«Էս կինը յուրօրինակ Gift է ուղարկում նոյեմբերի 9-ի կապակցությամբ, քանզի մեր հանրության առնվազն 680.000-ի համար, ովքեր Նիկոլ են ընտրել, նոյեմբերի 9-ը տոն է». Նաիրա Զոհրաբյան
Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Երեք անգամ էս նյութը գրեցի ու ջնջեցի՝ երեսպաշտների ու դեմագոգների ռաբիս զեղումների հավեսը չունենալու պատճառով։ Բայց, էս անգամ չեմ ջնջելու։ Եւ այսպես՝ նոյեմբերի 9-ին, հայրենահանձնման ու մեծ կապիտուլյացիայի 4-րդ տարելիցին, ինչպես եւ սպասելի էր, հերոսական պաթոսի պակաս չկար։ Պաթոսը, բնականաբար, բացառապես սոցիալական ցանցերում էր, քանզի շատ վաղուց արդեն մեր պատերազմի ու չպատերազմի մարտադաշտը բացառապես վիրտուալ հարթակն է, որտեղ մեր կոմֆորտի համար առանձնապես մեծ վտանգ չկա՝ բայց տոքսիկ ալերգիայից։
Եւ ուրեմն, այս ծանր պաթոսի ֆոնին, Նիկոլի կինը Տանզանիայի սաֆարիներից ու ջունգլիներից ֆոտո-վիդեո շարք է հրապարակում հենց նոյեմբերի 9-ին՝ Արցախի հանձնման ու հայկական կապիտուլյացիայի ամոթի օրը։ Մարդը, տվյալ դեպքում էս կինը, յուրօրինակ Gift է ուղարկում նոյեմբերի 9-ի կապակցությամբ, քանզի մեր հանրության առնվազն 680 հազարի համար, ովքեր Նիկոլ են ընտրել, նոյեմբերի 9-ը տոն է։ Նոյեմբերի 9-ը տոն է, բնականաբար, նաեւ էս իշխանության համար ու չեմ հիշում, որ թրքոտ ուսապարկն էր ասել, թե՝ մեր անկախությունը պիտի հաշվարկենք նոյեմբերի 9-ից։
Նոյեմբերի 9-ը տոն է զոհվածի էն հոր համար, ով կանգնեց ու հայտարարեց, թե ինքը ներել է իր որդուն սպանողին։ Նոյեմբերի 9-ը տոն է էն զզվելի պառավի համար, ով հայտարարեց՝ «թող Ալիեւ գա մեզ մորթի, մենակ Նիկոլը մնա»։ Նոյեմբերի 9-ը տոն է զոհվածի էն մոր համար, ով Նիկոլի կնոջ սեւ-սպիտակ փարթիին էր մասնակցում ու չորս ոտքով պարում։ Նոյեմբերի 9-ը տոն է Ծերեթելու էն տիգրովկայի համար, ով Նիկոլին հպարտորեն ավետեց՝ «հացը հազար դրամ էլ դառնա, մենք Նիկոլ ենք»։ Նոյեմբերի 9-ը տոն է Գյումրիում ինձ հանդիպած էն տղամարդու համար, ով 19 տարեկան որդուն թաղել էր 44-օրյային, բայց Նիկոլից շատ գոհ էր, որովհետեւ իր որդու արյան փողը Նիկոլը իր քարտին մի րոպե չի ուշացրել։
Նոյեմբերի 9-ը տոն է սորոսածին էն ոհմակի համար, որ լափագրանտի համար ողջունեցին հայրենիքի վաճառքի բոլոր արարները։ Ի դեպ, Թրամփի ընտրվելուց հետո դրանց լափը կարծես թե կտրվելու է, բայց ոչինչ,Պուտինը կա։ Շատ արագ տրանս-վիրահատություն կանեն ու կեգերն՝ «боже царя храни»։
Նոյեմբերի 9-ը տոն է «քաղաքականությամբ զբաղվող» բոլոր էն թափոնների համար, ովքեր էս իշխանության համար string են աշխատում։
Ու էս «տոնական» ֆոնին Նիկոլի կինը Տանզանիայի ջունգլիներից շնորհավորել է իրենց հպատակների ազգային տոնը։
Ի դեպ, հեչ չզարմանաք, որ մի օր էլ, «Տոների եւ հիշատակի մասին» ՀՀ օրենքում, մի թրքահոտ ուսապարկ փոփոխություն առաջարկի ու նոյեմբերի 9-ը հայտարարվի Նիկոլահայաստանի հռչակման օր։