Այսօր՝ 15 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Խնայում ենք միասին․ IDBank և Իդրամ

Այն պահից, երբ մարդկության կյանքում հայտնվեց գումարը, հայտնվեց նաև «ինչպե՞ս խնայել» հարցը․ IDBank-ն իր տարբեր նախաձեռնություններով շատ հաճախ է իր հաճախորդների շրջանում խթանում խնայելու մշակույթի զարգացումը։

Դրանցից է նաև հոկտեմբերի 31-ին մեկնարկած «Ավանդային արշավը», որի շրջանակում մինչև դեկտեմբերի 31-ը ներդնելով դրամային ավանդ IDBank-ի մասնաճյուղերում կամ Idram&IDBank հավելվածով՝ հաճախորդները կստանան մինչև 10․1% տարեկան տոկոսադրույք, պարզապես անհրաժեշտ է ընտրել «Առանց ավելացման իրավունքի» ավանդի տեսակը համապատասխան ժամկետով։ Ակցիայի պայմանները՝ այստեղ։

Բացի այդ, թե՛ Idram&IDBank հավելվածով, թե՛ մասնաճյուղերում մինչև դեկտեմբերի 31-ը ներդնելով 400.000 դրամ և ավելի գումարի չափով ժամկետային ավանդ՝ հնարավորություն ունեք մասնակցելու 5 հատ iPhone 16 Pro հեռախոսների խաղարկությանը։ Խաղարկության պայմաններին էլ կարելի է ծանոթանալ այստեղ։

Դե, իսկ մենք այս հոդվածում կպատմենք ավանդից բացի խնայելու մի քանի պարզ, բայց արդյունավետ քայլերի մասին։

1․ Սահմանեք նպատակներ

Համաձայնեք, որ ավելի հեշտ է խնայել, երբ հստակ գիտես՝ ինչին են ուղղվելու խնայողություններդ․ նոր սմարթֆոն, ճամփորդություն երազանքների երկիր, սիրելի օծանելիք և անգամ բնակարան։

Նպատակները կարող են լինել կարճաժամկետ (մի քանի ամսից մինչև 2 տարի) և երկարաժամկետ (4 տարի և ավելի)։ Գրեք ձեր ցանկությունները, դասակարգեք դրանք և հաշվեք՝ մոտավորապես որքան գումար է անհրաժեշտ դրանցից յուրաքանչյուրին հասնելու համար և որքան ժամանակում կկարողանաք խնայել անհրաժեշտ գումարը։

2․ Հետեւեք ծախսերին

«Անպայման գրեք ամսական ծախսերը» խորհուրդը հաճախ ենք լսում, բայց իրականացնելը, գիտենք, որ բարդ է։ Առաջին քայլով կարելի է գրել ամսական ֆիքսված ծախսերը՝ կոմունալներ, մանկապարտեզ, դպրոց, վառելիքի գումար և ընդմիջման մոտավոր արժեք։ Այսպես կձևավորվի հաշվելու սովորությունը։ Իսկ ընթացիկ ծախսերն ամեն օր գրելու փոխարեն կարող եք օրվա վերջում տեսնել Idram&IDBank հավելվածում և վերլուծել՝ որոնք են եղել ավելորդ ծախսերը։

3․ Բացեք խնայողական հաշիվ

Իհարկե, միայն հաշիվ բացելը բավարար չէ, պետք է նաև գումար փոխանցել այդ հաշվին։ Իսկ ի՞նչ առավելություններ ունի հենց խնայողական հաշիվը․ օրինակ, IDBank-ում խնայողական հաշվի վրա գումարը պահելով՝ հնարավորություն եք ստանում ունենալ տարեկան հավելյալ եկամուտ՝ ցանկացած պահի գումար ավելացնելու կամ նվազեցնելու հնարավորությամբ։ Դե, իսկ ամսական 50․000 դրամ և ավելի QR վճարումներ կատարելով բանկի յուրաքանչյուր վճարային քարտով, հաշվով կամ Rocket Line 0%-ով՝ խնայողական հաշվի տոկոսադրույքը տվյալ ամսվա համար կկազմի տարեկան 5%։

4․ Ունեցեք ավանդ

Եթե ձեր նպատակները երկարաժամկետ են և հստակ գիտեք՝ խնայած գումարը առաջիկա մի քանի տարվա ընթացքում չեք օգտագործելու, հիանալի տարբերակ է նաև ավանդ ունենալը։ Սովորաբար այն տարեկան եկամուտի ավելի բարձր տոկոսադրույքի հնարավորություն է տալիս, քան խնայողական հաշիվը։ IDBank-ը, օրինակ, ունի ավանդի երեք տեսակ՝ ավելացման իրավունքով, առանց ավելացման իրավունքի և անժամկետ:

5․ 50/30/20 սկզբունքը

Սա աշխարհում տարածված ու շատ հայտնի, նաև՝ կիրառելի սկզբունք է։ Նշանակում է, որ ձեր ամսական եկամուտը պետք է բաշխել այսպես՝ 50%-ը կարիքներին, 30%-ը ցանկություններին, իսկ 20%-ը խնայողությանը։ Իհարկե, այս սկզբունքը ճկուն է և կարելի է հարմարեցնել անհատական եկամուտներին ու ծախսերին՝ մեծացնելով կա՛մ կարիքներին հատկացվող գումարի չափը, կա՛մ խնայողություններին կա՛մ էլ՝ ցանկություններին։ Սակայն կարևոր է ամսական եկամուտների որոշ մասն անպայման ուղարկել խնայողական հաշվին կամ ավանդին։

Եվ վերջում․․․

Բոլորս սիրում ենք առցանց խանութներից գնումներ կատարել, բաժանորդագրվել տարբեր հարթակների ու դիտել ֆիլմեր, երաժշտություն լսել, ինչպես նաև հաճախ դրսում սուրճ խմել․ մենք չենք առաջարկում ամբողջությամբ հրաժարվել այս փոքրիկ հաճույքներից, բայց կարևոր է միշտ ունենալ առաջնահերթություններ․ արդյո՞ք ուզում եք, ի վերջո, գնալ երկար երազած ճամփորդությանը՝ պարբերաբար ոչ շատ անհրաժեշտ գնում կատարելու կամ միշտ դրսում սրճելու ու սնվելու փոխարեն։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Եթե ​​համապատասխան շահագրգռվածություն լինի, պատրաստ ենք օգնել ու աջակցել Հայաստան-Ադրբեջան կարգավորմանը. Կոբախիձե Բանից պարզվում է, պատգամավորին էլ են ուղարկում թմրանյութի անալիզ հանձնելու Փաշինյանի նոր ռևերանսը Ռուսաստանին Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու «Հեղափոխությունն» ավարտվե՞ց. Փաշինյանի սիմվոլիզմը ցնցել է նույնիսկ կողմնակիցներին Մելիքբեկյանին կզոհե՞ն. նրա աթոռի հավակնորդներ կան Իսկ ի՞նչ ենք հակադրում այս ողբերգական ֆարսին. Վահե Հովհաննիսյան Ազգերի լիգա․ Դանիա-Իսպանիա. օրվա մյուս հանդիպումները Թրամփը Ռոբերտ Քեննեդի կրտսերին կնշանակի Առողջապահության և մարդկային ծառայությունների նախարար ՀՀ ֆինանսների նախարարության ընտրած ճանապարհը կտապալի կառավարության ծրագիրը. Քերոբյան Կուբանի և Ազովի ծովի վրա գիշերը ոչնչացվել է 46 ուկրաինական անօդաչու թռչող սարք Դեսպան Մակունցը սենատոր Ուիքերին ներկայացրել է ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի ներկա իրավիճակը Հրդեհ՝ Երևանի Սարյան փողոցի տներից մեկում Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար ԶՊՄԿ փոխտնօրեն. Այժմ պղնձի պահանջարկը 30 մլն տոննա է եւ այն կաճի 2 անգամ Ողբամ երկիրս, որ ամբողջ ուժով հայրենավաճառի միրուք ա քննարկում․ Աննա Կոստանյան Կենտրոնում և Արաբկիրում գույքահարկը կկազմի 700 հազար դրամ․ Հրայր Կամենդատյան Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Պուտինն անձամբ է վերահսկում Ուկրաինայի հետ կապված հարցերը, չենք նախատեսում Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց նշանակել. Պեսկով Շրջափակման մեջ ավելի լավ ենք եղել, քան ստեղ. արցախցի (տեսանյութ) Առաջին անգամ Հայաստանի բասկետբոլի հավաքական է հրավիրվել իտալական «Տորտոնա» ակումբի խաղացող Քրիստիան Վիտալը Հուսով եմ, որ Թրամփն «Ամերիկան հզորացնելու» իր ծրագիրը չի իրագործի` վնասելով ամբողջ աշխարհը․ Լուկաշենկո Պատրաստ չենք բանակցել ճնշման և ահաբեկման ներքո. Իրանի ԱԳ նախարարը՝ Արևմուտքին Անցած տարի՝ 2022թ.-ի համեմատ շմոլ գազից թունավորման դեպքերը նվազել են Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) «Մի քանի անգամ պատահաբար հանդիպել ենք, նորմալ բարևել, շփվել ենք». Իրինա Այվազյանը՝ բաժանումների ու անձնական կյանքի մասին ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Վոզնեսենկա բնակավայրը. ՊՆ Փաշինյանն ու Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահը կարևորել են Հյուսիս-հարավ ավտոճանապարհի, Երևանի էներգաարդյունավետության բարձրացման ծրագրերի կյանքի կոչումը Խնայում ենք միասին․ IDBank և Իդրամ Արարատբանկը և Սինգապուրի GFTN-ը ստորագրել են թվային վերափոխման փոխըմբռնման հուշագիր Andron-ը՝ Tomorrow Mobility World Congress 2024-ի մասնակից ԱԺ-ում այսօր շարունակվել է օտար տեղերից ներարկված «իրական և պատմական» հայրենիք կեղծ թեզի շուրջ ՔՊ-ական բարբաջանքները. Արտակ Զաքարյան Global Soccer Awards. Ռոնալդուն հավակնում է Մերձավոր Արևելքի լավագույն խաղացողի կոչմանը Սերգեյ Ուսնունց. Բանկերը պետք է ճանաչեն հաճախորդներին և առաջարկեն լավագույն ֆինանսական փորձառություն Մինչև 21։00-ն ջուր չի լինի Ալիևի հայտարարությունները կարող են խանգարել COP29-ի նպատակները և Ադրբեջանի նախագահության վստահելիությունը. Բորել Ադրբեջանը և Թուրքիան համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն Պարագլուխը հետևողական և համակարգված կերպով պետություն չունենալու ինֆորմացիոն ֆոն է ստեղծում. Դավիթ Սարգսյան Իրանցի փորձագետները բարձր գնահատեցին ԶՊՄԿ-ի անվտանգային չափանիշները՝ հերքելով Ադրբեջանի կեղծ թեզերը Աճ, որը բոլորովին էլ դրական չէ