Այսօր՝ 15 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Իսկ ի՞նչ ենք հակադրում այս ողբերգական ֆարսին. Վահե Հովհաննիսյան

Վահե Հովհաննիսյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ 

Եթե ուզում ենք հասկանալ, թե ինչ կատարվեց երեկ ԱԺ-ում, ապա պետք է մեզ  նայել կողքից։ Այլ երկրների համար՝ հարևան, բարեկամ, թշնամի, սա անելիքը չիմացող պետության էպիզոդ էր։ Պետություն, որ չի կարողանում գտնել պատերազմից հետո իր վերականգնման բովանդակությունը, չունի վերականգնման կոնցեպտ։ Պետություն, որը նույնիսկ չի պատկերացնում, թե իր գլխին ինչ է գալու առաջիկայում։
Սա ՄԵԿ հոգու ողբերգությունը չէ, սա մեր բոլորի ողբերգությունն է։ Նաև այն իմաստով, որ թույլ ենք տվել իշխանության 6-րդ տարում նման տեքստեր լսել։

ՄԵԿ հոգու հետ ամեն ինչ պարզ է, պարզ է նաև նրա խմբի հետ, և եթե երեկ ՄԵԿ հոգին ասեր՝ «Հայաստանը Թուրքիայի մաս է, և վերջ», նրանք կրկնելու էին։

Բայց մյուս հարցն ավելի մտահոգիչ է. ո՞վ ենք մենք, ո՞րն է մյուս Հայաստանը։ Ողբերգությանը դատարկությամբ հնարավոր չէ հաղթել։ Հա լավ, ծիծաղեցինք, սրամտեցինք, կատաղեցինք, պատասխանեցինք... հետո՞ ինչ։ Այս ընթացքը կարող է վերջանալ ուղղակի նոր ողբերգությամբ։
Հայաստանն ունի շատ կոնկրետ ու շատ սուր հարցեր, որոնք շատ կոնկրետ ու գուցե կտրուկ լուծումներ են պահանջում։ Սրամտելով ու հայհոյելով ոչ մի հարց չի լուծվելու, մենք այդպես ամբողջ հանրային դաշտը դնում ենք նույն տիկտոկյան բովանդակության մեջ, որով այսօր կառավարվում է Հայաստանը։ Դրա դեմ պետք է դրվեն մեր առջև ծառացած ծանրագույն հարցերի լուծման առաջարկները՝ ծանրակշիռ, հաշվարկված, խելամիտ։ Մի տիկտոկյան ֆարսին մյուսը հակադրելով ո՞ւր ենք հասնելու։

Լուրջ քաղաքական-հանրային միավորների ստեղծումն ամենակարևոր ու հրատապ գործն է։ Նոր, հասուն միավորներ, որոնք այսօրվա Հայաստանին և հայ ժողովրդին՝ իր այսօրվա խնդիրներով, առաջարկելու բան կունենան, առաջնորդելու հասունություն կունենան։ Ներքին հաշտություն և հավաքական սոլիդություն կբերեն։

Մնացածը դիտորդական ֆունկցիա է և գուցե անգամ մասնակցություն՝ գալիք աղետին։
 
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

Հայհիդրոմետից ձյան մասին են հայտնում Այո, այդ պրոբլեմը հենց դու ես, քանի որ պետական ապարատ աշխատացնել չես կարողանում․ Աննա Կոստանյան Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Silicon Mountains տեխնոլոգիական գագաթնաժողովին Մեր քաղաքացիներն արդեն տասնյակ տարիներ է ամեն օր բախվում են անփույթ ու ոչ պրոֆեսիոնալ պաշտոնյաների և նրանց կամայականությունների հետ․ Մհեր Ավետիսյան Նոր ցիկլոն է ներթափանցում Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին ԱՄՆ-ում կառուցել են կանաչ էներգիայի աղբյուր աղբանոցում Եթե ​​համապատասխան շահագրգռվածություն լինի, պատրաստ ենք օգնել ու աջակցել Հայաստան-Ադրբեջան կարգավորմանը. Կոբախիձե Բանից պարզվում է, պատգամավորին էլ են ուղարկում թմրանյութի անալիզ հանձնելու Փաշինյանի նոր ռևերանսը Ռուսաստանին Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու «Հեղափոխությունն» ավարտվե՞ց. Փաշինյանի սիմվոլիզմը ցնցել է նույնիսկ կողմնակիցներին Մելիքբեկյանին կզոհե՞ն. նրա աթոռի հավակնորդներ կան Իսկ ի՞նչ ենք հակադրում այս ողբերգական ֆարսին. Վահե Հովհաննիսյան Ազգերի լիգա․ Դանիա-Իսպանիա. օրվա մյուս հանդիպումները Թրամփը Ռոբերտ Քեննեդի կրտսերին կնշանակի Առողջապահության և մարդկային ծառայությունների նախարար ՀՀ ֆինանսների նախարարության ընտրած ճանապարհը կտապալի կառավարության ծրագիրը. Քերոբյան Կուբանի և Ազովի ծովի վրա գիշերը ոչնչացվել է 46 ուկրաինական անօդաչու թռչող սարք Դեսպան Մակունցը սենատոր Ուիքերին ներկայացրել է ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի ներկա իրավիճակը Հրդեհ՝ Երևանի Սարյան փողոցի տներից մեկում Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար ԶՊՄԿ փոխտնօրեն. Այժմ պղնձի պահանջարկը 30 մլն տոննա է եւ այն կաճի 2 անգամ Ողբամ երկիրս, որ ամբողջ ուժով հայրենավաճառի միրուք ա քննարկում․ Աննա Կոստանյան Կենտրոնում և Արաբկիրում գույքահարկը կկազմի 700 հազար դրամ․ Հրայր Կամենդատյան Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Պուտինն անձամբ է վերահսկում Ուկրաինայի հետ կապված հարցերը, չենք նախատեսում Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց նշանակել. Պեսկով Շրջափակման մեջ ավելի լավ ենք եղել, քան ստեղ. արցախցի (տեսանյութ) Առաջին անգամ Հայաստանի բասկետբոլի հավաքական է հրավիրվել իտալական «Տորտոնա» ակումբի խաղացող Քրիստիան Վիտալը Հուսով եմ, որ Թրամփն «Ամերիկան հզորացնելու» իր ծրագիրը չի իրագործի` վնասելով ամբողջ աշխարհը․ Լուկաշենկո Պատրաստ չենք բանակցել ճնշման և ահաբեկման ներքո. Իրանի ԱԳ նախարարը՝ Արևմուտքին Անցած տարի՝ 2022թ.-ի համեմատ շմոլ գազից թունավորման դեպքերը նվազել են Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) «Մի քանի անգամ պատահաբար հանդիպել ենք, նորմալ բարևել, շփվել ենք». Իրինա Այվազյանը՝ բաժանումների ու անձնական կյանքի մասին ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Վոզնեսենկա բնակավայրը. ՊՆ Փաշինյանն ու Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահը կարևորել են Հյուսիս-հարավ ավտոճանապարհի, Երևանի էներգաարդյունավետության բարձրացման ծրագրերի կյանքի կոչումը Խնայում ենք միասին․ IDBank և Իդրամ Արարատբանկը և Սինգապուրի GFTN-ը ստորագրել են թվային վերափոխման փոխըմբռնման հուշագիր Andron-ը՝ Tomorrow Mobility World Congress 2024-ի մասնակից ԱԺ-ում այսօր շարունակվել է օտար տեղերից ներարկված «իրական և պատմական» հայրենիք կեղծ թեզի շուրջ ՔՊ-ական բարբաջանքները. Արտակ Զաքարյան Global Soccer Awards. Ռոնալդուն հավակնում է Մերձավոր Արևելքի լավագույն խաղացողի կոչմանը Սերգեյ Ուսնունց. Բանկերը պետք է ճանաչեն հաճախորդներին և առաջարկեն լավագույն ֆինանսական փորձառություն