Այսօր՝ 16 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

ԱԺ-ում խոսվեց, թե Կիրանցի հատվածից անասուններ են անցնում, պարո՛ն մարզպետ, ի՞նչ ինֆորմացիա ունեք այս մասին. Փաշինյան (տեսանյութ)

Երեկ կամ նախորդ օրը Ազգային ժողովում խոսք գնաց, ինչն ինձ համար շատ զարմանալի էր, որ Կիրանցի հատվածից անասունները սահմանն անցնում են: Այս մասին կառավարության նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ճիշտն ասած, ես լավ չհասկացա, թե դա ինչպես կարող է տեղի ունենալ, կամ դա կարող է տեղի ունենալ միայն սահմանի այն հատվածում, որը դեռ այդ սահմանային ենթակառուցվածքով կահավորված չէ: Պարո՛ն մարզպետ, սրա հետ կապված ի՞նչ ինֆորմացիա կարող եք ասել, այսինքն՝ այդտեղ ինչ-որ խնդիր կա՞, խնդիր է ծագե՞լ կամ ծագո՞ւմ է այնտեղ»,- ասաց նա։

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը նշեց, որ սահմանազատումից հետո մինչև սահմանի վերջնական կահավորումը, այսինքն՝ փշալարի անցկացումը, մի քանի նմանատիպ դեպք ենք ունեցել, և բոլոր դեպքերում խոշոր եղջերավոր կենդանիները վերադարձվել են:

«Սա ժողովրդի կողմից ուշադրության կենտրոնում չի, որովհետև բոլոր դեպքերը դրական լուծում են ստացել»,- ասաց նա։

Փաշինյանը միջամտեց՝ ասելով, այսինքն՝ դեպքը տեղի է ունեցել, դրական լուծո՞ւմ է ստացել, դա լավ պատասխան չէ։

«Այսինքն՝ ո՞նց կարող է կենդանին փշալարի վրայով անցնել»,- հետարքրքվեց վարչապետը:

Մարզպետը նշեց, որ դեպքերը մինչև փշալար անցկացնելն են գրանցվել:

Փաշինյանն էլ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանից հետաքրքրվեց՝ կահավորման աշխատանքներն ի՞նչ փուլում են, արդյոք դեռ ընթացքի մեջ են:

«Պարո՛ն վարչապետ, կահավորման աշխատանքներն ընթացքի մեջ են, վերջնական չենք ավարտել, իսկ այդ անասունների անցումը տեղի է ունեցել մինչև փշալարերի տեղադրելու պահը։ Դրանից հետո որևէ դեպք չենք ունեցել»,- ասաց Աբազյանը:

Մշակվել է ձգվող արևային մարտկոց Գիտությունը, կրթությունն ու մշակույթը՝ ավելորդ բե՞ռ. «Փաստ» Ինչո՞ւ իշխանությունները չեն ցանկանում օգնել աղքատ և ծայրահեղ աղքատ գյուղացուն. «Փաստ» Ինչո՞ւ իշխանություններին չեն հետաքրքրում հայ գերիների ճակատագրերը. «Փաստ» «Հայաստանում հաստատվում է առանց որևէ գաղափարախոսության մեկ ընտանիքի բռնապետություն». «Փաստ» Իսկ ընդհանրապես՝ Հայաստանն՝ ո՜ւր, դուք՝ ո՜ւր.... «Փաստ» Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ» Ադրբեջանցիները Ռուսաստանում իսկական գլխացավանք են դարձել. «Փաստ» Իսկ Հայաստանում դա հնարավոր է.... «Փաստ» Վաղը երեկոյան անձրև է սպասվում Մայք Թայսոնն այս գիշեր ռինգ կբարձրանա՝ մրցելու 27‑ամյա Ջեյք Փոլի հետ «Աղա Խան» զմրուխտն աճուրդում վաճառվել է շուրջ 9 մլն դոլարով՝ դառնալով աշխարհում ամենաթանկ կանաչ քարը (լուսանկարներ) Իսրայելը տարհանման կոչ է արել, ապա խոշոր հարված հասցրել Բեյրութի արվարձաններին. կան զոհեր Մբապեն իր կարիերայի ամենաերջանիկ շրջանը չի ապրում. Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչը խոսել է Մբապեի խնդիրների մասին ԱԺ-ում խոսվեց, թե Կիրանցի հատվածից անասուններ են անցնում, պարո՛ն մարզպետ, ի՞նչ ինֆորմացիա ունեք այս մասին. Փաշինյան (տեսանյութ) «Բագրատաշեն» մաքսակետում կանխվել են մոտ 4.5 կգ ոսկյա և արծաթյա զարդերի ներկրման փորձեր (տեսանյութ) «Միակ բանը, որ մտածում էի՝ ոտքի կանգնեմ, որովհետև ընտանիք ունեմ». Արսեն Սաֆարյանը՝ 44-օրյայից հետո չքայլելու և հոգեբանական բարդ փուլի մասին ԱՄՆ պետական ​​պարտքը գերազանցել է 36 տրիլիոն դոլարը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը կվերազինվի հակահրդեհային, օդափոխության և էլեկտրական ժամանակակից համակարգերով ԱրարատԲանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկը ներդրողների հետ հարաբերություններում Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ․ ինչ են քննարկել Ծեծկռտուք` ՊՆ զորամասի հրամանատարի տեղակալի ու գումարտակի հրամանատարի միջև․ հարվածներ՝ փոխգնդապետին (տեսանյութ) Հյուսիս-հարավ ծրագրի կարիքների համար անհրաժեշտ հողամասերը կճանաչվեն հանրության գերակա շահ ԱԺ-ում ՔՊ-ն հիմա էլ անցել է հայ-արմերիկյան պաշտոնական հարաբերությունների պատմության աղավաղմանը. Զաքարյան «Բագրատաշեն» մաքսակետում կանխվել են մոտ 4.5 կգ ոսկյա և արծաթյա զարդերի ներկրման փորձեր Սերոբ Գասպարյանի կալանքի ժամկետը երարաձգվել է 5-ից ավելի կրակոցներ՝ Մովսես Խորենացու փողոցում․ անչափահասի են տարել բաժին Հաստատվել է Լատվիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը Պուտինն ու Ալիևը հաստատել են Մոսկվա-Բաքու ռազմավարական գործընկերության զարգացման հարցում փոխադարձ հետաքրքրությունը Ինչպե՞ս օգտվել Սուպերայից. Համառոտ ուղեցույց ՊՆ-ն ՝ Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի մասին Տերովին տերն ա տարել, անտերին՝ գելը. հողին հանձնեցին 19-ամյա Նարեկին, ու չկար ո՛չ իշխանությունը, ո՛չ ընդդիմությունը Փոխվարչապետը ՌԴ գյուղնախարարի հետ քննարկել է առևտրաշրջանառության ընդլայնման հնարավորությունների հարցը «Մանկական Եվրատեսիլ 2024»-ի քվեարկության կարգը Տրանսպորտային կապի ենթակառուցվածքը շուտով կհասցվի Հայաստանի հետ սահման. Բայրամով Իսրայելը տարհանման կոչ է արել, ապա խոշոր հարված հասցրել Բեյրութի արվարձաններին. կան զոհեր Մեկնարկել է հնդկական ֆիլմերի փառատոնը. մուտքն ազատ է Խաղաղությունը կոփվում է միայն բանակով․ Արմեն Մանվելյան Ես այն մարդկանցից եմ, ով չի վախենում սեփական ունեցվածքը և անձը վտանգելուց և շարունակում է սեփական ժողովրդին ճշմարտությունն ասել․ Մհեր Ավետիսյան «Մենք հեռախոսի մեջ չէինք, սրտիկներ չէինք ուղարկում իրար, ամեն ինչ իրական էր». Արսեն Սաֆարյան