Այսօր՝ 21 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Գերագույն հոգևոր խորհրդի անդամները մտահոգություն են հայտնել Հայաստանի անվտանգային և ներքաղաքական հիմնախնդիրների կապակցությամբ

Նոյեմբերի 5-7-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ատենապետությամբ Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը:

Հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

«Ամենայն Հայոց Կաթողիկոսի ողջույնի և օրհնության խոսքից հետո ժողովը վարելու հրավիրվեց Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը:

Սեպտեմբերի 27-30-ին տեղի ուենցած Մայր Տաճարի վերաօծման, Մյուռոնօրհնության արարողությունների և հարակից միջոցառումների վերաբերյալ ամփոփիչ զեկույցով հադես եկավ Համակարգող հանձնախմբի ատենապետ  Տ․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։ Ներկայացվեց, որ սրբազան արարողություններն անցկացվեցին մեծ հանդիսավորությամբ և ընդգրկեցին եկեղեցական ու ժողովրդական լայն մասնակցություն՝ նոր հույս և հոգևոր մխիթարություն պարգևելով համայն հավատավոր մեր ժողովրդին։ Ամփոփ տեղեկություններ փոխանցվեց արարողություններին մասնակիցների, հրատարակությունների, լուսաբանման, իրականացված տեխնիկական ու կազմակերպչական աշխատանքների վերաբերյալ։

Ժողովականներն իրենց որդիական երախտագիտությունը հայտնեցին Ամենայն Հայոց Հայրապետին Մայր Տաճարի հիմանանորգության համար՝  բարձր գնահատելով Մայր Տաճարի վերաօծման, Մյուռոնօրհնության և հարակից միջոցառումների կազմակերպչական աշխատանքներում ներգավված անձանց ջանքերը, ովքեր իրենց նպաստը բերեցին արարողությունների պատշաճ իրականացմանը:

Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին ներկայացրեց Մայր Աթոռում կատարվող բարեկարգման և շինարարական աշխատանքների ընթացքը: Այս կապակցությամբ ԳՀԽ անդամները գոհունակություն հայտնեցին իրականացվող աշխատանքների առիթով՝ կարևորելով համայն հայության հոգևոր կենտրոնի բարեզարդմանն ու պայծառությանն ուղղված ջանքերը:

Սփյուռքում ազգային ինքնության պահպանման հիմնախնդիրների մասին զեկուցեց Մայր Աթոռի Հայեցակարգային գրասենյակի տնօրեն Տ․ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը՝ անդրադառնալով սփյուռքի համայնքներում ազգային ինքնությանը, հայեցի կրթությանը, հայոց լեզվի ու մշակույթի անաղարտ պահպանմանը սպառնացող մարտահրավերներին, ինչպես և դրանց հաղթահարմանն՝ ի նպաստ Եկեղեցու ու սփյուռքում գործող ազգային կառույցների դերակատարությանը։

Ընդգծելով Հայրենիքում և սփյուռքում երիտասարդության ներգրավմամբ համայնքների ամրապնդման, կրթական նոր ծրագրերի մշակման ու իրագործման, դպրոցների և մշակութային կենտրոնների զարգացման անհրաժեշտությունը, ազգային ինքնության պահմանման ու հոգևոր արժեքների ամրապնդման հրամայականը՝ ԳՀԽ թելադրեց հարցի վերաբերյալ կատարել համակողմանի ուսումնասիրություն:

Հայրենական կյանքում առկա մարտահրավերների և դրանց հաղթահարման ուղղությամբ գործադրվող ջանքերի, արցախահայերի իրավունքների պաշտպանության, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունների և հուշարձանների պաշտպանության առնչությամբ ձեռնարկվող քայլերի մասին զեկույցներով հանդես եկան Արցախի թեմի առաջնորդ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, արտակարգ և լիազոր դեսպան տիար Արտակ Ապիտոնյանը, Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն տիար Արման Թաթոյանը, Արցախի մարդու իրավունքների պաշտպան  տիար Գեղամ Ստեփանյանը, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի (ՀՃՈՒՀ) փոխտնօրեն տիար Րաֆֆի Քորթոշյանը։

ԳՀԽ անդամներն իրենց մտահոգությունն արտահայտեցին Հայաստանի անվտանգային և ներքաղաքական հիմնախնդիրների կապակցությամբ՝ կարևորելով ազգային միասնության և համախմբման անհրաժեշտությունը՝ ի նպաստ հայրենիքի զորացման և ինքնիշխանության պահպանման։

Ժողովականները հաստատեցին, որ մինչ օրս Ադրբեջանում ապօրինի պահվող գերիների վերադարձի, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման, արցախահայերի իրավունքների պաշտպանության, Ադրբեջանի ցեղասպան գործողությունների դատապարտման հիմնախնդիրները պետք է բաց պահել միջազգային օրակարգում՝ զուգահեռ աշխատանքներ տանելով համազգային միաբանության, ազգային ներուժի կենտրոնացման, Հայաստան և սփյուռք գործակցության պատշաճ կազմակերպման ուղղությամբ։ Գերագույն հոգևոր խորհուրդը վերահաստատեց իր հանձնառությունն աջակցելու բոլոր այն նախաձեռնություններին, որոնք ուղղված են հայ ժողովրդի իրավունքների պաշտպանությանը, ազգային ինքնության պահպանմանը և տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։

ՔԴԿ տնօրեն Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը ժողովականներին ներկայացրեց  Կիրակնօրյա դպրոցների կրթական ծրագրի ճանապարհային քարտեզը, որի նպատակն է կիրակնօրյա դպրոցների գործունեության համակարգումն ու մատաղ սերնդի հոգևոր կրթության և դաստիարակության արդյունավետության բարձրացումը։

ԳՀԽ  շնորհակալությամբ ընդունեց զեկույցը՝ թելադրելով մշակել և ներդնել միասնական կրթական ծրագրեր, որոնք կհամապատասխանեն ժամանակակից պահանջներին ու կխթանեն երեխաների հոգևոր-բարոյական նկարագրի և գիտակցության կերտմանն ու ազգային արժեքների պահպանմանը։

ԳՀԽ քննարկեց նաև Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի (ԵՆԺ) գումարման հարցը: Անդրադարձ կատարվեց ժողովի նախապատրաստական աշխատանքներին՝ օրակարգի ձևավորմանը, պատգամավորների ընտրությանը և կազմակերպչական հարցերին։

Ժողովի ընթացքում քննարկման առարկա դարձան նաև թեմերի գործունեությանը,  եկեղեցու կանոնական և վարչական կյանքին առնչվող այլ հարցեր։

Գերագույն հոգևոր խորհրդի ժողովն ավարտվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով և «Պահպանիչ» աղոթքով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ձմռանն արևային մարտկոցները կարող են կորցնել արդյունավետությունը. խնդրի լուծումը գտել են Լեհաստանում Արցախցիների վերադարձի իրավունքի ուղղությամբ Եվրախորհրդարանի արդեն մի քանի բանաձևեր կան․ «Հայաքվե» Վտանգված է Ստեփանակերտի հուշահամալիրը․ «Հայաքվե» Պետք է ոչ թե փրկչի, այլ փոփոխության սպասում ձևավորել․ Ավետիք Չալաբյան Ի՞նչ «հեռահար» նպատակներով է կայացվել այդպիսի որոշում. «Փաստ» «Այս քայլերը միտված են հայ հասարակությանն ավելի աղքատացնելու. եկող տարվա բյուջեն Հայաստանի զարգացման հետ որևէ աղերս բացարձակ չունի». «Փաստ» Կադրային շարժերի ավանտյուրիզմը. «Փաստ» Հայաստանի օրվա իշխանությունը՝ հակահայկական օրակարգի ջահակիր. «Փաստ» Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ» «Երկրում կա մեծ կոռուպցիա, որի գլխին կանգնած է Նիկոլ Փաշինյանը». «Փաստ» Ուշագրավ առաջարկ. անհատները՝ 1 միլիոն, իսկ հասարակական կազմակերպությունները 3 միլիոն ռուսական ռուբլի դրամաշնորհ կարող են ստանալ. «Փաստ» Աջափնյակում մետրոյի նոր կայարանի կառուցման նախագիծը համալիր փորձաքննության փուլում է ԱՄՆ-ն և Իսպանիան ավիահարձակման սպառնալիքի ֆոնին փակել են Կիևում դեսպանատները. գիշերը Կիևի մարզում օդային տագնապը տևել է ավելի քան 11 ժամ Շիրակում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. տուժածներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են Խոշոր հրդեհ՝ Մխչյան գյուղում. տունն ամբողջությամբ այրվել է Շիրակում հայտնաբերվել են ալկոհոլային խմիչքի ընդհատակյա արտադրամասեր (տեսանյութ) Հայաստանում կգործարկվի արտահանման խթանման նոր ծրագիր՝ մաքսատուրքերի փոխհատուցման միջոցով Որոշակի ՄՕԳ և ավելի ապահովող ուսանողներն ընդհանրապես ուսման վարձ չպետք է վճարեն. Փաշինյան Մեսսին և ընկերները մնացին առանց գլխավոր մարզչի. «Ինտեր Մայամի»-ի գլխավոր մարզիչը անսպասելիորեն հրաժարական է տվել. աղբյուր Իրանում մեկնարկել է մայրաքաղաքը Թեհրանից տեղափոխելու ծրագրի մշակումը «Մտեք ռեստորաններ, տեսեք՝ ինչ է կատարվում։ Էդքանն ուտելու՞ ես, որ պատվիրել ես». Դավիթ Հակոբյան Սոնա Ղազարյանը հանդիպել է Լատվիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի հետ Իրանի և ՌԴ-ի էլեկտրական ցանցերի միավորումը կստեղծի տարածաշրջանում էլեկտրաէներգիայի հզոր աղբյուր, որից կօգտվեն մյուս երկրները. Իրանի էներգետիկայի նախարար Քաղաքապետարանի նախկին աշխատակցուհուց մոտ 200.000 դոլար կբռնագանձվի «Մենք այլ ելք չունենք». Իրանը կփոխի մայրաքաղաքը Տեղի ունեցավ ՀՀՄ կուսակցության երիտմիության գրասենյակի բացման պաշտոնական արարողությունը Ադրբեջանը խեղաթյուրում է խարտիան. ՀՀ-ի դեմ ներկայացված հայցի հետքերով Հայաստանում կգործարկվի արտահանման խթանման նոր ծրագիր՝ մաքսատուրքերի փոխհատուցման միջոցով Ադրբեջանի դեսպանը կանչվել է Ֆրանսիայի ԱԳՆ՝ Բաքվի «անընդունելի արտահայտությունների» պատճառով Հայաստանին կվերադարձվի շուրջ 200 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը նվաճել է աշխարհի գավաթի ուղեգիր ՀՀ և ՌԴ կառավարությունները համաձայնագիր կստորագրեն ԵՄ երկրները պատրաստ են աջակցել Կիևին՝ ԱՄՆ օգնության կրճատման դեպքում Արարատի մարզի Նոր Կյանք բնակավայրի ճանապարհահատվածում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց Հայտնի է՝ երբ կվառվեն գլխավոր տոնածառի լույսերը Ինչը չհաջողվեց ընդդիմությանը, արեց Նիկոլը՝ խարխլեց ՆԳՆ-ի հիմքերը․ Սայաթ Շիրինյան Լույս է տեսել Սյունյաց երկիր խմբագրակազմի` «Մարզական Սյունիք, անցյալն ու ներկան» հերթական հատուկ համարը, որի ֆինանսական աջակիցը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է Փաշինյանն արժեզրկում է բանակը և կամավորներին․ Ավետիք Քերոբյան Հայաստանի բնակչությանը միտումնավոր կերպով ավելի են աղքատացրել. Նաիրի Սարգսյան «Առողջ Եվրասիա» առողջապահական ծրագիրը ներկայացվեց MedMeet 2024-ին