Այսօր՝ 20 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Ինչը չհաջողվեց ընդդիմությանը, արեց Նիկոլը՝ խարխլեց ՆԳՆ-ի հիմքերը․ Սայաթ Շիրինյան

Ուզում եք հավատացեք, չեք ցանկանա մի հավատացեք։ Բայց Վահե Ղազարյանի հեռացումով խարխլվեց ՆԳՆ-ի, մասնավորապես ոստիկանության հիմքերը։ Այս մասին Euromedia24.com-ի հետ զրույցում ասաց Գնդապետ Սայաթ Շիրինյանը՝ անդրադառնալով ՆԳ նախարարի պաշտոնում Արփինե Սարգսյանի նշանակվելուն։

Ըստ նրա՝ մինչև Վահե Ղազարյանի հեռացումը, երկրում տեղի ունեցող ապօրինությունների ողջ պատասխանատվությունը միասին կիսում էին և՛ Վահե Ղազարյանը, և՛ ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը․ «Այսուհետ ողջ պատասխանատվությունը կընկնի միայն Արամ Հովհաննիսյանի վրա, իսկ նա կցանկանա՞ արդյոք դառնալ միակ մեղավորն ու պատասխանատուն։ Կարծում եմ, որ՝ ոչ։ Արամը չի ցանկանա դառնալ քավության նոխազ։ 
Աչքի տակ ունենալով այն իրողությունը, թե ինչպես Նիկոլը նվաստացնելով հեռացրեց անգամ իր մտերմագույն ընկերոջը, հետևապես միանշանակ չի խնայի նաև իրեն։ Շատ լավ հասկանալով, որ Վահե Ղազարյանի պարագայում, եթե Նիկոլը բավարարվեց հեռացնելով, ապա իր պարագայում բոլոր ճանապարհները կտանեն դեպի Վարդաշեն։ Ուստի, Արամ Հովհաննիսյանը, այդ թվում նրա բոլոր ենթակաները հաստատապես կխուսափեն փուռը գնալուց»,- նշեց նա։

Շիրինյանի խոսքով՝ բոլոր մասսայական միջոցառումներից առաջ, երբ անհրաժեշտ կլինի կոշտ կամ բիրտ ուժ կիրառել, Արամը ՆԳՆ կին նախարարից կպահանջի գրավոր հրաման այս կամ այն միջոցառումն իրականացնելու համար․ «Ահա հենց այստեղ է, որ սեպ կխրվի ՆԳՆ ու նրա ենթակայությամբ գործող ոստիկանության՝ մինչ այդ կուռ շարքերում։ Արամին մնում է շուտափույթ հրաժարական տալ՝ առողջության կտրուկ վատթարացման պատճառամանությամբ»։

Հարցին՝ արդյոք կին նախարարին համակարգը կընդունի, թե՞ ոչ, ապա Շիրինյանն ասաց, որ նա կլինի օտար մարմին։
«Նախկինում էլ նման փորձեր եղել են, երբ դրսից մարդկանց են նշանակել, չնայած նրանք լավ, թե վատ աշվատել են. բայց երբեք էլ համակարգի համար յուրային չեն դարձել։ Ինչը չհաջողվեց ընդդիմությանը, արեց Նիկոլը՝ խարխլեց ՆԳՆ-ի հիմքերը։ Թուլացրեց ՆԳՆ ոստիկանություն կապը։
Կկարողանա՞ արդյոք այս իրավիճակից օգտվել ընդդիմությունը»,- նկատեց Շիրինյանը։

Այս իրավիճակը Շիրինյանին հիշեցնում է 1996 թվականը, երբ Լևոն Պետրոսյանը հեռացրեց ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանին, հետո հարկադրված հեռացավ նաև ինքը։
«Հիշե՛ք, բոլոր ժամանակներում իշխանափոխության կանխող ուժը եղել և մնում է ոստիկանությունը»,- եզրափակեց Սայաթ Շիրինյանը։

Ադրբեջանը խեղաթյուրում է խարտիան. ՀՀ-ի դեմ ներկայացված հայցի հետքերով Հայաստանում կգործարկվի արտահանման խթանման նոր ծրագիր՝ մաքսատուրքերի փոխհատուցման միջոցով Ադրբեջանի դեսպանը կանչվել է Ֆրանսիայի ԱԳՆ՝ Բաքվի «անընդունելի արտահայտությունների» պատճառով Հայաստանին կվերադարձվի շուրջ 200 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը նվաճել է աշխարհի գավաթի ուղեգիր ՀՀ և ՌԴ կառավարությունները համաձայնագիր կստորագրեն ԵՄ երկրները պատրաստ են աջակցել Կիևին՝ ԱՄՆ օգնության կրճատման դեպքում Արարատի մարզի Նոր Կյանք բնակավայրի ճանապարհահատվածում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց Հայտնի է՝ երբ կվառվեն գլխավոր տոնածառի լույսերը Ինչը չհաջողվեց ընդդիմությանը, արեց Նիկոլը՝ խարխլեց ՆԳՆ-ի հիմքերը․ Սայաթ Շիրինյան Լույս է տեսել Սյունյաց երկիր խմբագրակազմի` «Մարզական Սյունիք, անցյալն ու ներկան» հերթական հատուկ համարը, որի ֆինանսական աջակիցը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է Փաշինյանն արժեզրկում է բանակը և կամավորներին․ Ավետիք Քերոբյան Հայաստանի բնակչությանը միտումնավոր կերպով ավելի են աղքատացրել. Նաիրի Սարգսյան «Առողջ Եվրասիա» առողջապահական ծրագիրը ներկայացվեց MedMeet 2024-ին Ինձ համար ամենաարժեքավորը հայրենիքումս ստացած պարգևներն են ու իմ ժողովրդի սերը. Ռոզա Ծառուկյան Վթարի հետևանքների վերացման նպատակով այսօր ժամը 13:30-14:30 կդադարեցվի Ավան, Առինջ և Բագրեվանդ թաղամասերի էլեկտրամատակարարումը Աշխարհի երկրորդ ամենամեծ արևային էլեկտրակայանը միացված է ցանցին Վարչախմբի ապազգային քաղաքականության դեմ հետևողական պայքար է անհրաժեշտ․ «Հայաքվե» ԵՄ-ն զարմացած է Հայաստանի իշխանությունների պահվածքից Միրզոյանի մանր «ժուլիկությունը» Պաշտոնանկությունների հաջորդ փուլը կլինի երկու օրից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է Նեյմարը շքեղ բնակարան է գնել․ այն ամենաթանկարժեքներից է Դուբայում Էլեկտրամատակարարման ընդհատում՝ բեռնատարի կողմից ստեղծված վթարի պատճառով Սիմոնյանը Վիետնամի Ազգային ժողովի նախագահի հետ քննարկել է երկկողմ գործակցությանը վերաբերող հարցեր ՌԴ ՊՆ-ն հաստատել է. Ուկրաինան ամերիկյան ATACMS բալիստիկ հրթիռներով հարվածել է ՌԴ տարածքին «Ռուսաստան-Հայաստան» հասարակական երկրորդ ֆորումին ընդառաջ հանդիպեցի հայ և ռուս երիտասարդների հետ․ Մհեր Ավետիսյանը Որ դեպքերում է ՌԴ-ն իրավասու միջուկային զենք կիրառել. Պուտինը ստորագրել է երկրի նոր միջուկային դոկտրինը Երևանի բնակիչները, որոնց 100-ամյակը կլրանա, քաղաքապետարանից 1 միլիոն դրամ կստանան ««Վիշապ»-ի նոր հավաքածուն մեր կայքում է»․ Սիրուշոն ներկայացնում է «Պրեգոմեշ»-ի նոր հավաքածուն (տեսանյութ) Ադրբեջանը յուրացնnւմ է Նոյի դամբարանը. «Գեղարդ» հիմնադրամ Փաշինյանն իր շրջապատին զոհում է՝ իշխանությունը պահելու համար. Ավետիք Չալաբյան Բացահայտվել է 10կգ թմրամիջոցի մաքսանենգության և ապօրինի շրջանառության նոր դեպք․ կալանավորվել է 2 անձ (տեսանյութ) «Ովքեր Նանուլին չեն ճանաչում, մտածում են, որ շփացած աղջիկ է, ինքնավստահ մեկը». Վիկա Մարտիրոսյան Պուտինը կայցելի Հնդկաստան. Պեսկով Այսօր Գագիկ Ծառուկյանի մայրիկի` Ռոզա Ծառուկյանի տարեդարձն է «Միլանը» չի ծրագրում ուժեղացնել կազմը հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ. Իբրահիմովիչ ԵԱՏՄ երկրների թվում ամենացածր գնաճը Հայաստանում է Ի՞նչ պաշտոնում է նշանակվելու ներքին գործերի նախկին նախարարը Ucom-ի 5G ցանցը գործարկվել է 11 նոր քաղաքներում