվերադարձվի շուրջ 200 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ