Այսօր՝ 20 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

ԵՄ-ն զարմացած է Հայաստանի իշխանությունների պահվածքից

Եվրամիությունն ահազանգ է հնչեցնում, որ պաշտոնական Երևանը դեռ չի հստակեցրել հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդական առաքելության երկարաձգման հարցը։ Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսն օրերս նշել է, թե հայտնի չէ՝ առաքելության ժամկետի ավարտից հետո ավելի քան 200 քաղաքացիական դիտորդները կշարունակե՞ն մնալ այստեղ, թե՞ ոչ։ «Առաքելության երկարացման մասին որոշումը դեռ վերջնականացված չէ, բայց մենք աշխատում ենք այդ հարցի շուրջ։ Այն Հայաստանի իշխանությունների հետ քննարկման փուլում է», - ասել է Հայաստանում ԵՄ դեսպանը:

Տևական ժամանակ Ադրբեջանն ու Ռուսաստանը դժգոհություն են հայտնում ԵՄ դիտորդների աշխատանքից, Երևանից էլ արձագանքում էին, թե դիտորդների շնորհիվ նվազել են ադրբեջանական սադրանքները, նաև ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժման նոր դեպքեր չեն գրանցվել։ Այդ բոլոր հայտարարություններից հետո տրամաբանական կլիներ, որ պաշտոնական Երևանը դիմեր դիտորդական առաքելության երկարաձգման համար, բայց...

Վերջին շրջանում ակնհայտ է, որ ՀՀ իշխանությունները վերցրել են դեպի Ռուսաստան շրջադարձ կատարելու քաղաքականություն, փորձում են նորից բարելավել հարաբերությունները Մոսկվայի հետ։ Ստրասբուրգում մտավախություն ունեն, որ Փաշինյանի իշխանությունը կարող է կրկին քաշել Արևմուտքին, նորից թռչել Ռուսաստանի գիրկը։

Դիտորդների տեղակայմանը դեմ է նաև Ադրբեջանը։ Չի բացառվում, որ Բաքվից էլ պահանջ է հնչել չերկարացնել դիտորդական առաքելության մանդատը, և խամաճիկ վարչախումբը որոշել է կատարել այդ պահանջը։ Ի վերջո, օրեր առաջ ադրբեջանցի բլոգերները գաղտնազերծել էին խաղաղության պահմանագրի չհրապարակված կետերը, որոնցից մեկն էլ վերաբերում էր ԵՄ դիտորդական առաքելությունը հետ կանչելուն։

Իհարկե, ԵՄ նկատմամբ նման պահվածքը կարող է այժմ էլ խնդիրներ հարուցել Արևմուտքում, և Հայաստանը, իր ապաշնորհ կառավարիչների ձեռամբ ընդհանրապես կզրկվի բոլոր տեսակի դաշնակիցներից։ Միգուցե, հենց սա է Փաշինյանի ցանկությունը։ 

Սաթինե Դավթյան

«Առողջ Եվրասիա» առողջապահական ծրագիրը ներկայացվեց MedMeet 2024-ին Ինձ համար ամենաարժեքավորը հայրենիքումս ստացած պարգևներն են ու իմ ժողովրդի սերը. Ռոզա Ծառուկյան Վթարի հետևանքների վերացման նպատակով այսօր ժամը 13:30-14:30 կդադարեցվի Ավան, Առինջ և Բագրեվանդ թաղամասերի էլեկտրամատակարարումը Աշխարհի երկրորդ ամենամեծ արևային էլեկտրակայանը միացված է ցանցին Վարչախմբի ապազգային քաղաքականության դեմ հետևողական պայքար է անհրաժեշտ․ «Հայաքվե» ԵՄ-ն զարմացած է Հայաստանի իշխանությունների պահվածքից Միրզոյանի մանր «ժուլիկությունը» Պաշտոնանկությունների հաջորդ փուլը կլինի երկու օրից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է Նեյմարը շքեղ բնակարան է գնել․ այն ամենաթանկարժեքներից է Դուբայում Էլեկտրամատակարարման ընդհատում՝ բեռնատարի կողմից ստեղծված վթարի պատճառով Սիմոնյանը Վիետնամի Ազգային ժողովի նախագահի հետ քննարկել է երկկողմ գործակցությանը վերաբերող հարցեր ՌԴ ՊՆ-ն հաստատել է. Ուկրաինան ամերիկյան ATACMS բալիստիկ հրթիռներով հարվածել է ՌԴ տարածքին «Ռուսաստան-Հայաստան» հասարակական երկրորդ ֆորումին ընդառաջ հանդիպեցի հայ և ռուս երիտասարդների հետ․ Մհեր Ավետիսյանը Որ դեպքերում է ՌԴ-ն իրավասու միջուկային զենք կիրառել. Պուտինը ստորագրել է երկրի նոր միջուկային դոկտրինը Երևանի բնակիչները, որոնց 100-ամյակը կլրանա, քաղաքապետարանից 1 միլիոն դրամ կստանան ««Վիշապ»-ի նոր հավաքածուն մեր կայքում է»․ Սիրուշոն ներկայացնում է «Պրեգոմեշ»-ի նոր հավաքածուն (տեսանյութ) Ադրբեջանը յուրացնnւմ է Նոյի դամբարանը. «Գեղարդ» հիմնադրամ Փաշինյանն իր շրջապատին զոհում է՝ իշխանությունը պահելու համար. Ավետիք Չալաբյան Բացահայտվել է 10կգ թմրամիջոցի մաքսանենգության և ապօրինի շրջանառության նոր դեպք․ կալանավորվել է 2 անձ (տեսանյութ) «Ովքեր Նանուլին չեն ճանաչում, մտածում են, որ շփացած աղջիկ է, ինքնավստահ մեկը». Վիկա Մարտիրոսյան Պուտինը կայցելի Հնդկաստան. Պեսկով Այսօր Գագիկ Ծառուկյանի մայրիկի` Ռոզա Ծառուկյանի տարեդարձն է «Միլանը» չի ծրագրում ուժեղացնել կազմը հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ. Իբրահիմովիչ ԵԱՏՄ երկրների թվում ամենացածր գնաճը Հայաստանում է Ի՞նչ պաշտոնում է նշանակվելու ներքին գործերի նախկին նախարարը Ucom-ի 5G ցանցը գործարկվել է 11 նոր քաղաքներում Առողջապահության նախարարությունը նոր ղեկավար կունենա Անդրանիկ Քոչարյանն իրեն հաղթող է զգում Թրամփը Փաշինյանին զգուշացրել է Իրանի հարցով Հայաստանի և Հայ ժողովրդի բնական ու անփոխարինելի դաշնակիցները ՀՀ Ազգային Անվտանգության Ծառայությունը և Հայոց Ազգային Բանակն են․ Խաչիկ Ասրյան «Կարիերայի նոր հնարավորություններ և հեռանկարներ» խորագրով կարիերայի տոնավաճառ արցախցիների համար 60 % արդյունավետությամբ արևային մարտկոց. աշխարհում առաջին անգամ հայտնագործվել է հզոր ֆոտոբջիջ Առողջապահական ծառայությունները պետք է հասանելի լինեն բոլոր բնակավայրերում. ծրագրի աջակիցներից է նաև` ԶՊՄԿ ընկերությունը Պատրաստվեք. շրջանառության հարկը հունվարի 1-ից բարձրանում է 100 տոկոսով Ազգային պետություն` չի նշանակում նացիզմ, ֆաշիզմ․ «Հայաքվե» Խոսենք փաստերով. ինչո՞ւ են առաջ տանում «Պատմական Հայաստանի» թեման․ Մենուա Սողոմոնյան Արդյո՞ք դիվանագիտությունն առաջ կանցնի ռազմական թատերաբեմից․ «Փաստ» «Բոլոր անձինք, որոնք պատրաստ են ծառայելու Նիկոլին, պետք է կարևոր փաստ հասկանան՝ ընդամենը գործիք են, կօգտագործվեն նրա կողմից և արհամարհական ոճով կվռնդվեն պաշտոնից»․ «Փաստ» Նրանք բոլորն էլ այս կամ այն չափով «նիկոլփաշինյան» են․ «Փաստ»