ԵՄ երկրները պատրաստ են աջակցել Կիևին՝ ԱՄՆ օգնության կրճատման դեպքում
Վարշավայում տեղի է ունեցել Գերմանիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Իտալիայի, նաև ԵՄ անդամ չհանդիսացող Մեծ Բրիտանիայի արտգործնախարարների հանդիպումը՝ Կայա Կալասի մասնակցությամբ, որը պետք է փոխարինի Ժոզեպ Բորելին ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատարի պաշտոնում։ Իսպանիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները քննարկումներին միացել են առցանց։
Հանդիպումից հետո Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկին մամուլի ասուլիսում հայտարարել է, որ հանդիպման մասնակից երկրները պատրաստ են ստանձնել Ուկրաինային՝ ռազմական և ֆինանսական օգնության բեռը Կիևին ԱՄՆ աջակցության հնարավոր կրճատման դեպքում:
Արտգործնախարարների հանդիպումը Վարշավայում համընկել է Ուկրաինայում պատերազմի 1000-րդ օրվա հետ։ Միջոցառման կարևոր թեման է եղել նաև Եվրամիության և ԱՄՆ-ի հարաբերությունների զարգացումը Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տուն վերադառնալուց հետո։