Այսօր՝ 23 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

4․401.021 դրամ՝ Հայաստանի մանուկներին․ հաջորդ շահառուն «Armenia Tree Project»-ն է

Մի դրամի ուժի հոկտեմբեր ամսվա «մի դրամների» ողջ գումարը՝ 4401 021 դրամ,  կփոխանցվի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի՝ մարզաբնակ երեխաներին ուղղված կրթական ծրագրերի իրականացմանը։

IDBank և Իդրամ ընկերություններից տեղեկացնում են, որ նոյեմբեր ամսվա «Մի դրամի ուժի» ողջ հասույթը կփոխանցվի Armenia Tree Project բարեգործական հիմնադրամի՝ «Տնամերձ տնկարաններ» ծրագրին։ Ծրագրում ներառված է 113 գյուղաբնակ ընտանիք․ նրանք աջակցություն են ստանում տնամերձ հողամասերումտնկանյութ արտադրելու և տնկարաններ ստեղծելու համար։ «Մի դրամի ուժի» ֆինանսավորմամբ այդ տնկարաններում աճեցված տնկանյութը կգնվի և կօգտագործվի անտառապատման նպատակով։ 

Իդրամի եւ IDBank-ի հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ ընկերությունների համար ապագային միտված ծրագրերի շարքում անտառային տնտեսությունների հիմնախնդրի լուծումը առաջնայիններից է․ «Անտառը մեր երեխաների առողջությունն է, մեր թթվածինը և կարևորելով այս ոլորտի խնդիրների լուծումը՝ «Մի դրամի ուժը» արդեն երրորդ նմանօրինակ ծրագիրն է ֆինանսավորում։ Շատ ուրախ ենք, որ ներկայացված ծրագիրը, բնապահպանական լինելուց բացի, նաև սոցիալական էական բաղադրիչ ունի՝ բարելավում է գյուղաբնակ մեր հայրենակիցների կենսամակարդակը։ Վստահ ենք, որ սա լավագույն ներդրումն է մեր երկրի առողջ ապագայի համար և որպես սոցիալական բարձր պատասխանատվությամբ ընկերությունների ծրագիր, «Մի դրամի ուժը» շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել բնապահպանական նախաձեռնությունները», - հավելեց Տաթևիկ Վարդևանյանը։  

Armenia Tree Project բարեգործական հիմնադրամի տնօրեն Ռուզաննա Առուստամյանը նշում է․ «Տնամերձ տնկարաններ» ծրագիրը լավագույնս է արտահայտում հիմնադրամի առաքելությունը՝ բարելավել մարդկանց կենսամակարդակը ծառերի միջոցով։ Համագործակցելով «Մի դրամի ուժը» ծրագրի հետ՝ ոչ միայն կլուծենք գյուղաբնակ ընտանիքների սոցիալական խնդիրները՝ ստեղծելով նրանց համար եկամտի աղբյուր, այլ նաև կհիմնենք նոր անտառներ նրանցից գնված տնկանյութով»։

 «Մի դրամի ուժի» ծրագրերին աջակցելու համար ընդամենը կատարեք Ձեր բոլոր վճարումները Idram&IDBank հավելվածով, IDBanking.am առցանց հարթակով, Իդրամի և Բանկի տերմինալներով, և Ձեր յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կտրամադրեն կարևորագույն նշանակություն ունեցող ծրագրերի և նախաձեռնությունների իրագործմանը։ Ի դեպ՝ Իդրամով վճարել կարող եք ավելի քան 22500 վաճառակետերում և շուրջ 1000 առցանց խանութներում։

 

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ) Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը Ինչ է կատարվել Շիրակի մարզի Դատախազության շենքի մոտ․ հայհոյանքներ, անպարկեշտ վերաբերմունք (տեսանյութ) Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս զենք օգտագործել ռուսական օբյեկտների դեմ. Պուտին Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին Ինչպես չսնանկանալ Սև ուրբաթին. 5 օգտակար խորհուրդ Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico Ասում են, որ ես սպառել եմ ինձ, որ այստեղ եմ միայն փողի համար․ Ռոնալդուն պատասխանել է քննադատներին (տեսանյութ) Իրանի քաղաքացին ավտոցիստեռնով ընկել է Որոտան գետը Հայաստանում բնակվող յուրաքանչյուր 100 մարդուց 37-ը բնակվում է Երևան քաղաքում, 63-ը՝ մարզերում Ամիօ բանկի ավանդատուները կստանան Աբու Դաբի շքեղ ուղևորության հնարավորություն «Արարատ-Արմենիան» գլխավորեց մրցաշարային աղյուսակը ԶՊՄԿ-ն տարածաշրջանի ուշադրության կենտրոնում է Եթե Նեթանյահուն գա Կանադա, կձերբակալվի․ Թրյուդո Էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է, վիրավnր կա․ Shamshyan Նախատեսվում է անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ․ ի՞նչ է հայտնի Մալթայում կայացել է ftNFT YoCerebrum Awards-ը. հայտնի են հաղթողները Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած Նարեկ Զեյնալյանը մանդատը վայր դնելու դիմումը ներկայացրել է ԱԺ նախագահին Մարդկանց Բաքվի բանտում տանջում եք, որ ընտրություններից առաջ գերիների առողջության գնով 2 ձայն պոկեք․ Մամիջանյան Բաքուն «ադրբեջանական Երևան» միջոցառում է անցկացնելու COP29-ի շրջանակներում. Factor.am Ովքե՞ր և ինչքա՞ն հունվարից կվճարեն տրանսպորտից օգտվելիս (ինֆոգրաֆիկա) Մեր կյանքում լավ բաներ էլ կան, բայց դրանք կապված չեն այս իշխանության հետ․ Ավետիք Չալաբյան Հնդկաստանում արևային վահանակների տեղադրումը ռեկորդային է եղել Արդարության և հայրենասիրության ընկալումը պետք է սերմանել հենց դպրոցից․ Մհեր Ավետիսյան Ինչու պետք չէ սպասել Փրկիչ, այլ մեր վաղվա օրը կերտել ամենօրյա հետևողական աշխատանքով․ Ավետիք Չալաբյան Ի հակադրություն այս վարչախմբի պարտվողական օրակարգի` Հայաստանն ունի հստակ այլընտրանք. «Հայաքվե» Քանի՞ կոպեկի արժեք ունի պահանջատեր, քննադատ ու հարցասեր լինելու մասին նախարարի ազատականութենաթաթախ հորդորը ուսանողներին․ Մենուա Սողոմոնյան Բաքվի համաժողովն անցկացվում է այս վարչախմբի ջանքերով․ Մենուա Սողոմոնյան ԱՄՆ-ն Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ կհատկացնի Հաջորդ տարվա գարնանից ԼՂ-ից տեղահանվածների աջակցությունը կնվազի ու կվերաբերվի կոնկրետ խմբերի 44-օրյայի մասնակիցը ոստիկանությանը հայտնել է, թե ինչ է թողել Արմավիրի աղբանոցում Մեսսիի և Ռոնալդուի ժամանակներն անցել են. Ռոդրի Վախենում ես՝ մի արա, անում ես՝ մի վախեցիր, իսկ եթե արել ես, մի ափսոսա․ Ռոմանոս Պետրոսյան Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Կարմիր կամուրջը վերականգնվում է․ Տիգրան Ավինյան Մանկապարտեզներում բացառվում է անառողջ և անորակ սնունդը